«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ Զաքարյան Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Россия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2 Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջ ԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ում


Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Հանդիպում

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայքնով ընթացող պատերազմական գործողությունների, դրանց հետեւանքների, հոգեւորականների դերի մասին «Իրավունքը» զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Անդրադառնալով պատերազմական իրավիճակին, տեր Սեպուհը նախ նկատեց.

ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷՐ

- Փաստորեն, Ադրբեջանը եւ իր ավագ եղբայրը` ոճրագործ թուրքն իսլամիստ բորենիների հետ միասին մեզ դարձյալ հիշեցրին իրենց մասին: Մինչ մենք զբաղված էինք մեր ստեղծագործ աշխատանքով եւ փորձում էինք մեր ազգային ներքին կյանքը կարգավորել, մեր թշնամին քնած չէր, նա հանգամանորեն պատրաստվում էր հարձակվել ու խանգարել մեր անդորրը, մեր խաղաղությունը: 
Ուրեմն սա ի՞նչ է նշանակում. այն, որ մենք իրավունք չունենք խոր քուն մտնելու: Մենք պետք է մշտապես արթուն լինենք, քանի դեռ ունենք նման հարեւաններ: Եվ պետք է վարժվենք, որ եթե ուզում ենք քնել, ուրեմն մեր մեկ աչքը պիտի քնի, մյուսը` արթուն մնա:
Մենք պետք է պատմության դասերը լավ սերտենք, եւ ազգին հուզող, մեր պետականությանն սպառնացող խնդիրները չթողնենք վաղվա օրվան, չթողնենք գալիք սերունդներին: Այս պատերազմը նոր պատերազմ չէ: Արդեն 30 տարի է, որ մենք շարունակ ամեն օր զոհեր ենք տվել, մեր սիրասուն զավակները սահմանի վրա արյուն են թափել: Հետեւաբար, մենք այս պատերազմը չպետք է այսքան երկարաձգեինք: Վաղուց այն վերջնականորեն ավարտված, եւ այդ էջը փակված պետք է լիներ: Ինչեւէ, այսօր ավելի, քան երբեւէ բոլորիս համար ակնհայտ է մի բանª որպեսզի ադրբեջանցին եւ թուրքը կրկին չհարձակվեն մեր երկրի վրա, մենք հենց հիմա եւ մեկընդմիշտ պետք է լուծենք այս հարցը, վաղվան չպիտի թողնենք: Մեր պատմության ողջ ընթացքում մեր կիսատ թողած ճակատամարտերը շարունակվել են, եւ մենք կրկնվող պատերազմներ շատ ենք ունեցել, որովհետեւ մենք դրանք ավարտին չենք հասցրել: Այժմ ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որ այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք: Կարեւորեմ, որ մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ` այս գոյամարտը հաղթանակով ավարտել: Մենք մոտ ենք հաղթանակին:

ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԱՌՋԵՒ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ

- Սրբազան, գերտերություններից մենք ակնկալում ենք անկողմանակալ եւ գործնական վերաբերմունք: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք շարունակ հավասարության նշաններ են դնում հայ եւ ադրբեջանաթուրքական կողմի միջեւ` սահմափակվելով միայն կոչերով ու հորդորներով:
- Գերտերությունների կեցվածքը կանխատեսելի էր: Պետք չէ միամիտ լինել եւ անհարկի հուսախաբություն ապրել: Արթնացրեք ձեր պատմական հիշողությունը եւ կտեսնեք, թե գերտերությունները քանի-քանի անգամ են մեզ ոսոխների հետ դեմ հանդիման միայնակ թողել: Հիշեք 1915 թվականը, թեեւ չունեինք պետականություն, բայց Արեւմուտքի վերաբերմունքը դարձյալ նույնն էր:
Սակայն, եթե կարող ենք գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունից օգտվել, պիտի օգտվենք: Մեր դիվանագետները խելացի եւ շրջահայաց քաղաքականություն պետք է վարեն:
- Համայն հայությունը այսօր Սփյուռքում, Հայաստանում, Արցախում միաբանվել է` ի սեր հայրենիքի: Ո՞րն է Ձեր գնահատանքը:
- Հպարտ եմ համայն հայությամբ, որն այսօր համախմբված է մայր հայրենիքի շուրջ եւ անում է հնարավոր ամեն ինչ թե՛ Հայոց բանակի եւ թե՛ մեր արդար դատի ու Արցախի անկախության ճանաչման համար:
Այո, հայրենիքը հայրենիք է, քանի դեռ այդ հայրենիքի պաշտպանության ու փրկության սուրբ գործին նահատակվելու պատրաստ մարտնչող ժողովուրդ կա: Ուստի, եթե չլիներ զինվորագրյալ հայություն, չէին լինի հայոց պետականությունն ու հայ ժողովուրդը, եւ չէր կերտվի հայոց փառապանծ պատմությունը: Կեցցե՛ մեր հայոց բանակը եւ այդ բանակը կերակրող հայ ժողովուրդը:
Հուսով եմ, որ հատկապես այս օրերին մեր կողքին ազգային արժեքները մերժող կոսմոպոլիտ օտարամոլները վերջապես կհասկանան, որ հայ ժողովրդի ինքնության պահապանները, մարտունակ ոգու եւ հաղթանակի երաշխավորները ազգային ու հոգեւոր արժեքներով կրթված սերունդներն են, մեր քաջարի զինվորները: Նրանք են մեր փրկիչները, մեր արժանապատվության պահապանները եւ ոչ թե արեւմտյան անհայտ ծագում ունեցող կրոնական, քաղաքական հակազգային ու անբարո արժեքներ քարոզողները:
Տեղին է հիշել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի խոսքը. «Դարեր շարունակ փրկիչների ենք սպասել մշտապես: Փրկիչների մի՛ սպասեք, դո՛ւք եղեք ձեր փրկիչը»:
Մենք մեր ուժերին պիտի ապավինենք եւ հաղթենք:
- Սրբազան, ո՞րն է առաջնորդի Ձեր պատգամը:
- Հայտնի մի խոսք կա, թե փոքրերը միաբանությամբ զորանում ու մեծանում են, իսկ մեծերը անմիաբանությամբ թուլանում, ջլատվում եւ փոշիանում են: Ուրեմն, մենք միաբանվելու հրամայականի առջեւ ենք կանգնած, չտատանվենք,
չերկմտենք, ականջ չդնենք հակառակորդի սուտ խոսքերին եւ կեղծ լուրերին: Հավատանք մեր լրատվամիջոցներին, միմյանց եւ մեր բանակի զորությանը, եւ նաեւ այդ կերպ կզորակցենք ու կնպաստենք մեր հաղթանակին:
Փառք ու պատիվ մեր ժողովրդին: Ես օրհնում եմ եւ խոնարհվում նրա առաջ, որ հայոց արգանդը ծնեց այսպիսի քաջեր, հերոսներ, նահատակներ ու մարտիրոսներ, որոնք այս օրերին կռվում եւ մարտնչում են վասն հայրենեաց, վասն հավատոյ:
Փառք ու պատիվ Հայոց բանակին, մեր զինվորներին ու սպաներին, մեր սփյուռքահայությանը, բոլորին, ովքեր զորակցում եւ աջակցում են մեզ:
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու նրանց ծնողներին:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, այդ թվում՝ անձին կորոնավիրուսով վարակելուՄեսսին 123 գոլ է խփել ՉԼ-ում․ միայն մեկ ֆուտբոլիստ ունի ավելի լավ ցուցանիշՍթափվեք, հարգելի քաղաքական և պետական այրեր... Արմեն Դանիելյան Ի՞նչ է կատարվում Կապանի բարձունքում՝ Փայլասարում (Video).Նաիրի ՀոխիկյանՀեյդար Ալիեւը Թեհրանում մաքրել է իրանցիների կոշիկները. սկանդալային հայտնություն ԻրանիցՀերթական թալանը. ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են. մանրամասներ՝ «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վթարիցՄարկ Ցուկերբերգը մտադիր է փոխել Facebook-ի անունը. աղբյուրԱլիևը Թալիշի մշակույթի տունը ներկայացրել է որպես ռուսական եկեղեցի, մինչդեռ Թալիշում երբևե ռուսական եկեղեցի չի եղել Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսովՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2066 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացիՄարդատար «GAZel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 5 զոհ, 12 վիրավոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ