Օլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվի Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել Մինասյան Օրվա հանդիպումների անոնս Արթնացիր,հա՛յ մարդ, Հայաատանն՝առանց ծնկի եկած հողատուի. Շարմազանով Անբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան Մտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատուն Արթնացիր, հա՛յ մարդ. Շարմազանով Մի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` Նիկոլին Նորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար


Մենք պարոն Վարդուշների կարիք չունենք, մեզ Մոնթեներ են պետք. Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Հանդիպում

Արդեն 24-րդ օրն է մերօրյա արցախյան պատերազմի: Հայ զինվորը, սպան ու կամավորը կռվում են` պաշտպանելով ոչ միայն մեր հայրենիքը, այլեւ մի ամբողջ տարածաշրջան ու քրիստոնեական աշխարհը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հոգեշնորհ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:

«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԱԴԱՐԵԼ Է ՁԱՅՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒՑ` ՀԱՆՈՒՆ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ»

Հայր Սուրբ, նախ տեսանք, թե ինչպես Միջին Արեւելքում Դեր Զորի եկեղեցին պայթեցվեց, ապա Կ. Պոլսի Սուրբ Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածվեց, հետո ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին: Կարելի՞ է ասել, որ քրիստոնեությունը դուրս մղելու համակարգված գործընթաց են այսօր փորձում իրականացնել:

– Այս բոլորը խոսում են այն մասին, որ որոշ կրոնական կառույցներ անտեսում են այլոց կրոնական զգացումները: Այս պարագային, եթե խոսքը վերաբերում է ոչ քրիստոնյաներին, նրանց համար քրիստոնեական արժեքները համարվելով գյավուրի ապրանք` կարծում են, որ գյավուրին վնաս հասցնելն Աստծուն հաճելի է, որովհետեւ այդպես պրոպագանդվում է: Հետեւաբար, իրենց համար սրբությունը, եթե իրենցը չէ, ոչ թե սրբություն է, այլ` պղծություն: Եվ քրիստոնեական սրբություն պղծելը համարվում է մեծ քաջագործություն, եւ սա միայն այսօր չէ, որ տեղի է ունեցել, այլ անցյալում եւս: Հիշենք, թե Թուրքիայում մեր սրբավայրերն ինչպես էին պղծվում. հոգեւորականներին եկեղեցու մեջ սպանում էին, եկեղեցու մեջ հայ կանանց լլկում էին, եկեղեցական արժեքները` կողոպտում, եկեղեցիներն` այրում: Այնպես որ, սա նորություն չէ, մենք դժբախտաբար 21-րդ դար մտանք միայն խոսքերով մարդասիրություն քարոզելով, բայց մարդկանց հոգիներում մարդատյացությունը մնաց նույն մակարդակի վրա:

Երբ Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի, եթե այն ժամանակ քրիստոնեական աշխարհը չլռեր, ըստ Ձեզ, կունենայի՞նք այսպիսի շարունակություն:

– Քաղաքական գործընթացների մեջ քրիստոնեական աշխարհը միշտ լուռ է եղել` գոնե 20-21-րդ դարերում: Հիմնականում, եթե նույնիսկ «քրիստոնեություն» բառը օգտագործվել է, ապա միայն քաղաքական ինչ-ինչ նկատառումներով, բայց ոչ կրոնը, գաղափարախոսությունը կամ ուսմունքը նկատի ունենալով: Վերջին 100-150 տարվա ընթացքում քրիստոնեական աշխարհը դադարել է ձայն բարձրացնելուց` հանուն քրիստոնեության: Քրիստոնեական աշխարհը գոնե վերջին դարերի ընթացքում հիմնականում զբաղված է պառակտումներով: Երբ արհեստականորեն այդ աղանդավորական շարժումները թափանցեցին քրիստոնեական եւ մարդկային կյանքից ներս, սկսեցին բաժանել` ունենալով մեկ նպատակ` քրիստոնեությունը ոչ թե զորացնել, այլ` տկարացնել: Օրինակ, այսօր որքան գնում է մահմեդականությանը ձեռք չտալու քաղաքականությունը, այնքան խորացած է քրիստոնեությունը տապալելու, վերացնելու, քրիստոնեական արժեքներն արժեզրկելու քաղաքականությունը: Հետեւաբար, ես զարմացած չեմ, որ Սուրբ Սոֆիայի մզկիթ վերածելու խնդրով նույնիսկ Հունաստանը, որ իր գերագույն մարմինն է, մնաց ձեռնպահ: Այսինքն` առանձնապես մեծ աղմուկ չբարձրացրեց Հունաստանը եւ հույների հետ միասին ամբողջ օրթոդոքս աշխարհը` Ռուսաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան եւ այլն: Քրիստոնեական արժեքները գնալով ավելի նահանջում են, դրան հակառակ` մահմեդական արժեքները գնալով ավելի դառնում են ծայրահեղական:

«ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԵՐԲԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ՄԵՋ ՏԱՐԱԾՎԵՆ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԲՋԻՋՆԵՐ»

Քրիստոնեության փրկությունը ո՞րն է` հաշվի առնելով մահմեդական աշխարհի այս ակտիվ ու ագրեսիվ գործողություններն ու քրիստոնյա աշխարհի լռությունը:

– Բոլոր այն ուժերը, որոնք այսօր լծված են հակաքրիստոնեական քարոզչությամբ, նրանց շատ խիստ կերպով պետք է դատապարտել: Առաջինը սա պետք է կատարվի հոլիվուդյան գործընթացների նկատմամբ, որտեղ ծրագրավորված հակաքրիստոնեական շարժում գոյություն ունի: Իրենց բոլոր ֆիլմերում մենք անընդհատ տեսնում ենք, որ հոգեւորականները կա՛մ մաֆիոզներ են, կա՛մ թմրանյութի վաճառականներ, կա՛մ պեդոֆիլներ, կա՛մ միասեռականներ: Եթե այսօր այս ձեւով է ներկայացվում ընդհանուր քրիստոնեական ընկալումը, կամ հոգեւորականի մասին պատկերացումը, սա նշանակում է, որ այսօր կորցնում ենք մեր վստահությունը եկեղեցու նկատմամբ: Իսկ եկեղեցու նկատմամբ վստահություն կորցնելը նշանակում է կորցնել վստահությունը հավատքի նկատմամբ: Երբ Դեյվիդ Բեռկի նման անձը` 1952 թվականից սկսած քարոզում էր քրիստոնեական ընտանիքի, որտեղ այդ քարոզի մեջ մտնում էր սեքսի ազատություն, միասեռականություն, ընտանեական սրբապղծություն, ինցեստ կոչվածը, զոոֆիլիան` անասունների հետ սեռական հարաբերություն եւ այլն, հետեւաբար քրիստոնեությունը բնական է, որ այս ընթացքով պետք է կորցներ իր արժեքը: Եվ մարդիկ կան, որոնք անում են ամեն ինչ այս գաղափարները մարդկանց մեջ խորացնելու եւ հավատամքի վերածելու համար: Ինչպես այսօր պարտադրվում է, որպեսզի Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա պետականություն ընդունած երկիր, ընդունի ԼԳԲՏ-ների իրականությունը եւ Լանզարոտեի որոշումը: Եվ այսօր ունենք անձինք, որոնք պետական մակարդակի վրա բազմած գահերին պաշտպաններն են այս գաղափարների: Ուրեմն` ինչ անելուց առաջ պետք է պայքարել նման կերպարների եւ նման երեւույթների դեմ: Թույլ չտալ երբեք, որպեսզի մեր մեջ տարածվեն քաղցկեղածին բջիջներ, իսկ նման անձինք մեզ համար քաղցկեղածին բջիջներ են, որոնք մեր ժողովրդի մեջ մետաստազ են առաջացնում` գաղափարական, հոգեւոր իմաստով, եւ տանում կործանման:

Այս պատերազմը սթափություն կլինի՞ նաեւ ամենքիս համար: Մենք ընդամենը մեկ ամիս առաջ լրիվ ուրիշ քննարկումներ ունեինք երկրում` սկսած «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելուց մինչեւ քննադատություն ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված: Բայց ունեցանք պատերազմ եւ տեսանք, որ մեր միակ նեցուկը եկեղեցին է ու մեր զինվորի բազկի ուժը, ուրիշ հենարան չունենք:

- Այսօր ովքե՞ր են նահատակվում մեր առաջնագծում. նվիրյալ, գիտակից, ազգասեր, հայրենասեր տղաները: Այնտեղ կա՞ն միասեռականներ, Եհովայի վկաներ, Կյանքի խոսքի, այսպես կոչված, մարգարեներ, քարոզիչներ կամ հետեւորդներ: Ո՛չ: Ուրեմն` մենք ի՞նչ ենք անում այս պատերազմով, վերացնում ենք մեր միջի բարոյական, հոգեւոր, ազգային էլիտային եւ ո՞ւմ ենք թողնում… Նշանակում է այսօրվա թողած աղբը երկիրը պետք է վերածի աղբակույտի: Սա է ամբողջ խնդիրը: Մենք սրա մասին պետք է մտածենք: Ես հպարտությամբ էի լցված, երբ լսում էի մեր վարչապետի շուրթերից ուղղված խոսքերը Հայաստանի հպարտ քաղաքացիներին: Բայց Հայաստանի քաղաքացին կարող է հպարտ լինել, երբ բարոյական կերպար ունի, երբ սոցիալական վիճակ ունի, երբ փոխըմբռնում կա, երբ հավասարության գիտակցություն կա, երբ անարժաններն իրենց անարժան տեղն են ունենում, իսկ արժանավորներն են միայն հայտնվում այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Ես այդ ժամանակ ինքս ինձ կզգամ ՀՀ հպարտ քաղաքացի: Խոսքը չէ, որ մարդու կացությունը պետք է արժեւորի, այլ` գործընթացը: Պետք չէ միայն նեղության մեջ հիշենք հպարտ քաղաքացիներին: Երբ հինգ արջի նման տղամարդ մի կնոջ վրա ընկած գետնով էինք տապալում, մենք մտածո՞ւմ էինք այն ժամանակ Հայաստանի հպարտ քաղաքացուհու հպարտության մասին: Երբ պատեպատ էինք ծեփում մարդկանց, մտածո՞ւմ էինք նրանց Հայաստանի հպարտ քաղաքացիության մասին: Սրանք գաղափարներ են, մտքեր, որոնք պետք չէ պարզապես շուրթերը որոշեն գործընթացը, այլ հավատամքը եւ համոզումը պիտի դառնա դրանց արտահայտելու իրավունքի տերը:

«ԱՆԸՆԴՀԱՏ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՓՆՏՐԵԼՈՎ` ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»

Այսօր մեզ, քան երբեւէ միասնություն է պետք: Բոլորն են խոսում դրա մասին, իսկ ինչպե՞ս գործնականում հասնել դրան:

– Իսկապես, միասնականությունը շատ կարեւոր է, բայց այն պետք է չլինի ինչ-որ խմբի պարտականությունը, որ այս խումբը միայն մտածի միասնականության մասին, իսկ մյուսներն իրավունք ունենան միասնականությունն ընկալել եւ հասկանալ այնպես, ինչպես իրենք են ուզում: Այսօր երբ միասնականությունից ենք խոսում, կարիք չունենք տարանջատելու հավաքականությունը: Նույնիսկ երեկ ով ինչ է արել, ինչ չի արել, այս պահին չէ, որ նրանց պետք է դատապարտենք: Հիմա բոլորին կոչ պետք է անենք միասնաբար, ձեռք ձեռքի տված դուրս գալ այն ուժի առաջ, որը սարսափելի անհավասարությամբ է ելել մեր դեմ: Պատկերացրեք` մենք այսօր ոչ թե ազերիների հետ գործ ունենք, այլ գործ ունենք ազերիների կողքին կանգնած թուրքերի, արաբների, պակիստանցիների, ինչ-որ տեղ արդարությունը քողարկող վրացիների, ինչ-որ տեղ հանուն շահի ամեն ինչի գնացող Իսրայելի պետության հետ: Եվ այս պարագայում մեր մեջ այս պահին անընդհատ դավաճաններ փնտրելով, անընդհատ պառակտումներ ստեղծելով, ինչ-որ գաղափարի համար մարդկանց բանտարկելով` այսպիսով չենք կարող միասնականության հասնել: Ներողամտությունը, որ քրիստոնեական ամենակարեւոր արժեքն է, այս պահին է, որ պետք է մեր մեջ խոսի: Մենք պետք է դրանով գործենք, որպեսզի կարողանանք արժեք ներկայացնել: 

Իսկ ի՞նչ կասեք որդեկորույս մայրերին:

– Պաղեստինա-իսրայելական պատերազմի ժամանակ մի պաղեստինցի հետաքրքիր բան ասաց` դուք ձեր հարցերը երգերով եք լուծում: Իսկ պաղեստինյան մեր կանայք, երբ մի պաղեստինցի զինվոր է ընկնում, մեկի փոխարեն` երկու-երեք պաղեստինցի պիտի ծննդաբերի, որպեսզի կարողանանք մեր պայքարը շարունակել: Որդեկորույս մայրերի զավակները չեն մահացել, նրանց զավակներն անմահացել են: Տականքներն են մահանում, իսկ իրենց զավակները հերոսներ են, որոնք այսօր հավետենականության մեջ են ապրում: Հասկացեք, մահը ֆիզիկական երեւույթ է, հոգեւոր իմաստով մահ գոյություն չունի: Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը մարմնի մասին ասում է` հող էիր եւ հող պիտի դառնաս: Հոգին հավիտենական է, մեր քաջերի հոգիներն ապրում են: Եվ ես կոչ եմ անում ամեն մի հայ կնոջ իր կորցրած մեկ զավակի փոխարեն` երկու-երեք զավակ պարգեւեն ազգին: Այս ձեւով միայն կարող ենք մեր վրեժը նաեւ լուծել:

«ՄԱՐՄԻՆ ԿԱՐՈՂ ԵՍ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՀԱՅՈՑ ՈԳԻՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՍՊԱՆԵԼ ԵՐԲԵ՛Ք»

Ունե՞ք խոսք ասելու այսօր առաջնագծում կանգնած զինվորներին:

– Սահմանին կանգնած մեր արծվասիրտ տղաներով հիացած եմ ոչ միայն ես, այլ` ամբողջ աշխարհը: Մեր առյուծները կռվում են անվախորեն մի ամբողջ Թուրանի առջեւ եւ չեն պարտվում: Իսկ սա նշանակում է, որ այդ տղաների արժեքը ոչ միայն այսօր խոսքերով պետք է գնահատենք, այլ վաղը գործերով, որ նրանցից որեւէ մեկը, եթե դառնա անդամալույծ, պետականորեն նրանց օգնություն ցուցաբերենք: Երբ նրանք վաղը վերադառնան, պետականորեն նրանց համար աշխատանք հայթայթենք, ոչ թե պաշտոնյաներին պարգեւավճարներ տալով` դարձնենք ունեւոր, այլ մտածենք նման տղաներին իրապես պարգեւատրելու մասին, որովհետեւ եթե նրանք չլինեն, այսօր ոչ ոք իր աթոռի վրա հայտնված չի մնա: Այս տղաներն են, որ պահում են ամեն մեկ աթոռ ունեցողի աթոռի անսասանությունը: Ես հիացած էի Վարդանանցով, բայց Վարդանանց պատերազմն առավոտյան սկսել է, երեկոյան` վերջացել, իսկ այսօր արդեն որերորդ օրն է մեր տղաները պայքարում են էլ դրոնների դեմ, էլ տեսակ-տեսակ հրթիռների դեմ: Մարմին կարող ես սպանել, բայց հայոց ոգին չես կարող սպանել երբեք: Կարծում եմ` երբ մենք կրկնեցինք Դարեհ Առաջինի խոսքերը, թե հային հաղթել զենքով չես կարող, հային պիտի բաժանես, որպեսզի կարողանաս հաղթել, այսօրվա մեր կարգավիճակը, այդ հավատամքը եկավ դարձնելու մեզ համար դավանանք, որ մեզ անհնարին է հաղթել: Ցավը տանեմ ես այդ տղաների, այդ հրաշքներին մատաղ լինեմ…

- Հայր Սուրբ, երբ կունենանք սպասված հաղթանակը, կլինի՞ Ձեր կողմից գրված նաեւ նոր երգ այդ մասին:

- Անշուշտ, բայց ես չեմ ուզում միայն մենք երգենք, ուզում եմ նրանց կողքին կանգնենք, որպեսզի ամեն մեկ հայի մեջ այդ կերպարները տեսնենք, ոչ թե այլասերվածների առջեւ բանանք դռները սրբություն սրբոց Ազգային ժողովի եւ թույլ տանք միասեռական թափթփուկին ամբիոն բարձրանա եւ այնտեղից բարբաջի: Մեզ այդպիսի հայ տղամարդկանց կարիք չունենք: Մենք պարոն Վարդուշների կարիք չունենք, մեզ Մոնթեներ են պետք, որովհետեւ Մոնթեի կերպարը, մնացյալ մեր բոլոր հերոսների կերպարները ստեղծեցին այսօրվա այս առյուծասիրտներին, որոնցով ապշած են բոլորը: Այսօր Ադրբեջանի ամբողջ զինվորական վերին իշխանությանը, թուրքական գեներալներին, որոնք ամերիկաներում ուսանած անձինք են, իրենց մեր տղաներն ապացուցում են, որ զրո են՝ հայ մտքի եւ հայի քաջության առջեւ, որովհետեւ 24-րդ օրն է այսօր ոչինչ չեն կարողանում եւ պիտի չկարողանան ոչինչ անել:

- Տա Աստված, մեր հաջորդ հարցազրույցը լինի արդեն հաղթանակի մասին…

- Ամեն: Ես հավատացած եմ, որ հաղթանակը մերը պետք է լինի, որովհետեւ մենք այդ հավատքը ունենք: Ավետարանի մեջ գրված է՝ Քրիստոս հիվանդին հարցնում է՝ հավատո՞ւմ ես, որ պետք է բժշկվես, երբ հիվանդն ասում էր՝ այո, ասում էր՝ գնա, դու արդեն բժշկված ես: Եվ մեզ Աստված այսօր հարցնում է՝  հավատո՞ւմ ես, որ պետք է հաղթես, մենք ասում ենք՝ այո, եւ Աստված մեզ պետք է ասի՝ գնա, արդեն հաղթել ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Օլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱրթնացիր,հա՛յ մարդ, Հայաատանն՝առանց ծնկի եկած հողատուի. ՇարմազանովԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.amՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպքԵթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր. Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարելԱյս օրերին սոցցանցում մտավորականների դեմ կազմակերպվող ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է Ալեն ՍիմոնյանըԱրցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է հայտնում հատուցումների կարգի վերաբերյալՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 30 ՆՈՅԵՄԲԵՐ - 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Էլ բան ու գործ չունեմ կամպյուտր տանեմ բերե՞մ. Սամվել Ալեքսանյանը հերքում է Mediaport-ինՄեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա ՄելիքյանԱրագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի ենՌուս օդաչուն ՄիԳ-31-ում ամերկրիկացիներին ցնցել է մերձավոր տիեզերքի սահմանի մոտ մանեւրներով (վիդեո)Զախարովան պատասխանել է Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու Գերմանիայի կոչինԿՀՎ-ի նախկին ղեկավարը գնահատել է իրանցի ֆիզիկոսի սպանության հնարավոր հետեւանքներըՍտեփանակերտ են ժամանել ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկներՎերջին դեպքերը եկան ապացուցելու պատմաբաններիս ճշմարտացիությունը. Կարեն ԽաչատրյանԱյո՛, դուք մեղավոր եք, բայց ես ու իմ տեսակը ձեր ասած «բոլորի» մեջ չենք. Սերժ ՍրապիոնյանԱտելության սերմնացանը պատասխանատվության պետք է ենթարկվի ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածով, պետական դավաճանության համար. Գևորգ ԳևորգյանՀստակեցված չէ՝ փախստական են, թե՝ ոչ. ՀԱՍԱԿ-ը հանդիպել է շուշեցիների հետԱյնպիսի ազգային միասնություն, ինչպես հենց այսօր է մեզ պետք, չենք ունեցել ոչ մի ժամանակ. ԴեղտրիկյանՍամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչներըՄեր տղերքի կյանքը շոուի չպետք է վերածվի. Ռուբեն ՄխիթարյանՆախարարն ասաց՝ բացառվում է, որ Արցախից զորքը հանվի. դեկտեմբերի 1-ից կսկսվի «սմենափոխության» նման մի բան. ժամկետային զինծառայողի ծնողԵկեք վերջապես ապացուցենք, որ ազգ ենք, ամոթ ա՛. Մհեր ՄկրտչյանՆիկոլը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգի գագաթն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է. Արման ՍաղաթելյանԱմեն մարդ չի հասկանալու, թե առաջնագծում կռվող տղեն ոնց է սպասում փրկության. Մանուել ՄանուկյանԱնուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին. Արմեն Աշոտյան«Ռոման» կերկարաձգի Մխիթարյանի հետ պայմանագիրը. աղբյուրՊատրաստ եմ մինչեւ կյանքիս վերջ այդ մեղքը քավել. Միքայել Պողոսյանը՝ «հեղափոխությանը» սատարելու մասինՂալաթ եմ արել. Վիոլետ Գրիգորյանը «թավշյա հեղափոխությանը» սատարելու մասինՂարաբաղում չորս ադրբեջանցի է մահացել ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքովԵվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվելԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՉգիտեմ ինչու՞ և ինչպե՞ս մոռացանք մեր գոյատևման հենքերը. Կարեն ԱվագյանԲա բարեկամություն ու թուրքերի հետ խաղաղ համակեցություն մենք էինք քարոզու՞մ. Կարինե Աճեմյանը` ԽառատյաններինՆիկոլից ազատվելուց հետո, բարդ ու դժվարին աշխատանք է սպասվում հաջորդող կառավարությանն ու իշխանություններին. Արտակ Զաքարյան«Անգնահատելի ու անհասկանալի իրավիճակ ա, արդեն մարդ նստած տեղը գժվում ա». Անդրանիկ Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода