Արտաշես Գեղամյան. Հայաստանը նոր պատերազմի շեմին է Ընթերցողը պետք է տարբերի գովազդը իրական ու մնայուն արժեքից. Հայկ Համբարձումյան Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Արմեն Աշոտյան ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը «ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» Օդանավակայանում խառնաշփոթ է` ուղեւորների մի մասը հույսը կտրած դեռ սպասում է, մի մասը ուզում է տոմսերը հետ վերադարձնել. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունը. ԼՐԱՑՎԱԾ Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Հայաստանը դրված է զոհասեղանին, մեծ պատերազմներ են սպասվում. Հայտնի էքստարասենսի կանխատեսումը


Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Հանդիպում

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայքնով ընթացող պատերազմական գործողությունների, դրանց հետեւանքների, հոգեւորականների դերի մասին «Իրավունքը» զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Անդրադառնալով պատերազմական իրավիճակին, տեր Սեպուհը նախ նկատեց.

ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷՐ

- Փաստորեն, Ադրբեջանը եւ իր ավագ եղբայրը` ոճրագործ թուրքն իսլամիստ բորենիների հետ միասին մեզ դարձյալ հիշեցրին իրենց մասին: Մինչ մենք զբաղված էինք մեր ստեղծագործ աշխատանքով եւ փորձում էինք մեր ազգային ներքին կյանքը կարգավորել, մեր թշնամին քնած չէր, նա հանգամանորեն պատրաստվում էր հարձակվել ու խանգարել մեր անդորրը, մեր խաղաղությունը: 
Ուրեմն սա ի՞նչ է նշանակում. այն, որ մենք իրավունք չունենք խոր քուն մտնելու: Մենք պետք է մշտապես արթուն լինենք, քանի դեռ ունենք նման հարեւաններ: Եվ պետք է վարժվենք, որ եթե ուզում ենք քնել, ուրեմն մեր մեկ աչքը պիտի քնի, մյուսը` արթուն մնա:
Մենք պետք է պատմության դասերը լավ սերտենք, եւ ազգին հուզող, մեր պետականությանն սպառնացող խնդիրները չթողնենք վաղվա օրվան, չթողնենք գալիք սերունդներին: Այս պատերազմը նոր պատերազմ չէ: Արդեն 30 տարի է, որ մենք շարունակ ամեն օր զոհեր ենք տվել, մեր սիրասուն զավակները սահմանի վրա արյուն են թափել: Հետեւաբար, մենք այս պատերազմը չպետք է այսքան երկարաձգեինք: Վաղուց այն վերջնականորեն ավարտված, եւ այդ էջը փակված պետք է լիներ: Ինչեւէ, այսօր ավելի, քան երբեւէ բոլորիս համար ակնհայտ է մի բանª որպեսզի ադրբեջանցին եւ թուրքը կրկին չհարձակվեն մեր երկրի վրա, մենք հենց հիմա եւ մեկընդմիշտ պետք է լուծենք այս հարցը, վաղվան չպիտի թողնենք: Մեր պատմության ողջ ընթացքում մեր կիսատ թողած ճակատամարտերը շարունակվել են, եւ մենք կրկնվող պատերազմներ շատ ենք ունեցել, որովհետեւ մենք դրանք ավարտին չենք հասցրել: Այժմ ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որ այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք: Կարեւորեմ, որ մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ` այս գոյամարտը հաղթանակով ավարտել: Մենք մոտ ենք հաղթանակին:

ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԱՌՋԵՒ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ

- Սրբազան, գերտերություններից մենք ակնկալում ենք անկողմանակալ եւ գործնական վերաբերմունք: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք շարունակ հավասարության նշաններ են դնում հայ եւ ադրբեջանաթուրքական կողմի միջեւ` սահմափակվելով միայն կոչերով ու հորդորներով:
- Գերտերությունների կեցվածքը կանխատեսելի էր: Պետք չէ միամիտ լինել եւ անհարկի հուսախաբություն ապրել: Արթնացրեք ձեր պատմական հիշողությունը եւ կտեսնեք, թե գերտերությունները քանի-քանի անգամ են մեզ ոսոխների հետ դեմ հանդիման միայնակ թողել: Հիշեք 1915 թվականը, թեեւ չունեինք պետականություն, բայց Արեւմուտքի վերաբերմունքը դարձյալ նույնն էր:
Սակայն, եթե կարող ենք գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունից օգտվել, պիտի օգտվենք: Մեր դիվանագետները խելացի եւ շրջահայաց քաղաքականություն պետք է վարեն:
- Համայն հայությունը այսօր Սփյուռքում, Հայաստանում, Արցախում միաբանվել է` ի սեր հայրենիքի: Ո՞րն է Ձեր գնահատանքը:
- Հպարտ եմ համայն հայությամբ, որն այսօր համախմբված է մայր հայրենիքի շուրջ եւ անում է հնարավոր ամեն ինչ թե՛ Հայոց բանակի եւ թե՛ մեր արդար դատի ու Արցախի անկախության ճանաչման համար:
Այո, հայրենիքը հայրենիք է, քանի դեռ այդ հայրենիքի պաշտպանության ու փրկության սուրբ գործին նահատակվելու պատրաստ մարտնչող ժողովուրդ կա: Ուստի, եթե չլիներ զինվորագրյալ հայություն, չէին լինի հայոց պետականությունն ու հայ ժողովուրդը, եւ չէր կերտվի հայոց փառապանծ պատմությունը: Կեցցե՛ մեր հայոց բանակը եւ այդ բանակը կերակրող հայ ժողովուրդը:
Հուսով եմ, որ հատկապես այս օրերին մեր կողքին ազգային արժեքները մերժող կոսմոպոլիտ օտարամոլները վերջապես կհասկանան, որ հայ ժողովրդի ինքնության պահապանները, մարտունակ ոգու եւ հաղթանակի երաշխավորները ազգային ու հոգեւոր արժեքներով կրթված սերունդներն են, մեր քաջարի զինվորները: Նրանք են մեր փրկիչները, մեր արժանապատվության պահապանները եւ ոչ թե արեւմտյան անհայտ ծագում ունեցող կրոնական, քաղաքական հակազգային ու անբարո արժեքներ քարոզողները:
Տեղին է հիշել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի խոսքը. «Դարեր շարունակ փրկիչների ենք սպասել մշտապես: Փրկիչների մի՛ սպասեք, դո՛ւք եղեք ձեր փրկիչը»:
Մենք մեր ուժերին պիտի ապավինենք եւ հաղթենք:
- Սրբազան, ո՞րն է առաջնորդի Ձեր պատգամը:
- Հայտնի մի խոսք կա, թե փոքրերը միաբանությամբ զորանում ու մեծանում են, իսկ մեծերը անմիաբանությամբ թուլանում, ջլատվում եւ փոշիանում են: Ուրեմն, մենք միաբանվելու հրամայականի առջեւ ենք կանգնած, չտատանվենք,
չերկմտենք, ականջ չդնենք հակառակորդի սուտ խոսքերին եւ կեղծ լուրերին: Հավատանք մեր լրատվամիջոցներին, միմյանց եւ մեր բանակի զորությանը, եւ նաեւ այդ կերպ կզորակցենք ու կնպաստենք մեր հաղթանակին:
Փառք ու պատիվ մեր ժողովրդին: Ես օրհնում եմ եւ խոնարհվում նրա առաջ, որ հայոց արգանդը ծնեց այսպիսի քաջեր, հերոսներ, նահատակներ ու մարտիրոսներ, որոնք այս օրերին կռվում եւ մարտնչում են վասն հայրենեաց, վասն հավատոյ:
Փառք ու պատիվ Հայոց բանակին, մեր զինվորներին ու սպաներին, մեր սփյուռքահայությանը, բոլորին, ովքեր զորակցում եւ աջակցում են մեզ:
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու նրանց ծնողներին:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՐՄԵՆՈՖՈԲԻԱ ՈՒ ԹՇՆԱՄԱՆՔ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ»ԲՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ «ՓՈԶՄԻՇ» ԵՂԱՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանը նոր պատերազմի շեմին էԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞ՎԵՐՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՑ 5 ՏԱՐԻ ԱՆՑԸնթերցողը պետք է տարբերի գովազդը իրական ու մնայուն արժեքից. Հայկ Համբարձումյան Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնողՄեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Արմեն ԱշոտյանՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը«ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ԻՍԱՀԱԿՅԱՆԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ» Օդանավակայանում խառնաշփոթ է` ուղեւորների մի մասը հույսը կտրած դեռ սպասում է, մի մասը ուզում է տոմսերը հետ վերադարձնել. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունը. ԼՐԱՑՎԱԾՍպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԻրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենանՀայաստանը դրված է զոհասեղանին, մեծ պատերազմներ են սպասվում. Հայտնի էքստարասենսի կանխատեսումըԱրարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում ենՊատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԻնչի՞ց է վախենում Լուլուն Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվելՄարդը գալիս հասնում է իր երկիր եւ կանգնում է նույն խնդրի առաջ. տեղի ունեցավ հայի թասիբը պահողի դատական նիստըԱյսպես շարունակելը ոչ միայն տհաճ եւ ծանր, այլեւ խիստ վտանգավոր է. Պարույր ՀայրիկյանԱշխարհի եզդիների դեմ տեղի է ունենում հերթական դիտավորությունը. ՀաջոյանԱննա Հակոբյանն անկախության օրը ելույթ կունենա՞Ուղեւորներին 7:15-ից տեղափոխել թռիչքային գոտի ու ասել` սպասեք մինչեւ 16:15-ը. «Էյր Արաբիայի» պերճանքն ու թշվառությունըՍոնա Շահգելդյանին առաջարկել են Անկախության տոնին երգել«Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է պարգեւավճարներն ստանալուց. այն կուղղվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծմանը«Փաստաթուղթը պատրաստ է, միջանցքով բանով». Արթուր ԴանիելյանՖիլիպ Կիրկորովը ժամանել է Երեւան (տեսանյութ)Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին կարող է ազդել տնտեսության վրա. փոխվարչապետԵվրագավաթներ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)Նիկոլի արկածները Դուշանբեում․ Սա դիտավորյալ է խայտառակում մեզ (Video).Գագիկ ՀամբարյանՎլադիմիր Պուտինը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը համեմատել է փախուստի հետԲաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆԼոնդոնի Բարձր դատարանի վճռով՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կմնաՀայաստանի գործող իշխանություններին չի հաջողվում կարգավորել գնաճը. բենզինը թանկացել է 47.5%-ով, շաքարավազը՝ 36.2%-ով.Գագիկ ՀամբարյանԵղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ ՆազարյանԱնկախության 30-ամյակի միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգության նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները․ ՈստիկանությունՊատճառը անձնական էր. հրաժարականի դիմումս հետ եմ վերցրել. Արարատի մարզպետԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 27-ՏԱՐԵԿԱՆՀովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-ՏերյանԱրցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացիՓաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցերՀայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ«Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվելՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ