Լուսաբացին `տուն մտնելուն պես, ստացա ցшվալի լուրն ու Էլ, Էլ չգիտեմ ինչ ասեմ․․ Գնել Սարգսյան ԱԱ-2022. Եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 է Ադրբեջանցի ռազմագերու խոստովանությունը Հարսանիք` Շուշիի վիրավոր, բայց կանգուն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է ռազմաճակա Լեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը Դերբենդի ամրոցից ասելով՝ ո՞վ է իրավունք տվել արծիվների երկրում քոչվորների դրոշը կախել Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում ընթացող բանակցությունները համարել է շատ արդյունավետ Սեպտեմբերի 27-ից առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ.Արցախի ՄԻՊ


«ԵՐԲ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ԿՇՐՋԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ» . ՄՈՆԹԵ

Մշակութային

Թուրքիայի սադրանքով Ադրբեջանը արդեն մի քանի օր է, որ հարձակում է գործել Արցախի վրա:Այս թեմայով զրուցեցինք մեր մշակութային գործիչների հետ:

 

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ` «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ

– Ռազմական դրություն հայտարարելուց հետո մեր ժողովրդի ռազմահայրենասիրական դրսեւորումները հիացմունքի են արժանի:

– Ինչ հայտարարվել է զինադադար 1994 թվականից հետո, մեր ժողովուրդն այդ օրից շարունակում է լինել պատերազմի մեջ: Եվ ոչ մի օր չպետք է մենք մոռանանք, որ թշնամին քնած չէ: Ինչպես վկայում են մեր պատմիչները` Խորենացին եւ Եղիշեն. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն»: Հայ զինվորի արյան միջով գալիս է նրա մեջ քաջությունը: Երբ սկսվում է ճակատամարտը, հայ զինվորը վերածվում է հերոսի: Երբ Ղարաբաղյան պատերազմն էր մղվում, ես ծանր էի տանում, որովհետեւ համալսարանում անցել էի բժշկական կուրսեր եւ ցանկանում էի գնալ եւ բուժքույր աշխատել, բայց քանի որ տղաներս փոքր էին, չգնացի: Մեր երկրում հերոս կանայք շատ կան, որոնք պայքարում են իրենց եղբայրների, ամուսինների, տղաների կողքին: Անպայման ուզում եմ վերհիշել մեծն Մոնթեի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այո, Արցախը մեր  մեծ մուտքն է, մեր հայրենիքի դրոշը եւ միակ դեպքը, որ վերջապես մենք թոթափեցինք բարոյական կոչված հաղթանակները եւ հաղթանակ տարանք:

– Ձեր կարծիքով` Թուրքիայի նպատակը ո՞րն է:

– Այս պատերազմի լայնածավալ գործողությունները տարբերվում են մյուսներից նրանով, որ այստեղ առաջատար դիրք է գրավում Թուրքիան, թուրքական ստորաբաժանումը, որոնց թիվը մոտ 2000-ի էր հասնում, եւ հայտնի է, որ նրանցից 81-ը` զոհվել են: Այս առիթով հայտարարվեցին ինքնաթիռների անունները, որոնք թուրքական բանակի զորքերին են պատկանում: Դա նշանակում է, որ այսօր փոքրիկ Հայաստանը պատերազմում է Թուրքիայի մեծ կայսրության դեմ: Համաշխարհային հանրությունը արդյոք տեղյակ է, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ` Թուրքիան: Քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվել թուրանական ծրագրերից, որ Կովկասով, Չեչնիայով գնա մինչեւ Մոնղոլիա: Նրա թուրանական ծրագիրը միշտ գործում է: Նախիջեւանում, երբ կայացան թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Էրդողանը հոխորտաց. «Մի՞թե ուզում եք, որ ցեղասպանությունը մինչեւ վերջ հասցնենք»: Այսպիսի ստոր հայտարարություն արեց Էրդողանը, որով ընդունեց, որ ցեղասպանություն արվել է: Եվ իրենք չեն հրաժարվում ցեղասպանության այդ հրեշավոր ծրագրերից: Եվ միշտ Հայաստանը ոսկորի պես խրված է նրանց կոկորդում: Ես համոզված եմ, որ այս պատերազմը կարճատեւ է լինելու, որովհետեւ աշխարհն այսօր տեղյակ է եւ ձայն է բարձրացնում Հայաստանի օգտին: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տանելու է իր հերթական հաղթանակը, որովհետեւ արցախյան հերոսամարտը մեզ սովորեցրեց, որ մենք հաղթող ենք:

 

«ԵՍ ԶԻՆՎՈՐԻՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՅՐԱԿԱՆ ԱՂՈԹՔՆԵՐԸ»

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` բանաստեղծուհի, հրապարակախոս, «Ցոլքեր» գրական կենտրոնի ղեկավար եւ համանուն ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության անդամ

– Ռազմական դրություն հայտարարելուց հետո մեր ժողովրդի ռազմական, հայրենասիրական դրսեւորումների մասին Ձեր վերաբերմունքը:

– Զարմանալի վերարթնացում կատարվեց: Ժողովուրդը մի բռունցք դարձավ: Անհետացավ սեւի եւ սպիտակի բաժանարար սահմանը, անջրպետը, ժողովուրդը նայեց իրար աչքերի մեջ: Հայրենասիրությունը կամրջեց երկու տարանջատված եզրերը, դարձավ միացումի կամուրջ: Անհետացավ ատելության, անհանդուրժողականության դեղին ուրվականը: Բոլորը դարձան մարտնչող զինվորներ: Այս զգացողությանը մենք վաղուց ենք ծանոթ, կրկնվող վիճակ է, բայց ամեն անգամ նորանում է, դառնում է առավել հնչեղ, համախմբումի կոչ: «Հաղթելու ենք» կարգախոս հնչեց անգամ որդիներին բանակ ճանապարհած մայրերի շրթունքներից: Ոգեկոչության այս հավատի զանգը, նման մարտակոչը աննախադեպ է: Սա նոր սերնդի համար ազգի նվիրյալը, զինվորը լինելու դպրոց է, ովքեր հոգեկրթության դասերը սերտելու են փաստերի, իրողությունների վրա: Կրակոցների կրակահերթերը վարակիչ հնչեղություն ունեն ու մշտապես արթուն են պահում ներաշխարհի արյան շրջանառու հոսքը: Կեցցե այն ուժը, որի միակ նպատակը այսօր ասում է. պարտությանը` ո՛չ:

– Ձեր կարծիքով` Թուրքիայի նպատակը ո՞րն է:

– Թուրքիան է պատերազմի երրորդ դերակատարը: Նա պատմության քառուղիներում միշտ ոսոխ մնաց, հայատյաց իր մարտնչողականությամբ նայեց մեզ եւ դավադիր եղավ: Ադրբեջանը այս ոտնձգությանը չէր գնա, եթե իր թիկունքում չզգար Թուրքիայի շնչառությունը: Արցախը նրանց համար մնաց հարվածի նշանակետ: Մեր հաղթանակը անխուսափելի է, քանզի հայը վարձկան չէ, արյան իր ողջ բջիջներով պիտի պայքարի նոյաոտնակոխ իր հողի համար: Այս արյունոտ ջրհեղեղն էլ կանցնի, եւ աղավնին կանաչ ավետիսների ճյուղ կբերի իր հետ, ընդդեմ այս սիրուն, աշնան արշավանքին: Մենք` Ավետյաց երկրի որդեգիրներս, այդ աղավնուն չսպասելու, չհավատալու իրավունք չունենք: Ես վանեցու թոռ եմ: Թուրք ասածին միշտ նայել եմ որպես ոսոխի: Հիմա պապերիս հիշատակը ալեկոծեց ինձ, եւ ատելության փոթորիկը փաթաթվեց ինձ` որպես աղ ու դառնություն: Եթե տարեց չլինեի, կգնայի զինվորների կողքին կանգնելու եւ մայրակսն վիրակապեր կդնեի նրանց վերքերին: Թող կորչեն գրողի ծոցը եւ խեղդվեն իրենց ատելության լճակների մեջ: Ես զինվորիս հղում եմ իմ մայրական աղոթքները եւ պարտադրում` ողջ էությամբ սպասում եմ վերադարձիդ, չուշանաս: Թուրքիային չի հաջողվի իր տարածքն ընդլայնելով`  դառնա տարածքային միապետ: Եվ այդ նետի սուր ծայրը իր դեմ է ուղղված:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը բացարձակ սուտ է. Շուշան ՍտեփանյանԼուսաբացին `տուն մտնելուն պես, ստացա ցшվալի լուրն ու Էլ, Էլ չգիտեմ ինչ ասեմ․․ Գնել ՍարգսյանՂարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գերակշռում է անվտանգությունը. Իրանցի գեներալԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբԱԱ-2022. Եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ինՀայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 էԱդրբեջանցի ռազմագերու խոստովանությունըՀարսանիք` Շուշիի վիրավոր, բայց կանգուն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցումԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է ռազմաճակաԼեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը Դերբենդի ամրոցից ասելով՝ ո՞վ է իրավունք տվել արծիվների երկրում քոչվորների դրոշը կախելՀայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում ընթացող բանակցությունները համարել է շատ արդյունավետՍեպտեմբերի 27-ից առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ.Արցախի ՄԻՊՇնորհակալ եմ Աստծուն, որ էսօր իմ կեսը կիսատ չմնաց. Կարեն ԱրայանՆերի՜ր մեզ, որ քո փոխարեն ապրելու ենք այս դժնի աշխարհում. զոհված Մամիկոն Կասոյանի դասընկերուհու նամակըԿանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը ԹուրքիայինԾաղկի գները նվազել են. ՏՄՊՊՀԱվստրալիայի Ռայդ քաղաքը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան․ կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱԳՆՄի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. ԲաքոյանՓաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններիցՆավթի գները նվազել ենԱրցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվելԱԱԾ կոչը քաղաքացիներինՍա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՄեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RTՃակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. ԹրամփԲաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода