Թուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարար Սիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասին Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանը ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ ՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում Արցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու 30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը


Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի՞, «Իրավունքը» փորձեց պարզել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց.

Թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ` ողջ քաղաքակրթությանը

- Ես ավելի շուտ կասեի, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունների դեմ պայքար է մղում խավարի ուժ Թուրքիան: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխվել. այս խավարամիտ ազգերին ո՛չ Եվրոպայի անդամ դառնալը, ո՛չ էլ Սվետական Միության աթեիզմը, ոչինչ չփոխեց: Թուրքը մնում է թուրք հասկացողությունը մնում է որպես հավիտենական ճշմարտություն: Աշխարհը պետք է հասկանա, որ թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ առհասարակ ողջ քաղաքակրթությանը, մարդկային արժեքներին, մարդ լինելուն: Կհասկանա՞ն` շատ լավ, չեն հասկանա` ինչպես ժողովուրդն է ասում, ջհանդամին հասկանան: 
Հիմա մեզ է բաժին ընկել այս վիճակը, եւ մենք պարտավոր ենք եւս մեկ անգամ ապացուցել աշխարհին եւ թուրքին, թե մենք ով ենք: Պետք է ապացուցենք մեկ անգամ եւս, որ հայը այս տարածաշրջանում եղել է եւ կմնա: Թուրքի համար սա գոյաբանական պատերազմ է. հայի գոյությունն է թուրքի գաղափարի դեմ: Թուրքը չի ուզում, չի կարողանում տանել հայի գոյությունը իսպառ, ամբողջ խնդիրը սրանում է: Թուրքը նպատակ է դրել` ոչնչացնել հային աշխարհի երեսից, ոչնչացնել ոչ թե հայ ազգին, այլ առհասարակ, հային առնչվող ցանկացած բան` մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային կոթողները:
- Սրբազան, այսինքն 1915 թվականի Ցեղասպանության կրկնության վտանգ ե՞ք տեսնում:
- Իհարկե: Վտանգ չէ, ցանկություն ունեն: Այլ հարց է, որ նրանց դա չի հաջողվի:Հո անելով, ծրագրելով չի՞: Ինչու առաջին անգամը շա՞տ կարողացան անել, որ երկրորդն անեն: Այո, գնացել են նստել  մեր հողերի վրա, բայց թուրքը շատ լավ գիտի դրանով հանդերձ, որ հայերը չեն համակերպվելու այդ վիճակի հետ: Թուրքը չի կարողանում մարսել արժանապատիվ հայ ազգի գոյությունը եւ այդ իսկ պատճառով էլ մեկ անգամ եւս փորձ է անում ոչնչացնել հային` որպես ազգություն, մշակույթ, ի վերջո` երկիր: Սա է ամբողջ հարցը: Հիմա եթե մենք ուզում եք ոչնչանալ, ապա կոչնչանանք, եթե չենք ուզում ոչնչանալ, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել:

Եթե պետք լինի գնալ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք

- Սրբազան, արդեն երկու շաբաթ եւ ավել մարտեր են ընթանում: Արդյունքում, ցավոք, ունենք հարյուրավոր զոհեր...
- Առանց զոհերի, ցավոք, հնարավոր չէր: Կա՛մ պետք է մենք մեզ պաշտպանենք, կա՛մ հրաժարվենք պաշտպանվելուց եւ հանձնվենք: Կարծում եմª այլընտրանք չկա: Սա պետք է հայ ազգի վերջին պատերազմը լինի: Մենք իրավունք չունենք այլեւս մեր սերունդներին հերթական պատերազմը կտակել: Սակայն եթե որեւիցե մեկը մտածում է, որ ինչ-որ բան զիջելով, հնարավոր է խաղաղություն հաստատել, սխալվում է: Ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. «Եթե դու ուզում ես անարժանապատիվ խաղաղություն կնքել` ուրեմն կունենաս ե՛ւ անարժանապատիվ խաղաղություն ե՛ւ պատերազմ»: Հետեւաբար, մենք այլընտրանք չունենք, ազգովի պետք է դուրս գանք եւ ազգովի էլ պետք է հաղթենք: Մահ կամ ազատություն, կամ կյանք եւ ազատություն: Եթե հարկ է, ուրեմն պետք է մեռնենք, որպեսզի ապրենք, հայ ժողովուրդը ապրի, Հայաստանն ու Արցախը: Յուրաքանչյուր զոհի համար մղկտում ենք, սրտներս մրմռում է, բայց ինչ արած: 
- Սրբազան, ո՞րը պետք է լինի հոգեւորականների դերը այս ծանր իրավիճակում:
- Հոգեւորականներն ամեն մեկը իր տեղում մնում է: Անում է այն, ինչին որ կոչված է անելուն: Հիմա եթե է պետք լինի գնալ ռազմաճակատ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք:
- Ինքներդ պատրաստ ե՞ք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգեւորականները:
- Ինչու չեմ գնա, եթե պետք է, կգնամ: Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար: Ես իմ կյանքի մեծ մասը ապրել եմ, կգնամ գոնե մի տասնութ տարեկանի համար զրահաբաճկոն լինելու համար:
- Սրբազան, վերջում, Ձեր հայրական խոսքը մեր սահմանը անառիկ պահող զինվորականներին` շարքայինից մինչեւ գեներալ:
- Ես իրենց ցավը տանեմ, տղե՛րք, Ձեր ոտքերի տակի հողն եմ համբուրում, ամուր մնացեք, տղե՛րք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Թուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջի ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտՊետությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զինվորի անվտանգությունը. փաստաբանԱրյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք. հայտարարությունԱդրբեջանի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ«Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը» բռնցքամարտիկ Անի ՀովսեփյանԱդրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն․The New York Times (լուսանկարներ)Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ադրբեջանական մամուլի հայտարարության մասինԳԻՇԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲԹՇՆԱՄՈՒ ԱԹՍ-ՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍՈԹՔ ԵՒ ԿՈՒԹԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԸԱՅՍՕՐ ՄԱԿ ԱԽ-Ն ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր». սենատոր ՊուշկովԱրցախում զոհվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի չեմպիոն Ալբերտ ԴադոյանըՀոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ԱԻ պետական ծառայությունԼոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՀոկտեմբերի 19-ին նշվում է Հայաստանի Հրթիռահրետանային ուժերի օրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода