«Պատերազմի ավարտից հետո մեկ հարց ենք տալու ինքներս մեզ` ի՞նչ ենք արել, ես իմ պատասխանն ունեմ». Անաիս Սարդարյանը` կարիքավոր ընտանիքներին օգնելու նախաձեռնության մասին
Մշակութային
Դերասանուհի Անաիս Սարդարյանի և նրա թիմի համար Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն արդեն 24 օր է` հարազատ տուն է դարձել, հասցրել են օգնել 7000 ընտանիքի:
Առավոտյան 9-ից մինչև ուշ գիշեր սնունդ ու անհրաժեշտ իրեր են հավաքագրում օգնության կարիք ունեցող արցախցիների և այն ընտանիքների համար, որոնց միակ կերակրողն առաջնագծում է: Անաիսի թիմը նրանից թաքուն խոստովանեց, որ դերասանուհին ցավում է ամեն ընտանիքի համար, նույնիսկ ընդմիջման չի գնում, քանի որ նույն ժամանկահատվածում այլ ընտանիքներ սոված են: