«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը «Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասին Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Ի՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումից Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների Փաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ... Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել» Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան


ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. Մելքոնյան

Միջազգային

Թուրքիայից հնչող սպառնալիքների, Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու հավանականության, մեր անելիքների եւ Արցախում Հայոց բանակի հերոսական դիմակայության մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ԱՅՍ ԿՈՆՖԼԻԿՏԸ»

- Պարոն Մելքոնյան, Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքտայը հայտարարել է, որ եթե Բաքուն դիմի Թուրքիային պաշտոնական խնդրանքով, ապա իրենք պատրաստ են զորքեր ուղարկել Ադրբեջան: Կարելի՞ է ասել, որ փաստացի Թուրքիան փորձում է արդեն պաշտոնապես մտնել այս պատերազմի մեջ:

- Նախ պետք է փաստենք, որ այս կոնֆլիկտը չի լուծվում, որովհետեւ Թուրքիան անընդհատ սադրիչ գործողություններով թեժացնում է այն: Եթե խնդրի լուծման համար կա մեկ խոչընդոտ, ապա այն թուրք-ադրբեջանական ահաբեկչական մտածողությունն է, Թուրքիայի դոմինանտությամբ եւ հովանու ներքո տեղի ունեցող ապակառուցողական քայլերը: Այս հայտարարությամբ Թուրքիայի փոխնախագահը չի կարողացել թաքցնել իրենց պետության համար տարիներ շարունակ կարեւորություն ունեցող գերնպատակներից մեկը՝ Հարավային Կովկասում նույնպես ունենալ ռազմաբազաներ: Տարբեր երկրներում ռազմաբազաներ հիմնելու իրենց քաղաքականության մեջ կարեւոր դեր ունի նաեւ Հարավային Կովկասը: Թուրքիան ռազմական բազաներ է փորձում տեղակայել՝ սկսած Սոմալիից եւ մի շարք այլ երկրներից, ու այդ շարքում նպատակ ունի  նաեւ Ադրբեջանում հիմնել: Ինչ վերաբերում է Ֆուադ Օքտայի հայտարարության իրավական հիմքին, ապա կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն իր ցածր սուբյեկտայնությամբ կկատարի այն հրահանգը, ինչ որ կտա Թուրքիան: Այսինքն՝ չեմ բացառում, որ Ադրբեջանը դիմի Թուրքիային` բազա տեղակայելու կամ զորք ուղարկելու հետ կապված: Իսկ դրանով Թուրքիան դե յուրե կամրագրի իր դե ֆակտո ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Սկսած թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից, որ մենք բնութագրում էինք աննախադեպ, թուրքական զինուժը տեղակայված է Ադրբեջանում, եւ մեծ մասը չի էլ հեռացել զորավարժություններից հետո: Եվ այս քայլերով Թուրքիան փորձում է լեգիտիմացնել իր ուժերի ներկայությունն այստեղ:

- Թուրքիայի փոխնախագահն իր վերոնշյալ հայտարարությունը պատճառաբանում է նրանով, թե Ռուսաստանին չհաջողվեց «կարգավորել ճգնաժամը» Արցախում, ուստի՝ առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ նրա համեմատությանը կամ ակնարկներին, ապա ընդգծեմ, որ ՌԴ-ն թերեւս միակ երկիրն է, որը ձգտում է կոնֆլիկտի լուծման հարցում ունենալ ազնիվ եւ բացառիկ ներկայություն: Ռուսաստանի թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ պաշտպանության նախարարության քայլերը դրա ապացույցն են:  Ինչ վերաբերում է Ռուսաստանի այստեղ ունեցած բազաներին եւ ներկայությանը, ապա Թուրքիան եւ Ռուսաստանն այս հարցում որեւէ առումով համեմատվելու եզրեր չունեն, որովհետեւ ՌԴ-ի ներկայությունն այստեղ հենված է լեգիտիմության լուրջ հիմքի վրա: Նաեւ Ռուսաստանն այստեղ իրականացնում է զսպող կարեւոր քաղաքականություն՝ ընդդեմ թուրքական ցեղասպան քաղաքականության: Նմանատիպ հաջող գործելաոճի դրսեւորում մենք տեսել ենք նաեւ Սիրիայում, երբ ռուսական զորքի ներկայությունը կանխեց ցեղասպանությունը, ահաբեկիչների իրականացրած մարդկանց զանգվածային գլխատումները եւ այլն: Թուրքական կողմից հնչող այն համեմատությունը, թե ինչպես է, որ Սիրիայում կա թուրք-ռուսական զինված ներկայություն եւ ապահովում է խաղաղությունը, նույնպես հենված է սխալի վրա, որովհետեւ Հարավային Կովկասն ու Սիրիան այդ առումով իրար հետ համեմատելը կարծում եմ՝ ճիշտ չէ: Չնայած այս ամենին՝ վաղուց իրատեսական եմ համարում, որ Թուրքիայի գերնպատակներից մեկը տարածաշրջան եւ Ադրբեջան զինված ներխուժումն է, ռազմաբազայի անվան տակ՝ իր ռազմական ներկայության ամրագրումն ու լեգիտիմացումը: Եվ սա ոչ միայն անընդունելի է մեզ համար խաղաղության տեսանկյունից, այլ նաեւ ռուսական եւ գլոբալ շահերի առումով:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆ, ՍԱԴՐԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՆԱՏՕ-Ի ՀԵՏԵՎԱՆՔ Է»

- Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելը նշանակում է, որ այն լինելու է զուտ թուրքակա՞ն, թե՞ ՆԱՏՕ-ական: Արդյոք սրանով է պայմանավորված  նաեւ Արեւմուտքի կրավորական կեցվածքը, որ հայտարարություններից զատ ոչինչ չի արվում: Ինչպես, օրինակ, Եվրամիությունում մերժվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

- Ընդ որում՝ սանկցիաների կիրառմանը դեմ քվեարկեցին ժողովրդավարության օջախ համարվող եւ մեզ բարեկամ իբրեւ թե հորջորջվող երկրներ: Ինչ վերաբերում է թե ինչ ռազմաբազա կարող է Թուրքիան տեղակայել Ադրբեջանում՝ ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ թուրքական, բնականաբար, Թուրքիան առավելապես փորձում է հանդես գալ՝ որպես առանձին խաղացող: Այսինքն՝ ներկայանում է՝ որպես հենց բուն թուրքական ռազմաբազա տեղակայելու ցանկությամբ: Բայց միամտություն կլինի կարծել, որ ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամներից մեկն իր ռազմական քաղաքականությունն ու քայլերն իրականացնում է լիովին ինքնուրույն: Միեւնույն ժամանակ, միամտություն կլինի կարծել, թե թուրքական ռազմաբազաները տարբեր տեղերում տեղակայված թեկուզ անուղղակի չեն նպաստում ՆԱՏՕ-ի տարատեսակ շահերը: Նաեւ մի զուգահեռ էլ տանեմ՝ այսօր մեր դեմ պատերազմող «բայրաքթար» եւ այլ թուրքական զինատեսակներն, ըստ էության, նույնպես կարող ենք համարել ՆԱՏՕ-ական` երկու առումով© նախ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ երկրորդ՝ այդ երկիրը հասել է ռազմական հաջողության եւ ռազմաարդյունաբերական հզորության հենց ՆԱՏՕ-ի շնորհիվ: Փաստացի այն, ինչ որ տեսնում ենք մեր հարեւանությամբ, այսինքն՝ այն Թուրքիան, որը հիմա կա, այն ՆԱՏՕ-ի ծնունդն է: Թուրքական ռազմական ներուժի զարգացումը ՆԱՏՕ-ի ուղղակի ստեղծած հետեւանքն է, ուստի ՝ այստեղից կարող ենք բխեցնել, որ Թուրքիայի ցեղասպան, սադրիչ քաղաքականությունը, ագրեսիան` տարբեր երկրների նկատմամբ, նույնպես քողարկված ՆԱՏՕ-ի հետեւանք է: Այնպես որ, ՆԱՏՕ-ական երկրները պատասխանատու են նաեւ այն ամենի համար, ինչ հիմա տեղի է ունենում: Պետք է վաղուց արդեն մեր հասարակությունը բացի իր աչքերը եւ տեսնի, որ եվրոպական եւ ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոններ համարվող տարբեր երկրներն իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների, Սիրիայում կատարված ցեղասպանությունների թիկունքում:

- Այս իրավիճակում ստացվում է, որ պատերազմի միակ հանգուցալուծումը կարող է լինել այն, որ Ռուսաստանը սկսի պատերազմել Հարավային Կովկասում Թուրքիայի դե՞մ՝ սկիզբ դնելով մի նոր ռուս-թուրքական պատերազմի:

- Հիմա տեղի են ունենում ռուս-թուրքական պրոքսի պատերազմներ տարբեր տիրույթներում: Կարծում եմ՝ Սիրիայում նույնպես ռուս-թուրքական 21-րդ դարի ոճին հավատարիմ պատերազմ է: Կարող ենք թուրք-ռուսական պրոքսի կամ պոստմոդեռնիստական բախում համարել այն, ինչ տեղի ունեցավ Լիբիայում: Ցավոք, Հայաստանում նույնպես այդ սցենարի կրկնության ուրվագիծը տեսնում ենք: Թուրք-ռուսական անուղղակի բախումներ տեղի են ունցել նաեւ այլ տարածաշրջաններում Ուկրաինայում եւ այլուր: Ակնհայտ է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, եւս թուրք-ռուսական ուղղակի եւ անուղղակի բախման, մրցակցության դրսեւորումներ են: Իսկ հանգուցալուծման կամ հեռանկարի հետ կապված՝ կարծում եմ՝ ռուսական կողմը տարածաշրջանի հանդեպ իր ազդեցության իրավունքները պետք է ամրագրի ուժով, որովհետեւ սա է միայն Թուրքիայի համար հասկանալի: Նման նախադեպ արդեն կա Սիրիայում, եւ ենթադրում եմ, որ ուժի ցուցադրում, ուժի ամրագրում տարբեր դրսեւորումներով տեսանելի է դառնալու նաեւ մեզ մոտ: Միգուցե, սա է նաեւ այս ամենի հանգուցալուծման տանող ճանապարհներից մեկը:

«ՊԵՏՔ Է, Ի ՎԵՐՋՈ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՆԳՆԻ ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ»

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ հանգուցալուծման ճանապարհներից մեկն էլ կարող է լինել ՌԴ-ի ու Թուրքիայի ոչ թե պատերազմելը, այլ բանակցելը:

- Միգուցե սա իրատեսական է, բայց, միեւնույն ժամանակ, ցանկալի չէ, որովհետեւ  Թուրքիայի նպատակներից մեկը հենց այն է, որ դառնա բանակցող կողմ այս կոնֆլիկտում, ինչը մեզ համար որեւէ կերպ ընդունելի չէ: Թուրքիան այս հարցում ոչ թե անկողմնակալ պետություն է, այլ սադրիչ, հրահրիչ եւ մասնակից պետություն: Կարծում եմ՝ նույն կերպ Ռուսաստանի համար էլ անընդունելի է Թուրքիայի չափից ավելի ակտիվացումը Հարավային Կովկասում, որն ավանդաբար ռուսական ազդեցության եւ հետաքրքրությունների տարածք է: Էլի եմ ուզում շեշտել՝ այն, ինչ տեղի է ունենում  Սիրիայում թուրք-ռուսական բանակցությունների միջոցով, նույնը տարածել նաեւ Հարավային Կովկասում տարբեր առումներով ճիշտ եւ ընդունելի չէ:

- Այս առումով մեր երկիրը դիվանագիտական ճակատում անելիք ունի՞, թե՞ պետք է սպասենք նրան, որ ինչ-որ որոշում կայացնեն գերտերությունները:

- Բնականաբար, մենք տարբեր ոճի անելիքներ ունենք: Մեր արտաքին քաղաքականության եւ ռազմական քաղաքականության առումով՝ պետք է շարունակենք  պահել մեզ համար կարեւոր կարմիր գծերը: Այն, ինչ որ անում է մեր բանակը, ուղղակի, աննկարագրելի է: Այսօր կերտվում է մեր ռազմական ուժի հերթական հաղթական պատմությունը: Բայց դրան զուգահեռ նաեւ մեր արտաքին քաղաքականությունը եւ մեզ համար կարեւոր այլ իրողություններ պետք է լինեն ճգրիտ, հաշվարկված, պոպուլիզմից հեռու, սին խոստումներին չհավատալու վրա հենված, այլապես բավարարվել տարատեսակ երկրների խոստումներով, քաջալերող հայտարարություններով, այլեւս մեզ համար անընդունելի է: Պետք է, ի վերջո, Հայաստանը, հայ ժողովուրդը կանգնի իրատեսության հիմքի վրա եւ իր անվտանգային մեխանիզմները կառուցի: Իսկ ահաբեկչությանը սատարող «ժողովրդավարական» արեւմտյան տերությունները, թող համանման կոչեր հղեն իրենց բարեկամ ահաբեկիչ երկրներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասինՀայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. ՇարմազանովԻ՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումիցՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.amՀոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսություններիՓաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ...Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումներըՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում էՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ ՀարությունյանԽաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիներին. Արցախի նախագահԻնչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե ԹովմասյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակըԸնդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՇահենը 44 օր շարունակ աննկուն կռվել է թշնամու դեմ` արհամարհելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները. Հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքինՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետՊիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձըՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՎարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմելԱրսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողներիՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշըՍտեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարաններՄեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել ՍտեփանակերտՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակԱննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»Ազատության հրապարակում ավելի քան 40 000 մարդ է հավաքվել (Տեսանյութ)Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվելԳագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԳիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայրԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքըԴեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԴոլարի վաճառքի առավելագույն գինը 517 դրամ է. տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ ՓաշինյանՔաղաքացիները մարզերից ոտքով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքինՄեղրիի համայնքը հանդես է եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականըԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն էՖուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում Հիմա ցանկացած սխալ կարող է կործանարար լինել մեր երկրի համար. Արամ ՍարգսյանՀանրահավաքի ընթացքում բերման ենթարկվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծինՄիքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համարԵրբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFEՄոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода