Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով Հայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդ «Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին Աստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համար Դեկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Սպասվում է առանց տեղումների եղանակ Հնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել «Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին Եկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարով ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Տնտեսական շահերը մի օր կարող են կուլ տալ Վրաստանի աշխարհաքաղաքական շահերին. Շիրակ Թորոսյան

Նորություններ

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ  Ջավախքում երիտասարդությունը շատ բուռն ոգեւորությամբ է արձագանքում արցախյան նոր պատերազմին, եւ երիտասարդները պատրաստակամություն են հայտնել ցուցակագրվել եւ մեկնել Արցախ` իրենց հայրենակիցների կռիվն առաջ մղելու եւ պրակտիկ աջակցություն ցուցաբերելու համար:

«ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ»

– Պարոն Թորոսյան, ԱԺ ամբիոնից էլ կոչեր հնչեցին, որ համայն հայությունը վերադառնա Հայաստան եւ կամավորագրվի: Բայց սահմանների հետ կապված դեռ խնդիրներ ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո՛, ունենք սահմանների հետ կապված խնդիր, բայց անհնարին չէ, որ մարդիկ կարողանան գալ: Եթե գործը հասնի նրան, որ համահայկական համախմբում է անհրաժեշտ լինելու, ապա մեր օդային սահմանները բաց են բոլոր երկրների մեր հայերի համար, եւ բոլորը կկարողանան որեւէ կերպ գալ, որովհետեւ, այնուամենայնիվ, թռիչքներ դեպի Երեւան կան:

– Մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Վրաստանը թույլ չի տվել ռուսական ռազմական օդանավերն իր երկրի օդային ճանապարհով հասնեն Հայաստան, եւ օդանավերը ստիպված Իրանի օդային ճանապարհով են հատել ուղին ու բարեհաջող վայրէջք կատարել Հայաստանում։ Մինչդեռ թուրքական ինքնաթիռները Վրաստանի վրայով հանգիստ թռնում են դեպի Ադրբեջան, քանի որ Թուրքիայի համար բոլոր ճանապարները` օդային, ցամաքային, բաց է: Ինչպե՞ս հասկանալ սա:

– Կար այդպիսի տեղեկություն: Ի դեպ, վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը դժգոհում էր, թե Վրաստանի վրայով Հայաստանը ռուսական զենք ու զինամթերք է ստացել, հետո նաեւ Ադրբեջանի կողմից շնորհակալություն հայտնեցին, որ կարողացել են իրենք այդ օդային տարածքն օգտագործել Թուրքիայի կողմից աջակցություն ստանալու համար: Այս առումով Վրաստանը փորձում է հավասարակշռությունը պահել, որպեսզի հարաբերությունները չփչացնի երկու կողմերի հետ: Եթե որեւէ բան թույլատրվում է, ապա թույլատրում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին: Վրաստանի համար կարեւոր է ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը: Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի շատ` տնտեսական, իսկ Հայաստանը` ավելի շատ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում Վրաստանը պետք է աշխարհաքաղաքական իրողություններին ավելի գերակայություն տա, քան տնտեսական շահերին, որովհետեւ այդ տնտեսական շահերը մի օր կարող են կուլ տալ Վրաստանի աշխարհաքաղաքական շահերին:

– Ամեն դեպքում, այս պահին որեւէ հայանպաստ քայլ կարելի՞ է սպասել հարեւան Վրաստանից, թե՞ շարունակվելու են հավասարության նշան դնող հայտարարությունները:

– Վրաստանը չեզոք է մնալու այս պահին: Վրաստանի ԱԳ նախարարը եւ նախագահը հայտարարել են իրենց մտահոգությունը` սահմանային սրացման հետ կապված, եւ երկուսն էլ կոչ են արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել, որ Վրաստանը կարող է դառնալ միջնորդ` իր երկու հարեւան ու բարեկամ երկրների համար: Կարծում եմ` սա մի դիրքորոշում է, որը մեզ բավարարում է:

«ՍԵՐՏԵԼ ԵՆՔ 1920 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ. ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՉԻ ԱՋԱԿՑԵԼՈՒ» 

– Ուղիղ 100 տարի առաջ այս օրերին ընթանում էր հայ-թուրքական պատերազմը: Այն ժամանակ Հայաստանը հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, արդյունքում մնաց մենակ իր կռվում, ինչի հետեւանքը եղան տխրահռչակ Ալեքսանդրապոլի, ապա Կարսի պայմանագրերի կնքումը: Հիմա, կարծես թե, էլի նույն վիճակում ենք: Ի՞նչ անել, որ պատմությունը չկրկնվի:

– Ընդհանրապես` պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ խոհեմ է այն ազգը, որն այդ պատմությունից դասեր սերտելու ընդունակություն ունի: Ուղիղ 100 տարի առաջ` 1920 թ.-ի սեպտեմբերի 27-28-ին Թուրքիան սանձազերծեց թուրք-հայկական հերթական պատերազմը: Եվ, այո՛, պարտվեցինք այդ պատերազմում, որովհետեւ մի կողմից զոհ գնացինք աշխարհաքաղաքական խարդավանքներին, մյուս կողմից մեր ներուժը չբավարարեց: Ձախողվեցինք, եւ Առաջին հանրապետությունը կործանվեց, բայց Առաջին հանրապետության գոյությունն իսկ հնարավորություն տվեց ունենալ` թեկուզ սահմանափակ տարածքով, բայց Խորհրդային Հայաստան, որի հիմքի վրա այսօր ստեղծել ենք Հայաստանի Երրորդ հանրապետությունը, որը շուտով կդառնա 30 տարեկան: Այս հանրապետությունը շատ ավելի կենսունակ է եղել, որովհետեւ վերադարձրել ենք պատմական, հայկական տարածքները եւ դեռ վերադարձնելու ենք: Մենք սերտել ենք պատմական դասերը եւ ինչպես այն ժամանակ էր, այսօր կուրերեն հետամուտ չենք լինում Արեւմուտքի թվացյալ եւ Ռուսաստանի հնարավոր աջակցությանը, որովհետեւ նույն 1920 թվականին շատ լավ ու հստակ հասկացանք, որ որեւէ մեկը մեր սիրուն աչքերի համար մեզ չի աջակցելու: Մեզ աջակցելու են` իրենց շահերից ելնելով, եւ եթե ձախողվենք, էլի իրենց շահերի պատճառով է լինելու: Այսօր ունենք կենսականորեն ապացուցված դրական փորձ` մենք հաղթում ենք, ուրեմն` շահում ենք, որովհետեւ նրանք ստիպված իրենց շահերի համար օգտագործում են մեր հաղթանակը: Բայց եթե պարտվենք, իրենց շահերի համար կօգտագործեն մեր պարտությունը: Եվ քանի որ տարածաշրջանում իրենց կոնկրետ շահերը հետապնդող մեծ տերությունները մի տեսակ դարանում նստած սպասում են, թե ինչ է կատարվելու, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին, ուրեմն` պետք է ստիպենք նրանց, որպեսզի իրենք շահեն մեր հաղթանակից, ոչ թե` պարտությունից: 

– Այսինքն` այս պատերազմում չե՞նք դիմելու որեւէ մեկին` աջակցություն ստանալու համար:

– Մենք դիմելու բան չունենք, պետք է հաղթենք, եւ իրենք կեզրափակեն իրենց աջակցությամբ: Ոչ ոք չի գալու ասի` արի ես քեզ համար այսինչ բանն անեմ, որ դու հաղթես, ոչ ոք իր զինվորը չի բերելու այստեղ, որովհետեւ այդ ծավալի եւ այդ կարգի շահերի դրսեւորում չկա մեր տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան բերում է իր զորքը, վարձկանին, ասքյարին, իր տանկը, ինքնաթիռը, որովհետեւ կոնկրետ շահ ունի: Իրականում Ադրբեջան չկա, մենք գործ ունենք Թուրքիայի հետ:

– Չմոռանանք, որ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան` իր զինվորներով, տանկերով, ինքնաթիռներով...

– Բայց ո՞ր պահին Ռուսաստանն այն կկիրառի: Կարծում եմ` միայն այն պահին, երբ սպառնալիք լինի Արաքս-Ախուրյան սահմանագծի վրա: Եթե թուրք ասքյարը փորձ անի ոտք դնել Ախուրյան կամ Արաքս ուղղությամբ, այդ ժամանակ գործի կդրվի ռուսական ռազմաբազայի ներուժը:

ԻՆՉՈՒ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

– Տեղի ունեցող ռազմական գործողություններում ակնհայտ է Թուրքիայի մասնակցությունը, այսինքն` ըստ էության, թուրք ասքյարն արդեն իսկ ոտք է փորձում դնել...

– Բայց այդ գործողությունները տեղի են ունենում Արցախում,  եւ որպեսզի հավասարակշռությունը չխախտվի, նրանք այնտեղ չեն միջամտի: 

– Դրա համար էլ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ պետք է օրակարգ բերել Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը:

– Այո՛, ես էլ եմ կարծում, որ հարցը օրակարգային է եւ իշխանությունն էլ ընդհանուր առմամբ` ընդունում է սա: Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կունենա պատերազմը, ինչքան կտեւի, եւ Թուրքիան ինչ ծավալներով կներգրավի գործողությունների մեջ, ըստ այդմ` կորոշենք Արցախի անկախությունը ճանաչում ենք, թե` ոչ: Ի վերջո, ինչու մինչեւ այս պահը չենք ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ ասում ենք, որ խաղաղ բանակցային գործընթացը խարսխված է Մինսկի խմբի համանախագահության սկզբունքերի վրա, եւ եթե ճանաչում ենք Արցախի անկախությունը, ապա ձեւաչափ ենք խախտում եւ Մինսկի համանախագահության միջնորդական առաքելությունը, ըստ երեւույթին, ավելորդ է դառնում: Հիմա եթե Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար դիմում են պատերազմների` ապրիլյան, հուլիսյան եւ այս, փաստորեն ստացվում է, որ Մինսկի համանախագահությունը  ի զորու չէ ապահովել խաղաղություն եւ բնականոն բանակցային գործընթաց: Հետեւաբար, ինչ-որ մի պահի կարող ենք որոշել գնալ այդ քայլին: Ի վերջո, եթե մենք մեր 20 տարեկան երիտասարդների արյան գնով ենք պահում մեր հողը, ուրեմն` մեր բուն քաղաքականությունը կարող ենք դրսեւորել այս ուղղությամբ: Սա կերեւա առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում, եւ այս հարցում անպայման որոշում կկայացնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցովՀայաստանում կորոնավիրուսի 399 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 13 մարդԻնչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. քաղաքագետ«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքինԱստղագուշակ՝ դեկտեմբերի 3-ի համարԴեկտեմբերի 3. Օրվա խորհուրդՍպասվում է առանց տեղումների եղանակՀնագետները Նեֆերտիտիի ժամանակաշրջանի գանձեր եւ բրոնզի դարաշրջանի 155 մարդկանց մնացորդներ են հայտնաբերել«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասինԵկատերինա 2-րդի նամակը պատվաստման մասին եւ նրա դիմանկարը վաճառվել են 1.26 մլն դոլարովԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍպառողների խմբերը կարող են դատի տալ Facebook-ին՝ գաղտնիությունը խախտելու համարԼուծումը՝ գոնե մեկ անգամ լոկալ բախման մեջ ջարդել թշնամու բաշիբոզուկներին (Video)Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...».Սենոր Հասրաթյան«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիների հետ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲԱՆԴԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԱԺ-ՈՒՄ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ«Հրապարակ». ՊՆ-ն 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվելՔՊ-ն Արեւուտ համայնքում իր թեկնածույին անցկացնելու համար դիմել է քրեական հեղինակությունների՞⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Հայ զինվոր. Վրեժ Կիրակոսյան & Հարություն Խաչատրյան (Պրեմիերա)«Հայաստան Արցախ Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությանը տարվա «ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՒՀԻ» անվանակարգին է արժանացել ճանաչված լրագրող Գայանե ԶարգարյանըԻնչպիսի տեսք ունի աշխարհահռչակ «Հարի Փոթեր» ֆիլմի դերասանը Սիփան Փաշինյանը ժամանել է ՀայաստանԱդրբեջանը 4 տարով ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամՄերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)Գոհար Գասպարյանը երեկ եւ այսօր Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտված է»ՊԵԿԻՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ Ո՞ր մթերքներն են նվազեցնում ինսուլտի ռիսկըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ. ԼավրովCOVID-19-ի դեմ պատվաստումից հետո հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններըՀայաստանում էլեկտրաէներգիայի գնի բարձրացում կլինի.Նաիրի ՀոխիկյանԵթե այս մարդիկ այսօրվանից սկսած նույն կազմով, նույն ոգևորությամբ չհայտնվեն նույն վայրում, ապա կարելի է եզրակացնել, որ «էլեկտրիկ Երևան»–ը սրիկայություն էր.Էդգար Ղազարյան«ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Լավրովն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (տեսանյութ)16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա ՄայիլյանըՆիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. այնտեղ է նաև ՊՆ նախարարը (տեսանյութ)150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եքԲաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ՀաջիևՀայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համարԻնչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. Ուշագրավ փաստեր. Yerevan.TodayՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք. Բագրատ ՍրբազանԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. նա հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքոՍկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով. Yerevan.TodayՀրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարանՀենրիկ Հովհաննիսյանը երբե՛ք ժողովրդի կողքին չկանգնեց, սնվում էր նախկիններից, իսկ հիմա` ներկաներից. Լիանա Անթառանյան Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ