Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներին Մեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ Շարմազանով Տեսահոլովակ նվիրված «դուխովներին» ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմը Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար


ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մշակութային

Հոկտեմբերի 17-ին Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն էր: Լինելով հայրենասեր` ժամանակին նա նույնպես բարձրացրել է հայկական հարցը, ցանկանալով ցույց տալ աշխարհին, թե ո՞վ են թուրքերը եւ ինչքան վայրագ կարող են լինել մարդկության նկատմամբ: Սակայն ամեն ինչ մնաց անպատասխան: Աշխարհը ձեւացավ խուլ եւ համր: Ահա այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, Գրողների միության նախագահ` ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

 

- Հոկտեմբերի 17-ը հանճարեղ գրող Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն էր:

– Հատկապես վերջին 20 տարիներին Իսահակյանի հիշատակի օրը միշտ նշել ենք պանթեոնում: Նա մեծ երեւույթ է հայ գրականության մեջ: Եվ հատկապես այս օրերին Իսահակյանի մտքերը կօգնեն  ճանաչելու մեզ: Եթե վերլուծենք նրա գրականությունը, կտեսնենք հայոց պատմությունը, նրա ներկան եւ ապագայի տեսլականը: Իսահակյանը, Արեւելքի եւ Արեւմուտքի բանաստեղծական աշխարհներն ու նաեւ գերմանական փիլիսոփայությունը շաղախելով, հունցել է մի ազգային եւ համամարդկային հոգի: Նա դարձավ ժամանակի այն երեւելիներից, որի մասին Բլոկն ասել է. «Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերեւս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»: 2006 թվականին Արցախի վերաբերյալ ֆիլմ նկարահանվեց, որտեղ Ավիկ Իսահակյանը պատմում է իր պապի այցելությունն Արցախ: Եվ դրանից հետո ինչեր են կատարվել, որովհետեւ նա այդտեղ ելույթներ, հանդիպումներ է ունեցել ղեկավարության, գրողների եւ ժողովրդի հետ: Արցախյան հանդիպումներից հետո Արցախի գրողների բաժանմունքի ղեկավար Բոգդան Ջանյային բանտարկեցին: Բանտարկեցին նաեւ Իսահակյանին տեղափոխող վարորդին:

– Ժամանակին Իսահակյանը հանդես է եկել նաեւ հրապարակախոսական հոդվածներով հայկական հարցի վերաբերյալ:

– Այո, նրա Հայոց հարցի շուրջ ժողովածուում, (որը հավաքել եւ տպագրել է Ավիկ Իսահակյանը), երեւում է ճշգրիտ բնութագիրը մեր իրավիճակի Ցեղասպանությունից առաջ, Ցեղասպանության ժամանակ եւ Ցեղասպանությունից հետո, եւ նրա հիասթափությունը Եվրոպայից: Այնպես որ, այդ ամենը մենք պետք է իմանանք եւ թույր պատկերացումներ չունենանք, թե պատերազմական որեւէ իրավիճակում քրիստոնյա լինելն ու մեծ պատմություն ունենալը պետք է դեր խաղան:Որպես կանոն, դրանք, ցավոք սրտի, լուրջ դերակատարումներ չեն ունենում:

 

ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

– Իսկ աշխարհի լռությո՞ւնը... Թվում է, թե ոտքի են կանգնել, բայց աշխարհի աչքի առջեւ, խախտելով հրադադարը, թուրքերը շարունակեցին ահաբեկչական գործողությունները:

– Ամեն երկիր, կայսրություն իր շահերով է առաջնորդվում, թե այդ պատերազմական վիճակներից ինչ կարող է շահել: Սա մեծ խաղ է, որի մեջ եթե հայտնվում ես, պետք է պատրաստ լինել, որ քո կողքին կկանգնի այն երկիրը, որն ունի ռեալ աշխարհաքաղաքական շահեր, խնդիրներ եւ նպատակներ: Մենք պետք է ճանաչենք, ընկալենք եւ երբեք չհիասթափվենք, թե մեզ եվրոպական որեւէ երկիր չօգնեց: Այլ ռեալ քաղաքական կտրվածքով դիտարկենք աշխարհը: Այստեղ դերակատարում կունենան այն պետությունները, որոնք իսկապես ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ տարածաշրջանային շահեր ունեն: Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողություններին` աշխարհի աչքի առջեւ ահաբեկիչների ներգրավումը եւ ահաբեկչական գործողությունների ծավալումը Արցախում եւ կասկած կա նաեւ` Ռուսաստանում: Եվ ինչպես Սիրիայում էր, այստեղ էլ նրանք բարբարոսական, գազանաբարո վարք են դրսեւորում գերիների նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհի որոշ երկրներ պիտի ամոթից գետինը մտնեն իրենց լռության համար: Ինչպես նաեւ Իսրայելը պիտի վերանայի իր զենքի մատակարարումը Ադրբեջանին: Զարմանալի է, ցեղասպանված ժողովրդի պետությունը զենք է վաճառում ցեղասպանող պետությանը: Նրանց հիշեցնե՞նք, որ հայերն են առաջին ցեղասպանվածը:

ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ` ԴՐԱՆՔ ԹՂԹԵՐ ԵՆ

– Մենք ընդունեցինք կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են երեխաներին, կանանց, երբ Արցախում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը` կանանց եւ երեխանեին: Ո՞ւր են այդ կոնվենցիայի ներկայացուցիչները:

– Կոնվենցիաները` դրանք թղթեր են: Մենք պատմականորեն շատ ենք տեսել թղթեր: Թղթերը պետություններ կան, որ կարող են հարգել իրենց քաղաքակրթական մակարդակից ելնելով, եւ երկրներ կան, որոնք որեւէ թուղթ չեն հարգում: Եվ Թուրքիան նման երկիր է, Ադրբեջանին էլ գցել է իր խելքին:Հոկտեմբերի 10-ին հրադադար հայտարարվեց, հետո հոկտեմբերի 18-ին` հարգեցի՞ն: Նրանք կհարգեն այն ժամանակ, երբ որ իրենց ծրագիրը իրագործած տեսնեն կամ էլ վախենան:Պատժի մեխանիզմը եթե չգործեց, Թուրքիան չի ընդունի որեւէ թուղթ: Մենք միամիտ կլինենք, եթե հավատանք, որ նա քաղաքակիրթ երկիր է եւ ՆԱՏՕ-ին կամ Ռուսաստանին կլսի: Եվ այնքան կստիպի Ադրբեջանին շարունակել պատերազմը, մինչեւ պատժի եւ արգելանքների մեխանիզմ չգործի:

 

ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ՏԵՍԻԼՔՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԷՐԴՈՂԱՆԻՆ

– Թուրքիայի նպատակը միայն Հայաստա՞նն է:              

– Թուրքիայի նպատակը աշխարհաքաղաքական մեծ խաղ է: Դրա հետեւում կանգնած գուցե կան հզոր պետություններ, որոնք հրահրում են Թուրքիային նաեւ շոշափելու Ռուսաստանի շահերը, որովհետեւ Ռուսաստանը բազաներ ունի այդ կողմերում: Խաղեր կազմակերպի պատերազմական, աշխարհաքաղաքական, իսկ մյուս թեւով օսմանականության խնդիրն է: Այսինքն` այսպիսի մի ճմուռ է սարքել` իսլամական, նեոօսմանական, տարածաշրջանային: Սակայն Թուրքիայի վարած խաղի կողքին չեն արաբական, իսլամական երկրները, Իրանը: Մյուս կողմից, Թուրքիային են մղում դեպի գործողությունների Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, ուրեմն պետք է հասկանալ, որ կարող են թնդանոթի միս դառնալ որոշ ուժերի ձեռքին: Քանի որ կարծում եմ, որ այս պատերազմում Էրդողանը միայնակ չէ: Նրան ներքաշել են այդ խաղերի մեջ եւ օգտագործում են: Վերջինս էլ մտածում է, որ կունենա մեծ շահ, կստեղծի կայսրություն եւ կդառնա սուլթան: Սուլթանական տեսիլքները հանգիստ չեն տալիս Էրդողանին: Այդ արարքներից շատ երկրներ են զայրացած: Նրա կերպարն անհանգստացնում է շատերին: Այնպես որ, մենք պետք է մեր ուժով, բանակով, համախմբումով պահպանենք այս պատերազմական իրավիճակում մեր դիրքերը:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԻԱՅՆ ԿՈՉԵՐՈՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄՂԵԼ

– Այսօր շատ համախմբված ենք:

– Մեր մեծերը` Թումանյան, Իսահակյան, Չարենց եւ այլք մշտապես մեր հայոց միջուկի մեջ ամրություն, միասնականություն են փորձել գնդել, ամրացնել: Գրականությունը հենց մի թեւով մղված է եղել դրան: Համենայնդեպս` խոսքն ասվել է, խոսքը միշտ կասվի, եւ լսող էլ կլինի: Եթե լուրջ, ծանր խոսք է, ապա ինքն իր ճանապարհը կհարթի դեպի մարդկային հոգիները: Եվ հիմա մենք տեսնում ենք, թե մեր սփյուռքահայ հանրությունը տարբեր աշխարհամասերում ձայն է բարձրացնում: Որոշ երկրներում, որտեղ շատ են, կարող է քաղաքական գործիքի էլ վերածվեն: Այդ ամբողջ աշխատանքի մեջ մենք պետք է ձգտենք քաղաքականություն թելադրելու եւ նաեւ պահանջելու այդ երկրներից այս հարցերում ավելի ակտիվ լինել: Ֆրանսիան, Ամերիկան, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են: Այդ երկու հրադադարների դերակատարն են: Եվ եթե Թուրքիան չի ենթարկվում այդ կանոններին, կոչերով հրադադարի մղել չի ստացվելու: Նրանք պետք է շատ կոշտ միջոցների դիմեն: 2016թ. ապրիլից հետո, երբ կրկին այդ թեման կար, Մինսկի խմբի համանախագահները որոշել էին, որ շփման գծում պետք է լինեն դիտորդներ եւ նկարահանող սարքեր: Դիտորդական առաքելությունը կա, բայց պետք է լիներ նաեւ նկարահանող սարքեր, որպեսզի երեւար ով է սկսում եւ խաթարում հանգիստը, խաղաղությունը: Բայց Ադրբեջանը դրան չի համաձայնվում, որովհետեւ գիտի իր մոլեգին նպատակները եւ զենքի ուժով, պատերազմով ուզում է այդ հարցերը լուծի, հայտարարելով, որ երեսուն տարի ոչ մի առաջընթաց չի եղել: Երեսուն տարի գոնե խաղաղություն կար: Գոնե շոշափվում եւ քննարկվում էին հարցեր: Ռուսաստանը իր քայլերով այսօր որոշակի մեսիջներ է հղում այս ամենը չխորացնելու համար:

 

ՄԻ ՎԻՃԱԿ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ

– Այսօր ով ինչով կարող է օգնում է մեր բանակին եւ Արցախի ժողովրդին:

– Այո, Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տունն արդեն ընդունել է Արցախից եկած մոտ 60 հոգու: Մեր Սեւանի հանգստյան տունն էլ է արդեն պատրաստ ընդունելու նրանց: Գրողների միության անդամներով հավաքեցինք ե՛ւ հագուստ, ե՛ւ ուտելիք, որոնց մի մասն ուղարկել ենք, իսկ մյուս մասն էլ շուտով կուղարկենք: Եվ նաեւ մեր գրքերի վաճառքից եկած գումարը պատրաստվում են փոխանցել հիմնադրամին: Վերջերս ամփոփեցինք մեր Գրողների միության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, եւ մրցանակակիրներն իրենց գումարը փոխանցեցին հիմնադրամին: Գրողների միությունն ամեն ամիս փոխանցել է եւ փոխանցելու է գումար: Սա բոլորիս խնդիրն է: Անձամբ ես իմ աշխատավարձից էլ եմ փոխանցում կատարել եւ փոխանցելու եմ: Մեր Ղարաբաղի գրական բաժանմունքն ամբողջովին կռվի մեջ է: Եվ մեր Գրողների միության ՀԳՄ անդամներ են աշխարհի տարբեր երկրների հայ գրողները, որոնք ակտիվ մասնակցում են այս պայքարին տարբեր պայքարի միջոցներով` գրում են բանաստեղծություններ, հրապարակախոսություններ, գեղարվեստական նյութեր: Չպետք է այսօր տարբերակվի առաջնագիծ, թե թիկունք: Այսօր մի վիճակ է, որտեղ բոլորը վտանգի տակ են:

– Մեր բանակը մեր հպարտությունն է:

– Այո, երեսուն տարում Հայաստանը բանակ ստեղծեց, եւ այսօր մենք տեսնում ենք, թե այդ բանակն ինչ ուժով, նպատակով, տեխնիկապես գրագետ է իրեն տիրապետում: Այս բոլորի մեջ կա ե՛ւ զինվորական գրագիտություն, ե՛ւ պատմականորեն թրծված հաղթելու ոգին: Այսօր աշխարհը զարմացած է, թե քիչ զորքով մենք ինչպես ենք պայքարում ինը միլիոնանոց Ադրբեջանի եւ ութսուն միլիոնանոց Թուրքիայի հովանու տակ գտնվող պատերազմում: Նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփն է վերջերս նշել հայ ոգու մասին: Մեզ են անդրադարձել Ռուսաստանի եւ տարբեր երկրների օտարազգի վերլուծաբաններ, պատգամավորներ, գործիչներ: Դա մեզ պետք է ոգեւորի, քանի որ դրան պայքարով ենք հասել:

 

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԻՆ

– Ի՞նչ կմաղթեք մեր զինվորականներին:

– Փառք ու պատիվ մեր կռվողներին: Մեր զոհված հերոսների հիշատակը պետք է պայծառ պահենք: Տա Աստված ամեն ինչ լավ ավարտվի: Աստծո անունը տանք եւ նաեւ ռեալ գործով երկրներին մենք կարողանանք ցույց տալ, որ մենք պայքարող ենք: Խեղճ ու կրակ ժողովուրդ չենք, որ խնդրենք, աղաչենք, թե եկեք մեզ փրկեք: Բայց նաեւ այդ երկրները պետք է արդեն վախ զգան, որ այս համավարակ Թուրքիան իրենց դուռն էլ է չոքելու: Հենց ահաբեկիչների այստեղ հայտնվելն առաջին հերթին դա Ռուսաստանից մինչեւ Չինաստան ձգվող սպառնացող վտանգ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. ՓաշինյանԶարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրելԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա ԶոհրաբյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերըՄոլագար աթոռամոլը«Կառավարություն չկա, այս ծառի հետ խոսեմ ավելի բովանդակալից կլինի»... ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թե ինչպես հանցակից լռությունը կործանեց հայրենիքը...(Տեսանյութ) ՀՀ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նշելով, որ 6 օրյա հացադուլից հետո ստիպված է դադարեցնել Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊԱնջրպետը` ձեր վարչախմբի եւ ողջ աշխարհասփյուռ հայության միջեւ է. Մարդոյանը՝ ՍինանյանինԳավառ, Վեդի, Բերդ քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյունՀեսա մի քիչ հետո էլ կասի, որպեսզի 50 մլրդը չտանք՝ժողովուրդ ջան. պիտի զիջենք Գորիսը, Եղեգնաձորը, Մխչյանը, Էրեբունու թանգարանը...Խելագարվել կարելի էՀայտնի եզդի երգիչ Իբրահիմ Խալիլի նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված մեր եզդի հերոսներին (Պրեմիերա)«Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ...». Գևորգ ԳևորգյանՍրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն ԱշոտյանՀրդեհ Երևանում․ հոսպիտալացվել են 3 տարեկան և 8 ամսական երեխաներԱվելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է ՍտեփանակերտՕլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода