Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարար Սիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասին Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանը ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ ՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում Արցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու 30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը «Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջի ուսուցիչը


Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները բոլոր երկրներին կոչ են անում ճանաչել ԱՀ անկախությունը

Հասարակություն

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարությամբ կոչ են անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնց համար հումանիզմը, ազատությունն ու ժողովրդավարությունն անվերապահ արժեքներ են, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ Արցախի քաղաքացիների՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Հայտարարության մեջ նշված է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զինված ուժերը` ահաբեկիչ-վարձկանների ներգրավմամբ, իրենց ողջ զինուժը նետեցին Արցախի վրա։

26 տարի շարունակ ադրբեջանական կողմը թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ քաղաքացիական դիվանագիտության շրջանակներում բացարձակ անհանդուրժողականություն է դրսեւորել փոխզիջումների հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա իր վերահսկողության ներքո։ Այդպիսով, Ադրբեջանի կողմից կտրականապես մերժվել է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բաքվի որդեգրած վերջնագրերի լեզուն առ ոչինչ է դարձրել միջազգային միջնորդների ջանքերը եւ այլընտրանքային խաղաղարար նախաձեռնությունները։

Միաժամանակ, Ադրբեջանը մշտական սադրանքների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմաններին՝ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, հայատյացություն բորբոքելով իր հասարակության մեջ՝ ռասիզմը բարձրացնելով մինչեւ պետական քաղաքականության աստիճանի։ Հասնելով Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած եւ հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը եւ վերջինիս հերոսացնելով, Արցախի դեմ 2016 թվականի ապրիլին պատերազմ սանձազերծելով եւ իր զինվորականների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները թույլ տալով, Բաքուն ամեն անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ գոյության հնարավորության մասին իր բոլոր հավաստիացումները ոչինչ չարժեն։ Հակամարտության 1992-1994 թվականների ամենաթեժ փուլին հաջորդած բոլոր տարիները լի են եղել այդ պետության ցեղասպան քաղաքականության բազմաթիվ դրսեւորումներով, որոնք Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված ցեղասպանության ուղղակի շարունակությունն են՝ հիմնված պատմության խեղաթյուրման եւ Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության բացահայտ հավակնություններ վրա՝ ո՛չ միայն Արցախի, այլ նաեւ Երեւանի հանդեպ։

Արցախի խաղաղ բնակչության դեմ նոր՝ արդեն ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական պատերազմի բոլոր դրսեւորումներով, մեր ժողովրդին այլ ելք չի թողել՝ բացի զենքը ձեռքին պաշտպանելուց իր նախնիների երկրում ապրելու իրավունքը։ Ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ, կամուրջներ, ճանապարհներ, հուշարձաններ, մշակույթի օջախներ ու եկեղեցիներ։ Տարածաշրջանը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։

Այս պատերազմի արդյունքը կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման վերջնական ամրագրումը՝ որպես ֆիզիկական գոյության եւ սեփական ինքնության պահպանման միակ միջոց։

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ի դեմս հանրային գործիչների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների, կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնց համար հումանիզմը, ազատությունն ու ժողովրդավարությունն անվերապահ արժեքներ են, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Այսօր չարի ու բարու սահմանագիծն անցնում է հենց մեր հողի վրայով, եւ հանո՛ւն ապագայի՝ յուրաքանչյուրը, ով հավատում է խաղաղությանն ու արդարությանը, պարտավոր է ցույց տալ, թե որ կողմում է ինքը»։

Հայտարարությունը ստորագրել են՝

Ժաննա Կրիկորովա, «Թատրոն» ստեղծագործական միության նախագահ

Իրինա Գրիգորյան, «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

Կիմ Գաբրիելյան, Արցախի լրագրողների միության նախագահ

Վարդան Հակոբյան, Արցախի գրողների միության նախագահ

Ալբերտ Ոսկանյան, Արցախի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն

Գալինա Սոմովա, Արցախի ռուսական համայնքի նախագահ

Սոֆի Իվանիդիս, Արցախի հունական համայնքի նախագահ

Ջուլիա Առստամյան, «Հարմոնիա» ՀԿ նախագահ

Արթուր Առստամյան, Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության նսխագահ

Վերա Գրիգորյան, Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ

Ռուզաննա Ավագյան, Արցախի փախստականների միություն

Սուսաննա Պետրոսյան, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն

Գայանե Համբարձումյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ

Քաղաքացիական ակտիվիստներ՝

Հասմիկ Առուշանյան

Կարինե Օհանյան

Աշոտ Սարգսյան

Քրիստին Բալայան

Ալվարդ Զաքարյան

Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջի ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտՊետությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զինվորի անվտանգությունը. փաստաբանԱրյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք. հայտարարությունԱդրբեջանի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ«Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը» բռնցքամարտիկ Անի ՀովսեփյանԱդրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն․The New York Times (լուսանկարներ)Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ադրբեջանական մամուլի հայտարարության մասինԳԻՇԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲԹՇՆԱՄՈՒ ԱԹՍ-ՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍՈԹՔ ԵՒ ԿՈՒԹԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԸԱՅՍՕՐ ՄԱԿ ԱԽ-Ն ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր». սենատոր ՊուշկովԱրցախում զոհվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի չեմպիոն Ալբերտ ԴադոյանըՀոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ԱԻ պետական ծառայությունԼոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՀոկտեմբերի 19-ին նշվում է Հայաստանի Հրթիռահրետանային ուժերի օրը«Դուք հերոսներ եք, ամբողջ Հայաստանը հպարտանում է ձեզնով» Ալեքսանդր Կարապետյանն իր գոլը նվիրել է զինվորներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода