Թուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներին Իրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարար Սիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասին Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանը ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ ՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում Արցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու 30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը


ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ԿՈՂՄԸ

Վերլուծություն

Այժմ քառորդ զինադադարի եւ երեք քառորդ պատերազմի խառնուրդի պայմաններում մարտական լրահոսը պակասել է, մեր հեռուստացույցների, համակարգիչների եւ հեռախոսների էկրաններին ավելի քիչ ենք տեսնում Արծրուն Հովհաննիսյանին եւ Շուշան Ստեփանյանին: Ու թեեւ վստահ ենք, որ հաղթելու ենք, սակայն չպետք է աչքաթող անենք հաջորդ պատերազմներին պատրաստվելը, եւ այդ պատրաստվելը բացի «ստանդարտ» ոլորտներից, մեր առջեւ դնում է նաեւ այնպիսի խնդիրներ, որոնց չենք առնչվել նախորդ հազարամյակներին: Սակայն ամեն ինչի մասին` հերթով:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ` ՄՇՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվական դաշտի հանդեպ շատ կոշտ վերահսկողությամբ հայտնի մեր հարեւան ու բարեկամ Իրանում դպրոցների ավագ դասարանների առարկաներից մեկն է մեդիագրագիտությունը եւ տեղեկատվական անվտանգությունը: Եվ այաթոլլահների իշխանությունն անշուշտ ճիշտ է վարվում, որ իր հույսը չի դնում ամեն ինչ վերահսկելու վրա, այլ պատանի քաղաքացիներին սովորեցնում է ճիշտ աշխատել տեղեկատվական հոսքերի հետ, չենթարկվել մանիպուլյացիաների, ամեն ինչ վերլուծել առողջ բանականության դիտանկյունից: Դա 21-րդ դարի թելադրանքն է, եւ Իրանի իշխանությունը գերադասում է ինքն էլ կորցնել կառավարման մանիպուլյատիվ գործիքները, բայց ունենալ նոր դարաշրջանի մարտահրավերներին պատրաստ սերունդ: Իսկ դարի մարտահրավերներից մեկը տեղեկատվական պատերազմներն են, որոնք չեն դադարում ոչ մի րոպե, անկախ նրանից` թնդանոթները որոտում են, թե` ոչ: Եվ տեղեկատվական պատերազմներում չկա ռազմաճակատի գիծ եւ թիկունք, այն ցանցային է եւ բավականին համասեռ բաշխված: Նույն անդրազգային կառույցների եւ/կամ գերտերությունների գործակալական ցանցերը, կամ «Վետո»-ի տղաների ասած պայմանական «Սորոսի վաստակները» ոչ թե դասական «շպիոնական» գործերով են զբաղված, ոչ թե Ջեյմս Բոնդ են խաղում, այլ զբաղված են տեղեկատվական հոսքերի ստեղծումով եւ վերլուծությունով, հանրային կարծիքի վրա անազնիվ, շահադիտական ազդեցությունով: Եվ հենց տարիների տեղեկատվական պատերազմի արդյունքում են ժողովրդի գլուխը լցրել բանական մարդուն պատիվ չբերող միֆերով, որոնք մեծ վնասներ են հասցրել մեր պետականությանը: Սակայն ե՛ւ 2016-ի ապրիլյան, ե՛ւ այժմյան Հայրենական պատերազմները դարձան մեդիագրագիտության համաժողովրդական բաց դաս: Մարդիկ մեծամասամբ սովորեցին` ինչ է կարելի եւ ինչ չի կարելի ռազմական դրության պայմաններում, անկախ նրանից` իշխանությունը սահմանե՞լ է այդպիսի կանոններ, թե` ոչ: Սովորեցին շատ արագ, իրար օգնելով եւ սովորեցնելով, մասնագետների հետ համացանցում շփվելով: Ամենավերջին կարեւոր դասերից մեկն էլ տեղեկատվական վակուումի անթույլատրելիությունն է, քանզի բոլորի աչքի առաջ դատարկ տեղն ակնթարթորեն լցվեց դրսի խաղացողների եւ թշնամու պատրաստած բովանդակությամբ: Իսկ կյանքի կողմից պարտադրված «բաց դասի» կարեւորագույն արդյունքներից մեկը պոպուլիզմի հանդեպ անվստահության եւ անգամ զզվանքի ձեւավորումն է: Վառոդի մրի մեջ կորած մարտիկի դեմքը առաջնագծում արված գեղեցիկ սելֆիից զանազանելու հմտությունն, անշուշտ, պատերազմի ավարտից հետո նաեւ ներքաղաքական կյանքի վրա շատ էական ազդեցություն կունենա: Պոպուլիզմը` որպես քաղաքական տեխնոլոգիա, մեռավ պատերազմի բոցերում, փոխարենն արժեւորվեց պետական եւ քաղաքական այրի ռազմիկ տեսակը: Ապագա ընտրություններում այլեւս դատարկ խոստումները եւ գեղեցիկ հռետորաբանությունը չեն աշխատի, բանակում չծառակած դասալիքի կերպարը կդառնա հակահերոս, ազգային ինքնությունը եւ ավանդույթը քայքայող տեխնոլոգիաների արդյունավետությունը կտրուկ կընկնի, իսկ հայրենասիրական հենքով քաղտեխնոլոգիաների արդյունավետությունն, ընդհակառակը, կբարձրանա: Իզուր տեղը չէ, որ Հայաստանում ամբողջովին վերափոխվել է գովազդի դաշտը, հենց այնպես չէ, որ գործարարները ծախսում են գումարներ ռազմահայրենասիրական գովազդի վրա` դա արդեն աշխատում է ավելի լավ, քան սպառողական մութ բնազների վրա խաղալը...

Ի դեպ, այդքան քննադատված երեւույթը` որ աղջիկները ռազմաճակատում գտնվող զինվորներին ուղարկում են սնիկերսներ սեփական հեռախոսահամարով, իրականում շատ խորը, տեկտոնիկ տեղաշարժ են արձանագրում: Դրանով հայուհիներն արտահայտում են իրենց մղումը, որ իրենց երեխաների հայրը պետք է ռազմիկ խավից լինի, օժտված ուժեղ սեռի բոլոր առավելություններով: Ֆեմինիզմի բորբոսը, որի վրա այդքան փող է ծախսվել, նույնպես այրվել է պատերազմի բոցերում` իր տեղը զիջելով առողջ ավանդականության հզոր շիվերին:

 

ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԿԱՊԻՏԱԼՆ Է

Քանի դեռ կան հայն ու թուրքը` որպես կենսաբանական թշնամի տեսակներ, անխուսափելի են պարբերական պատերազմները: Երկարատեւ խաղաղությունը պատրանք է, դրա հաստատման մոդելները ենթադրում են ազգային արժանապատվության գրեթե իսպառ ոչնչացում եւ վանում են ինքնաճանաչման վերելքի փուլում գտնվող ազգին: Ու նաեւ ամեն նախորդ պատերազմից է կախված, թե ինչքան կտեւի զինադադարը, եւ երբ կլինի հաջորդ պատերազմը: Արցախյան առաջին պատերազմի էական հաղթական արդյունքով էր պայմանավորված 22 տարի` 1994-ից մինչեւ 2016թ. տեւած զինադադարը: 2016-ի Ապրիլյան պատերազմում ո՛չ թշնամին կարողացավ առաջխաղացում արձանագրել, ո՛չ էլ մենք նրանից լրացուցիչ տարածքներ խլեցինք, եւ արդյունքում չորսուկես տարի անց ստացանք նոր պատերազմ: Այլ հարց է, թե ինչն էր ճիշտ ու սխալ արտաքին քաղաքականությունում, ինչերը կարելի էր ավելի լավ անել ներքին կյանքում եւ աշխարհի հետ հարաբերություններում, դրանով սոսկ կհետաձգվեր այս պատերազմը, բայց այն անխուսափելիորեն լինելու էր: Իսկ թե երբ կլինի հաջորդ պատերազմը` կախված է այս Հայրենականի արդյունքից: Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իրավացիորեն նշում է. «Ոչ մեկը չգիտի, թե որքան դեռ կշարունակվեն մարտական գործողությունները: Ակնհայտ է, որ պատերազմին զուգահեռ մարտեր են ընթանում նաեւ արտաքին ճակատում. չգիտեմ, թե ինչ ինտենսիվության կամ արդյունավետությամբ` գնահատական չեմ ուզում տամ: Բայց անելիքները շատ են: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում շատ կարեւոր է մեր պետականության հիմքում կանգնած մարդկանց առաջին պլան գալը` ով որ ֆռոնտում անելիք ունի այնտեղ. մեկը միգուցե ռազմաճակատում, մյուսները մեկ այլ ճակատում: Պետք է հավաքվել ու խոսել, հասկանալ, թե ինչ, ոնց անենք, որ ստեղծված իրադրությունից դուրս գանք առավելագույնս շահած: Քաղաքական ամբիցիաները, անձնական հարաբերությունները, մնացած բոլոր գործոնները պետք է դրվեն մի կողմ»:

Այսպիսով` պարբերական պատերազմները մի իրողություն են, որի հետ մենք պետք է ապրենք: Մենք չենք կարող Հայաստանը շալակել եւ տանել մոլորակի այլ վայր: Հետեւաբար, մնում է առաջնորդվել Դեյլ Քարնեգիի հռչակավոր բանաձեւով. «Եթե քեզ լիմոն է բաժին հասել` լիմոնադ պատրաստիր»: Տվյալ դեպքում որպես պատերազմների արգասիք ունենում ենք ինչպես պաշտոնաթող սպաների եւ զորացրվող զինվորների պրակտիկ մարտական փորձը: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ չհանդգնենք անվտանգության ծառայություններ արտահանող երկիր դառնալ, չէ՞ որ դրա պահանջարկը եւ շահութաբերությունը ժամանակակից աշխարհում միայն աճում է...

Նաեւ կարեւորագույն խնդիր է` ինչպես համալրել ամենաընտիր սերուցքի անխուսափելի մարտական կորուստները. դա էլ միշտ ունեցել է միայն մեկ լուծում` բազմանդամ ավանդական ընտանիքի ինստիտուտ: Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, ապա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում դեռ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջ էր քաշում բանակը տնտեսության լոկոմոտիվ դարձնելու գաղափարը... Այդ ծրագիրը կիսատ մնաց, այն արմատախիլ անելու փորձեր եղան, սակայն այսօրվա մեր փաստացի վիճակը հենց «Ազգ-բանակ» վիճակն է: Որը պատերազմի ավարտից հետո պետք է պահպանենք եւ փայփայենք որպես ամենաթանկարժեք կապիտալը: Այլ ճանապահ չկա, այլ ճանապարհները տանում են դեպի բնաջնջում կամ ձուլում գլոբալիզմի կործանարար հորձանուտում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Թուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջի ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտՊետությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զինվորի անվտանգությունը. փաստաբանԱրյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք. հայտարարությունԱդրբեջանի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ«Իմ քա՛ջ Զինվոր, հպարտ եմ, որ դո՛ւ ես իմ երկրի պաշտպանը» բռնցքամարտիկ Անի ՀովսեփյանԱդրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն․The New York Times (լուսանկարներ)Դերասանուհի Արսինե Նավասարդյանը ադրբեջանական մամուլի հայտարարության մասինԳԻՇԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲԹՇՆԱՄՈՒ ԱԹՍ-ՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՍՈԹՔ ԵՒ ԿՈՒԹԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԸԱՅՍՕՐ ՄԱԿ ԱԽ-Ն ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր». սենատոր ՊուշկովԱրցախում զոհվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի չեմպիոն Ալբերտ ԴադոյանըՀոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. Արցախի ԱԻ պետական ծառայությունԼոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՀոկտեմբերի 19-ին նշվում է Հայաստանի Հրթիռահրետանային ուժերի օրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода