Ուկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել» Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Թուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել «Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասին Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.am Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ


Որոշ մարդիկ պետք է հասկանան, որ պատերազմը շոու չէ. Հայկ Նահապետյան

Հանդիպում

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, դրանց պատճառների եւ հնարավոր ելքերի շուրջ, «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼ»

– Պարոն Նահապետյան, երեկ լայնորեն տարածվեց ու հերքվեց զինադադարի մասին լուրերը: Ձեր գնահատմամբ` այս պահին ռազմական գործողությունների դադարեցման կամ եզրափակիչ փուլի որեւէ հավանականություն իրականում կա՞:

– Ռազմական գործողությունները շարունակվում են, այնտեղ պատերազմ է գնում: Ես չգիտեմ` ո՞վ է այդ լուրերը տարածում, ինչի՞ համար: Այս պատերազմական գործողություններին ահաբեկիչների ներկայության մասին երկրներ կան, որոնք բավական խիստ կեցվածք են դրսեւորում, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, ինչն ակնհայտ է, բայց էլի եմ ասում` այնտեղ հիմա պատերազմ է գնում: Եվ եթե նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինչքանո՞վ է այն նպաստում պատերազմական գործողությունների մեջ գտնվող անձնակազմի` շարքայինների ու սպայակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա: Երբ ասում են` պատերազմը կավարտվի այսօր, վաղը կամ այսինչ ժամին, արդեն ինքնապահպանման բնազդն է աշխատում, մարդը էլ չի ուզում զոհվել: Եթե պատերազմը մոտենում է ավարտին, հոգեբանորեն ցանկացած մարդ ուզում է ողջ մնալ, ինչն էականորեն ազդում է հոգեվիճակի վրա: Կորում է այն հիմնական մոտիվացիան` հանուն որի կռվում է: Կարծում եմ` այդ լուրերը խիստ բացասական են, հատկապես, որ որեւիցե իրական հիմք չունեն, ընդամենը ասեկոսեների, շշուկների եւ խոսակցությունների մակարդակով են ու խիստ վնասակար ազդեցություն են թողնում: Պատերազմական գործողությունների ժամանակ չի՛ կարելի չիմացածը տարածել, որը սկզբունքորեն կարող է նաեւ խուճապ առաջացնել:

– Պատերազմական գործողությունների առաջին 10-ը օրերին, կարծես, լիակատար կոնսոլիդացիա կար: Հիմա կրկին գլուխ են բարձրացնում ներքաղաքական խլրտումները, ավելին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է դավաճանների մասին, որոնք համոզել են զինվորներին դիրքեր թողնել: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Կարծում եմ` սա եւս բացասական ազդեցություն է ունենալու: Այո, պատերազմի այս օրերին, եթե անգամ կային ինչ-որ տեղ առողջ կամ տեղին քննադատություններ, բայց քաղաքական ընդդիմությունը կոշտ կեցվածք չդրսեւորեց Փաշինյան Նիկոլի վարչակազմի նկատմամբ, իշխանափոխության խնդիր չառաջացրեց, գործընթացներ քաղաքական չսկսեց` գոնե քարոզչական դաշտում: Հասկանալի է, որ ռազմական դրություն է, որի ժամանակ հավաքները, ցույցերը արգելված են, բայց քարոզչական դաշտում եւս համատարած նման բան չեղավ: Այսինքն` իրոք, կար կոնսոլիդացիա: Եվ հիմա էլ դեռեւս պատերազմը չի ավարտվել: Ուստի` ցանկացած նման խոսակցություն` ներքին թշնամի հայտնաբերելու, պատժելու, դավաճաններ գտնելու եւ այլն, խիստ բացասական ազդեցություն են գործում պատերազմում գտնվող մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Անգամ եթե ինչ-որ մարդկանց բռնել են, չի՛ կարելի նման խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել: Այդ բացահայտումների, քննությունների, հետո` դատական գործընթացների մասին պետք է խոսել միմիայն պատերազմի ավարտից հետո, եւ այդ ժամանակ կպարզվի իրենց մեղավորության չափը: Վերջիվերջո, որոշ մարդիկ պետք է հասկանան, որ պատերազմը շոու չէ՛, կինո չէ՛:

«ԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԵՐ` ԿՈՆԿՐԵՏ ԴԻՐՔԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Իսկ ի՞նչ կասեք ռազմական գործողությունների մասին. պատերազմելուց զատ, այս փուլում կա՞ այլ լուծման ճանապարհ:

– Դեռեւս սեպտեմբերի 28-ին արդեն կարելի էր գնահատել, որ Ադրբեջանն այլեւս չի հաղթելու, քանի որ երեք ուղղությամբ ճեղքումը, որն իրենք նախաձեռնել էին` ներառյալ նաեւ հարավարեւելյան տանկային ճեղքումը` մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների հարձակմամբ, բոլորը ձախողվել են: Ընդամենն իրենք առաջին օրը կարողացան վերցնել որոշ հենակետեր եւ բավականին կարճ տարածություն ու 1-2 կմ ինչ-որ ձեւով խորացան: Այնինչ գոնե առաջին օրը իրենք պետք է դուրս գային գնդի պաշտպանական բնագծերը, 15-20 կմ խորանային, որ հետո այդ հաջողությունը զարգացնեին, ինչը չի եղել: Հետեւաբար, հիմա գնում են մարտեր` կոնկրետ դիրքերի առավելություններ ունենալու, բարձունքները վերցնելու համար եւ այլն: Այնպես որ, զուտ ռազմական առումով պետք է արձանագրել, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց  հովանավորների բլիցկրիգը ձախողվել է: Իսկ թե հետո ինչ տարածքային կորուստներ կլինեն, ինչ բարձունքներ մենք կզիջենք կամ վերցրած կլինենք, պարզ կլինի պատերազմի ավարտից հետո: Իսկ այս պահին միայն կարող ենք ասել, որ այլեւս ապացուցված է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներկայությունն Ադրբեջանում, որոնք մասնակցում են այս պատերազմին: Սա փաստված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկրների, ինչպես նաեւ Իրանի ղեկավարների կողմից ամենակոշտ կեցվածքի դրսեւորմամբ: Կարծում եմ` եթե ինչ-որ ձեւ քաղաքականապես Ադրբեջանի վրա այս պահին որոշակի առումով ճնշում գործադրելու գործիքակազմ կա, առաջին հերթին իսլամ ծայրահեղականների ներկայությունն ու մասնակցությունն է այս պատերազմում եւ նաեւ Թուրքիայի ոչ հայտարարած, բայց բացահայտ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական աջակցությունն է, որը տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար մեծ հաշվով` խիստ վտանգավոր է: Նկատի ունեմ առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանի համար:

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ»

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղղակիորեն շեշտել էր, որ պետք է կրակը դադարեցվի: Սա նշանակո՞ւմ է, որ առաջիկայում ականատես կլինենք տարածաշրջանային մասշտաբով ռազմական գործողությունների:

– Նրանք, ովքեր այս պատերազմը սանձազերծել են, իրականում` տարածաշրջանը պայթեցնելու եւ կովկասյան մեծ պատերազմ սանձազերծելու նպատակ են ունեցել: Ընդ որում` այս պատերազմի մեջ ներգրավված Ադրբեջանն ու Թուրքիան, կարծում եմ, ընդամենը գործիքներ են: Իսկ թե ո՞ւմ գործիքներն են, կարող ենք գնահատել` հիշելով, թե ո՞ր երկրներն են, օգտագործելով Թուրքիային, Ռուսաստանի դեմ 12 մեծ պատերազմ սանձազերծել: Դրանք եղել են Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, իրենց պետք է Ռուսաստանի հարավային ուղղությամբ մեծ, պայթյունավտանգ, պատերազմական իրավիճակ ստեղծել, որին կներգրավվեն նաեւ միջազգային ահաբեկչական կառույցներից տասնյակ հազարավոր զինյալներ, որոնք հետո ուղղվելու են դեպի ՌԴ-ի խորքերը եւ Իրան: Ըստ իս, կովկասյան մեծ պատերազմի հրդեհ առաջացնելու արեւմյան տերությունների ծրագրերը եւս ձախողվել են:

– Այս զարգացումների ֆոնին ՀՀ նախագահի հրամանագրով` երեկ աշխատանքից ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Որքանո՞վ էր սպասելի Ձեզ համար:

– Եթե պատերազմի մեջ գտնվող մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր ՀՀ ազգային անվտանգության տնօրենն է փոխվում, կարծում եմ` առաջին հերթին այդ անձի ոչ բավարար աշխատանքի կամ ծառայության հետեւանքն է: Չեմ ուզում ասեկոսեների, բամբասանքների, խոսակցությունների մակարդակով գնահատականներ տալ: Ուրեմն` այդ անձն ի պաշտոնե իր գործառույթները վատ է իրականացրել, հետեւաբար հեռացվել է աշխատանքից: Հիմա ամենակարեւորն այն է, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի մոտ խուճապ չկա, բնակչության մոտ` եւս:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ուկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել»Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըՉիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվերԹուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել«Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասինՍայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ Սարկիսով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ