«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 5-րդ տուրում «Էվերտոնը» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:
«Էվերտոնի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Մայքլ Քինն ու անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: «Լիվերպուլի» կազմից գոլեր հեղինակեցին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն և Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Սալահը:
Այժմ չեմպիոն «Լիվերպուլն» ունի 10 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Էվերտոնը» 13 միավորով առաջատարն է:
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)
Մայքլ Քին, 19, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 81 - Սադիո Մանե, 3, Մոհամեդ Սալահ, 72
Հեռացում
«Էվերտոն». Ռիշարլիսոն, 90