Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներին Մեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ Շարմազանով Տեսահոլովակ նվիրված «դուխովներին» ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմը Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ


Պետք է դիմենք թե ՀԱՊԿ-ին, թե ուղղակիորեն Ռուսաստանին. Արարատ Կոստանյան

Հանդիպում

Արցախյան մերօրյա պատերազմի 25-րդ օրն է, եւ Հայաստանն ու Արցախը շարունակում են ռազմադաշտում ու դիվանագիտական ճակատում պաշտպանել հայրենիքն այնպես, ինչպես կարող են: Կան բանակցելու շուրջ առաջարկներ, մտահոգիչ զարգացումներ, որոնց շուրջ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ, արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾԱԿՇԻՌ ՈՒԺԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԿԱ՛Մ ՌԴ-Ն, ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱՆ»

– Պարոն Կոստանյան, ՀՀ վարչապետ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը համաձայնություն են տվել բանակցել Մոսկվայում: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից:

– Ռուսաստանը փորձ կատարեց հրադադարի հաստատման համար, բայց, ինչպես տեսանք, Ադրբեջանի կողմից այն չհարգվեց: Ըստ իս, հետագայում այն շատ վատ անդրադարձ է ունենալու Ադրբեջանի համար դիվանագիտական դաշտում: Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք հնարավոր հանդիպմանը՝ մեր պահանջը հստակ է. պետք է բոլոր դիվանագիտական խողովակներն օգտագործենք, որպեսզի կարողանանք հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Այդ մասին իր վերջին հայտարարությունում Ն. Փաշինյանը հստակ ձեւակերպեց, եւ նաեւ դրա մասին էր նշել ԱԳ նախարարն իր հարցազրույցներում օտարերկրյա լրատվականներին: Կարծում եմ՝ պետք է ավելի ակտիվ աշխատենք ոչ միայն Մինսկի խմբի շրջանակներում, որովհետեւ այս հարցը դարձել է ռեգիոնալ եւ միջազգային խնդիր, երբ պարզ դարձավ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին՝ իր ռազմական օդուժի մասնակցությամբ եւ ահաբեկիչների ներմուծմամբ: Այս առումով՝ պետք է կարողանանք մեր բարեկամներին վերածել ուղղակիորեն դաշնակիցների, որովհետեւ Թուրքիայի նկրտումները սպառնալիք են ոչ միայն այս տարածաշրջանի, այլ մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի, Լիբիայի համար: Թուրքական զորքը ներխուժել է սիրիական հյուսիս եւ հովանավորում է Իդլիբ քաղաքի ահաբեկիչներին, իսկ Սիրիայի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ ահաբեկիչներ կան Սիրիայից Ադրբեջանում, որոնք արցախյան պատերազմում կռվում են հայերի դեմ: Մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում, դիվանագիտական եւ տեղեկատվական դաշտում շեշտը դնենք սրա վրա, որովհետեւ թեպետ Ադրբեջանն է սանձազերծել այս պատերազմը, բայց հստակ է, որ հետեւում կանգնած է Թուրքիան:

– Եվրամիությունը չընդունեց ԵՄ անդամ պետություն հանդիսացող Հունաստանի առաջարկը` պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: ՄԱԿ-ը փակ քննարկում է անում Արցախի հարցով, բայց էլի որեւէ գործուն քայլեր չկան: Այս իրավիճակում չե՞ք կարծում, որ պետք է հույսներս կտրենք Արեւմուտքից ու միջազգային կառույցներից, եւ վերջապես պաշտոնապես ՀՀ իշխանությունները դիմեն ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, մանավանդ որ արդեն ծանր մարտեր են մղվում Հայաստանի սահմանից 8 կմ, իսկ Կապանից՝ 25 կմ հեռավորության վրա Իշխանաձորում:

– Ամբողջությամբ համաձայն եմ, որ պետք է դիմենք թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ուղղակիորեն Ռուսաստանին: ՀԱՊԿ-ը մի քանի երկրներից բաղկացած կառույց է, եւ այնտեղ ժամանակ է պահանջվելու որեւէ որոշում կայացնելու համար, որովհետեւ ամեն մեկն ունի իր շահերը: Բայց, այո, պարտավոր ենք դիմել, որովհետեւ ունենք պայմանագիր եւ ՀԱՊԿ անդամ ենք: Սակայն, ես խորհուրդ կտայի, որ ուղիղ դիմեինք Ռուսաստանին, որովհետեւ այս կատարվածը ոչ թե միայն մեր դեմ է, այլեւ՝ Ռուսաստանի: Թուրքիան մուտք է գործում Այսրկովկաս, եւ այս տարածաշրջանում շատ հստակ է՝ կա՛մ լինելու է մեծակշիռ ուժը Ռուսաստանը, իսկ եթե՝ ոչ, լինելու է Թուրքիան: Այստեղ չեն լինելու ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ ինչ-որ եվրոպական զորքեր, որոնք գոյութուն էլ չունեն: Կան հիմնական երկու դերակատար, որոնք խաղում են ռազմական դաշտում՝ մի կողմում Ռուսաստանն է եւ, դժբախտաբար, մյուս կողմում՝ Թուրքիան: Եվ սա նաեւ սպառնալիք է Ռուսաստանին: Հենց  ՌԴ-ի ներսում վերջերս իմացանք մամուլից, որ ահաբեկիչներ են հայտնվել, եւ կարող ենք կռահել, թե այդ ահաբեկիչներն ինչպիսի վայրագ գործողություններ կարող են իրականացնել հենց այնտեղ: Իսկ ՌԴ-ում ապրող 20-30 միլիոնանոց իսլամական կրոն ունեցող քաղաքացիները կարող են սատարել այդ ահաբեկիչներին կամ այդ գաղափարախոսությունը:

«ԱՄՆ-Ն ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ, ՆՈՒՅՆԸ՝ ԵՎՐՈՊԱՆ»

– ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Իսկ ուրբաթ օրը նրա հետ առանձին-առանձին հանդիպում  կունենան ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումներից:

– Թեեւ ուշացած, բայց լավ է, որ միջազգային խաղացողները, Մինսկի խմբի անդամ երկրներն ակտիվանում են: Միացյալ Նահանգները լուռ էր այսքան ժամանակ եւ, իհարկե, ողջունելի է, որ, ի վերջո, այսպիսի որոշում կայացվեց հանդիպում կազմակերպելու: Կարծում եմ՝ սա տեղի ունեցավ հենց տեղի մեր հայկական համայնքի աշխույժ դիվանագիտական աշխատանքի եւ համախմբված ցույցեր կատարելու շնորհիվ: Նրանք, ԱՄՆ քաղաքացի են, եւ այդ պետությունը պարտավոր է լսել նրանց ձայնը: Նույն կերպ նրանց հաջողվեց խաթարել CNN լրատվական գործակալության լռությունը, որովհետեւ հայությունը CNN-ի շենքի դիմաց մեծ ցույց էր կազմակերպել եւ պահանջել, որպեսզի այս խնդրի մասին չլռեն: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է առաջին րոպեին կարողանար Թուրքիայի ռազմական ակտիվությունը եւ ներխուժումն այս տարածաշրջան սանձել, երբ հայտնի դարձավ, որ Արցախի դեմ օգտագործվում է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի F-16 ուղղաթիռները, եւ հայտարարվեց որ Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի օդային ուժի համակարգումը: Իհարկե, այս օրերին ԱՄՆ կոնգրեսից եւ ամերիկյան քաղաքական գործիչներից հայտարարություններ եղան, որ հարկ է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել, բայց չեմ կարծում, որ այն մեծ արձագանք կունենա ԱՄՆ-ի քաղաքականության ներսում: Թեպետ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձեւաչափի անդամ է՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողքին, բայց այդքան էլ շահագրգռված չէ այս տարածաշրջանում իր դերակատարությունն ունենալ: Իհարկե, կարեւոր էր Պոմպեոյի հայտարարությունն այն առումով, որ եթե դիվանագիտորեն դիտարկենք, նա ուղիղ մեղադրեց Ադրբեջանին, եւ հստակ դարձավ, որ Ադրբեջանն է սկսել այս պատերազմը, իսկ Արցախը պաշտպանվող կողմ է: Բայց, ամեն դեպքում, ԱՄՆ դերակատարությունն այստեղ նվազել է, բացի այդ իրենք չունեն Հայաստանի կամ Արցախի հանդեպ ուրույն ծրագիր: Հիշեք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան եւ հայտարարությունը, որ պետք է մեր պատմական ակնկալիքները մի կողմ թողնենք: ԱՄՆ-ն Հայաստանը դիտում է, որպես մի երկիր, որտեղ կկարողանա իր որոշ համակիրների կամ կազմակերպությունների միջոցով ճնշում բանեցնել ՌԴ-ի եւ Իրանի վրա: Սա է իր հիմնական քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն կողմ է Ադրբեջանի նավթային ուղիները մինչեւ Եվրոպա հասցնելուն, որպեսզի կարողանան մեկուսացնել Ռուսաստանի գազի դերը Արեւմուքում:

– Այնուամենայնիվ, պարզ է, որ հիմա ԱՄՆ-ում նախատեսված են ընտրություններ, եւ հիմա հայերի ձայններն իրենց կողմը ներգրավելու համար բավական ականջահաճո հայտարարություններ կլինեն: Այս դեպքում իրականում ստեղծված իրավիճակի ելքը դիվանագիտական ճակատում որտե՞ղ է:

– Միացյալ Նահանգները չունի Հայաստանի վերաբերյալ հատուկ ծրագիր, նույնը՝ Եվրոպան: Իհարկե, մենք նախկին իշխանությունների ժամանակ ավելի լավ հարաբերություններ ունեինք ՌԴ-ի հետ, բայց թե՛ նախկին, թե հիմա առավել եւս այսօրվա իշխանությունների օրոք շեշտը դրվեց Եվրոպայի եւ ԵՄ ասոցացման ծրագրերի վրա: Միանշանակ, մենք պետք է բոլորի հետ լավ լինենք, բայց պետք է նկատի ունենանք, որ պատերազմական իրավիճակում ենք եւ լավ հասկանանք մեր տարածաշրջանը: Դժբախտաբար, մենք այն հատուկենտ երկրներից մեկն ենք, որ մեր դաշնակիցներին չենք ճանաչում եւ չենք փորձում մեր բարեկամներին վերածել դաշնակիցների: Եթե ուզում ենք կարողանալ այս տարածաշրջանում գոյատեւել եւ մեր երազանքներով ու նպատակներով շարունակել ապրել, դրա համար ունենք հստակ երկու դաշնակից՝ Ռուսաստանն ու Իրանը: Սակայն, Իրանի հետ վերջին ժամանակներս նույնիսկ կարողացանք մեր հարաբերությունները որոշ չափով բացասական հուն տանել, մասնավորապես՝ Իսրայելում բացելով դեսպանատուն: Սա շատ բացասական ընկալվեց Իրանի կողմից: Այնպես որ, երբ մի քայլ ենք կատարում, պետք է հաշվարկենք այդ քայլի դրական եւ բացասական կողմը եւ, ամբողջացնելով՝ գանք եզրակացության: Ի վերջո, մենք Իսրայելի հետ ոչ մի դրականորեն առնչություն չենք կարող ունենալ այս տարածաշրջանում, որովհետեւ Իսրայելը տարիներ ի վեր հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է: Ստացվում է, որ այդ ռազմավարական դաշնակից երկու երկրներից մեկը՝ Ադրբեջանը, մեր թշնամին է, իսկ Իսրայելը՝ դաշնակի՞ցը: Մենք ի՞նչ էինք շահում` Իսրայելի հետ մտերմանալով: Իրականությունն այն է, որ ոչինչ չենք շահել եւ տեսնում ենք, թե ինչպես է մինչեւ օրս Իսրայելը զինում Ադրբեջանին: Նա շարունակաբար ուղարկում է ինքնաթիռներ, ռազմամթերք եւ ռազմական մասնագետներ Ադրբեջանին, որը մեր դեմ պատերազմ է մղում: Եվ այսօր մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ հենց Իսրայելի կողմից ուղարկված դրոնների պատճառով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. ՓաշինյանԶարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրելԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա ԶոհրաբյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերըՄոլագար աթոռամոլը«Կառավարություն չկա, այս ծառի հետ խոսեմ ավելի բովանդակալից կլինի»... ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թե ինչպես հանցակից լռությունը կործանեց հայրենիքը...(Տեսանյութ) ՀՀ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նշելով, որ 6 օրյա հացադուլից հետո ստիպված է դադարեցնել Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊԱնջրպետը` ձեր վարչախմբի եւ ողջ աշխարհասփյուռ հայության միջեւ է. Մարդոյանը՝ ՍինանյանինԳավառ, Վեդի, Բերդ քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյունՀեսա մի քիչ հետո էլ կասի, որպեսզի 50 մլրդը չտանք՝ժողովուրդ ջան. պիտի զիջենք Գորիսը, Եղեգնաձորը, Մխչյանը, Էրեբունու թանգարանը...Խելագարվել կարելի էՀայտնի եզդի երգիչ Իբրահիմ Խալիլի նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված մեր եզդի հերոսներին (Պրեմիերա)«Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ...». Գևորգ ԳևորգյանՍրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն ԱշոտյանՀրդեհ Երևանում․ հոսպիտալացվել են 3 տարեկան և 8 ամսական երեխաներԱվելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է ՍտեփանակերտՕլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода