Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ականի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն «Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին 24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում «Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում «Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծեն Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի


10 ՕՐ, ՈՐ ՑՆՑԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ

Վերլուծություն

Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան կիրակնօրյա հանգիստը վայելող մեր հայրենակիցները Ստեփանակերտում արթնացան պայթյուններից, դա անշուշտ ցնցում էր ամբողջ ազգի համար: Սակայն հենց ցնցուներն են բացահայտում այն, ինչը մինչ այդ թաքնված կամ մոռացված է լինում: Եվ առաջինն այդ ցնցումից արթնացավ կոլեկտիվ հիշողությունը` հիշողությունը մեր տեսակի մահը տենչացող կենսաբանական թշնամու անփոփոխելիության, անուղղելիության մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես 1990-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ամբիոնից բարբաջում էր, իբր պանթուրքիզմը կորցրել է իր արդիականությունը` դրանով սկիզբ դնելով «թուրք ներող» մանկուրտների բուծմանը... Իսկ հիմա աշխարհին է ակնհայտ, թե ինչ քաղաքակրթական վտանգ է պանթուրքիզմն ամբողջ մոլորակի համար:

 

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՀՐԱԲՈՒԽԸ

Իսկ հիմա գնանք պատերազմից 9 օր հետ: Լեդի Գագան, ով հայտնի է անդրազգային կենտրոնների վերնախավի հետ իր կապերով, թողարկում է «911» կոչվող հոլովակ: Հայկական հոլովակ: 9/11` դա Նյու Յորքի զույգ կործանված աշտարակների չարագուշկ թիվն է, որը փորձագետների համար դարձել է աշխարհացունց արհավիրքի բանաձեւ: Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգուշություն», այսինքն անգլերենով WARning` պատերազմ: Ինչպես գրում է մեր կայքի ընթերցողներին քաջածանոթ Արթուր Թովմասյանը. «Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի` նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին: Նաեւ տեսահոլովակում հստակ երեւում են 2 կարեւոր կերպար` սեւ արեւելյան արտաքինով տղամարդ եւ սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան եւ Ռուսաստանը: Տեսահոլովակում նաեւ առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «ստիպեց» դնել որպես մեր արյան խորհրդանիշ: Այսինքն` նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը` Հայաստանի հետ կապված: Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն Ոսկե Ծիրան` նոյեմբերի 1-ին»:

Ըստ էության, խորհրդանիշների լեզվով գլոբալիստները բաց տեքստով հայտնել են` իրենք ծրագրել են մեզ զոհաբերել եւ ճակատ ճակատի իրար զարնել Թուրքիային ու Ռուսաստանին: Իսկ շարունակությունը` պանթուրքիզմի միջնադարյան խավարի հաստատումը առնվազն մոլորակի կեսի մասշտաբով: Սակայն հայերիս զոհաբերելը չստացվեց` պառակտված, փոխադարձ ատելության թույնով վարակված, հուսալքված ժողովուրդը ցնցվեց եւ ակնթարթորեն վերածվեց անվեհեր ասպետների վեհ ազգի, որը բացճակատ դիմավորում է դժոխքի բոլոր զորությունների գրոհը: Եվ ճանաչեցինք ինքներս մեզ, թե ինչ որակներով ենք օժտված...

Պարզվեց, որ միաբանվելու ֆանտաստիկ ունակությամբ ենք օժտված: Որ հերոսներով շատ հարուստ ազգ ենք, եւ հարց ծագեց` իսկ ինչո՞ւ ենք հաճախ տականքներին թույլ տալիս առաջնորդել մեզ: Որ հայրենասիրությամբ հարուստ ազգ ենք, այն աստիճանի հարուստ, որ հիմա հանրորեն հայրենասիրություն=բարեվարքություն: Եվ եթե առաջ առանձին անհատներ եւ կազմակերպություններ փորձում էին համոզել հանրությանը` մերժել թուրքական ապրանքը, եւ դա ձայն բարբառոյ յանապատի էր, հիմա համացանցը հեղեղված է բիզնեսների հայտարարություններով թուրքականից հրաժարվելու վերաբերյալ: Իսկ զինվորին ու բանակին օգտակար լինելը դարձել է իսկական մրցավազք:

ՄԵՐ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

Անշուշտ, մեր ուժեղագույն կառույցը, մեր պետականության պահապան հրեշտակը մեր բանակն է: 2018-ի հեղաշրջումից հետո «հեղափոխական» վարչակարգը այդպես էլ չկարողացավ հայթայթել անարժան գեներալների` բանակի գլուխ դնելու համար: Եվ այսօր, երբ բանակը դիմագրավում է այնպիսի մարտահրավերներ, որոնք ոչ ամեն մի խոշոր պետության «հագով» են, «թավշյա» իշխանությունը հարկադրված է բանակի համազգեստի գույներ կրել եւ հանդես գալ հայրենասիրական հռետորաբանությամբ, այլապես հանրորեն կտրուկ կմերժվի: Մեր ուժեղ կողմն է ինքնակազմակերպման մեծ ներուժը, մեր հայրենակիցների նվիրվածությունը: Այսօր բանակն ու ինքնակազմակերպումը դեռեւս սրբագրում են շատ վատ կառավարման գրեթե բոլոր վատ հետեւանքները, բայց դա անվերջ տեւել չի կարող: Իսկ կառավարման անորակությունը գալիս է օրվա իշխանությունից: «Թավշյա» չինովնիկներն ու պատգամավորները ոչ միայն մակաբույծի կյանք են վարում` սպառելով պետական ռեսուրներ, այլեւ փաստացի վերածվել են վնասարարների, ովքեր զբաղեցնում են այն տեղերը, ուր պետք է լինեին ունակ մարդիկ: Ավելին` հսկայական ռեսուրսներ ծախսվում են ոչ թե թշնամուն տեղեկատվական-հոգեբանական ճակատում հարվածներ հասցնելու, այլ մակաբույծ խավի անիմաստ PR-ի եւ ներազգային ատելության սերմեր ցանելու սին փորձերի վրա: Ավելին` այդ շերտի ներկայացուցիչներն առիթավորվում են հայրենասեր ընդդիմության կողմից իրենց քննադատությունը սառեցնելու հանգամանքից եւ լպիրշություններ են իրենց թույլ տալիս: Այսպես, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրել է. «Միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ 5-րդ ալիքի լրագրողի միջեւ: Պատգամավորը հարվածել է լրագրողին եւ սպառնալիքներ է հնչեցրել: Պատերազմական վիճակը թույլ չի տալիս պատգամավորներին փողոցային պահվածք դրսեւորել եւ ուժ գործադրել լրագրողների նկատմամբ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում  է ոստիկանությանը կանխել լրագրողների նկատմամբ ճնշումները եւ փողոցային պահվածք եւ սպառնալիքներ հնչեցնող պատգամավորներին պատասխանատվության ենթարկել»:

Իսկական շոկ էր նրա խոսնակ Մանե Գեւորգյանի փոխացմամբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա: Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Սա արդեն լրիվ անընդունելի բաներ են, եւ հարց է ծագում` արդյո՞ք ժամանակը չէ գոնե ժամանակավորապես պետական գործառույթների մեծ մասը կամովին գործունակ կառույցին` բանակին փոխանցելը:

 

«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ»

Այդ ձեւակերպումը կիրառել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` ներկայացնելով տեղեկատվություն թշնամու նոր լայնածավալ հարձակման եւ ՊԲ կողմից զանգվածաբար ոչնչացվելու վերաբերյալ: Սակայն այդ մաղթանքը նաեւ տեղին է ֆանտաստիկ հարմարվողականություն դրսեւորող ներքին տականքին հասցեագրելը: Այսպես, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն իրականացնելու է լայնածավալ հակատեռորիստական գործողություն Արցախ ուղարկվող տեռորիստների հենց նախապատրաստական ճամբար-որջերի դեմ, բազում ռուսատյաց սորոսականներ միանգամից վերածվեցին ռուսապաշտների, ովքեր պատրաստ են համբուրել Երեւան ժամանած հատուկ ռուսական օդանավի անիվները: Իսկ, օրինակ, վատահամբավ Պետրոս Ղազարյանը շողոքորթության մաստեր-կլաս է ցույց տալիս վրա-վրա հրապարակվող իր ռուսերեն գրառումներում: Իսկ չարքերի համաշխարհային բոլուկին դժոխք ուղարկելու հարցում կարեւոր ախաձեռնությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` առաջակելով միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորել. «Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում` բառիս բուն իմաստով: Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում եւ շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն: Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան... Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետեւանքների մասին հիշողությունները: Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի` Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում»:

Կձախողենք: Դրա ներքին վստահությամբ ենք ապրում այսօր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱկանի պայթյունից վիրավորված մեր զինհաշմանդամը ՝ օգնության կարիքն ունի. մի քանի օրից նա կարող է դրսում հայտնվել՝ անչափահաս դուստրերի հետ միասին.NewsMedia.am«Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն«Հրապարակ». Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավարՌԴ ՊՆ ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցուցաբերել Արցախցիներին24 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզում«Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում և Երևանում«Հրապարակ». ՊՊԾ գնդից չեն օգնել, թողել են Արարատ Միրզոյանին ծեծենՍտեփանակերտի օդանավակայանը կգործարկվիԱռանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ…Չէ՞ որ, դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն». Մհեր ՄկրտչյանՎերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի ԲալասանյանինՀողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода