Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Տիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Պեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ Ադրբեջանն օգտվեց Փաշինյանի զայրույթից. քաղտեխնոլոգ DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Հայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸ Իրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկը


Ճիշտ գնահատել երկու կողմերի կորուստները, դեռ հնարավոր չէ. Անատոլի Ցիգանոկ

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿՆ ընդգծեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցող գործողությունները պետք է դիտարկել քաղաքական, ռազմական եւ տնտեսական տեսանկյունից:

– Քաղաքական առումով` ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ դեռեւս ընթացող ռազմական գործողությունները:

– Եթե խոսենք քաղաքական տեսանկյունից, ապա վիճակն իրոք բարդ է: Եթե նախկինում Թուրքիան միայն օգնում էր Ադրբեջանին` սպաներ կրթելով, ապա այժմ անօդաչու սարքեր է մատակարարում: Դրանք այն անօդաչու սարքերն են, որոնց վրա սովորում էին այդ սպաները: Բացի այդ, քաղաքական առումով իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ սա Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին կոնֆլիկտն է` այն համաձայնագրերով հաստատված, որոնք ստորագրվել են 1992 թվականին: ՀԱՊԿ-ը կարող է խառնվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան իրականում կսկսի մասնակցել ռազմական գործողություններին:

– Այս օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը, որին կարող է հաջորդել Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը: Ի՞նչ կլինի այդ դեպքում:

– Չեմ կարծում, որ սա հիմա կլինի ճիշտ լուծում: Ամեն դեպքում, համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 1992-1993 թվականներին, որոշակի դեր են խաղում: Եթե  Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ դեպքում` Թուրքիան հաստատ կներքաշվի պատերազմի մեջ: Մի մոռացեք, որ Ադրբեջանի բնակչությունը նույն կովկասյան թուրքերն են, որոնց միայն տարիներ անց սկսեցին կոչել ադրբեջանցիներ:

– Իսկ ռազմական առումով ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Այս պահին, ըստ Ձեզ, ո՞ր կողմն ունի ավելի մեծ կորուստներ:

– Եթե խոսենք ռազմական տեսանկյունից, 2016 թվականի գարնան դեպքերից հետո, իմ կարծիքով` զինված ուժերը պատրաստված էին, եւ նրանց համար Լեռնային Ղարաբաղում սադրանքների հրահրումը նորություն չէր: Բայց շատ կարեւոր հարց է, որ ռազմական գործողությունների ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ է, որ խախտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրերով ընդունված այն կետը, որ չպետք է վնասել քաղաքացիական անձանց: Ես լավ ուսումնասիրել եմ համացանցը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում եւ պետք է ասեմ, որ պատերազմի ընթացքում հակառակորդի կորուստները միշտ ավելիով է ներկայացվում ու ցուցադրվում: Այս առումով` ճիշտ գնահատել երկու կողմերի կորուստները դեռ հնարավոր չէ, քանի որ երկու կողմն էլ խորամանկում են, երկուսն էլ ասում են, թե իբրեւ իրենք են ավելի շատ սպանել: Կարծում եմ` վիրավորներին հաշվելու համար պետք է սպասել եւս երկու օր:

– Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, որի մեջ մտնում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, բոլորն էլ ասել են` այո, եկեք խաղաղ բանակցելու: Բայց ես հիշում եմ, որ մոտ ժամանակներս ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն այցելել էր Ադրբեջան: Այստեղից հետեւում է, որ պաշտպանության նախարարը հնարավոր է նորից գնա Ադրբեջան` որպես խնդրի լուծման տարբերակ: Ռազմական տեսանկյունից կա մի հետաքրքիր պահ եւս` բոլորը հասկանում են, որ վիճակը շատ լարված է, եւ երբ Թուրքիան զորավարժությունների անվան տակ 15 ինքնաթիռ էր ուղարկում Հարավային Կովկաս, ռուսական խումբն այն ժամանակվանից մինչեւ հիմա Հայաստանում սպասողական դրության մեջ է, եւ բերված է մարտական պատրաստվածության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմՏիգրան Ասատրյանի և Քրիստինեյի կազմակերպած ցույցը ԱՄՆ-ում ավարտվեց ՀԱՂԹԱՆԱԿՈՎՊեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունիՊեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբԱդրբեջանն օգտվեց Փաշինյանի զայրույթից. քաղտեխնոլոգDLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերըՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՀայաստանի Ա լիգայի թիմի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվելԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՆԵՐԸԻրանի ԱԳՆ.Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական գործընկերներից մեկըԹուրքիան երկարաձգել է Միջերկրականում Oruç Reis նավի երկրաբանական հետազոտությունների ժամկետը. Հունաստանի ՊՆ-ն ուշադիր հետևում է թուրքական նավատորմի տեղաշարժերին«Չենք ուզում ցույց տալ, իբր թույլ ենք, արտասվում ենք». Լիա Զախարյանի ու Լյուսի Հայրապետյանի՝ իրազեկող ցուցանակներով ֆոտոշարքը«Վախի ազդեցության տակ է եղել». ԱԱԾ-ն հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik.amԻրանը օդային պաշտպանության զորավարժություններում սեփական արտադրության նոր ՀՕՊ համակարգ է կիրառել«С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ». Թուրքիայի ՊՆՀակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խուդափերին քաղաքի տարածքում. Iranpress, AzarihaՊուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը ՂարաբաղումՌոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում էՌոբերտ Քոչարյանը մեկնում է ՄոսկվաԵրևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ ՄարությանըԶատուլինը հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դեսանտային գործողություններըՁյուդոյիստները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններՍահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ)ԱՌԱՋՆԱԳԾԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՐԴԵՆ 25 ՕՐ Է ԻՆՏԵՆՍԻՎ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՏԱԿ ԵՆԱրցախ են մեկնում Գուգարաց թեմի հոգեւորականներըԹոքերի քաղցկեղի առաջին ախտանիշները երբեմն շփոթում են COVID-19 կորոնավիրուսի վարակի դրսեւորումների հետԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում եւ ոչնչացվում. հակառակորդի քարոզչամեքենայի հերթական կեղծիքը Նոր ռեկորդ. Կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդԹշնամու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը․ նոր տեսանյութՀայաստանը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Գաբալայի և Քյուրդամիրի հրթիռակոծության մասինԱրցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կարիքների ուսումնասիրության համար ՀՀ ՄԻՊ 3 աշխատանքային խմբերն այցելել են նրանց կացարաններԶիդան. Ես լավատես եմ և հավատում եմ իմ թիմինԱդրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է. ՊՆ խոսնակՌԴ Պետ​​դումայում սկսել են խոսել Ղարաբաղում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասինԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում Թուրքիան շատ ավելին կկորցնի, քան մյուս երկրները․ ReutersՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային բոլոր ուղղություններում. հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր. ՊԲ«Հրապարակ». Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը«Հրապարակ». Փաշինյանն ասաց այն, ինչը մեզ արգելված է գրել«Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարելՊետդումայում հայտարարել են Ղարաբաղի պատճառով Ռուսաստանի հնարավոր դեսանտային օպերացիայի մասինՀադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.infoՎաշինգտոնում ուրբաթ կկայանան Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ. «Ամերիկայի ձայնը»Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին. Hraparak.amԻնչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ ԵսայանՄնացականյանն ԱՄՆ-ում կհանդիպի Պոմպեոյի հետ. ԱԳՆԱդրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբԱդրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода