ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել «Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ճի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին Համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավար Ի՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու Փաշինյանը


Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ Գոգինյանը

Հասարակություն

Մարտական գործողությունները սկսվեց նրա զանգով: Նոր էի հանձնել հերթապահությունս ու տուն էի ուզում գնալ, երբ զանգեց ու ասաց, որ տագնապ է, հետ գամ: Այդ զանգից մինչեւ վերջին վայրկյանը ներքին կապում նրա ձայնն էր: Ամեն վայրկյան, օրը 24 ժամ հետախուզում ու դիտարկում էր ամեն բան: Ոչ ոքի երբեք չէր վստահում իր առաքելությունը, անձամբ էր անում ամեն ինչ, չնայած միշտ սովորեցնում էր ենթականերին գործի նրբությունները: Նրա «դեպի թաքստոցներ» հրամանը բոլորիս ականջներում է, որովհետեւ դրանով էր վայրկյանների ընթացքում փրկում մի ամբողջ անձնակազմի կյանք:

Նա համեստ մարդ ու զինվորական էր: Չէր սիրում պարգեւներ ստանալ, նախընտրում էր, որ դա տան իր ենթականերին կամ ընկերներին: Ոչ ոքի հետ չէր խոսում զինվորական գործի մասին, անձնականից՝ առավել եւս: Դժվարությամբ էր ընկերանում, բայց նվիրվում էր անմնացորդ: Նրա մասին չարագույժ բոթը լսելուց հետո՝ բոլորը մի պահ քարացել էին: Նրա նման ուժեղ զինվորականը, հմուտ հետախույզն ու հզոր հրամանատարը ընկնի՞… անհավատալի է:

Ավագ լեյտենանտ ՏԻԳՐԱՆ ԷԴՎԱՐԴԻ ԳՈԳԻՆՅԱՆԻՆ ոչ ոք անունով չէր ճանաչում: Երբեմն նույնիսկ ինքը չէր արձագանքում Տիգրան կամ Տիկո կանչողներին: Նա բոլորի Գոգինյանն էր: Բոլորի կողքին կանգնող, միշտ օգնող ու երբեք ոչ ոքից ոչինչ չսպասող Գոգինյանը:

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի, իսկ դուստրը ծնվել էր ձմռանը: Աշխարհում ամեն ինչից շատ սիրում էր ընտանիքը՝ իր անկրկնելի Էլիզային ու երեխաներին: Օրինակելի ընտանիքի հայր էր: Ուներ ֆիզիկական բարձր որակներ: Անձնակազմի հետ մշտապես բացատրական աշխատանքներ էր տանում ֆիզիկական որակները բարելավելու եւ լավ արդյունքներ ցուցաբերելու համար: Ինքն իր վրա էր ստանձնել զորամասի ֆիզիկական ծառայության պետի պարտականություններն ու զորամասի հրամանատարի տեղակալի օգնությամբ անում էր ամեն բան զորամասի ֆիզիկական որակները լավագույն արդյունքներին հասցնելու համար:

Մարտական գործողությունների ընթացքում ավագ լեյտենանտ Գոգինյանն ու զինակից ընկերը՝ ավագ լեյտենանտ Գեւորգ Բագրատունյանը, ենթակա անձնակազմի հետ առաջադրված խնդիրների կատարման ընթացքում հայտնվում են հակառակորդի ուղիղ կրակի տակ: Գոգինյանի հմուտ գործողությունների եւ արագ կողմնորոշման շնորհիվ առանց նույնիսկ վիրավորների բոլորը ողջ եւ առողջ դուրս են գալիս կրակի տակից «խաբելով» հիմարեցված հակառակորդին: Ենթակա անձնակազմը մեծ հիացմունքով ու հպարտությամբ է պատմում միջադեպն ու մեծարում իրենց համեստ հրամանատարին:

Վերջին օրը, մարտական առաջադրանքը կատարելիս ոգեւորում էր բոլորին: Խոստանում, որ հաղթանակը իրենցն է, որովհետեւ իրենք են ամենախելացին ու ամենաճկունը: Սակայն, վայրի թշնամին անկանխատեսելի է…

Հերոսի մահով ընկած ավագ լեյտենանտ Տիգրան Էդվարդի Գոգինյանը ծառայեց ու կյանքը նվիրեց հանուն հայրենիքի: Թող հոգիդ խաղաղություն գտնի, քանզի քո գործը բոլորս ենք շարունակում: Քո կյանքի չապրած գարունները քո պաշտելի փոքրիկներն են վայելելու եւ հպարտանալու են, որ հերոսի զավակներ են:

Փա՛ռք քեզ, մեր լավագույն ընկեր…

Լ-ՆՏ Ա.ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցըՉեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել«Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համարՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵրևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՃի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր ԵնգիբարյանինՀամայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավարԻ՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու ՓաշինյանըՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցը (Տեսանյութ)Ե՞րբ արձակուրդից կվերադառնա Հայկ Մարությանը«2 տոննա օգնությունս անհետացավ Հայաստանում, կորոնավիրուսն էլ որպես «նվեր» հետս ճանապարհեցին ԱՄՆ»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵԹԵ ԽՍՀՄ-Ի ՔԱՐՏԵԶԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ԽՆԴԻՐ ԿԱ. ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԻԿՈԼԻ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՆՎԵՐԸ ԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՊՀ-ԻՆԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport"ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ" ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ`"ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԻ"`ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՂԻ ՄԱՍԻՆ«Շնորհավոր 5 ամսականդ, տղես» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյսպես կոչված ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին. Ռոբերտ ՔոչարյանՆԱԽԱԳԱՀ Կ. Ժ. ՏՈԿԱԵՎԸ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ..ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ ՀԵՌԱՆԱԼՆ ԷԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ԳՑՈՒՄ-ԲՌՆՈՒՄ Է«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԱՅԴ ԲԵՌՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՐ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ»«ՀԱՅ ԱԶԳԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ»ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԻՆՕՏԱՐԻ ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂԻՆ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼՎահե Ղալումյանը վայր կդնի՞ մանդատըԴեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմովՆիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նիկոլից հետո սկսվելու է այն. Արտակ ԶաքարյանՏարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ. Արմեն Աշոտյանը` ԱԳՆ-ինՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ինԷրդողանն ասել է, որ Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համարԻնչ հրահանգներ է տվել Փաշինյանը վաղվա հանրավաքին ընդառաջ` բացահայտումՌուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. ՊեսկովԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածումՆիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է մարզեր. Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին. HraparakԵղել են բանդաներ կազմված ՀՀ եւ Արցախի «թուրքերից», ովքեր պատերազմի ընթացքում զբաղված էին թալանով. Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովԹող մեկը գնա ու տեսնի, թե Մեծամորի ու Գորիսի սառնարաններում դիակներն ինչ վիճակում են. ԱմարյանԹբիլիսյան խճուղուց 10-15 րոպեում Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն է ստեղծվում. Հակոբ ԿարապետյանԿրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»Անհրաժեշտ է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը. Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստինՓաշինյանը ԵԱՏՄ նիտին կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումըՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ«Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարները մոտ են ՊՍԺ տեղափոխվելուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода