Ավելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է Ստեփանակերտ Օլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվի Իմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել Մինասյան Օրվա հանդիպումների անոնս Արթնացիր,հա՛յ մարդ, Հայաատանն՝առանց ծնկի եկած հողատուի. Շարմազանով Անբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան Մտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատուն Արթնացիր, հա՛յ մարդ. Շարմազանով Մի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` Նիկոլին Նորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան


X ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ

Վերլուծություն

Ռազմաճակատից եկող լուրերն անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Էլեկտրականացված մթնոլորտում լուռ սպասում է` ե՞րբ կլինի բաղձալի լուրը: Իսկ թե որտեղ են կենտրոնացված բախտորոշ մարտական գործողությունները` ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում հիշատակվել է «Խուդափերին» անունը: Ինչպես նշում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Երեւանի դարպասն այսօր Արցախի հարավում է: Արցախի հարավում է եւ Թեհրանի դարպասը»: Այսինքն` խոսքը ոչ միայն մեր երկրի, այլեւ մի ամբողջական քաղաքակրթության մասին է:

 

ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Հայկ Մարտիրոսյանը նույնպես շեշտում է այժմյան իրադարձությունների քաղաքակրթական իմաստն ու խորությունը. «Եվ մեր այն զինվորը, որ նոր պետք է գնա հայ-իրանական սահման` գոյամարտ տալու, պետք է լավ գիտակցի, որ ինքը ոչ թե սահման, այլ խորան է պահում, որ մեզ համար կյանքի սրբազան ճանապարհ է, Երեւանի դարպաս եւ Մերձավոր Արեւելքի զարկերակ: Իսկ հարեւանների համար դա նույնպես գոյության խնդիր է, գոյության գիծ, գոյության սահման: Հարավում վարվող այս օրերի ծանրագույն մարտերի կարեւորությունը մենք դեռ հետո ենք ընկալելու»:

Հետո այդ ամենն ինչ-որ անունով կկնքեն պատմաբանները, իսկ այսօր ֆիզիկական պատերազմին զուգահեռ ընթանում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Վերջապես ՀՀ տարածքում արգելափակվել է տեղեկատվական-հոգեբանական ինֆեկցիայի աղբյուրներից մեկը` ադրբեջանական կայքերը: Սակայն դրանց կեղտոտ աշխատանքի դերը ստանձնեցին գրանտալափ ՀԿ-ները` Ֆեյսբուքի տարածքում գովազդային հիմունքներով տիրաժավորելով մասնավորապես Ալիեւի հայտարարությունները: Եվ դա դեռ քիչ էր` վրադիր ավելացավ եւ նույն գովազդային եղանակով տիրաժավորված զազրելի պատկեր` ոմն Վահե Պետրոսյանի հեղինակությամբ, ով ամենեւին էլ վերջին դեմքը չէ «Կյանքի խոսք» կրոնական կառույցում: Այն է` ծնկաչոք մարդկանցով լեցուն դահլիճ` «Ծնկի իջած եկեղեցին ուժեղ է ոտքի կանգնած բանակից» մակագրությամբ: Տարածվեց նաեւ այդ նույն անձի նույն կոչի եւ տեսաձայնային տարբերակը... Այսինքն` փաստացի անսքող կոչ հնչեց զենքի փոխարեն ծնկաչոք աղոթքով «պայքարելու»: Ու բնականաբար, ավելի ու ավելի հրատապ է դառնում մեր հողն այդպիսի վնասարար, դավաճանական տարրերից օր առաջ մաքրելու անհրաժեշտությունը...

Դա, անշուշտ, տեղեկատվական պատերազմի միակ նենգամիտ դրվագը չէ: Նաեւ պակաս չի զգացվում թշնամիների կամ առնվազն արտաքին խաղացողների կողմից կառավարվող հարթակների, որոնք պարտություն են քարոզում: Ու դրանց թիրախային խումբն այն կատեգորիան է, որին ժողովուրդը կոչում է զոմբի: Զոմբին մի արարած է, որը սեփական ուղեղը չի աշխատացնում եւ վաղուց սովորել է ապրել, «մտածել» ու վարվել այնպես, ինչպես հրամայում են ֆեյքերի ջոկատները: Սկզբում դա հայտնի տխրահռչակ գրասենյակի ֆեյքերն էին, հիմա` թշնամու ֆեյքերը: Ի դեպ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը դեռ օրեր առաջ մատնանշել էր, որ համացանցում թշնամու փողով արվում է վճարովի այլ աշխատանք` պատվիրված տեքստերը հնչեցնել եւ ձայնագրելը: Իսկ անուղեղ եւ անբարո կատեգորիայի համար միեւնույնն է, թե ինչպես վաստակի իր հարամ փողը` մարդկանց հայհոյելով եւ վախեցնելո՞վ, թե՞ թուրքի «անմեղ» առաջադրանք կատարելով: Ու այդ կատեգորիային գոնե անվնաս դարձնելն ապագայում նույնպես խնդիր է: Եվս մեկ զազրելի պառակտիչ շերտ գոյացրեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 16 կուսակցությունների նախաձեռնությանը թշնամական որակումներ տալով, ինչը եւ ակտիվորեն տիրաժավորում են նրա ֆանատները: Դրա առնչությամբ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել է. «Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչեւ փակ տեղեկանքներ»: «Կարդում եւ ուզում գոռալ. «Բա որ ասում էինք...»: Այսօր էլ նույնն է: Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը: Գնահատում ես: Հասկանում ես հետեւանքները: Զգուշացնում ես: Լուծումներ առաջարկում: Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում: Բայց հիմա ժամանակն արագացել է: Հիմա շաբաթներ են, երբեմն` օրեր: Սկզբից ներքին կանալներով ես զգուշացնում: Մեկ-երկու-երեք...  հասկանում ես, որ տեղ չի հասնում, փորձում ես արդեն բարձր գոռալ: Ինչքանով որ թույլ են տալիս ռազմական դրության գրաքննությունն ու նաեւ գիտակցումը, որ քեզ թշնամին էլ է կարդում: Եւ կրկին զրո արձագանք: Կամ էլ լինում է արձագանք, բայց ուշացած եւ կիսատ-պռատ: Խնդիրն այն է, որ ժամանակն այնքան է արագացել, որ այս պահին այդ ամենն այլեւս կարեւոր չէ: Իրավիճակը ճիշտ հասկանալն ու կանխատեսելը մեծ հաշվով արդեն բան չեն փոխում: Գուցե դեռ ունենք մի քանի օր համազգային մոբիլիզացիայի համար: Եթե այդ մի քանի օրն էլ մսխվի աթոռակռիվներով, մսխվի գոռոզություն, մեծամտություն եւ ժամանակավրեպ հավակնություններ գեներացնելով, ապա ամեն ինչ անիմաստ կդառնա: Եթե այսօր-վաղը Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները` իշխանական եւ ընդդիմադիր,  քարերը փեշերից թափեն եւ համատեղ հայտարարություն անեն, այնուհետեւ անմիջապես անցնեն համաձայնեցված գործողությունների իրականացմանը, շանս ունենք: Եթե ոչ, ապա...»:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Հիշեցնենք 16 կուսակցությունների ընդունած հայտարարությունը. «Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը` դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան` միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում` հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները` Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության` անհապաղ հրադադար հաստատելու եւ ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը: Օրհասական այս իրավիճակում` ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական եւ աննախադեպ զորաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը եւ պահանջում.

  1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով:
  2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

Սվիններով, «շառով» եւ սեւուսպիտակի բաժանումներով դա դիմավորած պառակտիչների գլուխները փոքր-ինչ սառեցին, երբ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարեց, որ «16»-ի պահանջ-առաջարկությունն ընդունվել է ի գիտություն, իսկ այնուհետ եղավ Անվտանգության խորհրդի նիստ` նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ, այնուհետ` վարչապետի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ: Նաեւ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 22-ին տեղի կունենա դատական նիստ, որը կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 22-ը: Ի՞նչ տեղաշարժ է սպասվում, ո՞ւմ դերակատարություններն ու ինչպես կփոխվեն: Եվ ինչքանո՞վ դա կբարձրացնի պատերազմական կառավարման արդյունավետությունը, ինչքանո՞վ կմոտեցնի հաղթանակի X օրը (պարտության մասին մտածելը հանցանք է այս պահին): Այս ամենի պատասխանը կիմանանք շատ շուտով: Բնականաբար, կրկին ու կրկին ապավինելով մեր բանակին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ավելի քան 60 ռազմական բժիշկ ժամանել է ՍտեփանակերտՕլիմպիական խաղերի համար ևս 1,9 մլրդ դոլար կծախսվիԷրդողանի` դատական բարեփոխումների մասին վերջին հայտարարությունից հետո ավելի քան 400 մարդ է ձերբակալվել․ MezopotamyaԻմացեք՝ Նիկոլի ապաշնորհության պատճառով գերիներն ամեն օր ավելանում են։ Նա և խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար. Միքայել ՄինասյանՕրվա հանդիպումների անոնսԱրթնացիր,հա՛յ մարդ, Հայաատանն՝առանց ծնկի եկած հողատուի. ՇարմազանովԱնբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի Փաշինյանին. Արփինե ՀովհաննիսյանՄտավորականները երթով կգնան դեպի ՌԴ դեսպանատունԱրթնացիր, հա՛յ մարդ. ՇարմազանովՄի՛ շտապիր, այս պատերազմը դեռ շատ չպարզաբանված հարցեր ունի. Արտակ Զաքարյանը` ՆիկոլինՆորից մի ընկեք դավաճանի լարած թակարդը. Կարեն Ավագյան«ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարարԻնչպե՞ս ձախողել բանակցությունները և երկիրը տանել կապիտուլյացիայի. 30 քայլ դեպի կապիտուլյացիոն պատերազմՀիստերիկը հերքում է ցանկացած ճշմարտություն և, այն որպես սուտ է ներկայացնում, եթե իր տեսակետներին հակասում է. ՀոգեբանԴեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.amՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպքԵթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր. Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարելԱյս օրերին սոցցանցում մտավորականների դեմ կազմակերպվող ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է Ալեն ՍիմոնյանըԱրցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է հայտնում հատուցումների կարգի վերաբերյալՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 30 ՆՈՅԵՄԲԵՐ - 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Էլ բան ու գործ չունեմ կամպյուտր տանեմ բերե՞մ. Սամվել Ալեքսանյանը հերքում է Mediaport-ինՄեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա ՄելիքյանԱրագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի ենՌուս օդաչուն ՄիԳ-31-ում ամերկրիկացիներին ցնցել է մերձավոր տիեզերքի սահմանի մոտ մանեւրներով (վիդեո)Զախարովան պատասխանել է Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու Գերմանիայի կոչինԿՀՎ-ի նախկին ղեկավարը գնահատել է իրանցի ֆիզիկոսի սպանության հնարավոր հետեւանքներըՍտեփանակերտ են ժամանել ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկներՎերջին դեպքերը եկան ապացուցելու պատմաբաններիս ճշմարտացիությունը. Կարեն ԽաչատրյանԱյո՛, դուք մեղավոր եք, բայց ես ու իմ տեսակը ձեր ասած «բոլորի» մեջ չենք. Սերժ ՍրապիոնյանԱտելության սերմնացանը պատասխանատվության պետք է ենթարկվի ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածով, պետական դավաճանության համար. Գևորգ ԳևորգյանՀստակեցված չէ՝ փախստական են, թե՝ ոչ. ՀԱՍԱԿ-ը հանդիպել է շուշեցիների հետԱյնպիսի ազգային միասնություն, ինչպես հենց այսօր է մեզ պետք, չենք ունեցել ոչ մի ժամանակ. ԴեղտրիկյանՍամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչներըՄեր տղերքի կյանքը շոուի չպետք է վերածվի. Ռուբեն ՄխիթարյանՆախարարն ասաց՝ բացառվում է, որ Արցախից զորքը հանվի. դեկտեմբերի 1-ից կսկսվի «սմենափոխության» նման մի բան. ժամկետային զինծառայողի ծնողԵկեք վերջապես ապացուցենք, որ ազգ ենք, ամոթ ա՛. Մհեր ՄկրտչյանՆիկոլը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգի գագաթն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է. Արման ՍաղաթելյանԱմեն մարդ չի հասկանալու, թե առաջնագծում կռվող տղեն ոնց է սպասում փրկության. Մանուել ՄանուկյանԱնուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին. Արմեն Աշոտյան«Ռոման» կերկարաձգի Մխիթարյանի հետ պայմանագիրը. աղբյուրՊատրաստ եմ մինչեւ կյանքիս վերջ այդ մեղքը քավել. Միքայել Պողոսյանը՝ «հեղափոխությանը» սատարելու մասինՂալաթ եմ արել. Վիոլետ Գրիգորյանը «թավշյա հեղափոխությանը» սատարելու մասինՂարաբաղում չորս ադրբեջանցի է մահացել ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքովԵվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվելԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՉգիտեմ ինչու՞ և ինչպե՞ս մոռացանք մեր գոյատևման հենքերը. Կարեն ԱվագյանԲա բարեկամություն ու թուրքերի հետ խաղաղ համակեցություն մենք էինք քարոզու՞մ. Կարինե Աճեմյանը` ԽառատյաններինՆիկոլից ազատվելուց հետո, բարդ ու դժվարին աշխատանք է սպասվում հաջորդող կառավարությանն ու իշխանություններին. Արտակ Զաքարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода