Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք


Պատրաստ ենք մինչեւ վերջին կաթիլը կռվել. Արցախի հերոս Ժաննա Գալստյան

Ներքաղաքական

Արցախի հերոս, Արցախի Աժ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ այս օրերին սահման պահող զինվորների հետ հնարավորություն ունի անմիջապես շփման եւ նրանց հորդորում է նույնն, ինչ արցախյան եւ ապրիլյան պատերազմների ժամանակ էր ասում:

– Սա արդեն կենաց մահու հարց է մեզ համար: Եթե հակառակորդ թշնամին ընդամենը պետք է իր ամբիցիաները բավարարի, իր վիրավորված ինքնասիրությունը շոյի կամ Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնի, ապա մեզ համար սա լինել-չլինելու հարց է: Այս առումով` պարզ է, որ մեր մոտիվացիայի կշիռն անհամեմատ մեծ է: Այսպիսին է այսօր մեր վիճակն ու հպարտ եմ եւ փառք Աստծո, որ Արցախի ամբողջ բնակչությունը, նաեւ պաշտպանության բանակը սա գիտակցում է: Մենք ընդունում ենք ձեռնոցը, որ մեզ նետել են, այդ ձեռնոցը վերցրել ենք ու ի տարբերություն իրենց` պատրաստ ենք մինչեւ վերջին կաթիլը կռվել: Մենք չենք խնայելու ո՛չ մեր թոռնիկներին, ո՛չ մեր ծնողներին, ո՛չ մեր զավակներին, ո՛չ մեզ: 

– Տիկին Գալստյան, ըստ Ձեզ, կարո՞ղ էինք կանխել այն, ինչ հիմա է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման գոտում:

– Իհարկե, եթե ճիշտ քաղաքականություն վարեինք: Իսպառ կանխել հնարավոր չէ, բայց կհետաձգեինք: Իսկ դրա համար պետք էր արդեն իսկ հետաձգված ժամանակաընթացում ամեն ինչ չմոռանալ, հիմարություններով չզբաղվել եւ բավարարել բանակն այն ամենով, ինչով պետք է: «Կլուբնիկայից-տռուսիկից» բացի, պետք է մտածեինք արդեն երրորդ սերնդի պատերազմում մեր զինվորների ու բնակչության պաշտպանության մասին: Այդ ժամանակ, անշուշտ, կարող էինք կանխել: Ի վերջո, Ալիեւն անընդհատ հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքական վերնախավին բաց տեքստով ասում էր պատերազմի վերսկսման մասին: 

– Մինչեւ այս ռազմական գործողությունները բավականին լարված ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Ի՞նչ կասեք առկա համախմբման մասին:

– Արցախյան պատերազմի ժամանակ չկային սեւեր ու սպիտակներ, անգամ այսքան նոր կուսակցություններ չկային, միայն դաշնակցության տղաներն էին, որ եկել էին: Բայց այն ժամանակ էլ կային տարբեր կրոնական, կուսակցական համոզմունքներ: Մեկը գալիս էր ու ասում, որ աթիեստ է, մյուսը` հեթանոս, երրորդը` Հայ Առաքելական եկեղեցու զավակ, այդ տասնյակ հազարավոր ազատամարտիկներին այն ժամանակ երբ ընդունել եմ, մեր առաջին շփման զրույցի ժամանակ ասել եմ, որ այդ ամենը դնում ենք մի կողմ եւ ոչ մի հակասական խոսակցություններ չեն եղել: Նույնը պետք է լինի հիմա:

– Եթե զուգահեռներ տանենք արցախյան եւ այսօրվա պատերազմների միջեւ, ի՞նչ նմանություն եւ տարբերություն կառանձնացնեք:

– Այլ հարց է, երբ պատերազմը տեւում է օրեր, շաբաթներ, այլ է` երբ տեւում է չորս տարի: Այս առումով նույնիսկ համեմատություն անցկացնելն է անիմաստ: Հիմա պետք է համեմատենք 2016-ի եւ 2020-ի պատերազմները, որովհետեւ արցախյան պատերազմը լրիվ ուրիշ էր: Արցախյան պատերազմը եղել է ազգային զարթոնքի, վերելքի վրա: Իսկ եթե համեմատենք ապրիլյան պատերազմի հետ, այսօր իրավիճակը տարբերվում է նրանով, որ երեք հակառակորդի դեմ ենք կռվում` քոչվոր ազերիների, Թուրքիայի եւ ԻԼԻՊ-ի թերմացքների դեմ: Ու իրենց, այսպես կոչված, «քաջությունը» սահմանափակվում է նրանով, որ ինչ-որ մեկը համակարգչի առաջ նստած կոճակ է սեղմում եւ իսրայելա-թուրքական արտադրության անօդաչուներ թռցնում: Սա բոլորովին չի խոսում ազգի մարտունակության եւ խիզախության մասին:

– Ի՞նչ եք կարծում ` այս անգամ հանգուցալուծումը վերջնակա՞ն է լինելու:

– Իհարկե` ոչ: Մենք պետք է սովորենք ապրել կռվելով եւ այդ պայմաններում ապրենք, արարենք ու զարգանանք: Այս խոսքերը միշտ են ասվել, բայց այսօր իրականություն են: Մենք, իհարկե, դատապարտված ենք հաղթելու, ուրիշ ճար չկա: Ինչ ելք էլ լինի, միեւնույն է, հաղթած ենք դուրս գալու: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Արցախ-Երեւան

ԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода