«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը «Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասին Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Ի՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումից Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների Փաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ... Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել» Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան


ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ

Միջազգային

Կարծես թե արցախյան պատերազմը բանակցային հուն տեղափոխելու հերթական փորձը եւս ձախողվեց: Խոսքը` նախօրեին Մոսկվայում կայացած Լավրով-Մնացականյան եւ Լավրով-Բայրամով բանակցությունների մասին է, որը եթե հաջողվեր, կարող էր խոսք գնալ նաեւ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին:

 

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՎԱԾԸ ՊՈՒՏԻՆԻՆ

Բայց ահա բանակցությունների արդյունքում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ալիեւ-Փաշինյան  հանդիպման պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերվել, այն «դեռ չի հասունացել»: Եվ սրան զուգահեռ, Նիկոլն էլ հանդես եկավ հերթական ֆեյսբուքյան հայտարարությամբ, թե՝ «Ըստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի... Այն, ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»: Կարճ ասած, ամեն համայնքապետ պետք է մի 30 հոգանոց ջոկատ հավաքի եւ գնա կռիվ: Իհարկե, զորակոչային համալրումից ¥կամ դրան զուգահեռ¤ ջոկատային հավաքների անցնելու այս ռազմավարությունը հարցեր առաջ քաշում է: Այդ թվում, որ եթե նման ջոկատներ հավաքվեն, ապա համայնքապետներն ի զորու կլինե՞ն ղեկավարել: Օրինակ, մայրաքաղաքի քաղաքապետ Հայկոն, ով, ըստ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման՝ պետք է գլխավորի Երեւանի կամավորական ստորաբաժանումը, իր զրոյական մարտական փորձով ի զորո՞ւ է անել մի բան, որի համար առնվազն բանակային մայորի մակարդակ եւ պատրաստվածություն է անհրաժեշտ, եթե իհարկե նա հասնի առաջնագիծ: Բայց քանի որ մեր անքննադատելի իշխանություններն են ասում, ուրեմն պետք է հավատանք՝ կհասնի առաջնագիծ եւ կանի: Հաջորդ հարցը, որը ծագում է Փաշինյանի հիշատակած հայտարարությունից, այն է, որ եթե նա իրոք համարում է, որ չկա  դիվանագիտական լուծում, էլ ինչո՞ւ է  Մնացականյանը գնում-հասնում Վաշինգտոն՝ Բայրամովի հետ զուգահեռաբար կամ միգուցե միասին պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպելու համար: Ասենք, այս  հարցը, անկախ Փաշինյանի հիշատակած հայտարարության էլ, օրակարգում կա: Այսպես, անգամ Թուրքիան է պնդում, որ գոնե այս փուլում բանակցային գործընթացը, ավելի կոնկրետ՝ Մոսկվայի նախաձեռնած գործընթացը ապարդյուն է անցել: Էրդողանը, փոխնախագահ Ֆուաթ Օքթայնի այդ միտքը հնչեցնելով, նաեւ բացատրել է պատճառը. «Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»: Այսինքն, Անկարան փորձում է ցույց տալ, որ ցանկացած պայմանավորվածության փորձ, որը կիրականացվի բանակցային գործող ձեւաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, կտորպեդահարվի իր կողմից՝ Ալիեւի միջոցով: Թե սրանից հետո էլ որն է Վաշինգտոնում, այսինքն՝ մեկ այլ համանախագահ երկրի՝ ԱՄՆ-ի հովանու տակ Մնացականյանի եւ Բայրամովի մասնակցությամբ բանակցային նոր փուլի իմաստը, դեռ կանդրադառնանք: Մինչ այդ, նկատենք, որ Թուրքիայի փոխնախագահի հիշատակած հայտարարությունն ու Բաքվին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրելու խոստումն արդեն բաց տեքստով մարտահրավեր է ՌԴ-ին: Դրանով Անկարան փաստացի այն միտքն է առաջ տանում, որ Մոսկվան պարզապես լծակներ չունի հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական վերահսկողություն իրականացնելու համար, ավելի կոնկրետ, որ այդ լծակների մի մասը, այսինքն՝ առնվազն ադրբեջանական ուղղությունն արդեն իսկ զիջել է Թուրքիային: Ընդ որում, Էրդողանը եւս նաեւ պարզ գիտակցում է, որ մոսկովյան գործընթացը սկսվել էր Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, այսինքն, որ բացի մնացած ամեն ինչից, նաեւ Պուտինի անձնական հեղինակությունն էր խաղադրույքին դրված: Իսկ դա նշանակում է, որ Էրդողանն իր փոխնախագահի միջոցով հարվածն անուղղակիորեն անձամբ Պուտինին էր հասցեագրել:

 

ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Մոսկվան չփորձի Էրդողանին հակառակն ապացուցել, կարելի է ենթադրել: Մասնավորապես, նաեւ հետեւյալ հանգամանքը նկատենք: Ադրբեջանական բանակը պատերազմի առաջին օրերից փորձում էր երկու ուղղությամբ առաջ շարժվել՝ հյուսիսից եւ հարավից: Սակայն նա հյուսիսում անմիջականորեն մարտական գործողություններ էր վարում բուն Ղարաբաղի, այսինքն՝ երբեմնի ԼՂԻՄ-ի ուղղությամբ, որը բանակցային գործընթացում, մասնավորապես՝ համանախագահների առաջարկած հայտնի նախագծում ունի մեկ կարգավիճակ, կարող է ենթակա լինել ինքնորոշման սկզբունքին: Հարավային ուղղությամբ Ադրբեջանը ի սկզբանե գործում էր ազատագրված տարածքներ  կոչված հատվածում, որը համանախագահների նույն փաստաթղթերով ենթակա է տարածքային ամբողջականության սկզբունքին: Ալիեւը, ճիշտ է, հայտարարում է, թե բոլոր տարածքներն էլ ենթակա են իրեն հանձնելուն, սակայն ակնհայտորեն թուլացրեց հյուսիսում հարվածը՝ հիմնական ուժերը տեղափոխելով հարավ: Ընդ որում, մի պահ հիմնական հարվածը փորձում էր զարգացնել Հադրութի ուղղությամբ, որը եւս նախկին ԼՂԻՄ-ի տարածք է: Սակայն այստեղ էլ ակտիվությունը որոշ չափով թուլացավ, եւ հիմնական ճնշումն իրականացվում է Արաքս գետին զուգահեռ՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ-Զանգելան-Կուբաթլու-Լաչին ստրատեգիական ուղղությամբ, այսինքն՝ համանախագահների առաջարկած տարբերակով՝ Ադրբեջանին հանձնելու ենթակա շրջանների հատվածում: Ընդ որում, կան խոսակցություններ, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Մոսկվայից հստակ ազդակներ են հղվել Բաքվին՝ նախկին ԼՂԻՄ-ի ուղղությամբ հարվածի փորձերը կդիտարկվեն բոլոր հին ծրագրերի, եղած ու չեղած պայմանավորվածությունների, համանախագահների ողջ գործունեության վերջնական ձախողում, որի պարագայում համանախագահ երկրներն արդեն ինքնուրույն, իրենց սեփական շահերից ելնելով կվերաբերվեն արցախյան պատերազմին: Համենայնդեպս, Բաքվի ռազմական գործողությունների տրամաբանությունը եւս գալիս է հուշելու, որ Ալիեւը, միգուցե ձեւականորեն, դեռ փորձում է մնալ համանախագահների մոտեցումների շրջանակներում, թերեւս առաջին հերթին զգուշանալով ՌԴ-ի, ինչպես նաեւ Իրանի շահերին կոպտորեն դեմ գնալուց: Բայց ի՞նչ իրավիճակ կառաջանա, երբ Անկարան անթաքույց հայտարարում է, թե Մոսկվան չունի իրավիճակի վերահսկողության անհրաժեշտ լծակները, իսկ ինքը պատրաստ է թուրքական զորք մտցնել` թերեւս Բաքվին հավելյալ ճնշումներից ապահովագրելու համար: Իսկ  Ադրբեջանը,  որն արդեն անթաքույց է առավելապաշտական նկրտումներ ի ցույց դնում, կարող է ինչ-որ  պահի նաեւ մտածել՝  իսկ ինչո՞ւ իրոք չփորձեմ ամբողջն ինձանով անել, եթե Թուրքիան կարողանում է նման հարվածներ ուղղել Մոսկվային, իսկ այնտեղից համարժեք արձագանքը տեսանելի չէ: Մոսկվայի հրապարակային պատասխանն Անկարային, իհարկե՝ չուշացավ: Նախ` Կոնստանտին Զատուլինի հայտարարության տեսքով,  թե՝ Թուրքիային ու Ադրբեջանին պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Այդ թվում՝ «Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով», անհրաժեշտության դեպքում էլ՝ նաեւ «դեսանտային գործողության միջոցով»: Ավելին, որ այդ դեպքում նաեւ. «Մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ եթե պահանջվի, ապա նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ կուղղվեն Հայաստան»:

Կամ, օրինակ, Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը եւս լուրջ սպառնալից երանգներ պարունակում էր: Այսինքն, եթե Թուրքիան հանկարծ մտածի զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը միայն կսրվի, խաղաղ սցենարը բացառվելու է. «Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատել է իր պատրաստակամությունը` Բաքվի խնդրանքի դեպքում թուրքական զորքեր ուղարկել Ղարաբաղ: Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը, եւ կբացառվի խաղաղության սցենարը: Էլ չենք ասում անցյալի ուրվականների վերածննդի մասին»:

Թե ինչ նկատի ունի Պուշկովը «հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացման» արտահայտության տակ, կարելի է կռահել: Եվ անկախ Անկարայի խոստումներից, Ալիեւը երեւի քաջ գիտակցում է, որ նման իրավիճակում ոչ միայն անգամ գոնե հինգ շրջանի մասին պետք է վերջնականապես մոռանա, այլ հարց է, թե բուն Ադրբեջանից գոնե այդ հինգ շրջանի չափ բան կմնա՞: Արձագանք եղավ նաեւ Կրեմլից. նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրեց. «Ինչ վերաբերում է կարգավորման գոյություն ունեցող ձեւաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, լինել ինչ-որ միջնորդ կամ մասնակցել ձեւաչափերին, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»: Ենթատեքստը թերեւս այն է, որ Հայաստանը երբեք նման համաձայնություն չի տա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասինՀայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. ՇարմազանովԻ՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումիցՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.amՀոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսություններիՓաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ...Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումներըՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում էՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ ՀարությունյանԽաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիներին. Արցախի նախագահԻնչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե ԹովմասյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակըԸնդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՇահենը 44 օր շարունակ աննկուն կռվել է թշնամու դեմ` արհամարհելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները. Հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքինՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետՊիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձըՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՎարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմելԱրսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողներիՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշըՍտեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարաններՄեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել ՍտեփանակերտՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակԱննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»Ազատության հրապարակում ավելի քան 40 000 մարդ է հավաքվել (Տեսանյութ)Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվելԳագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԳիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայրԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքըԴեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԴոլարի վաճառքի առավելագույն գինը 517 դրամ է. տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ ՓաշինյանՔաղաքացիները մարզերից ոտքով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքինՄեղրիի համայնքը հանդես է եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականըԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն էՖուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում Հիմա ցանկացած սխալ կարող է կործանարար լինել մեր երկրի համար. Արամ ՍարգսյանՀանրահավաքի ընթացքում բերման ենթարկվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծինՄիքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համարԵրբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFEՄոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода