ԱՄՆ-ն փորձում է համոզել Բաքվին՝ դադարեցնել կրակը Ղարաբաղում
Միջազգային
ԱՄՆ-ն փորձում է համոզել Ադրբեջանին՝ համաձայնվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը, հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ ՕԲրայենը:
«Նախագահի հանձնարարությամբ մենք հանգստյան օրերին փորձում էինք միջնորդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու համար։ Հայաստանը համաձայնվել է հրադադար կնքել, Ադրբեջանը դեռ ոչ։ Մենք նրանց դրդում ենք դրան»,- ասել է նա CBS հեռուստաալիքի եթերում ։