«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը «Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասին Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Ի՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումից Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների Փաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ... Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել» Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան


ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

Հասարակություն

Չնայելով պատերազմական այս ահռելի դժվարություններին` կորոնավիրուսն իր ողջ «ճոխությամբ եւ հմայքով» վերադարձավ մեր առօրյա: Դեռ մի բան էլ ավել. վարակվածության ռեկորդների համեմատ, որոնք ունենք այս օրերին, մայիս-հունիսի պիկային ցուցանիշները սկսել են խղճուկ տեսք ստանալ:

Այսպես, եթե մինչ այս Հայաստանում օրական վարակվածության ամենաբարձր ցուցանիշը կազմել էր 771 (հունիսի 25-ին), որից հետո սկսվեց բավականին ակտիվ անկումային փուլ՝ հասնելով մի քանի տասնյակից մինչեւ 200 վարակվածի մակարդակ, ապա սեպտեմբերի վերջերից աճի դինամիկան ակնհայտ դարձավ: Չէ, պատերազմն այդ պահին դեռ կապ չուներ: Օրինակ, նախապատերազմյան վերջին օրը՝ սեպտեմբերի 26-ին ունեցել ենք 429 նոր վարակված, որն արդեն օգոստոս-սեպտեմբերի ցուցանիշներից մոտ կրկնակի ավել էր: Հետագա մի քանի օրերին եւս աճի էական տեմպեր կային, եւ մոտեցանք հուլիսյան պիկային ցուցանիշներին, թեեւ սկսված պատերազմը դեռ այդ պահին չէր կարող հասցնել իր սեւ գործն անել: Իսկ ահա վերջին 10 օրերին մեկը մյուսից ցնցող ռեկորդների պակաս չունենք: Այսպես, հոկտեմբերի 14-ին նվաճեցին օրական 1000 նոր վարակվածի բնագիծը, ապա 1300-ը, 1500-ը, 1 շաբաթից արդեն՝ հոկտեմբերի 21-ին ունեցանք 1836 վարակված, եւ երեկ էլ՝ 2300-ից ավել: Ու թե այսպես ուր կհասնենք, երբ պատերազմի թե այլ պատճառներով գործնականում տեսանելի չեն հակակորոնավիրուսային միջոցառումները, դժվար է ասել: Միակ հույսը մնացել է այն, որ նման անարգել տարածումը մոտ ժամանակներս կհանգեցնի հանրային իմունիտետի ձեռքբերման մակարդակի, որի դեպքում վարակի բնական նահանջ կունենանք: Իհարկե, մյուս կողմից էլ կարելի է մտածել՝ ինչ կա որ, կորոնավիրուսի երկրորդ ալիքը ծավալվել է աշխարհով մեկ, կան բազում երկրներ, որոնք, չլինելով պատերազմի մեջ, ոչ պակաս տպավորիչ ռեկորդներ են սահմանում: Սակայն դա  թույլ մխիթարանք է: Նաեւ հաշվի առնելով երկու առանցքային գործոն: Առաջինին ականատես եղանք օրերս, երբ պատահաբար մտանք դեղատուն: Մուտքի դռնից սկսած բավականին պատկառելի հերթ էր, եւ վերջապես հասնելով վաճառողներին, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այսպես: Հոգնած տեսքով վաճառողուհին չկորցրեց տրտնջալու առիթը. «Քանի օր է, այսպես է, արդեն մենք էլ հալից ընկանք: Շատերը կորոնավիրուսի դեմ դեղեր են գնում, ամբողջական ցանկերով»: Եվ իրոք, մեզանից առաջ գտնվողը մոտ 200 հազարի դեղ էր գնել, որը եւս, ինչպես բացատրեց աշխատակիցը, կորոնավիրուսի համար էր: Այսպիսով, ստացվում է, որ չնայած այս ծանրագույն վիճակին, երբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին խոսելն անգամ անիմաստ է դարձել, մարդիկ ստիպված են նման մեծ ծախսեր անել դեղի համար: Ընդ որում, շատ-շատերը, եւ փաստն այն է, որ նման վիճակը սպառնում է գործնականում յուրաքանչյուրին:

Երկրորդ խնդիրը: Օրական վարակվածության ավելացմանը զուգահեռ, ունենք նաեւ կորոնավիրուսից մահացության էական աճ: Մինչ այս, օրական մահացության առավելագույն ցուցանիշ էր արձանագրվել հունիսի 2-ին՝ 19 դեպք: Եվս 3 օր ունեցել ենք 18 մահ, եւ հունիսյան պիկային օրերին հիմնականում օրական դեպքերը 10-ի կարգի էին: Բայց ահա, հոկտեմբերի 16-ից սկսած, օրական 10 եւ ավելի է, իսկ հուլիսի 2-ի պիկը քանիցս թարմացվեց՝ 20 մահ՝ հոկտեմբերի 20-ին, 23՝ մեկ օր անց եւ այլն: Իսկ այս հանգամանքը խիստ մտահոգիչ է հետեւյալ առումով: Այսպես, ինչպես նշեցինք, աշխարհի բազում երկրներում են այս օրերին գրանցվում կորոնավիրուսային թռիչքներ: Բայց ահա, մահվան դեպքերի հետ կապված` նույնը չես ասի: Օրինակ` Բրիտանիայում առաջին փուլի պիկային ժամանակահատվածը ապրիլ-մայիսն էր, երբ օրական վարակվածությունը հասնում էր 4.5-5.5 հազարի: Իսկ ահա երկրորդ փուլում բոլոր ռեկորդները բազմապատկվեցին. վերջին երկու շաբաթներին  օրական նոր վարակվածների թիվը 17.5-26.5 հազարի կարգի է: Փոխարենը, եթե ապրիլ-մայիսին հաճախ օրական մահանում էր 1000 եւ ավելի մարդ, ապա ներկայումս՝ մոտ 150-250: Այսինքն` օրական վարակվածությունն ավելացել է 4-5 անգամ, եւ մոտավորապես նույնքան էլ կրճատվել է օրական մահացությունը: Կամ Ֆրանսիայում ապրիլին օրական վարակվածության պիկը 7.5 հազարից ավել էր, իսկ ներկայումս՝ 32.5 հազար: Սակայն օրական առավելագույն մահացության այն ժամանակվա մոտ 1.5 հազարի փոխարեն ներկայումս ունեն մոտ 260: Եվ այսպես շարունակ, օրինակները բազմաթիվ են: Իսկ ահա աշխարհի մասշտաբով օրական մահվան առավելագույն ցուցանիշ արձանագրվել է ապրիլի 17-ին՝ 8515 դեպք: Հոկտեմբերի 21-ին այդ ցուցանիշը 6849-էր: Այն դեպքում, երբ նույն օրերին վարակվածության ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 82.2 հազար եւ մոտ 439 հազար. վարակվածության մոտ քառապատիկ ավել աճի դեպքում արձանագրվել է մահացության մոտ 20 տոկոսանոց անկում: Սա նշանակում է, որ աշխարհի բազում երկրներում պարզապես սովորել են կորոնավիրուսը բուժել՝ ունենալով մահացության ցուցանիշի մոտ 10 անգամանոց անկում: Այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում բուժման արդյունավետության հարցում քիչ բան է փոխվել, եւ արդյունքում՝ մահացողների թիվը մնավել է կախված վարակվողների թվից. որքան շատ վարակ, այդքան շատ մահ: Ընդ որում, պատերազմն այստեղ արդարացում չէ. էֆեկտիվ բուժման մեթոդների պետք է կարողանային անցնել դեռ գարնան վերջերից սկսած, ինչը նկատվում է առաջին տիպի երկրների մոտ. մահվան հիմնական ցուցանիշներն արձանագրվել են ինչ-որ կարճ փուլում, որից հետո ստաբիլ պատկեր է՝ վարակվածության մոտ 0.5-1 տոկոսի չափով, ինչը յուրահատուկ է սեզոնային գրիպին: Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա այս օրերին բոլորին զարմացրեց մինչ այս հաջողակ Վրաստանը: Այսպես, եթե սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանը համավարակի սկզբից ի վեր ունեցել էր ընդամենը 1500-ի կարգի վարակված, ապա այդ ցուցանիշը հոկտեմբերի 1-ին մոտ 6.4 հազար էր, եւ այսօր այն արդեն 22 հազարի կարգի է: Այսինքն, զգացվում է, որ վրացիները բաց են թողել կորոնավիրուսի կառավարելիությունը, որի արդյունքում ամեն մի զարգացում էլ դառնում է հավանական: Բնականաբար, նույն դինամիկան է նաեւ մահացության հետ կապված. սեպտեմբերի 18-ի դրությամբ ունեին մահվան ընդամենը 19 դեպք ¥երկար ժամանակ այդ թիվն անփոփոխ էր¤, որից հետո մեկ շաբաթում այն ավելացավ 13-ով, իսկ ահա ներկայումս 180-ի կարգի է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիեւը, բնականաբար, կորոնավիրուսի հարցում եւս փորձում էր իր առավելությունները ցույց տալ՝ թվանկարչության միջոցով: Սակայն անգամ այդ վիճակում, այնտեղ եւս սկսել են հոկտեմբերի կեսերից սկսած օրական վարակվածության ռեկորդներ ներկայացնել: Այսպես, մինչ այս ամենաբարձր ցուցանիշը հունիսի 24-ին արձանագրված 590 վարակվածն էր, սակայն հոկտեմբերի 21-ին այդ ցուցանիշը հասավ 714-ի: Մահվան դեպքերի ռեկորդները թարմացնելու «դաբրո» կարծես դեռ չկա, սակայն եթե մինչ այս, մի քանի օր ներկայացնում էին  2 մահ, մի քանի օր՝ երեկ, եւ նորից, հիմա արդեն հասցրել են 7-ի:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասինՀայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. ՇարմազանովԻ՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումիցՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.amՀոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսություններիՓաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ...Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումներըՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում էՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ ՀարությունյանԽաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիներին. Արցախի նախագահԻնչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե ԹովմասյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակըԸնդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՇահենը 44 օր շարունակ աննկուն կռվել է թշնամու դեմ` արհամարհելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները. Հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքինՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետՊիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձըՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՎարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմելԱրսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողներիՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշըՍտեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարաններՄեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել ՍտեփանակերտՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակԱննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»Ազատության հրապարակում ավելի քան 40 000 մարդ է հավաքվել (Տեսանյութ)Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվելԳագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԳիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայրԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքըԴեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԴոլարի վաճառքի առավելագույն գինը 517 դրամ է. տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ ՓաշինյանՔաղաքացիները մարզերից ոտքով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքինՄեղրիի համայնքը հանդես է եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականըԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն էՖուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում Հիմա ցանկացած սխալ կարող է կործանարար լինել մեր երկրի համար. Արամ ՍարգսյանՀանրահավաքի ընթացքում բերման ենթարկվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծինՄիքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համարԵրբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFEՄոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода