Ստեփանակերտում մերժում են Արայիկ Հարությունյանին Այս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել. Գևորգ Գևորգյան Սասուն Միքայելյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոց Արմեն Չարչյանը կալանավորվեց Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան 44-օրյա պատերազմը տնավեր դարձրեց 5526 ընտանիքի` 22177 բնակչով. Ուշագրավ մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կապիտուլյանտին դատում են, ոչ թե մտնում նրա հետ ընտրապայքարի մեջ. Աբգար Ափինյան Բառեր չեմ գտնում արտահայտվելու. Մեղրիի քաղաքապետը եւս շոկի մեջ է «Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասին


Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ.եւ եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, ապա մեզ հետ է ԱՍՏՎԱԾ. NEWSMEDIA.am

Հասարակություն

Հայ և ասորի ազգերը եղել են միասին պատմական երթում, և մեզ համար բոլոր ծանր ժամանակներում: Հայն ու ասորին ուս ուսի ազգային–ազատագրական մարտեր են մղել Օսմանյան կայսրության դեմ, միասին ապրել են ցեղասպանության ցավը…Նրանք մեր կողքին են եղել նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Իսկ 2016-ի Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, հայ զինվորների հետ մարտնչում էին նաև ասորիները:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանն ու Արցախը դարձյալ դիմադրում են լայնածավալ պատերազմի: Թուրքիան բացահայտ աջակցելով Ադրբեջանին՝ հովանավորել և տարածաշրջան է բերել վարձկան ահաբեկիչների, որոնք համալրել են ադրբեջանական զինուժը: Այսօր Հայոց բանակը, Արցախի Պաշտպանության բանակը, պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ՝ հանուն միջազգային անվտանգության: Եվ սա միայն մեր պայքարը չէ:


Պատերազմի առաջին իսկ վայրկյաններից` Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը զինվորագրվեցին ու ռազմի դաշտ մեկնեցին նաև Հայաստանի ազգային համայնքների ներկայացուցիչները: Ասորի զինվորներից ու կամավորներից 4-ն այս ծանր մարտերի ընթացքում գնացին միանալու անմահացած հերոսներին: Իսկ մյուսները շարունակում են պայքարը՝ հանուն մեր Հայրենիքի:
-Սա մեր բոլորի հայրենական պատերազմն է,-ասում են նրանք: Այս խոսքերն արդեն դարձել են գաղափար, որի շուրջ համախմբվել են բոլորը:
Եվ դրան արձագանքում են նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող ասորիները, ովքեր ամենուր մասնակցում են աշխարհասփյուռ հայության կազմակերպած հզոր ցույցերին՝ բարձրացնելով Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը: Նրանք խոր ընդվզումով արձագանքեցին նաև հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանը: Լիենելով քրիստոնյա ազգ՝ նրանք դա ընկալեցին որպես սեփական ցավ, նաև իրենց հոգևոր սրբությունների դեմ ուղղված ոտնձգություն: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած այս պատերազմին ու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանն առաջիններից մեկը արձագանքեցին ԱՄՆ-ում Արեւելքի Ասորական Եկեղեցու երեք եպիսկոպոսները՝ իրենց զորակցական նամակով:
Ասորական համայքն այս ընթացքում մեծ նվիրումով գործում է նաև թիկունքում՝ աջակցելով զինվորներին;
…Վերին Դվինի բնակչության 80 %-ն ասորիներ են: Վերջին օրերին երեխաները որոշել էին միրգ վաճառելով օգտակար լինել հայկական բանակին: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը, փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ասորի երեխաների անունից: Նրանք վաղ առավոտից աշխատում են տքնաջան:

Յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս շատ միրգ վաճառել: Որոշել են հերթափոխով աշխատել, որպեսզի չհոգնեն և երկար մնան:Այսպես են պայքարում փոքրիկ զինվորները: Սա է մեր բոլորի միասնական ուժը:


Ասորական համայնքի հոգևոր հովիվ,  Տեր Նիկադիմ Յուխանաևը մեր գնդերեցներին հավասար կանգնած է զորականի կողքին:

-Ես իմ զինվորական ծառայությունն անցել եմ Արցախում: Եվ պատրաստ եմ նաև զենք վերցնել և լինել իմ հոգևոր հայ եղբայրների ու մեր զինվորների կողքին,-ասում է նա: 

NEWSMEDIA.am-ը ներկայացնում է  Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ տեղի ունեցած զրույցի մանրամասները:

-Տեր Հայր, պատմությունից հայտնի են դրվագներ, որ ասորի հոգևորականները Հայոց ցեղասպանության տարիներին, իրենց եկեղեցիներում պատսպարել են բազմաթիվ հայերի՝ իբրև սկզբունք որդեգրելով հետևյալ գաղափարը. մենք աղոթում ենք միևնույն Աստծուն, ուրեմն. կամ փրկվում ենք բոլորս, կամ՝ զոհվում ենք միասին: Այսօր պատերազմ է Հայոց աշխարհում: Եվ մինչ մեր գնդերեցներից շատերը ռազմաճակատում կանգնած են զինվորների կողքին, ասորական համայնքը՝ Ձեր գլխավորությամբ ահռելի աշխատանք է կատարում՝ աջակցելու մեր բանակին: Ասորաբնակ գյուղերի երեխաները նույնպես լծվել են այդ տքնաջան գործին՝ լինելու զինվորի կողքին…

-Ասորական համայնքը, Հայաստանի՝ մեր հայրենիքի կողքին է. թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, որպեսզի մենք էլ մեր հերթին, կարողանանք նպաստել հայոց բանակի հզորացմանը: Միասնությունն այսօրվա հրամայականն է:
Պատերազմի սկսվելուն պես, ասորիները ևս շտապեցին մեկնել մարտի դաշտ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները: Այսօր մենք ռազմաճակատում ունենք շուրջ 80 ասորի զինծառայող, որոնք կռվում են առաջին գծում: Ունենք 4 զոհ՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով: Մինչ օրս էլ զինվորագրվում են ասորիները, և սպասում են ռազմաճակատ գնալու իրենց հերթին:
Եթե հաշվի առնենք հայերի և ասորիների ամուսնություններից ձևավորված ընտանիքներին, նրանց զավակներին ևս, ապա ռազմաճակատում գտնվող մեր զինվորականների թիվն ավելի մեծ է. անցնում է 100-ից:
Այս օրերի ընթացքում մենք կարողացել ենք հավաքել մեծաքանակ դեղորայք, հագուստներ, ծածկոցներ, որոնք 6 բեռնատար մեքենաներով հասցվել է զինվորներին, և Արցախում մնացած մեր քույրերին ու եղբայրներին: Հայաստանի կողքին են նաև արտերկրում ապրող ասորիները, ովքեր հանգանակում են գումար, կատարում փոխանցումներ: Մենք Հայաստանի ու Արցախի կողքին ենք: Եվ միասին շարունակելու ենք մեր պայքարը:

Ամբողջական զրույցը սկզբնաղբյուր NEWSMEDIA.am-ում

Ստեփանակերտում մերժում են Արայիկ ՀարությունյանինԱյս ահեղ մարտում, Հայրենիքս նման է վիրավոր ընկերոջ, որին մենակ չենք թողնելու, չենք ընկրկելու, շարունակելու ենք պայքարել. Գևորգ ԳևորգյանՍասուն Միքայելյանը գիշերը տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Չարչյանը կալանավորվեցՀայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան44-օրյա պատերազմը տնավեր դարձրեց 5526 ընտանիքի` 22177 բնակչով. Ուշագրավ մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԿապիտուլյանտին դատում են, ոչ թե մտնում նրա հետ ընտրապայքարի մեջ. Աբգար Ափինյան Բառեր չեմ գտնում արտահայտվելու. Մեղրիի քաղաքապետը եւս շոկի մեջ է«Վերջին հարցազրույցում նա բացահայտել էր Շուշին ու Հադրութը հանձնելու փաստերը»․ Հոխիկյանը՝ Մանախի ձերբակալության մասինՊեսկով. Տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարելՀայաստանում ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ վաղ է դատել տարածաշրջանի վրա դրանց ազդեցության մասին. Լավրով«Չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը». Արմեն Աշոտյան«Հայաստան» դաշինքը վաղը կներկայացնի հետագա անելիքներըՍամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-իԻնչ փուլում է Փաշինյանի որդու՝ հայ գերիների հետ փոխանակման գործընթացը․ Փաշինյանը կշարունակի՞ պնդել առաջարկըՇուռնուխում ՔՊ-ի 51 ձայնը բացատրելի է. քվեարկությանը գյուղում մասնակցել է 43 սահմանապահՀամացանցում ծաղրի առարկա դարձած կինն Արփի Դավոյանի ազգականն էԱդրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արարատում2018 թվականի համեմատ` Նիկոլ Փաշինյանը կորցրել է ավելի քան 197 հազար քաղաքացու վստահությունՈվքեր ընտրեցին հորս սպանողին, այլեւս չփորձեք մոտենալ ինձ եւ մայրիկիս. գրում է զոհված կապիտանի դուստրըՇոկի մեջ եմ, էլ ասելիք մնաց, որ ասեմ. Որոտանի համայնքապետը ընտրության արդյունքների մասինԱռերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, 2 քրեական գործ. ՔԿՆիկոլը հաղթեց մարզերի հաշվինՀայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 64 հազար 293 քաղաքացիԻ՞նչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից. ԿԸՀ նախագահի պարզաբանումը (Տեսանյութ)Ազգի գեների մասին սուտը չափազանց վտանգավոր թույն էՀայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ ինքն իրեն. Սենոր ՀասրաթյանՆոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատՔոչարյանը հավաք է հրավիրելԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքներըԵրևանը երկուսին չի դիմանա. Հայաստանում խորհրդարանական ընտրությունները վերջնականապես երկիրը բաժանեցին բարիկադների հակառակ կողմերում. КоммерсантъՍալյուտ են խփում, որովհետև իրենք էլ չէին հավատում, որ ադրբեջանին տրված տան տերը կարող է իրենց օգտին քվեարկիԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՆԱՔԱՐ ՔՊ-ն միայնակ կառավարություն է ձևավորում, և «Պատիվ ունեմ»-ը` բոնուսներով որպես 3-րդ ուժ, մտնում է խորհրդարան․ Տիգրան Մուկուչյանը՝ քվեարկության նախնական արդյունքների մասինԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՂՈՔԱՐԿՎԵՆ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱ Օրվա խորհուրդՈւնենք այն, ինչ ունենք... Աստված պահի Հայրենիքս․ Տիգրան ՈւրիխանյանՁեզ սրի եմ մատնելու, ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, չլսեցիք. Բագրատ Սրբազանը մեջբերում է արել Սուրբ ԳրքիցՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 253 է, մահվան դեպքերինը՝ 5594«Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր ՄկրտչյանԱյն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա ԶոհրաբյանՇուշիում հրավառություն են արել թշնամիները. նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը.Նաիրի ՀոխիկյանՌԴ ռազմածովային ուժերը նորագույն պատմության մեջ առաջին անգամ վարժանքներ են անցկացնում Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածումՀայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 64 293 պատվաստումԸնտրությունների արդյունքները չեն արտացոլում ոչ երեկ տեղի ունեցած բուն ընտրությունների արդյունքները, ոչ էլ առավել ևս հանրային քաղաքական տրամադրություններ.Նարեկ ՍամսոնյանՆոր ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «հայաստան» դաշինքը՝ 29 եւ «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը 3 ամիս Մոսկվայում մնալուց հետո Վաշինգտոն է վերադարձել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ