«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրա Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն Աշոտյան ՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ) Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու «Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ինչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդը Իշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան «Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»


Թուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.am

Միջազգային

Հայաստանից հեռու՝ սիրտը Հայաստանում. Յասմին Դում- Թրագուտ

Հայագիտության նվիրյալը

«Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի»

Անատոլ Ֆրանս

Մեկ դար առաջ օսմացին Արևմտյան Հայաստանի տարածքում իրագործում էր մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցած ծանրագույն հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը (որը չդատապարտվեց ու հիմքը հանդիսացավ ամբողջ 20-րդ դարում և արդեն մեր օրերում իրականացված մյուս ցեղասպանությունների համար): Այդ ժամանակ թուրքական ցեղասպան քաղաքականությունը զոհ գնացին 500 000 ասորիներ , ապա տեղի ունեցավ նաև Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որին 1916 -1923 թթ. զոհ են դարձել ըստ տարբեր աղբյուրների՝ 353.000 ից մինչև 1.200.000 հույներ։ Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն:

Թուրքիան այսօր էլ չի հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից: Եվ մեկ դար անց, նա ահաբեկչական խմբավորումներին հովանավորելով ու իր երկրի տարածքում մարզելով, Մերձավոր Արևելքում զբաղված է պատերազմների մեջ ներգրավվելու ծրագրերով. ոչնչացնելով քրիստոնյաների սրբավայրերն ու բնակավայրերը:
Իսկ այսօր՝ կանգնած ադրբեջանական զինուժի կողքին, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Հայաստանի ու Արցախի դեմ: Մասնագետների գնահատմամբ՝ Թուրքիան վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելով՝ Հարավային Կովկասում բացել է ահաբեկչության մի նոր օջախ, որը սպառնալիք է միջազգային անվտանգության համար:
Թուրք-ադրբեջանական տանդեմը, խախտելով բոլոր միջազգային նորմերը, կիրառում է արգելված զինատեսակներ, ռմբակոծում է խաղաղ բնակավայրերը, մշակութային հուշարձանները: Եվ անգամ արդեն երկրորդ անգամ խախտելով մարդասիրական հրադադարի որոշումը, նորից անցել է հարձակման՝ որոշումն ուժի մեջ մտելուց բառացիորեն 5 րոպե չանցած: Սա է նրանց ձեռագիրը…:

Մինչ աշխարհասփյուռ հայությունն իր ձայնն է բարձրացնում բոլոր երկրներում, կազմակերպվում են երթեր, բազմամարդ ցույցեր, նշենք, որ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ հարձակման առաջին իսկ րոպեներից՝ մեր կողքին են նաեւ հայ ազգի բացառիկ ազնիվ ու նվիրյալ մեր բարեկամները:

Ովքեր Ներդնում են բոլոր ջանքերը՝ իրավիճակն իրենց երկրների իշխանություններին ներկայացնելու, և հայի՝ իր պատմական տարածքի վրա խաղաղ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:
Պատմության էջերը լի են պայծառ անուններով, որոնք մեր ազգի համար օրհասական պահերին եղել են ճշմարտության կողքին՝ պաշտպանելով մեր արդար դատն ու պայքարը: Չմոռանանք գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մարդասեր Յոհաննես Լեփսիուսին, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան Ժորեսին, ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելին, ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին…

1903-ի փերտվարին, Ժան Ժորեսը Փարիզում արտասանած իր ճառում քննադատել է
1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում.

«Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»:

Նա չէր սխալվում: Հաջորդ տարիները ու ամբողջ 20-րդ դարի ընթացքը ապացուցեցին հասարակական-քաղաքական գործչի խոսքերի ճշմարտացիությունը:
Այսօր էլ, երբ հայ զինվորը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, մեր եվրոպացի բարեկամները սատարում են մեր պայքարին: Նրանցից մեկը Զայլցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յասմին Դում –Թրագուտն է, ով սեպտեմբերի 27-ից գտնվում էր Հայաստանում՝ իր ասպիրանտ Միխայել Գասների հետ: Հայաստան գալու նրանց նպատակը Սյունիքի պատմական «Հաբանդ» գավառի գյուղերի և Սյունիքի 17-րդ դարի կուսանաց անապատների վերաբերյալ հետազոտությունն էր: Սակայն Յասմին Դում-Թրագուտը, մի կողմ թողնելով իր բոլոր գիտական ծրագրեը, անմնացորդ նվիրվել է Հայաստանից Ավստրիա տեղեկություններ փոխանցելու գործին, որն այս օրերին մեզ՝ հայերիս համար մեծագույն նշանակություն ունի տեղեկատվական պատերազմի դեմ պայքարում, իրականությունը միջազգային հանրությանը մատուցելու կարևորագույն գործում:

Եվ ահա օրեր առաջ, հեռավոր Ավստրիայից ստացվեց լուր, որ այդ երկրի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը, և Պամելա Ռենդի-Վագները: Այս մասին հայտնում է Ավստրիայի «Հայ դատի» հանձնախումբը։
Միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից, միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:
Փաստաթղթի 3 հիմնական կետերը հետևյալն են՝
1․ Ավստրիայի և ԵՄ-ի կողմից ջանքերի գործադրում՝ ուղղված հրադադարին,
2․ Թուրքիայի միջամտության ու զենքի մատակարարման դատապարում,
3․ Խաղաղ բանակցություններ Վիեննայում։

Սա Եվրոպայից ստացված այն եզակի արձգանքներից էր, որը հասցեական է, և պարունակում է գործնական քայլ: Իսկ այստեղ մեծ է եղել հայագետ, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի ունեցած դերն ու կատարած աշխատանքը:
-Ավստրիա վերադառնալուց հետո էլ իմ ուսանողների հետ շարունակելու եմ աջակցություն ցուցաբերել Արցախին ու Հայաստանին,- ասել էր պրոֆեսորը մեկնելուց առաջ:


Մինչ Յասմին Դում-Թրագուտը կմեկներ, NEWSMEDIA.am-ը հասցրեց նրա հետ զրուցել բազմաթիվ կարևոր հարցերի շուրջ, որոնք ներկայացնում ենք ընթերցողին:

«Եվրոպան ու աշխարհը չեն ուզում տեսնել, որ այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, վաղը կուղղվի իրենց դեմ»

Պատերազմի 21-րդ օրն է: Յասմին Դում –Թրագուտի ֆեսբուքյան էջում գրեթե ամեն օր կտեսնեք նոր գրառում, որն իր 7500-ից ավելի ընթերցողներին ներկայացնում է իրադարձությունների զարգացումը: Նա ականատեսի աչքերով Feldforschung Armenien 20 https://www.facebook.com/FeldforschungArmenien20/ էջում գերմաներենով իր տպավորություններն ու մեկնաբանություններն է գրումծ այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Իսկ կատարվում է ռազմական հանցագործություն՝ իր բոլոր դրսևորումներով: Եվ արդեն այս պահին, պրոֆեսորը փորձում է մեծ թվով ավստրիացի գիտնականների, արվեստագետների ու քաղաքական գործիչների համախմբել՝ ի պաշտպանություն Արցախի:
Նշենք, որ հայագետ պրոֆեսորի շնորհիվ Kathpress կաթոլիկ մամուլի գործակալությունը, ցայսօր արդեն 5 ծավալուն զեկույց է հրապարակել՝ այս օրերին հայաստանյան մամուլում տեղ գտած արցախյան իրադարձությունների վերաբերյալ։


Բայց սա միակ արձագանքը չէ. ավստրիական Salzburger Nachrichten օրաթերթը նույնպես հրապարակել է Յ. Դում-Տրագուտի հետ հարցազրույց, որտեղ նա ավստրիական հասարակությանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները՝ բոլոր մանրամասներով: Պատերազմական իրավիճակին անդրանդարձել է ավստրիական հանրային ռադիոն՝ նրա հետ ունեցած զրույցում: Սպասվում են այլ հաղորդումներ ևս:
Յ. Դում-Թրագուտի հաղորդագրությունները տեղ են գտնում նաև Ֆեյսբուքի PRO ORIENTE էկումենիկ հիմնադրամի, Զալցբուրգի համալսարանի կաթոլիկ ֆակուլտետի էջերում, Զալցբուրգի համալսարանի կայքում։ Յասմինը նաև փորձում է գրավել Ավստրիայի կառավարության ուշադրությունը, որպեսզի ավստրիացի պաշտոնյաները միջազգային հարթակներում օբյեկտիվ գնահատականներով խոսեն իրավիճակի մասին: Նա նամակներով դիմել է նաև Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին, կանցլեր Սեբաստիան Կուրցին և Ավստրիայի Ազգային Խորհրդին: Իսկ Զալցբուրգում նրա ուսանողներն արդեն սկսել են Հայաստանի և Արցախի համար գումար հավաքել:


-Հարգելի՛ պրոֆեսոր, Թուրքիան երբեք չի թաքցրել իր հայատյաց քաղաքականությունը: Հիշում ենք, թե տարիներ առաջ Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական բնակավայրերում ինչպես էին այդ պետության կողմից ուղղորդված ահաբեկչական խմբավորումները հարձակումներ ու ավերածություններ գործում: Եվ ահա այսօր ադրբեջանական զինուժին արդեն բացահայտ աջակցելով՝ Թուրքիան լայնամասշտաբ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Արդյո՞ք սա նրա՝ պանթուրքիզմի ծրագրի շարունակությունը չէ:

-Մի կողմից պետք է ասեմ՝ այո: Սա պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու դրսևորումներից է: 1915-22թթ. Հայոց ցեղասպանությունից առաջ եղավ Ադանայի կոտորածը՝ 1909 թվականին, իսկ դրանից առաջ՝ համիդյան ջարդերն էին՝ 1894-96թթ.: Մյուս կողմից էլ՝ ուզում եմ նայենք պատմությանը. թուրքերը նպատակ ունեին ստեղծելու Մեծ Թուրանը, և իշխանություն հաստատել նաև մնացած բոլոր ազգերի վրա՝ զրկելով նրանց իշխանությունից: Նրանք մյուս ազգերին ևս՝ բնաջնջելու ծրագիր ունեին: Պատմությունից գիտենք, որ Օսմանյան կայսրությունն ի սկզբանե նոր տարածքներ նվաճելով՝ հասել է մինչև Ավստրիա: Եվ 1683 թվականի սեպտեմբերի 11-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի երկամսյա պաշարումից հետո, Օսմանյան կայսրության և Սրբազան Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների միջև տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտը: Այս ճակատամարտում քրիստոնյաների հաղթանակը վերջնականապես վերջակետ դրեց Օսմանյան կայսրության՝ դեպի Եվրոպա արշավանքներին: Բարեբախտաբար, մենք կարողացել ենք դիմադրել այդ ծավալապաշտական նկրտումների վտանգին: Իսկ այսօր Թուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը: Չեմ կարծում, որ սա միայն կրոնական հարց է: Դա նրանց նպատակն է, որին անդավաճան են մինչ օրս:

Այսօր, ինչպես արդեն հայկական շրջանակներն են բնորոշում, նայելով թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, մտածում եմ, որ նրանք այս լայնամասշտաբ հարձակումը պլանավորել էին շատ վաղուց: Սա պանթուրքիզմի դրսևորումն է, ինչպես արդեն ասացի: Եվ այս վտանգը, վերջին տարիներին զգացվում է նաև Եվրոպայում: Գործում են տարբեր կենտրոններ, որոնց նպատակը թուրքական տարրն ուժեղացնելն է: Եվրոպան այսօր շատ է վախենում, որ ցանկացած պահի 1, 5 միլիոն փախստականները կգան իրենց երկրներ. մի բան, որ շարունակ շահարկում է Թուրքիան:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա Եվրամիության անդամ բազմաթիվ երկրներ խոսում են Հայաստանի ու Արցախի դեմ սկսված պատերազմի մասին, սակայն հայտարարություններից այն կողմ ոչինչ չի արվում:

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Ավստրիան ի տարբերություն ԵՄ-ի անդամ մյուս երկրների՝ միշտ դեմ է հանդես եկել ցանկացած հակահայ բանաձևի: Եվ ավստրիացի պատգամավորները, միշտ աչքի են ընկել իրենց հայանպաստ դիրքորոշումներով: Եվ հայագետ պրոֆեորը վստահ է, որ այս պատերազմը միայն հայերի դեմ չէ ուղղված և պարունակում է ավելի գլոբալ մարտահրավեր:

-ԵՄ-ում քիչ պետությունների պավիրակություններ կան, որոնք խոսում են Թուրքիայի դեմ: Բայց փաստ է, որ Մերձավոր Արևելքում վտանգված են քրիստոնյաները: Հայաստանը միակ միջնաբերդն է, որ դիմակայելով վտանգներին, պահպանում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Շատ կարևոր է, որ Եվրոպայում սա հասկանան, -ասում է Յասմին Դում-Թրագուտը:

-Եվ այսօր Թուրքիան , տարածաշրջան բերելով վարձկան ահաբեկիչներին ու դրանց ուղղորդելով Հայաստանի ու Արցախի դեմ, բացել է ահաբեկչության մի նոր օջախ: Ձեր գնահատմամբ՝ քաղաքական ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգեցնի նման իրավիճակը:Ի՞նչ հետևություններ պետք է անի Եվրոպան, որտեղ մի շարք երկրներ ահաբեկչական հարձակումների ականատեսը եղան՝ հենց իրենց քաղաքներում:

-Կարծում եմ՝ նրանք դեռ չեն ընկալում այդ իրողությունը: Դրանում մեկ անգամ ևս համոզվել եմ այս օրերին՝ Հայաստանում եղած ժամանակ: Երբ խոսում-զրուցում եմ տարբեր մեդիաների թղթակիցների հետ, տեսնում եմ, որ Եվրոպայում դեռ չեն գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնած: Վերջերս էլ մի թղթակցի հետ էի զրուցում. մոտ մեկ ու կես ժամ տևած հարցազրույցից հետո ընդամենը 1-2 տող էր գրվել իմ խոսքից: Մինչդեռ ես ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե կոնֆլիկտ է, այլ՝ ծանր պատերազմ: Չգիտեն, թե ովքեր են այդ վարձկան ահաբեկիչները, ոտեղի՞ց են , ի՞նչ սպառնալիք են իրենցից ներկայացնում. Պակիստանի՞ց են, «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման զինյալնե՞րն են, ԴԱԻՇ խմբավորումի՞ց են…Սա միայն կոնֆլիկտ չէ, այլ տարիներով մշակված ռազմական գործողություն: Եվ եթե սա չկասեցվի ու ընդգրկի ավելի մեծ մասշտաբներ, հնարավոր է , որ սկիզբ առնի երրորդ համաշխարհային պատերազմը: Այս պատերազմը ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև ամբողջ քրիաստոնյա աշխարհին է սպառնում:

-Հարգելի պրոֆեսոր , այսօր արդեն արձանագրված փաստ է, որ հայ զինվորը թուրք-ադրբեջանական տանդեմի ու վարձկան ահաբեկիչների դեմ կռվելով՝ պայքարում է նաև միջազգային անվտանգության համար:Ի՞նչ արձագանքներ կան Եվրոպայում՝ գոնե մտավորականների շրջանում:

-Ինչպես արդեն ասացի՝ ոչ ոք չի հասկանում իրավիճակի լրջությունը: Ոչ ոք հստակ չի լուսաբանում, թե ինչու են պատերազմում փոքրիկ Արցախի դեմ: Իսկ Եվրոպան չի հասկանում, որ այն մարտահրավերները, որի առաջ կանգնած է փոքրիկ Հայաստանը, վաղն ուղղվելու է իր դեմ: Մենք չափազանց լիբերալ ենք՝ բոլորին ընդունելու հարցում: Բայց, եթե մեկը գալիս է քո երկիր, նախևառաջ ինքը պետք է քո մշակույթը սովորի, հարգի քո ավանդույթներն ու արժեքները, այլ ոչ թե ինքդ սեփական ժառանգությունից հրաժարվես՝ «մարդու իրավունքներ» թեզը առաջ քաշելով: Ճիշտ չէ, որ օրինակ, իմ երկրում ինձ ստիպեն անել մի բան, որը կարող է անդառնալի վնաս հասցնել մեր իսկ մշակույթին ու արժեքներին: Այս առումով Եվրոպայում ազգային մշակույթը պահպանելը` արդեն թույլ հիմքերի վրա է դրված: Եվ սա մտահոգվելու տեղիք է տալիս:

-Թուրքիան ու Ադրբեջանը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային նորմերն ու կոնվենցիաները, հրետակածության տակ են պահում խաղաղ բնակավայրերը, անգամ երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Միջազգային, ռազմական հանցագործությունների այս շղթան մինչև ու՞ր կարող է ձգվել:


-Շատ դժվար է ասել…Բայց ես շարունակելու եմ հետևել և իմ աջակցությունը բերել հայ ազգին՝ բոլոր հնարավոր հարթակներում:

-Այսօր բոլոր փաստերը Հայաստանի ձեռքին են: Հնարավոր համարու՞մ եք, որ Միջազգային դատարանում Թուրքիային և Ադրբեջանին ճանաչեն որպես ահաբեկիչ պետություններ, և կիրառեն պատժամիջոցներ: Ի՞նչ աշխատանքն պետք է տարվի, որպեսզի հնարավոր լինի սանձել այդ երկրների ցեղասպան ու գործող լայնամասշտաբ ագրեսիան:

-Իսկապես դժվար է այս պատերազմում որևէ լուծում գտնելը: Ես  իրոք, շատ եմ ցավում հայ ազգի համար: Ահա մեկ-երկու օրից պետք է մեկնեմ՝ սիրտս այստեղ թողած:Ես էլ շատ հայ ծանոթներ ունեմ, որոնց ամուսինները, եղբայրները, հայրերը հիմա ծառայում են Արցախում՝ մասնակցելով ծանր մարտերի: Ինձ թվում է՝ ես հիմա այս ամենի մասին կարող եմ պատմել մարդկային տարբեր ճակատագրերի օրինակներով: Մի դեպքում ընկերուհուս ամուսնու՝ մարտի դաշտում գտնվելու մասին, մյուս դեպքում՝ մեկ ուրիշ հայ ծանոթիս՝ արդեն զոհված տղայի մասին, ով ուներ երազանքներ կամ փոքր երեխա… Այդպես է հնարավոր տեղեկացնել, թե ինչ է կատարվում: Մեզ մոտ արդեն մի քանի սերունդ չգիտի , թե ինչ է պատերազմը. յոթ տասնամյակից ավելի է անցել Երկրորդ աշխարհամարտից: Չգիտեն՝ ինչ է ռազմաճակատ գնալը. մեկնում են բանակ, ծառայում 6 ամիս ու հանգիստ վերադառնում…Եվ մարդկանց ճակատագրերի մասին խոսելով՝ խնդիրը նրանց համար ավելի տպավորիչ կդառնա: Ես վերադառնալուն պես՝ Հայաստանի ու Արցախի հետ կապված խնդրի շուրջ եմ փորձելու համախմբել մեր հեղինակավոր արտիստներին ու արվեստագետներին: Նրանց խոսքը ևս մեծ կշիռ կունենա:

Ուզում եմ հիշատակել մի կարևոր փաստ. դեռ անցյալ տարի հայագետ պրոֆեսորը Հայաստան էր եկել՝ ներկայացնելու մի բացառիկ ցուցահնդես՝ «Հայրենիքից հեռու՝ հայրենիքում» խորագրով, որը մեզ համար բացահայտեց Առաջին աշխարհամարտի տարիներին Ավստրիայի ճամբարներում հայտնված հայ ռազմագերիների ճակատագրերը: Նրա տարիների աշխատանքի արդյունքում բազմաթիվ հայ ընտանիքներ ամբողջացրեցին իրենց տոհմի պատմությունը, որը կարևոր նշանակություն ունի բոլորիս համար՝ որպես պատմության չլուսաբանված էջ: Յասմին Դում –Թրագուտը հիմա էլ ունի բազում ծրագրեր, որոնք առայժմ կիսատ են մնացել՝ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով:https://newsmedia.am/?p=2540778&l=am/im+marmin+avstriaci+e+hogis%D5%9D+hayete+sa+chkasecvi+skizb+karni+errord+hamashxarhayin+paterazmy

-Հարգելի՛ պրոֆեսոր, Դուք մեծ ավանդ ունեք Հայոց ցեղասպանության մասին նոր մենագրություններ հրատարակելու, և պատմական ճշմարտությունը եվրոպական հանրությանը հասցնելու գործում: Այս անգամ ի՞նչն էր Ձեզ Հայաստան բերել:

- ԵՊՀ-ի հետ ունեմ ծրագիր. Կրոնական բազմազանությունը Հայաստանում:
Մեկ այլ կարևոր ծրագրի շրջանակում պետք է հետազոտեինք Սյունիքի կուսանաց անապատները. սա աստվածաբանական ծրագիր է: Եվ արդեն իսկ համգործակցում ենք Հայ Առաքելական եկեղեցու հետ: Էջմիածնում, նախապատրաստում ենք մի մեծ ցուցահանդես, որի միջոցով Զայլցբուրգում ցուցադրվելու են Էջմիածնի գանձերը՝ ներկայացնելով հայ մշակույթը: Սա շատ կարևոր գործ է լինելու. մարդիկ կհասկանան, թե ինչ է հայ քրիստոնեական արվեստը: Կազմակերպելը դժվար է լինելու, բայց պետք է կյանքի կոչվի:

- Դուք միշտ ասում եք՝ «Իմ սիրտը բաբախում է Հայաստանի համար» : Իմանալով Ձեր սերը հայ ազգի նկատմամբ, կարող ենք պատկերացնել, թե ինչ եք զգում այս օրերին…

- …Նրանք, ովքեր ինձ ճանաչում են , գիտեն, թե որքան դժվար է խոսել Հայաստանի մասին, երբ այսօր նման մեծ վտանգի առաջ է կանգնած: Ու ես միշտ, ամեն տեղ ասում եմ. «Իմ մարմինն ավստրիացի է, հոգիս՝ հայ»: Միակ ցանկությունս է, որ շուտով հաստատվի խաղաղություն՝ Հայաստանի ու Արցախի սահմաններին…

Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում -Թրագուտը գրեթե 30 տարի զբաղվում է հայագիտությամբ։ Զալցբուրգի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրն է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր և հայագիտական ոլորտի մրցանակների դափնեկիր։ Նա Հայաստանից մեկնեց հոկտեմբերի 15-ին: Եվ իր ուսանողների հետ շարունակում է աշխարհին իրազեկել պատերազմական իրադրության մասին, որի արդյունքում մենք ձեռք ենք բերում նոր բարեկամներ՝ այդ թվում պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, ովքեր վաղը տարբեր ամբիոններից ներկայացնելու են ճշմարտությունը:
Եվ որպես եզրափակիչ խոսք՝ հիշենք հայ ազգի մեծագույն բարեկամներից մեկի՝ նորվեգացի աշխարհահահռչակ բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը.

«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ՝ սնել է ազատության նրա երազանքը։»

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրաԵթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն ԱշոտյանՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբՖուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ)Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաքՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդըՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՊԱՐԳԵՎԱՎՃԱ՞Ր, ԹԵ՞ «ՕՐԵՆՔՈՎ» ԹԱԼԱՆՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԻշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան«ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ` ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՃԱՆԱԼՈՒ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկելՇպիոնական խաղեր՝ մոսկովյան «դաբրոն» գողանալու համար«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»VBET ՀՊԼ. «Փյունիկը» ոչ-ոքի կորզեց «Լոռիից» Իրականում ովքեր էին ոստիկանության գործառույթ իրականացնող «չինական նինձաները»Ընկեր Աբովյան, կարևոր չէ զորքի քանակը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը ուրեմն հաղթանակը՝ անխուսափելի…Նահատակված հերոսի խոսքերը ուսուցչուհունԲալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհովՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ` ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՑանկություն չունեմ մանդատս վայր դնել, ես ավելի լուրջ գործով եմ զբաղված. Սոֆյա Հովսեփյան ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՌՈՒՄ ՍՈՐՈՍԱ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՆՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել այն «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ է՞...մարդ Ձեզանից գլուխ չի հանում մարդ Աստծո»Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցինՊուտինը հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ եռակո«Բարսելոնայում» կորոնավիրուսի հերթական դեպքն է արձանագրվել Ավելի քան 27 հազար փախստական Է վերադարձել Լեռնային ՂարաբաղVBET ՀՊԼ. «Արարատյան դերբին» ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիովԱռանձին վայրերում սպասվում է մառախուղԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 34 զինծառայողի անուն. հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1746 էՄարյանյանն ու Օհանյանը Ռուսաստանի կազմում կմասնակցեն ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարԻջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև. Տեսանյութ (news.am)Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Չի թերագնահատել թշնամուն, բայց վստահ էր, որ հաղթելու ենք.«Հաղթած հետ է գալու ախպերդ, չկասկածե՛ս անգամ մի վարկյան». 20-ամյա Արցախի հերոսի խոսքերըՊուտին. Հայաստանն անցել է պատմության ծանր ժամանակաշրջան, բայց Ղարաբաղի վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ էինԿամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներինԽնդիր կա, այ՛ո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը. Կապանի քաղաքապետը Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода