Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներին Մեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար) Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ Շարմազանով Տեսահոլովակ նվիրված «դուխովներին» ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմը Սերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ


ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ հերթական ֆեյսբուքյան գրառմամբ, որը մի կողմից մի շարք հարցեր է առաջ քաշում, մյուս կողմից` պարունակում խոստովանության ցայտուն երանգավորում: Եվ վերջապես, Նիկոլը կարողացավ ընդամենը 6 պարզ կետերով ներկայացնել արցախյան բանակցային եւ ներկայիս իրողությունները: Իհարկե, համեմելով սեփական մեկնաբանություններով, հենց որոնք էլ տարաբնույթ հարցերի տեղիք են տալիս:

 

ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Այսպիսով, Փաշինյանը կատարեց նման գրառում. «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի:

  1. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում:
  2. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում:
  3. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով:
  4. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում:
  5. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Իհարկե, ամենաառաջին հարցը, որ ասվածից բխում է, այն է, թե ինչու հենց այս պահին նման գրառմամբ հանդես եկավ Նիկոլը: Այսինքն` գրառմամբ, որով հաստատում է, որ կար այս պատերազմից խուսափելու տարբերակ, սակայն որին չեն գնացել: Սակայն մինչ այս հարցին հասնելը, նախ փորձենք հասկանալ՝ ինչ են իրենցից ներկայացնում թվարկված 6 կետերը: Առաջին կետն արդեն իսկ հարցեր առաջացնում է: Իհարկե, ընդունելի է միտքը, որ պատերազմը «Ղարաբաղի կարգավիճակի» համար է: Ավելին ասենք. ի սկզբանե էլ այս հակամարտությունը հենց դրա՝ «Ղարաբաղի կարգավիճակի» համար էր: Այլ հարց, թե ինչ է պետք հասկանալ Ղարաբաղ ասվածի տակ, մասնավորապես` Նիկոլն ինքն ինչ է հասկանում: Ի սկզբանե Ղարաբաղ ասվածը նշանակում էր ԼՂԻՄ: Այսինքն, տեսականորեն, եթե դեռ 1988թ.-ին այն ժամանակվա բոլոր ներառված կողմերը ¥նկատի ունենք նաեւ ԽՍՀՄ-ին¤, ընդունեին Ադրբեջանի կազմից դուրս ԼՂԻՄ-ի կարգավիճակը, հակամարտությունը միանգամից կանգ կառներ: Ընդ որում, ֆիքսենք, առանց ազատագրված տարածքների մասին որեւէ հարցուպատասխանի, քանի որ նման տարածքներ այն ժամանակ պարզապես չկային:Հետագայում Ղարաբաղ ասվածը որոշակի փոփոխությունների ենթարկվեց՝ որոշ տարածքներ միանալու, որոշները՝ անջատվելու հաշվին: Սակայն դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլի օրակարգային էր ԼՂԻՄ-ի կարգավիճակի տեսլականը, սակայն դրան արդեն ավելացել էր Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանման տեսլականը: Այսինքն, տեսականորեն, եթե ներգրավված կողմերը համաձայնվեին ԼՂԻՄ+Լաչինի միջանցք տարածքի կարգավիճակի հետ, նորից հնարավոր կլիներ հակամարտությունը դադարեցնել: Բայց ահա պատերազմի ավարտը ֆիքսեց Ղարաբաղի նոր տարբերակ՝ ԼՂԻՄ, ավելացրաց նրա հարակից տարածքները, հանած ԼՂԻՄ-ի պաշտոնական մաս եղած որոշ փոքր տարածքներ: Ընդ որում, այդ փուլում անգամ հայաստանյան պաշտոնական աղբյուրներն էին ազատագրված տարածքները ¥բացառությամբ Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի¤ համարում ընդամենը Արցախի համար անվտանգության գոտի: Վերջապես, Արցախի Հանրապետության ներկայիս կառուցվածքը ֆիքսվել է միայն 1998թ.-ին ընդունված «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այսպիսով, ո՞ր տարբերակով Ղարաբաղի մասին է խոսում Նիկոլը, նա պետք է մեկնաբանի, քանի որ մինչ այժմ էլ կան ամենատարբեր ընկալումները: Ավելին, հենց Փաշինյանի հիշատակած երկրորդ կետն է «տարածքները», եւ «Ղարաբաղի կարգավիճակը» որոշակի տարընկալման տեղիք է տալիս: Եթե Արցախն ընկալում ենք իր 1998թ.-ի, այսինքն՝ ներկայիս վարչատարածքային կառուցվածքով, ապա խոսքը պետք է լիներ ոչ թե «տարածքների» եւ «Ղարաբաղի կարգավիճակի», այլ Արցախի Հանրապետության մի մասի եւ մյուս մասի ¥ենթադրաբար՝ նախկին ԼՂԻՄ+ՀՀ-ի հետ միջանցք տարբերակով¤ կարգավիճակի մասին: Իսկ սա շատ կարեւոր է, հաշվի առնելով, որ հենց նույն մոտեցումն է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հայտնի 3 սկզբունքներից եւ 6 կետից բաղկացած բանաձեւում: Այսինքն, եթե իրոք Փաշինյանը հենց այդ մասին է խոսում, ապա նրա ասածը հետեւյալն է նշանակում՝ եթե այդ առաջարկը Հայաստանն ընդուներ եւ ստորագրեր, ապա «կարող էինք խուսափել այս պատերազմից»:

Սակայն այն չընդունվեց, եւ ունեցանք պատերազմ: Ընդ որում, Փաշինյանի 4-րդ կետից ենթադրելի է, որ այս պահին էլ առաջարկն օրակարգում է, սակայն դրա ընդունելն արդեն միայն «տեսականորեն» կարող է կանգնեցնել պատերազմը, ընդ որում, մեզ համար «մի փոքր ավելի վատթար» տարբերակով: «Տեսականորեն», քանի որ հարց է՝ Ադրբեջանը կամ Թուրքիան կհամաձայնե՞ն այդ տարբերակին:

 

ՓԱԿ ՇՂԹԱ

Այսպիսով, ո՞րն է ելքը` ըստ Փաշինյանի: «Պատերազմում հաջողություններ գրանցելը»: Դրա համար էլ պետք է որ «այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը» Այստեղ է, որ մեկ պարզ հարց է ծագում. բայց մի՞թե պատերազմի առաջին իսկ օրից մեր ողջ «ազգային ներուժը» չէինք կենտրոնացրել: Պաշտոնական աղբյուրները մինչ այժմ հայտարարել են ԱՀ-ում, ՀՀ-ում եւ ողջ Սփյուռքում աննախադեպ ոգեւորության, զանգվածային կամավորագրումների մասին: Մինչեւ իսկ այն «հանցավոր նախկինները» առաջին իսկ պահից հայտարարեցին ներքին ամեն մի օրակարգ մի կողմ թողնելու եւ հայրենիքը պաշտպանելու պատրաստականության մասին: Ավելին, իշխանությունները մի պահ պաշտոնապես խոսեցին դավաճանների մասին, բայց արագորեն էլ այդ մտքից հրաժարվեցին: Ու եթե այսքանից հետո Փաշինյանն էլի խոսում է «ազգային ներուժը կենտրոնացնելու» անհրաժեշտության մասին, դա պարզ ակնարկ է, որ դեռ չունենք այդ «կենտրոնացումը»: Ասենք, դա նկատվում է: Օրինակ, եթե իշխող «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այս ծանր վիճակում ֆեյսբուքներում չգիտես ում ¥թե ում, դա անգամ արդեն էական չէ¤ հասցեին սպառնալիքներ է հղում՝ «Դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ», էլ ի՞նչ «բոլորս լծվենք»: Ավելին, երբ իշխանությունները պատժելի են համարում ամեն մի այլընտրանքային կարծիք, իրեն անքննադատելի է հռչակում, ինչն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՏՊ-ն չի արել, արդյոք դա ազգային ամբողջական միասնականության գրավակա՞ն է: Այլ թափանցիկ օրինակ. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պահանջեց աշխարհով մեկ սփռված արցախցիներից՝ «Վերադարձեք հայրենիքը պաշտպանելու»: Այ, եթե հիմա հայտարարի, որ ակտիվ հոսք կա, այ, դա «կենտրոնացման» հետ կապված ծանրակշիռ հույսեր կներշնչեր: Սակայն նույնիսկ 100 տոկոսանոց միասնականությունը բավարա՞ր է: Նկատի ունենք, որ ներկայիս պատերազմը արդեն իսկ ահռելի ռեսուրսներ է պահանջում, այդ թվում՝ զենք-զինամթերքի: Իհարկե, պետական գաղտնիք է, թե ինչ զինվածություն ենք ունեցել մինչ պատերազմը, եւ այս պահին ինչ է մնացել եւ ինչ է հավելվել: Սակայն հասկանալի է բոլորին՝ ծախսը մեծ է, իսկ վերականգնման միջոցները՝ սահմանափակ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ ի տարբերություն առաջին պատերազմի, ներկայումս Հայաստան ռազմական բեռներ հասցնելու ճանապարհների մասով անգամ լուրջ խնդիր ունենք՝ Վրաստանը, որը, ի դեպ, շարունակում է դեպի Ադրբեջան թուրքական բեռների առաջ լայն բացած պահել իր օդուղիները: Գումարենք գերտերությունների դիրքորոշումը: Կարգավորման մեխանիզմի առաջարկը, որի մասին խոսում է Փաշինյանը, եւ որը թույլ կտար «խուսափել այս պատերազմից», գալիս է հենց նույն գերտերություններից, որոնք միայն ի զորու են ազդել ոչ թե Բաքվի, այլ՝ Անկարայի վրա: Ու հիմա էլ այն տպավորությունն է, որ նույն տերություններին պետք է այդ առաջարկների ընդունում՝ ավելի գործնական քայլերի համար: Նման հստակ հայտարարություն ո՛չ Ադրբեջանից է հնչել եւ ո՛չ էլ Հայաստանից, եւ արդյունքում ողջ գործընթացը մտել է զինադադարի հայտարարում, խախտում, նորից հայտարարում, նորից խախտում շրջափուլ: Ու թերեւս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ միգուցե կարող է այդ փակ շղթայի ճեղքման հնարավորություն տալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ինսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. ՓաշինյանԶարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրելԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա ԶոհրաբյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերըՄոլագար աթոռամոլը«Կառավարություն չկա, այս ծառի հետ խոսեմ ավելի բովանդակալից կլինի»... ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Թե ինչպես հանցակից լռությունը կործանեց հայրենիքը...(Տեսանյութ) ՀՀ ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նշելով, որ 6 օրյա հացադուլից հետո ստիպված է դադարեցնել Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊԱնջրպետը` ձեր վարչախմբի եւ ողջ աշխարհասփյուռ հայության միջեւ է. Մարդոյանը՝ ՍինանյանինԳավառ, Վեդի, Բերդ քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյունՀեսա մի քիչ հետո էլ կասի, որպեսզի 50 մլրդը չտանք՝ժողովուրդ ջան. պիտի զիջենք Գորիսը, Եղեգնաձորը, Մխչյանը, Էրեբունու թանգարանը...Խելագարվել կարելի էՀայտնի եզդի երգիչ Իբրահիմ Խալիլի նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված մեր եզդի հերոսներին (Պրեմիերա)«Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ...». Գևորգ ԳևորգյանՍրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն ԱշոտյանՀրդեհ Երևանում․ հոսպիտալացվել են 3 տարեկան և 8 ամսական երեխաներԱվելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է ՍտեփանակերտՕլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода