ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը
Միջազգային
Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւս Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է այն մասին, որ Ղարաբաղում անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ դրանից քիչ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Իսկ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր պատրաստակամություոն հայտնել՝ հանդիպել և խոսել Ադրբեջանի նախագահի հետ, եթե Բաքուն ցանկանա դա։ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ հատկապես քաղաքացիական անձանց վրա հարձակումներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել հարձակումները եւ պահպանել հրադադարը»,- ասել Է Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա վիրտուալ նիստի առաջին օրվա ավարտից հետո: