ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել «Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ճի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին Համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավար Ի՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու Փաշինյանը


ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հասարակություն

«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արդեն շուրջ երկու շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին առկա պատերազմական իրավիճակին եւ հակառակորդի սանձարձակ կեցվածքին, Արցախի նախագահի խորհրդական ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ նախ հետեւյալն ընդգծեց. «Ես շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը ամենաազնիվ թշնամին է աշխարհում, որովհետեւ իրենք երբեւիցե իրենց նպատակները չեն թաքցրել եւ ասել են, որ պետք է ամեն ինչ անեն, որ մեզ բնաջնջեն»: Շարունակելով միտքը` պարոն Բաբայանը մեկնաբանեց.

1915 ԹԻՎԸ ՄՈՌԱՆԱԼՈՎ` ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, ԹԵ ՈՎ Է ԹՈՒՐՔԻԱՆ

- Այս մասին նրանք սկսում են ասել մսուր-մանկապարտեզներից: Սա նորություն չէ: Դա պայմանավորված է նրանով, որ իրենք ատում են մեզ: Նրանք սրան պատրաստվել են վաղուց, սա եւս նորություն չէ: Նացիստական երկիր է, եւ իսկական նացիզմը ինչպե՞ս է լինում. նրանք հրեաների դեմ էին, սլավոնների դեմ էին, իսկ հիմա նացիստները հայերի դեմ են: Ստեղծված իրավիճակը շատերիս համար պետք է հետեւություններ անելու առիթ դառնա: Եթե սրանից հետո որեւէ հայ գնա Թուրքիա՝ ապրանք բերելու ու մարմնավաճառությամբ զբաղվելու, այ դա է լինելու մեր պարտությունը: Քանի տարի է՝ դրանով են զբաղվում, 1915 թիվը մոռանալով, մենք մոռացել ենք, թե ով է Թուրքիա:

- Օրեր շարունակ միջազգային հանրությունն ու գերտերությունները հրադադարի կոչեր են անում, բայց իրենք դեռ շարունակում են:

- Այո, շարունակում են, բայց քաղաքական առումով կա որոշում, որ պետք է դադարեցնեն: Շատ ակտիվ գործընթացներ են ընթանում` դիվանագիտական առումով, եւ առաջին հերթին դա իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ բանակցությունները հասնելու են իրենց նպատակին, կանգնեցնելու են այս պատերազմը:

- Տեսակետներ են հնչում, որ այս պատերազմը գլոբալ բնույթ է կրում եւ արդեն վտանգ է սպառնում տարածաշրջանին: Ի՞նչ կասեք:

- Միանշանակ, այս պատերազմը ոչ միայն Արցախին ու Հայաստանինն է: Երբ խոսվում է պատերազմի մասին, պետք է ունենալ համապատասխան տեսլական: Թուրքիան ունի շատ հարուստ աշխարհաքաղաքական փորձ՝ պատերազմների, տարբեր տիպի պայքարների, որի մասին մենք երբեք չպետք է մոռանանք: Այսինքն, երբ իրենք ինչ-որ բան են սկսում, ուրեմն այստեղ մեկ նպատակ չէ, այլ` մի քանի, որոնցից մեկն էլ Հայոց պետականությունը կործանելն է: Դա էլ հիմա փորձում են իրականացնել, եւ դժվար թե ստացվի, քանի որ կա մեր եղբայրարական երկրների շահագրգռվածությունը, որպեսզի տարածաշրջանում կայունություն ամրապնդվի: Բայց Թուրքիան արդեն 100 տոկոսով ամրապնդվել է Ադրբեջանում եւ դժվար թե կամովի դուրս գա այդ տարածքից: Ադրբեջանը փաստորեն կորցնում է իր ինքնիշխանությունը, վերածվում է ինքնավար վիլաեթի: Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան հասնելու է իր վերջնական նպատակներին, քանի որ կսկսվեն աշխարհաքաղաքական պայքարներ, եւ կան երկրներ, որոնց հետ մեր շահերը համընկնում են՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, ԱՄՆ: Ըստ էության, ԱՄՆ-ին եւս Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, արհամարհել է, տեղյակ չի պահել իր նպատակների մասին եւ մտել է պատերազմի մեջ:

- Նկատելի է նաեւ, որ Թուրքիայի ջանքերով Մերձավոր Արեւելքից քրիստոնեությունը դուրս մղելու գործընթացներ են տեղի ունենում: Սոֆիայի սուրբ տաճարը մզկիթի վերածելը եւս ծայրահեղ իսլամի անցնելու քայլ ընկալվեց: Ու հիմա էլ Շուշիի եկեղեցին հայտնվեց կրակի տակ: Արդյոք այս ամենը չի՞ տանում այն մտքին, որ Թուրքիան ձգտում է մեծ տարածաշրջանի մասշտաբով ոչնչացնել քրիսոնեությունը, այն փոխարինել ծայրահեղ իսլամով:

- Արցախյան հակամարտությունը, իհարկե, կրոնական չէ: Այո, կա քրիստոնեական արժեքների հանդեպ արհամարհանք, դրա համար գնում են նման քայլերի: Բայց նաեւ չմոռանանք, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճարից հետո ոչ մի բան չխոսեց: Ինչո՞ւ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շատ երկրներում խնդիրներ կան՝ հավատի հետ կապված, եւ ոչ միայն քրիստոնեության: Բացի այդ, իսլամի հետ եւս կա խնդիր. ինչու իսլամիստ ծայրահեղականները հավատացյանե՞ր են: Այն, ինչ նրանք անում են, դա դեմ է իսլամին: Էրդողա՞նն է հավատացյալ, թե՞ Ալիեւը: Փոքր երեխաներին, կանանց սպանելը դա հավատացյալի արա՞րք է: Ոչ մի կրոն չի թույլատրում՝ մարդ սպանել: Հիմա Ադրբեջանը, որ լեզգիներին, թալիշներին բերում առաջնագիծ ու կոտորում է, դա իսլամի հետ ինչ-որ կապ ունի՞. իհարկե՝ ոչ: Դա ահաբեկչություն է, որի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարենք, մեր եղբայրական երկրների հետ:

ԵԹԵ ԱՅՍՕՐ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԱՅԴՔԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԱՊԱ ՄԵՆՔ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

- Ձեր խոսքը մեր զինծառայողներին, գեներալներին:

- Թող ոչ մեկի մազը չծռվի: Այս պահին ընկերոջս մոտ եմ, ով մասնակցել է երեք պատերազմներին, եւ ում որդին զոհվել է 18 տարեկանում: Մենք աղոթում ենք, որ մեր զինվորները չզոհվեն, Աստված մեզ ուժ տա: Այդպես էլ լինելու է, Աստված մեզ չի արժանացնի այն ճակատագրին, որին մենք արժանի չենք: Եթե այսօր զոհվում են այդքան երիտասարդներ, ապա մենք գնալու ենք մինչու վերջ, մինչու մահ, որպեսզի փրկենք մեր երկիրը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցըՉեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել«Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համարՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵրևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՃի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր ԵնգիբարյանինՀամայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավարԻ՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու ՓաշինյանըՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցը (Տեսանյութ)Ե՞րբ արձակուրդից կվերադառնա Հայկ Մարությանը«2 տոննա օգնությունս անհետացավ Հայաստանում, կորոնավիրուսն էլ որպես «նվեր» հետս ճանապարհեցին ԱՄՆ»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵԹԵ ԽՍՀՄ-Ի ՔԱՐՏԵԶԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ԽՆԴԻՐ ԿԱ. ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԻԿՈԼԻ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՆՎԵՐԸ ԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՊՀ-ԻՆԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport"ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ" ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ`"ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԻ"`ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՂԻ ՄԱՍԻՆ«Շնորհավոր 5 ամսականդ, տղես» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյսպես կոչված ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին. Ռոբերտ ՔոչարյանՆԱԽԱԳԱՀ Կ. Ժ. ՏՈԿԱԵՎԸ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ..ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ ՀԵՌԱՆԱԼՆ ԷԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ԳՑՈՒՄ-ԲՌՆՈՒՄ Է«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԱՅԴ ԲԵՌՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՐ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ»«ՀԱՅ ԱԶԳԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ»ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԻՆՕՏԱՐԻ ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂԻՆ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼՎահե Ղալումյանը վայր կդնի՞ մանդատըԴեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմովՆիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նիկոլից հետո սկսվելու է այն. Արտակ ԶաքարյանՏարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ. Արմեն Աշոտյանը` ԱԳՆ-ինՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ինԷրդողանն ասել է, որ Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համարԻնչ հրահանգներ է տվել Փաշինյանը վաղվա հանրավաքին ընդառաջ` բացահայտումՌուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. ՊեսկովԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածումՆիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է մարզեր. Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին. HraparakԵղել են բանդաներ կազմված ՀՀ եւ Արցախի «թուրքերից», ովքեր պատերազմի ընթացքում զբաղված էին թալանով. Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովԹող մեկը գնա ու տեսնի, թե Մեծամորի ու Գորիսի սառնարաններում դիակներն ինչ վիճակում են. ԱմարյանԹբիլիսյան խճուղուց 10-15 րոպեում Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն է ստեղծվում. Հակոբ ԿարապետյանԿրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»Անհրաժեշտ է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը. Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստինՓաշինյանը ԵԱՏՄ նիտին կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումըՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ«Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարները մոտ են ՊՍԺ տեղափոխվելուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода