ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Հոկտեմբերի 16-ը պատմության մեջ «Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն «Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել «Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա «Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում «Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի «Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր


Մենք ֆանտաստիկ ժողովուրդ ենք, որի հաղթական ոգին կոտրելն անհնարին է. Նիկողոսյան

Նորություններ

«Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այլեւս հայտնվել ենք  բոլորովին նոր հարթության եւ իրադարձությունների մեջ, որոնք օր օրի ավելի վտանգավոր են դառնում եւ որոնցից հետեւություններ անել եւ ավելի ճիշտ ուղղություններով մեր գործողությունները շարունակել է պետք:

- Ինչ խոսք, այս հինգ օրվա ընթացքում հայ ժողովուրդը, հայ զինվորը, Հայոց բանակն ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ֆանտաստիկ ժողովուրդ ենք եւ հայի ոգին անհաղթելի է ու անպարտելի: Աշխարհի բոլոր գերտերությունների ղեկավարները տեսնում են, որ հայը պայքարում է իր սեփական հողի ու հայրենիքի համար: Պարզ տեսանելի է, որ յուրաքանչյուր հայ պատրաստ է հանուն հայրենիքի ցանկացած վայրկյան կյանքը չխնայել: Բնականաբար, առջեւում դեռ շատ ավելի ծանր օրեր են սպասվում եւ այս մարտական, միասնական, հաղթական ոգով շարունակել է պետք՝ հույսով եւ հավատքով: Հայ ժողովուրդն այսօր պատերազմում է ոչ միայն թուրքական եւ ադրբեջանական կանոնավոր բանակի, այլ նաեւ հաղթական պայքար է մղում տարբեր երկրների վարձկանների դիմաց, որոնք նույնպես պատերազմում են մեր դեմ:

- Պարոն Նիկողոսյան, այս պատերազմում մեր հույսը լինելու է միայն մեր բազկի ուժն ու հավա՞տքը թե՞, այնուամենայնիվ, սպասենք ռազմավարական գործընկերների, միջազգային հանրության գործուն քայլերին:

- Հայ ժողովուրդը հույսն իր վրա դրել է եւ այդպես էլ շարունակվելու է: Բայց, իհարկե, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանի ռազմավարական գործընկերների անմիջական միջնորդության կարիքը կա եւ վստահ եմ՝ այդ միջնորդություններն ու օգնությունները չեն ուշանա: Տարածաշրջանում ունենք մի ռազմավարական գործընկեր, որը Ռուսաստանն է եւ տվյալ պարագայում ինչքան շուտ հասնի օգնության, այնքան քիչ զոհեր կունենանք եւ ավելի շահեական իրավիճակում կլինենք: Իսկ եթե չեն օգնում, ուրեմն՝ ամեն ինչ պետք է անել, որ օգնեն:

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ որեւէ մեկից օգնություն ո՛չ խնդրելու ենք, ո՛չ պահանջելու եւ անընդհատ ընդգծվում է, որ այս պատերազմում մենք մենակ ենք: Ի՞նչ կասեք այս մասին:

- Համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ այս պահի դրությամբ՝ հայ ժողովուրդն իր պայքարը միայնակ է տանում, բայց համաձայն չեմ, որ սրանից հետո՝ մենք որեւիցե մեկի օգնության կարիքը չենք ունենալու: Ճիշտ հակառակը, մենք ուղղակի չունենք իրավունք ամիսներով, տարիներով հարյուրավոր զոհեր տալու: Հետեւաբար, ինչքան շուտ օգնություն ստանանք ռազմավարական մեր գործընկերոջից, այնքան մեզ համար ավելի լավ: Մեր ամեն մի հայի, ամեն մի զինվորի, ամեն մի երիտասարդի կյանք շատ ավելի թանկ է ցանկացած ամբիցիոզ հայտարարություններից: Եվ այս պարագայում դիվանագիտական ճիշտ մոտեցումներ են պետք, որպեսզի կարողանանք լեզու գտնել մեր ռազմավարական գործընկերների հետ: Չմոռանանք, որ մեր առջեւ կանգնած է թուրքական եւ ադրբեջանական կանոնավոր բանակը, այս պահին գնում են մարտական լայնամասշտաբ գործողություններ, ունենք վիրավորներ եւ զոհեր, ուստի՝ ասել, որ որեւէ մեկի կարիքը չունենք, համարում եմ ոչ ճիշտ:

-Իսկ ինչի՞ դիմաց կարող է լինել այդ օգնությունը, որովհետեւ ռուսաստանյան շրջանակները սկսել են խոսել Արցախում ռուս խաղաղապահներ ուղարկելու մասին, բայց վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ մեր օրակարգում նման հարց չկա:

- Այս պահին գնում են մարտական գործողություններ եւ հիմա ամեն ինչ պետք է արվի մարտական ոգին բարձր պահելու եւ թշնամուն միասնական ու համախմբված հակահարված տալու համար: Ես չէի ուզենա այս պահին անդրադառնալ որեւէ հայտարարության, կարծիքի ու մեկնաբանությունների: Պատերազմի առաջին իսկ պահից հայտարարել ենք, որ այլեւս միասնական ենք այս պայքարում, եւ սա բոլորիս պատերազմն է ու պարտքը: Ամեն մեկս իր տեղում՝ ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ ներսում, ովքեր իրենց հայ են համարում, պետք է իրենց լուման ունենան այս պայքարում, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե այն երբ եւ ինչ կարգավիճակով է ավարտվելու: Ընդ որում՝ ե՛ւ հաղթանակը, եւ պարտությունը որեւէ մեկինը չի լինելու, այլ լինելու է հայ ժողովրդինը, որովհետեւ սա փողոցային պայքար չէ, այստեղ չկան քայլողներ, սեւեր ու սպիտակներ: Սա ոգեղեն պայքար է՝ ի սեր հայրենյաց, մարդիկ գիտակցված կերպով գնում են զոհվելու եւ հաղթելու:

- Ռազմական գործողությունների առաջին օրերին եթե գոնե լռում էին ու չէին խանգարում, հիմա արդեն նկատելի է 5-րդ շարասյան ակտիվացումը: Օրինակ, նույնիսկ այս օրերին փորձ է արվում հակառուսական տրամադրություններ ստեղծել հանրության շրջանում: Այդ թվում՝ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը գրել էր. «Պուտին կապուտ Ղարաբաղում»:

- Հակառուսական տրամադրություններ ստեղծողները հայ ժողովրդի թշնամիներն են: Այս օրերին հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ է մղում թշնամու առաջ, եւ հիմա հակառուսական նոր ալիքի բարձրացումը կլինի հարված թիկունքից: Սա  անթույլատրելի եմ համարում: Բնական է, որ 5-րդ շարասյունն իր գործն անում է եւ անելու է, բայց այդ ամենը դատապարտված է պարտության, որովհետեւ այն կարգավիճակում ենք գտնվում, որ չունենք այլընտրանք, եւ իրենք սա շատ լավ հասկանում են: Այս պարագայում իրենց նման վարքագիծը որեւիցե լավ բանի չի կարող բերել եւ հայ ժողովրդի դեմ է:

- Դեռ որքան կտեւի ռազմական լայնամասշտաբ գործողությունները Ձեր գնահատմամբ:

- Որոշողը մենք չենք, որովհետեւ հիմա պարտադրված ենք պատերազմելու եւ հաղթանակած դուրս գալու ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ դիվանագիտական ասպարեզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ