Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը 2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանց Կորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներ Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել Ոստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներին ԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողը Զինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդու


Երբեք չի կարող սպառվել դիվանագիտական զինանոցի զենքերը. Լիլիթ Մանասերյան

Հանդիպում

Արդեն 20-րդ օրն է բոլորում, ինչ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները: Ինչպիսին կլինի շարունակությունը, արդյոք դեռ կա դիվանագիտական լուծում եւ իրավական հարթությունում անելիքներ, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԴԱՆԴԱՂ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

– Տիկին Մանասերյան, ըստ էության, առաջարկը՝ «հող խաղաղության դիմաց» բանաձեւով հայկական կողմը մերժում է: Այլ տարբերակ դիվանագիտական ճակատում պայքարը շարունակելու տեսնո՞ւմ եք:

– Այո՛, հայկական կողմը մերժեց առաջարկը՝ հող խաղաղության դիմաց, որովհետեւ հողեր միայն հանձնում է պատերազմում պարտվող կողմը, իսկ այսօր Արցախը պարտվող կողմ չէ, համենայնդեպս, ադբեջանա-թուրքական տանդեմը էական ռազմական հաջողություններ չի գրանցել  20 օր տեւող անասելի ծանր եւ թեժ մարտերում: Այլ հարց է, թե ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է, Թուրքիան հնարավություն է ստացել իրականացնելու իր պանթուրքիստական ծրագիրը, թե որքանով է այն իրականությանը մոտ, կամ տարածաշրջանի խաղացողները դա թույլ կտան, թե՝ ոչ, սա այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ միջազգային հանրությունը շատ դանդաղ է արձագանքում ադրբեջանա-թուրքական եւ ահաբեկիչների ներգրավմամբ ռազմական ագրեսիվ գործողություններին:

– Միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունից ուղիղ 105 տարի անց՝ էլի լռությամբ հետեւում է խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված գործողություններին: Դեռ կա՞ որեւէ միջազգային հարթակ, որից կարող ենք հույսեր փափագել:

– Իհարկե, այսօր հայկական Սփյուռքը  մեծ ուժ է, սակայն այն, որ սա ոչ միայն տարածաշրջանի տիրապետման, այլ մի ամբողջ ազգի բնաջնջման դեմ ուղղված ռազմական գործողություն է, ակնհայտ է: Մեկ օր առաջ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը  հրապարակվեց, որտեղ առկա էին նաեւ լուսանկարներ: Եթե ուշադիր ուսումնասիրեք այդ լուսանկարները, ապա կտեսնեք, որ ոճրագործ թուրքի ձեռագիրը չի փոխվել, սակայն սա առաջինը պետք է վախեցնի միջազգային հանրությանը, քանի որ Թուրքիան 21-րդ դարում ոչ միայն ցեղասպանություն է իրականացնում, այլ դառնում է գլխավոր դերակատարը ահաբեկչական խմբավորումների միավորման եւ գլխավորման, որը կարող է լուրջ սպառնալիք լինել նույն միջազգային հանրության համար, եթե ավելի արագ չարձագանքեն Հարավային Կովկասում, Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություներին: Դիվանագիտության մեջ միայն կան շահեր, իսկ այսօր միջազգային հանրության շահն այն է, որ մեկ օր շուտ տարածաշրջանում կասեցնեն թուրք-ադրբեջանական եւ ահաբեկիչների ներգրավմամբ ռազմական գործողությունները, հետեւաբար հակաահաբեկչական կոալիցիան պարտված է: Հայկական դիվանագիտությունը պետք է ավելի հստակ աշխատանք կատարի, պետք է հասնել նրան, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաններ կիրառվեն:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱԴԱՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԻՐ «ԱԽՈՐԺԱԿԸ»

– Հանձնել 5 շրջան, ապա սահմանին տեղակայել ռուս խաղաղապահների: Ձեր գնահատմամբ՝ կարո՞ղ էր լինել լուծման տարբերակ, ինչպես նշում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, թե՞ սա եւս հղի էր լինելու մեզ համար նոր վտանգներով:

– Միանշանակ այն հղի է լինելու նոր վտանգներով, որովհետեւ Ադրբեջանը իր թիկունքին եւ կողքին ունենալով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի երկրորդ հզոր բանակը ունեցող երկրին, երբեք չի դադարի սահմանափակել իր «ախորժակը»: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին բացահայտ հայտարարում է. յոթ շրջանների վերադարձ՝ այժմ, ապա, ամբողջ Արցախը, հետեւաբար հանձնել 5 շրջան, ապա սահմանին տեղակայել ռուս խաղաղապահների, հարցի լուծում երբեք չի կարող լինել, այն կլինի միայն հիմք ժամանակավոր հրադադարի:

– Ի՞նչ կարող է մեզ տալ իրավական հարթությունում, եթե գեթ մեկ երկիր գոնե ճանաչի Արցախի անկախությունը:

– Բավականին բարդ հարց է, այն որ դե ֆակտո Արցախի Հանրապետությունը գոյություն ունի՝ իր կայացած ինստիտուտներով, ակնհայտ է, սակայն Արցախի անկախություն ճանաչումը կդարձնի Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ, որը կլինի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքը: Վերջերս շատ են համեմատում Արցախի Հանրապետությունը Կիպրոսի հետ, սակայն ես կարծում եմ, որ հայկական լոբբին բավականին ուժեղ է եւ կկարողանա հասնել նրան, որ որոշակի թվով երկրներ կճանաչեն Արցախի Հանրապետությունը:

«ԵԹԵ ՀՀ-Ն ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

–Էլ ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, եւ արդյոք այն կլիներ լուծման բանալի:

– Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է դիտարկել երկու կողմից. առաջինը այն, որ արդյոք մեզ համար էական են եւ արդյունավետ, որ շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունները Արցախի հարցի շուրջ, թե՝ ոչ: Քանի որ, եթե Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, հետեւաբար այլեւս բանակցություններ չեն կարող լինել, քանի որ բանակցելու հարց այլեւս չկա: Անընդմեջ քննարկվում է Արցախը բանակցային կողմ լինելու վերաբերյալ հարցը, բայց չպետք է մոռանանք, որ 1994 թվականի մայիսի 12-ին հրադարարի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը սկզբում ստորագրել են, որպես կողմեր Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, եւ միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվել է Հայաստանի ստորագրությունը: Հետեւաբար, Արցախը միշտ եղել է դե յուրե կողմ... Պետք է սա լինի հայկական կողմի զենքը: Երկրորդ՝ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ապա սա դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խաղաքարտ տարածաշրջանում իրենց ռազմական գործողությունները ընդլայնելու առումով: Օրինակ, հարձակում Հայաստանի վրա, սակայն արձանագրենք, որ ներկայումս ռմբակոծվում է Հայաստանի քաղաքացիական տարածքները նույնպես, կան վիրավորներ  եւ մահացածներ£ Կարծում եմ, որ անհապաղ Հայաստանի Ազգային Ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախ Հանրապետությունը եւ որպես ռազմաստրատեգիական դաշնակից աջակցի Արցախին:

– Ինչպե՞ս եք Դուք տեսնում լուծման հնարավոր տարբերակը եւ արդյոք սպառվել են դիվանագիտական զինանոցի բոլոր զենքերը, որ հույսներս միայն մնում է հայ զինվորի ու կամավորի բազկի ուժը:

– Երբեք չի կարող սպառվել դիվանագիտական զինանոցի զենքերը, որովհետեւ Հարավային Կովկասում իրենց մեծ շահերը ունեն ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Ռուսատանը, որի դիրքերը շատ ավելի ամուր է տարածաշրջանում: Բացի այդ, Իրանը երբեք թույլ չի տա եւ հնարավորինս ամեն ինչ կանի Թուրքիայի մուտքը ոչ միայն չթույլատրելու, այլ ավելին՝ չամրապնդելու առումով։ Այսօր կա Թուրքիայի մուտքը տարածաշրջան, սակայն այն չի կարող ավելի ամրապնդվել, քանի որ ակնհայտ է, որ նրա տարածաշրջանում լուրջ խաղացող լինելու դեպքում մեծ վտանգի առաջ կկանգնեն Ռուսաստանը եւ Իրանը, այստեղ կա մեծ շահերի բախում։ Իհարկե, այս պատերազմին բավականին երկար եւ հիմնավոր Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվել էին: Պատրաստվել էին ոչ միայն ռազմական սպառազինման առումով, այլ դիվանագիտական, ինֆորմացիոն եւ այլն։ Ընդամենը վերջերս The American Conservative թերթը հայտնեց, որ 1,3 մլրդ. դոլլար է անցյալ տարի Ադրբեջանը ծախսել  լոբբիստական քարոզչության համար, արդյունքը մենք այսօր տեսնում ենք, ինչպես դուք ասացիք միջազգային հանրության լռությունը… Ես կասեի՝ հայտարարություններ՝ համարժեք լռությանը։ Թե ինչու այսպիսի իրավիճակում հայտնվեցինք, որ ապավինում ենք միայն հայ զինվորի ու կամավորի բազկի ուժին, անպայման կանդրադառնամ պատերազմի ավարտից հետո։ Աստված պահապան լինի մեր բանակին, մեր զինվորին ու մեր քաջ հայորդիներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ