Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 280 294 է, մահվան դեպքերինը՝ 6987 15 տարի առանց Վարդուհի Վարդանյանի… Ի՞նչ են գրում ընկերները. Վարդուհու վերջին տեսանյութը՝ մահից առաջ.Starnews.am Այսօր լռության օր է․ վաղը ՏԻՄ ընտրություններ են Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի ֆենոմենը եւ Կոմիտասյան պատարագը ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր Որն է հաջողված ֆուտբոլի գրավականը եւ հայ հավաքականի ձախողման հիմնական պատճառը․ «Արարատ-73»-ի անդամ Սերգեյ Պողոսյանի ուշագրավ դիտարկումը Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Տնտեսական շահերը մի օր կարող են կուլ տալ Վրաստանի աշխարհաքաղաքական շահերին. Շիրակ Թորոսյան

Նորություններ

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ  Ջավախքում երիտասարդությունը շատ բուռն ոգեւորությամբ է արձագանքում արցախյան նոր պատերազմին, եւ երիտասարդները պատրաստակամություն են հայտնել ցուցակագրվել եւ մեկնել Արցախ` իրենց հայրենակիցների կռիվն առաջ մղելու եւ պրակտիկ աջակցություն ցուցաբերելու համար:

«ՎՐԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼ»

– Պարոն Թորոսյան, ԱԺ ամբիոնից էլ կոչեր հնչեցին, որ համայն հայությունը վերադառնա Հայաստան եւ կամավորագրվի: Բայց սահմանների հետ կապված դեռ խնդիրներ ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո՛, ունենք սահմանների հետ կապված խնդիր, բայց անհնարին չէ, որ մարդիկ կարողանան գալ: Եթե գործը հասնի նրան, որ համահայկական համախմբում է անհրաժեշտ լինելու, ապա մեր օդային սահմանները բաց են բոլոր երկրների մեր հայերի համար, եւ բոլորը կկարողանան որեւէ կերպ գալ, որովհետեւ, այնուամենայնիվ, թռիչքներ դեպի Երեւան կան:

– Մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Վրաստանը թույլ չի տվել ռուսական ռազմական օդանավերն իր երկրի օդային ճանապարհով հասնեն Հայաստան, եւ օդանավերը ստիպված Իրանի օդային ճանապարհով են հատել ուղին ու բարեհաջող վայրէջք կատարել Հայաստանում։ Մինչդեռ թուրքական ինքնաթիռները Վրաստանի վրայով հանգիստ թռնում են դեպի Ադրբեջան, քանի որ Թուրքիայի համար բոլոր ճանապարները` օդային, ցամաքային, բաց է: Ինչպե՞ս հասկանալ սա:

– Կար այդպիսի տեղեկություն: Ի դեպ, վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը դժգոհում էր, թե Վրաստանի վրայով Հայաստանը ռուսական զենք ու զինամթերք է ստացել, հետո նաեւ Ադրբեջանի կողմից շնորհակալություն հայտնեցին, որ կարողացել են իրենք այդ օդային տարածքն օգտագործել Թուրքիայի կողմից աջակցություն ստանալու համար: Այս առումով Վրաստանը փորձում է հավասարակշռությունը պահել, որպեսզի հարաբերությունները չփչացնի երկու կողմերի հետ: Եթե որեւէ բան թույլատրվում է, ապա թույլատրում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմին: Վրաստանի համար կարեւոր է ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Հայաստանը: Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի շատ` տնտեսական, իսկ Հայաստանը` ավելի շատ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Բայց կարծում եմ` ժամանակի ընթացքում Վրաստանը պետք է աշխարհաքաղաքական իրողություններին ավելի գերակայություն տա, քան տնտեսական շահերին, որովհետեւ այդ տնտեսական շահերը մի օր կարող են կուլ տալ Վրաստանի աշխարհաքաղաքական շահերին:

– Ամեն դեպքում, այս պահին որեւէ հայանպաստ քայլ կարելի՞ է սպասել հարեւան Վրաստանից, թե՞ շարունակվելու են հավասարության նշան դնող հայտարարությունները:

– Վրաստանը չեզոք է մնալու այս պահին: Վրաստանի ԱԳ նախարարը եւ նախագահը հայտարարել են իրենց մտահոգությունը` սահմանային սրացման հետ կապված, եւ երկուսն էլ կոչ են արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել, որ Վրաստանը կարող է դառնալ միջնորդ` իր երկու հարեւան ու բարեկամ երկրների համար: Կարծում եմ` սա մի դիրքորոշում է, որը մեզ բավարարում է:

«ՍԵՐՏԵԼ ԵՆՔ 1920 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ. ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՉԻ ԱՋԱԿՑԵԼՈՒ» 

– Ուղիղ 100 տարի առաջ այս օրերին ընթանում էր հայ-թուրքական պատերազմը: Այն ժամանակ Հայաստանը հույսեր էր կապում Արեւմուտքի հետ, արդյունքում մնաց մենակ իր կռվում, ինչի հետեւանքը եղան տխրահռչակ Ալեքսանդրապոլի, ապա Կարսի պայմանագրերի կնքումը: Հիմա, կարծես թե, էլի նույն վիճակում ենք: Ի՞նչ անել, որ պատմությունը չկրկնվի:

– Ընդհանրապես` պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ խոհեմ է այն ազգը, որն այդ պատմությունից դասեր սերտելու ընդունակություն ունի: Ուղիղ 100 տարի առաջ` 1920 թ.-ի սեպտեմբերի 27-28-ին Թուրքիան սանձազերծեց թուրք-հայկական հերթական պատերազմը: Եվ, այո՛, պարտվեցինք այդ պատերազմում, որովհետեւ մի կողմից զոհ գնացինք աշխարհաքաղաքական խարդավանքներին, մյուս կողմից մեր ներուժը չբավարարեց: Ձախողվեցինք, եւ Առաջին հանրապետությունը կործանվեց, բայց Առաջին հանրապետության գոյությունն իսկ հնարավորություն տվեց ունենալ` թեկուզ սահմանափակ տարածքով, բայց Խորհրդային Հայաստան, որի հիմքի վրա այսօր ստեղծել ենք Հայաստանի Երրորդ հանրապետությունը, որը շուտով կդառնա 30 տարեկան: Այս հանրապետությունը շատ ավելի կենսունակ է եղել, որովհետեւ վերադարձրել ենք պատմական, հայկական տարածքները եւ դեռ վերադարձնելու ենք: Մենք սերտել ենք պատմական դասերը եւ ինչպես այն ժամանակ էր, այսօր կուրերեն հետամուտ չենք լինում Արեւմուտքի թվացյալ եւ Ռուսաստանի հնարավոր աջակցությանը, որովհետեւ նույն 1920 թվականին շատ լավ ու հստակ հասկացանք, որ որեւէ մեկը մեր սիրուն աչքերի համար մեզ չի աջակցելու: Մեզ աջակցելու են` իրենց շահերից ելնելով, եւ եթե ձախողվենք, էլի իրենց շահերի պատճառով է լինելու: Այսօր ունենք կենսականորեն ապացուցված դրական փորձ` մենք հաղթում ենք, ուրեմն` շահում ենք, որովհետեւ նրանք ստիպված իրենց շահերի համար օգտագործում են մեր հաղթանակը: Բայց եթե պարտվենք, իրենց շահերի համար կօգտագործեն մեր պարտությունը: Եվ քանի որ տարածաշրջանում իրենց կոնկրետ շահերը հետապնդող մեծ տերությունները մի տեսակ դարանում նստած սպասում են, թե ինչ է կատարվելու, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին, ուրեմն` պետք է ստիպենք նրանց, որպեսզի իրենք շահեն մեր հաղթանակից, ոչ թե` պարտությունից: 

– Այսինքն` այս պատերազմում չե՞նք դիմելու որեւէ մեկին` աջակցություն ստանալու համար:

– Մենք դիմելու բան չունենք, պետք է հաղթենք, եւ իրենք կեզրափակեն իրենց աջակցությամբ: Ոչ ոք չի գալու ասի` արի ես քեզ համար այսինչ բանն անեմ, որ դու հաղթես, ոչ ոք իր զինվորը չի բերելու այստեղ, որովհետեւ այդ ծավալի եւ այդ կարգի շահերի դրսեւորում չկա մեր տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիան բերում է իր զորքը, վարձկանին, ասքյարին, իր տանկը, ինքնաթիռը, որովհետեւ կոնկրետ շահ ունի: Իրականում Ադրբեջան չկա, մենք գործ ունենք Թուրքիայի հետ:

– Չմոռանանք, որ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան` իր զինվորներով, տանկերով, ինքնաթիռներով...

– Բայց ո՞ր պահին Ռուսաստանն այն կկիրառի: Կարծում եմ` միայն այն պահին, երբ սպառնալիք լինի Արաքս-Ախուրյան սահմանագծի վրա: Եթե թուրք ասքյարը փորձ անի ոտք դնել Ախուրյան կամ Արաքս ուղղությամբ, այդ ժամանակ գործի կդրվի ռուսական ռազմաբազայի ներուժը:

ԻՆՉՈՒ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

– Տեղի ունեցող ռազմական գործողություններում ակնհայտ է Թուրքիայի մասնակցությունը, այսինքն` ըստ էության, թուրք ասքյարն արդեն իսկ ոտք է փորձում դնել...

– Բայց այդ գործողությունները տեղի են ունենում Արցախում,  եւ որպեսզի հավասարակշռությունը չխախտվի, նրանք այնտեղ չեն միջամտի: 

– Դրա համար էլ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ պետք է օրակարգ բերել Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը:

– Այո՛, ես էլ եմ կարծում, որ հարցը օրակարգային է եւ իշխանությունն էլ ընդհանուր առմամբ` ընդունում է սա: Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կունենա պատերազմը, ինչքան կտեւի, եւ Թուրքիան ինչ ծավալներով կներգրավի գործողությունների մեջ, ըստ այդմ` կորոշենք Արցախի անկախությունը ճանաչում ենք, թե` ոչ: Ի վերջո, ինչու մինչեւ այս պահը չենք ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ ասում ենք, որ խաղաղ բանակցային գործընթացը խարսխված է Մինսկի խմբի համանախագահության սկզբունքերի վրա, եւ եթե ճանաչում ենք Արցախի անկախությունը, ապա ձեւաչափ ենք խախտում եւ Մինսկի համանախագահության միջնորդական առաքելությունը, ըստ երեւույթին, ավելորդ է դառնում: Հիմա եթե Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար դիմում են պատերազմների` ապրիլյան, հուլիսյան եւ այս, փաստորեն ստացվում է, որ Մինսկի համանախագահությունը  ի զորու չէ ապահովել խաղաղություն եւ բնականոն բանակցային գործընթաց: Հետեւաբար, ինչ-որ մի պահի կարող ենք որոշել գնալ այդ քայլին: Ի վերջո, եթե մենք մեր 20 տարեկան երիտասարդների արյան գնով ենք պահում մեր հողը, ուրեմն` մեր բուն քաղաքականությունը կարող ենք դրսեւորել այս ուղղությամբ: Սա կերեւա առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում, եւ այս հարցում անպայման որոշում կկայացնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863 նոր դեպք, մահացել է 42 քաղաքացիՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 280 294 է, մահվան դեպքերինը՝ 698715 տարի առանց Վարդուհի Վարդանյանի… Ի՞նչ են գրում ընկերները. Վարդուհու վերջին տեսանյութը՝ մահից առաջ.Starnews.amԱյսօր լռության օր է․ վաղը ՏԻՄ ընտրություններ ենԴեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել էՍեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցի ֆենոմենը եւ Կոմիտասյան պատարագըԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, [որհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավորՈրն է հաջողված ֆուտբոլի գրավականը եւ հայ հավաքականի ձախողման հիմնական պատճառը․ «Արարատ-73»-ի անդամ Սերգեյ Պողոսյանի ուշագրավ դիտարկումըՊետք է ներես և բաց թողնես. Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի սիրային հարաբերությունների մասին (տեսանյութ).starnews.amՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀոկտեմբերի 16-ը պատմության մեջ«Ժողովուրդ». Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն«Փաստ». Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել«Փաստ»․ Կառավարության հերթական կեղծիքը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա«Հրապարակ». Հայաստան-Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում«Փաստ»․ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ չի բացառվում, որ Արցախին հատկացվող գումարների աուդիտ իրականացվի«Հրապարակ». Մի զարմացեք սովետի վախտ ինքը եղել է սովորական հովիվ«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ` «ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 7 ՀԱՐՅՈՒՐ» ՔՈՎԻԴՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԵՂԱՆԱԿ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցերՀիշեք, մենք 88-ի համազգային զարթոնքով աշխարհին միասնականության ուժը ցույց տված, այդ ուժով պետականություն ստեղծած և հաթանակած Ազգի զավակներն ենք. Գևորգ ԳևորգյանԱԺ նախագահի ախպերը կոնկրետ ասֆալտի տենդերներ ա շահում ու էդ ուղղակի նրանից հետո, երբ իրանք զավթում են իշխանությունը.Նարեկ ՍամսոնյանԱրմատախիլ անել բոլոր նախկին ծառերը. գյուղացին չի հասկանում Փաշինյանի որոշման իմաստը (Video)Ալե՛ն, «Ազատություն»-ը դեղին մամու՞լ է.Գագիկ ՀամբարյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներԼավ ա չեք ասում. հարթաթաթ ենք՝տուն պտի գնանք...Ու հետաքրքիր ա էլի. էս խելքին քանի՞ ախպեր եք՝ «աֆյոռա»-ի վարպետներովՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ