Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. Զարիֆ Տեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.am WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել Էստոնիան նոր կառավարություն ունի Շուշիի միջնակարգ դպրոցը գործում է Ստեփանակերտում Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Պիպոյան «Արարատ-Արմենիան» կմրցի Ռուսաստանի չեմպիոնի հետ Կայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերի 4-րդ տուրերը Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպք


ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հասարակություն

«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արդեն շուրջ երկու շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին առկա պատերազմական իրավիճակին եւ հակառակորդի սանձարձակ կեցվածքին, Արցախի նախագահի խորհրդական ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նախ հետեւյալն ընդգծեց. «Ես շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը ամենաազնիվ թշնամին է աշխարհում, որովհետեւ իրենք երբեւիցե իրենց նպատակները չեն թաքցրել եւ ասել են, որ պետք է ամեն ինչ անեն, որ մեզ բնաջնջեն»: Շարունակելով միտքը` պարոն Բաբայանը մեկնաբանեց.

1915 ԹԻՎԸ ՄՈՌԱՆԱԼՈՎ` ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, ԹԵ ՈՎ Է ԹՈՒՐՔԻԱՆ

- Այս մասին նրանք սկսում են ասել մսուր-մանկապարտեզներից: Սա նորություն չէ: Դա պայմանավորված է նրանով, որ իրենք ատում են մեզ: Նրանք սրան պատրաստվել են վաղուց, սա եւս նորություն չէ: Նացիստական երկիր է, եւ իսկական նացիզմը ինչպե՞ս է լինում. նրանք հրեաների դեմ էին, սլավոնների դեմ էին, իսկ հիմա նացիստները հայերի դեմ են: Ստեղծված իրավիճակը շատերիս համար պետք է հետեւություններ անելու առիթ դառնա: Եթե սրանից հետո որեւէ հայ գնա Թուրքիա՝ ապրանք բերելու ու մարմնավաճառությամբ զբաղվելու, այ դա է լինելու մեր պարտությունը: Քանի տարի է՝ դրանով են զբաղվում, 1915 թիվը մոռանալով, մենք մոռացել ենք, թե ով է Թուրքիա:

- Օրեր շարունակ միջազգային հանրությունն ու գերտերությունները հրադադարի կոչեր են անում, բայց իրենք դեռ շարունակում են:

- Այո, շարունակում են, բայց քաղաքական առումով կա որոշում, որ պետք է դադարեցնեն: Շատ ակտիվ գործընթացներ են ընթանում` դիվանագիտական առումով, եւ առաջին հերթին դա իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ բանակցությունները հասնելու են իրենց նպատակին, կանգնեցնելու են այս պատերազմը:

- Տեսակետներ են հնչում, որ այս պատերազմը գլոբալ բնույթ է կրում եւ արդեն վտանգ է սպառնում տարածաշրջանին: Ի՞նչ կասեք:

- Միանշանակ, այս պատերազմը ոչ միայն Արցախին ու Հայաստանինն է: Երբ խոսվում է պատերազմի մասին, պետք է ունենալ համապատասխան տեսլական: Թուրքիան ունի շատ հարուստ աշխարհաքաղաքական փորձ՝ պատերազմների, տարբեր տիպի պայքարների, որի մասին մենք երբեք չպետք է մոռանանք: Այսինքն, երբ իրենք ինչ-որ բան են սկսում, ուրեմն այստեղ մեկ նպատակ չէ, այլ` մի քանի, որոնցից մեկն էլ Հայոց պետականությունը կործանելն է: Դա էլ հիմա փորձում են իրականացնել, եւ դժվար թե ստացվի, քանի որ կա մեր եղբայրարական երկրների շահագրգռվածությունը, որպեսզի տարածաշրջանում կայունություն ամրապնդվի: Բայց Թուրքիան արդեն 100 տոկոսով ամրապնդվել է Ադրբեջանում եւ դժվար թե կամովի դուրս գա այդ տարածքից: Ադրբեջանը փաստորեն կորցնում է իր ինքնիշխանությունը, վերածվում է ինքնավար վիլաեթի: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան հասնելու է իր վերջնական նպատակներին, քանի որ կսկսվեն աշխարհաքաղաքական պայքարներ, եւ կան երկրներ, որոնց հետ մեր շահերը համընկնում են՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, ԱՄՆ: Ըստ էության, ԱՄՆ-ին եւս Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, արհամարհել է, տեղյակ չի պահել իր նպատակների մասին եւ մտել է պատերազմի մեջ:

- Նկատելի է նաեւ, որ Թուրքիայի ջանքերով Մերձավոր Արեւելքից քրիստոնեությունը դուրս մղելու գործընթացներ են տեղի ունենում: Սոֆիայի սուրբ տաճարը մզկիթի վերածելը եւս ծայրահեղ իսլամի անցնելու քայլ ընկալվեց: Ու հիմա էլ Շուշիի եկեղեցին հայտնվեց կրակի տակ: Արդյոք այս ամենը չի՞ տանում այն մտքին, որ Թուրքիան ձգտում է մեծ տարածաշրջանի մասշտաբով ոչնչացնել քրիսոնեությունը, այն փոխարինել ծայրահեղ իսլամով:

- Արցախյան հակամարտությունը, իհարկե, կրոնական չէ: Այո, կա քրիստոնեական արժեքների հանդեպ արհամարհանք, դրա համար գնում են նման քայլերի: Բայց նաեւ չմոռանանք, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճարից հետո ոչ մի բան չխոսեց: Ինչո՞ւ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շատ երկրներում խնդիրներ կան՝ հավատի հետ կապված, եւ ոչ միայն քրիստոնեության: Բացի այդ, իսլամի հետ եւս կա խնդիր. ինչու իսլամիստ ծայրահեղականները հավատացյանե՞ր են: Այն, ինչ նրանք անում են, դա դեմ է իսլամին: Էրդողա՞նն է հավատացյալ, թե՞ Ալիեւը: Փոքր երեխաներին, կանանց սպանելը դա հավատացյալի արա՞րք է: Ոչ մի կրոն չի թույլատրում՝ մարդ սպանել: Հիմա Ադրբեջանը, որ լեզգիներին, թալիշներին բերում առաջնագիծ ու կոտորում է, դա իսլամի հետ ինչ-որ կապ ունի՞. իհարկե՝ ոչ: Դա ահաբեկչություն է, որի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարենք, մեր եղբայրական երկրների հետ:

ԵԹԵ ԱՅՍՕՐ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԱՅԴՔԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԱՊԱ ՄԵՆՔ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

- Ձեր խոսքը մեր զինծառայողներին, գեներալներին:

- Թող ոչ մեկի մազը չծռվի: Այս պահին ընկերոջս մոտ եմ, ով մասնակցել է երեք պատերազմներին, եւ ում որդին զոհվել է 18 տարեկանում: Մենք աղոթում ենք, որ մեր զինվորները չզոհվեն, Աստված մեզ ուժ տա: Այդպես էլ լինելու է, Աստված մեզ չի արժանացնի այն ճակատագրին, որին մենք արժանի չենք: Եթե այսօր զոհվում են այդքան երիտասարդներ, ապա մենք գնալու ենք մինչու վերջ, մինչու մահ, որպեսզի փրկենք մեր երկիրը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. ԶարիֆՏեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.amWhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցելՄակունցին դեսպան չեն նշանակում, Մակունցին փախցնում ենԷստոնիան նոր կառավարություն ունիՇուշիի միջնակարգ դպրոցը գործում է ՍտեփանակերտումԿարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազելԹուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Պիպոյան«Արարատ-Արմենիան» կմրցի Ռուսաստանի չեմպիոնի հետԿայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերի 4-րդ տուրերըՉինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպքՀամավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդՉի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասինԱրմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն Հայաստան դեռ չի վերադառնաՄիշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասինՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 1000-ովԱրցախի ոչ բարով նախագահ Արայիկ Հարությունյանը զգուշացնում էԴուք այսօր պետք է զբաղվեք միայն մեր անհայտ կորածների եւ գերիների խնդրովԴեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս. Մհեր Գրիգորյանի գրասենյակԴատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Տոնոյանի «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի». իրավապաշտպանԱրցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ ՀարությունյանԱդրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել ԲայդենինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անունԵրևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինիՔոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիներըՏնտեսական կոլապս. «Մասիս Տաբակոն» մատնվել է պարապուրդի. «Ժամանակ»Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին. «Հայաստանի Հանրապետություն»Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»«Փաստ»․ Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձԻլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար«Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել«Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին«Հրապարակ». Մերոնք՝ Եվրոպայում«168 ժամ»․ Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի«Հրապարակ». Հավասար ձայներ հավաքած թեկնածուներից ընտրվեց նախարարի մերձավորը«Փաստ»․ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է․ նա հանդիպումների շարք է սկսել«Հրապարակ». Նիկոլը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից ՔՊ-ի բոլոր գրասենյակները պետք է վերաբացվեն«168 ժամ». Վերջնակետը կարող է լինել պետության ամբողջական կազմաքանդումը«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմաններըԼարսում կուտակված է մոտ 500 կուտակված բեռնատար«Փաստ». Իշխանությունը շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան․ առաջիկայում հնարավոր է նախարարի պաշտոնանկությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում եւ մարզեևում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода