ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ Ալիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել «Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ «Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասին ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը Մահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ «Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են


ՉԱՐՉԻՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԻԿԻ

Վերլուծություն

Ձախ նկարում կատարյալ սյուռեալիզմ է` «Armenia» մակագրությամբ «կամուֆլյաժ» բաճկոն, որ արտադրված է Թուրքիայում, սակայն ազատորեն վաճառվում է պատերազմական այս օրերին: Աջ կողմում Արցախում մարտնչող ազատության ռազմիկն է` նույնպիսի սպիտակ հավասարաթեւ խաչով, որն այդքան տարածված էր Արցախյան առաջին պատերազմի օրերին: Նա քաջաբար կռվում է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ քաղաքակրթության ազատության արեւի համար, որպեսզի մոլորակը չթաղվի պանթուրքիզմի միջնադարյան խավարում: Սակայն նրա ոտերի տակ է ընկնում անսուրբ չարչին, որը հանուն փոքրիկ շահի վաճառքի կհանի ամեն ինչ:

 

ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅԱՆ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Վերջերս բազում «սորոսի վաստակներ» զարմացրին մեր քաղաքացիներին` այնպիսի ջանասիրությամբ գովերգելով «ռսի սապոգը», որ երեւի թե սպառեցին հանրապետության վազելինի բոլոր պաշարները: Նույնիսկ կատակ էր շրջում, որ շուտով Պուտինի անունով երդվելու է նաեւ Տիգրան Խզմալյանը, իսկ ծայրահեղ արեւմտամետ «Սասնա ծռերը» դառնալու են «CCCP-ի ծռեր»: Բայց ինչ-որ բան փոխվեց, ու հիմա նորից նրանք վերադառնում են «ի շրջանս յուր»: Այսպես, Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանկարծ ապշեցուցիչ բաներ հայտարարեց. Փաշինյանը քաշեց հայ ժողովրդի գոյապահպանական նվազագույն կարմիր գիծը, որից ներքեւ չենք իջնելու, ու ըստ էության մեզ առաջարկվող նախկինների ղարաբաղյան փաթեթները պաշտոնապես ուղարկվեցին գրողի ծոցը»: Ստոպ, այդ ինչո՞ւ է խեղաթյուրում վարչապետի ասածը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ում շնորհակալություն հայտնեց նա, գրեթե նույնությամբ պաշտպանում են հենց այդ «նախկինների փաթեթները», եւ Փաշինյանը նշեց, որ թշնամուն ջարդելուց հետո կլինի վերադարձ բանակցություններին: Բայց թե որ մի «վաշինգտոնյան մարզկոմից» են փչում այն քամիները, որ Սաֆարյանին դրդում են խեղաթյուրել անգամ Փաշինյանի խոսքը, երեւում են հետեւյալ պասաժից. «Մինչ կանդրադառնանք գլխավորին` ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցին ամբողջությամբ, ուղղակի ուշադրություն դարձնենք, թե հայկական որ լրատվամիջոցը ի՞նչ վերնագիր է դնում, ինչպես է ներկայացնում դա: Չէի կարող անտարբեր անցնել այս աղբակույտի (այլ բառ հնարավոր էլ չի օգտագործել, երբ նայում ես քննարկումների լկտի, հայհոյախառ, քուչի վիճակը) կողքով, որովհետեւ վերանգիրը միտումնավոր այնպես է դրված»: Այ քեզ բան, նա ահավոր դավադրություն է փնտրում ԶԼՄ-ների դրած վերնագրերում...

Սակայն կան եւ բազում այլ` 1937 թվականի «դիպլոմով մատնիչներ», ովքեր որոշել են կանխավ մեղավոր հանել «նախկիններին»` նրանց վերագրելով ադրբեջանաթուրքական «Տարածքներ` խաղաղության դիմաց» տարբերակը: Մի բան, որը Լեւոն Ակոպիչի հրաժարականից հետո իրոք հայտնվեց «գրողի ծոցում»: Նրանք շատ են նման հենց թուրքական «կամուֆլյաժ» վաճառող չարչիին, եւ նրանց հետապնդած շահը նույնքան մանրիկ է:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԹԵԶԵՐԸ»

Սակայն ստի ոտքերը կարճ են, եւ «նախկինների» ժամանակ եղած փաթեթներն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց 2008-2018 թթգ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Արմենիա» գործակալությանը տրամադրած իր հոդվածով: Ինչեւէ, ընթերցողին կներկայացնենք Նալբանդյանի աշխատությունից կարեւորագույն մեջբերումը, իսկ եզրակացությունները կանի հենց մեր` սեփական ուղեղով առաջնորդվող ընթերցողը: Եվ այպես, ըստ Էդվարդ Նալբանդյանի, 2018-ին թողնվել էր հետեւյալ ժառանգությունը` համառոտակի.

«Առաջին անգամ կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում` ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերով ներառվեցին համանախագահ 3 երկրների արտգործնախարարների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունների մեջ: 2009թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ (այսինքն` 3 սկզբունքների տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից: Համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հենց այդ 3 սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման կարեւորությունը: Իլհամ Ալիեւը 2016թ. հոկտեմբերի 18-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ միջազգային միջնորդները փակ դռների հետեւում Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում, որ իր կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային պրոցեսի շրջանակում պարտադրել իր առավելապաշտական մոտեցումները` Ադրբեջանը սկսեց սուր քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ջանքեր գործադրել բանակցությունների ձեւաչափը փոխելու համար: Միջազգային հանրությունը եւ Հայաստանը սկսեցին խոսել գործնականում միեւնույն լեզվով, այն է` խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման եւ նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի: Հենց վերոշարադրյալն ենք մենք որպես «ժառանգություն» թողել 2018թ. ապրիլից հետո բանակցությունները շարունակելու համար»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ ՎԻՐԱՎՈՐ ԷԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՈչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆԹշնամին անգամ սեփական գիր չունի. բանաստեղծ Գագիկ Դավթյան 60-ամյա կնոջ դիակը կորել է ՆԱՏՕ-ական «ժողովրդավարության» բաստիոնները իրականում կանգնած են Արցախում տեղի ունեցող ողբերգությունների թիկունքում. ՄելքոնյանՊարոն Ծառուկյանի ազատության մեջ լինելն օրվա հրամայական էր. Աբովյան«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ»Վստահ եմ՝ ակնկալիքներ կարող է լինել ՌԴ-ի հետ աշխատանքի արդյունքում. Մելիք-ՇահնազարյանԶԱՐՄԱՆՔԻտալական ակումբն առաջիկա խաղում իր աջակցությունը կհայտնի Արցախին Կորոնավիրուսից մահացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավարըԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ. ԽԱՂԱԹՂԹԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ««Արցախ, էս ինչ թանկ գին ունես. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода