«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրա Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն Աշոտյան ՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ) Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու «Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ Ինչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդը Իշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան «Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»


Մեր տեսակով երբեք սողուն չենք եղել եւ այսօր էլ չենք լինելու. Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյան (Տեսանյութ)

Տեսանյութեր

Պռոշյանցիներն վերջին հրաժեշտը տվեցին իրենց հերոսներից եւս 5-ին՝ Արշակ Մելիքյանին (33 տ.), Մանուկ Թորոսյանին (35 տ.), Սուրեն Հովսեփյանին (47 տ.), Հովհաննես Պետրոսյանին (25 տ.) ու Ալիկ Մկրտչյանին (42 տ.):  Հուղարկավարության ավարտին՝ Պռոշյանի «Զորաց» պանթեոնում ներկաներին խոսքով դիմեց Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՀՈՎՍԵՓ քահանա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ընդգծելով, որ ծանրագույն ժամանակ է ապրում մեր ազգը Հայաստան եւ Արցախ աշխարհում, որովհետեւ հերթական անգամ արյունով է ողողվում հայրենի մեր հողը, մեր երկրի սահմանները:

«Ցավոք, պատմության հոլովույթում մշտապես պատերազմների ու պայքարի մեջ ենք եղել, եւ այն փոքրիկ հողակտորն էլ, որ կարողացել ենք պահել, պահել ենք մեր երկրի զավակների անձնուրաց նվիրումի, նրանց նահատակության ու թափած արյան շնորհիվ: Թվում է, թե աշխարհում շատ բան է փոխվել, մինչդեռ ամեն ինչ նույնն է: Ամեն մեկն իր ուժը փորձում է ի ցույց դնել եւ նենգաբար խլել այն, ինչ որ իրենը չէ: Եվ քանի որ աշխարհում ոչինչ չի փոխվել, մեր մտայնության մեջ էլ ոչինչ չի փոխվել: Ինչպես դարեր շարունակ, այնպես եւ այսօր ու նույնիսկ ապագայում մենք պատրաստ ենք պայքարելու՝ հանուն մեր տեսակի պահպանման, հանուն հայրենյաց մեր հողի, մեր սահմանների անսասանության: Դրա վառ վկայությունը տեսնում ենք այս անցնող օրերի ընթացքում, երբ վերստին անհավասար պայքարի մեջ ենք ոխերիմ եւ դաժան թշնամու հետ», - ասաց Տեր Հովսեփը:

Անդրադառնալով նրան, որ այս պայքարի ընթացքում կորցնում ենք մեր ազգի լավագույն զավակներին՝ հոգեւորականը շեշտեց. «Մեր զինվորների եւ եղբայրների նահատակությամբ, կարծես թե, ընկճվում ենք, սրտնեղում, մինչդեռ այն ցավալի արյունոտ իրողությունը, որ տեսնում ենք, պիտի միանշանակորեն մեզ բոլորիս էլ առավել համախմբի այն գաղափարի շուրջ, որ հայրենիքը սրբազնագույն մի իրողություն է, մի գաղափար է, մի իսկություն, որ կա մեր կյանքում: Որովհետեւ եթե մինչեւ սեպտեմբեր 27-ի առավոտյան՝ պատերազմի սկիզբը, ապրում էինք համեմատաբար խաղաղ, ստեղծարար կյանքով, ապրում էինք այդ կյանքով միայն այն պատճառով, որ սրանից առաջ մյուս պատերազմների, մյուս հակամարտությունների ժամանակ մեր ազգն իր նվիրյալ զավակների նահատակության շնորհիվ էր ստեղծել այդ համեմատական խաղաղությունը: Եվ այսօր էլ նույնը պետք է կրկնենք, որքան էլ այն դաժան է, որովհետեւ եթե մենք` իբրեւ հայ ազգի ներկայացուցիչներ, քրիստոնյաներ, պատրաստ չենք ընդունելու  նահատակությունը՝ հանուն կյանքի, կմեռնենք հանուն ոչնչի: Որպես հայ քրիստոնյա՝ պետք է ասեմ, որ  յուրաքանչյուր մարդ, ով լույս աշխարհ է գալիս, ծնված պահից այլեւս դատապարտված է մահվան: Եվ այս կյանքն անիմաստ եւ առոչինչ կլիներ, եթե չունենայինք հարության գաղափարը մեր սրտում, մեր մտքում: Եթե չունենայինք հարության լույսը՝ փրկությունը, որ հաստատվեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից»:

Տեր հոր գնահատմամբ՝ կյանքի իրական իմաստը, արժեքը մեզ ցույց է տալիս մահը. «Ինչպես լուսահոգի Գարեգին Առաջին կաթողիկոսն էր ասում՝ «երբ կանգնում եմ մահվան առջեւ, սկսում եմ մտածել կյանքի մասին»: Ոչ մեկս հավիտենական չենք այս աշխարհի վրա, բայց երբ քաջ ենք, իբրեւ ազգ ու քրիստոնյա եւ պատրաստ ենք քաջաբար պահելու այն սրբություններն ու արժեհամակարգը, որ ունենք, ուրեմն՝ մահը մեզ ոչինչ անել չի կարող: Մահը չէ, որ մեր երկյուղն է, այլ այն կյանքը, որը բնորոշ է սողունին: Մեր տեսակով երբեք սողուն չենք եղել եւ այսօր էլ չենք լինելու ու չենք լինելու առհասարակ: Ուրեմն՝ առավել մեծ համախմբումով մեր պարտքը կատարենք՝ մեր նահատակների, եղբայրների, զավակների հիշատակի առջեւ՝ ունենալով մինչեւ վերջ գնալու հաստատակամություն՝ հանուն այն գաղափարի, որին նահատակվեցին մեր եղբայրները»:

Եզրափակելով խոսքը՝ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվը վերստին ու վերստին իր ցավակցությունը հայտնեց կորուստների կապակցությամբ. «Ցավակցում եմ մեզ բոլորիս, որովհետեւ մեր շարքերից կորցրինք անգնահատելի գանձերի: Բայց իրենք հոգեպես  վստահաբար շատ ավելի խաղաղ են, շատ ավելի երանելի վիճակում են, որովհետեւ, իբրեւ պայքարող, մարտնչող զինվորներ, հրաժեշտ տվեցին իրենց կյանքին ՝ դասվելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական երկնային զորքի զինվորների  շարքերում: Նրանք մահկանացու էին, բայց բռնեցին հավերժի ու անմահության ճանապարհը: Ուրեմն՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի՝ ամեն: Բոլորիս ուժ, տոկոնություն եւ կարողություն: Աստծո ողորմությունը, մխիթարությունն ու սրտակցությունը մեզ բոլորիս՝ նահատակների ընտանիքի անդամներին, որդեկորույս ծնողներին եւ հայ ազգին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Վստահաբար մենք մեր արդար նպատակի վերջնակետին հասնելու ենք, պարտադրելու ենք խաղաղություն,  ինչին արժանի է մեր ազգը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Իմ քայլը» սկսել է փրփուրներից կախվել և մեղքը բարդել ՀՀ ԶՈւ-ի վրաԵթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց. Արմեն ԱշոտյանՉԼ. «Լայպցիգը» հաղթեց թուրքական ակումբին, «Կրասնոդարը» առավելության հասավ «Ռենի» նկատմամբՖուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուլղարիայի դեմ հանդիպմանը (տեսանյութ)Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաքՄՕԿ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու«Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել» ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչո՞վ է զբաղվում այս օրերին հանրային խորհուրդըՀԱՐԱՏԵՎ ԿՌՎԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՊԱՐԳԵՎԱՎՃԱ՞Ր, ԹԵ՞ «ՕՐԵՆՔՈՎ» ԹԱԼԱՆՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸԻշխանությունը փորձում է համոզել, թե ձեր աչքերին մի հավատացեք. Արման Աբովյան«ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ` ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՃԱՆԱԼՈՒ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«Հողատու՝ «դու խայտառակում ես ռեսպուբլիկան»։ Ի՞նչ երեսով ես մասնակցում ու ելույթ ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Ամոթ է, օր առաջ հեռացի»Հիմա Դուք ո՞ւմ վարչապետն եք պարոն Փաշինյան. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀՅԴ նախկին պատգամավորին քաշքշել, ապա ծեծի՞ են ենթարկելՇպիոնական խաղեր՝ մոսկովյան «դաբրոն» գողանալու համար«ՌԵԺԻՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ Է»VBET ՀՊԼ. «Փյունիկը» ոչ-ոքի կորզեց «Լոռիից» Իրականում ովքեր էին ոստիկանության գործառույթ իրականացնող «չինական նինձաները»Ընկեր Աբովյան, կարևոր չէ զորքի քանակը, եթե զինվորը կռվում է ի՛ր հողերի համար և պաշտպանում ի՛ր երկիրը ուրեմն հաղթանակը՝ անխուսափելի…Նահատակված հերոսի խոսքերը ուսուցչուհունԲալասանյանը գնաց գոնե եղածը փրկելու միակ ճանապարհովՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ` ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐՑանկություն չունեմ մանդատս վայր դնել, ես ավելի լուրջ գործով եմ զբաղված. Սոֆյա Հովսեփյան ԻՆՉՈՒ Է ՀԱՄԱՌՈՒՄ ՍՈՐՈՍԱ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՖԻԱՆՄԻԵԴ-ը վերանայել է Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել այն «Շեֆդ ասում ա՝ լավ ա, դու ասում ես՝ վատ է՞...մարդ Ձեզանից գլուխ չի հանում մարդ Աստծո»Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. չի տեղադրվելու նաև հրապարակի տոնածառը (Արմենպրես)Հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև՝ ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցինՊուտինը հայտարարել է Ղարաբաղի վերաբերյալ եռակո«Բարսելոնայում» կորոնավիրուսի հերթական դեպքն է արձանագրվել Ավելի քան 27 հազար փախստական Է վերադարձել Լեռնային ՂարաբաղVBET ՀՊԼ. «Արարատյան դերբին» ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիովԱռանձին վայրերում սպասվում է մառախուղԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին (Արմենպրես)Պետք է բացառել ռազմագերիների նկատմամբ բռնության դեպքերը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 34 զինծառայողի անուն. հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 1746 էՄարյանյանն ու Օհանյանը Ռուսաստանի կազմում կմասնակցեն ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարԻջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է սկսվել ոստիկանների և քաղաքացիների միջև. Տեսանյութ (news.am)Պատերազմի 44 օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ էի Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Չի թերագնահատել թշնամուն, բայց վստահ էր, որ հաղթելու ենք.«Հաղթած հետ է գալու ախպերդ, չկասկածե՛ս անգամ մի վարկյան». 20-ամյա Արցախի հերոսի խոսքերըՊուտին. Հայաստանն անցել է պատմության ծանր ժամանակաշրջան, բայց Ղարաբաղի վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ էինԿամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներինԽնդիր կա, այ՛ո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը. Կապանի քաղաքապետը Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода