Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք


ԱՆԿԱՐԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է, ՍՊԱՍԵՆՔ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Միջազգային

Նախօրեին ականատես եղանք վրացիների հերթական կեղտոտ խաղին: Այսպես, Թբիլիսին որոշեց խոչընդոտել ախալքալաքահայության հավաքած օգնության մուտքը Հայաստան: Ֆիքսենք, խոսքը ոչ թե ռազմական նշանակության, այլ բացառապես խաղաղ օգտագործման բեռների մասին է՝ սնունդ, կենցաղային պարագաներ եւ այլն: Նման բեռների առաջ խոչընդոտներ սահմանելու որեւէ իրավունք Վրաստանը չունի, բայց որոշեց խոչընդոտել: Նման խոչնդոտ հարուցվեց նաեւ երեկ՝ Հայաստան մեկնող ախալքալակահայության նկատմամբ:

 

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Հիշատակված փաստն արդեն իսկ հաստատում է մինչ այդ տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանն արգելելու է անգամ իր օդային սահմանով ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան: Այն դեպքում, երբ իր երկինքը լիովին բաց է դեպի Ադրբեջան ոչ միայն ռազմական բեռների, այլ նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամներ տեղափոխող թուրքական ինքնաթիռների առաջ, որնք երեկ եւս Թուրքիայից ակտիվորեն թռչում էին Ադրբեջան: Հիշելով հայ-վրացական տիեզերական մասշտաբի հարաբերությունների մասին Նիկոլի վստահեցումները, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ վրացիները հերթական անգամ մեզ այսպես դավաճանեցին: Թբիլիսին գոնե պետք է գիտակցեր, որ ինքը լրջագույն խնդիրներ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այդ թվում՝ հարավ-արեւելքից Թուրքիայի, հարավ-արեւմուտքից՝ Ադրբեջանի համակողմանի անեքսիայի տեսքով, որը արդեն հասել է սահմանային բախումների մակարդակ: Նաեւ, որ հենց իրենց ուղղությամբ կտեղափոխվի թուրք-ազերիական սեպը, եթե հանկարծ Հայաստանը կորցնի իր դիմադրողականությունը: Ու երբ, չնայած այս պարզ իրողություններին, վրացիները խաղի մեջ են մտնում թուրքական վեկտորով, իհարկե, հասկանալ է պետք՝ Թբիլիսիում կամիկաձենե՞ր են նստած, թե պարզապես այլ տարբերակ չունեն: Հասկանալու համար նաեւ չմոռանանք Սահակաշվիլու վերջին հայտարարությունը, թե ինքն Արցախը համարում է Ադրբեջանի տարածք: Իհարկե, Միշիկո Գալստուկակերիչի կարծիքն ամենավերջին բանն է, որը կարող է հետաքրքրել: Հիշեցնենք, որ կարողանանք ֆիքսել՝ թուրք-ազերիական թեւի օգտին են աշխատում ոչ միայն  վրացական գործող, այլ նաեւ՝ նախկին իշխանությունները: Իսկ այս երկուսի մեջ մեկ ընդհանրական բան, այնուամենայնիվ, կա. երկուսն էլ ծնկաչոք աղոթում են գլոբալ սորոսականության նկարի առաջ: Ճիշտ է, Սահակաշվիլին՝ ամեն օր, իսկ վրացական գործող իշխանությունները՝ գոնե երկու օրը մեկ, բայց մի քիչ պակաս սորոսածինությունը կոմպենսացվում է համեմատաբար բարձր խոցելիությամբ: Այսինքն, դիմացն ընտրություններ են, եւ որպեսզի չստանան «հեղափոխություն», պարտավոր են ջանասիրաբար ծառայել տերերին: Վերադառնանք Սահակաշվիլուն. այն, որ նրա հիշատակված հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ժամանակին Հայաստանում գլոբալ սորոսականության կարկառուն ներկայացուցիչ Բոլթոնի՝ «Հողեր՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձեւի կրկնությունը, կարելի է նկատել, եւ դա եւս պատկերացում է տալիս, թե ինչ թելով են թելվել վրացական գործող իշխանությունները եւս: Իսկ ի՞նչ է ասում Ալիեւը. «Կտաք հողերը, կլինի խաղաղություն»: Ու եթե սրան էլ գումարենք Էրդողան-Սորոս եղբայրական կապերը, ապա դժվար չէ կռահել, թե իրականում ինչ խաղ է ծավալվել Արցախի շուրջ: Իհարկե, այդ գլոբալ իրավիճակին ավելացնելով նաեւ  Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները:

 

ԲՈԼԹՈՆԻՆ ՉՄՈՌԱՆԱՆՔ

Այս իրավիճակում, թեեւ Հայաստանում դեռ ոմանք փորձում են թեժացնել տրամադրություններ, թե բա ուր են ռուսները (իսկ որ արեւմտյան շատ ավելի վտանգավոր դարձած սահմանը դեռ այդ ռուսների հաշվին է կայուն, դա պողոսաց դասին չի էլ հետաքրքրում), այնուամենայնիվ, եղավ չհերքված տեղեկատվություն, որ թեեւ վրացիները փակել են սահմանը, այնուամենայնիվ, Հայաստան ռազմական նշանակության թռիչքներ իրականացվում են: Իհարկե, մի փոքր երկար ճանապարհով՝ Կասպից ծովով եւ Իրանով, սակայն դա եւս հետաքրքիր եզրահանգումների տեղիք տալիս է: Նախ հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում էր Իրանի արտգործնախարարը, որի քննարկումները Լավրովի հետ թեեւ լայնորեն չլուսաբանվեցին, սակայն որոշ հետաքրքիր դրվագներ շրջանառության մեջ հայտնվեցին: Սակայն ավելի պերճախոս էր  հանդիպմանը զուգահեռ անցկացված ռուս-իրանական համատեղ զորավարժանքները, եւ այս ողջ իրավիճակը հերթական անգամ հաստատեց ՌԴ-Իրան ռազմավարական-ռազմական կապերի մակարդակը: Եվ վերադառնալով Արցախի շուրջ ձեւավորված այս մեծ խաղին` կարելի է նաեւ հիշեցնել, որ այն ժամանակ Բոլթոնն առանց թաքցնելու էր ընդգծում, որ իր «Հող՝ խաղաղության դիմացը» առաջին հերթին պետք է դիտարկել` որպես ռուս-իրանական այդ ռազմական-ռազմավարական կապերին հարվածող մեխանիզմ: Ի դեպ, չմոռանանք նաեւ, որ «Դուշանբեի վերելակը», որից հիմա Նիկոլը փորձում է տարբեր հնարքներով ձերբազատվել, շարժման մեջ մտավ հենց Բոլթոնի այդ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցին զուգահեռ: Ի դեպ, վերջին օրերի Նիկոլի պահվածքն արդեն իսկ սկսել է հարցեր առաջ բերել: Այսպես, նախ բավականին հուզական ճառ կարդաց ԱԺ-ում՝ մեկ մեկնաբանման կարոտ միտք հնչեցնելով, թե անգամ պարտությունն ինքը կհամարի հաղթանակ: Ապա նորից մեկնաբանության կարոտ մնացած հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, ու գրեթե անմիջապես էլ սկսեց Դուշանբեի հետ կապված միայն հարցեր առաջ քաշող մեկնաբանություններ շրջանառության մեջ  դնել: Դրան էլ  հաջորդեց մեկ-երկու այլ ֆեյսբուքյան հաղորդագրություններ, մեկ-երկու արտաքին այլ կապ: Իսկ թե ի՞նչ է անում նա, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, առնվազն տեսանելի չէ: Եվ այս ֆոնին լիակատար հակադրություն էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քայլերը, ով մի կողմ թողնելով մարտի 1-ի գործով հերթական նիստը, այլ մեղադրյալների հետ միասին գնաց Արցախ: Արդյունքում, այս պահին Արցախում է գրեթե ողջ հին գեներալիտետը, այդ թվում` իրար հետ քանիցս լեզվակռվի մեջ մտած Վիտոն ու Սամոն՝ Բալասանյանն ու Բաբայանը՝ Արցախի առաջին պատերազմների ժամանակների նախագահ Քոչարյանի հետ միասին: Հետաքրքիր իրավիճակ է ստացվում, առավել եւս, որ սրան, անշուշտ, պետք է ավելացնել նաեւ Պուտինի հետ Քոչարյանի հայտնի կապերի հանգամանքը:

ՀԻՆ ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱՎԱՔՎԵՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Մեկ ուշագրավ դրվագ եւս. նախագահ Արայիկ Հարությունյանը եւս այն պահին, երբ հին գեներալիտետը հավաքվեց Արցախում, բավականին «տարօրինակ» սկսեց իրեն պահել: Այսպես, նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ¥ով հազիվ թե առանց հանձնարարականի գործեր», հանկարծ բառացիորեն «վրաերթի ենթարկեց» Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին՝ նրա այն հայտարարության համար, թե՝ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին: Ըստ Պողոսյանի. «Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսեւորել...»: Իսկ Տողանյանը, չմոռանանք, Հայաստանի համար ամենակարեւոր. ավելին՝ բախտորոշ ուղղություններից մեկում՝ ՌԴ-ում ԱԳ նախարար Մնացականյանի ենթական է, Նիկոլի ենթակայի ենթական: Եթե նրանից դժգոհություն կար, Արցախի նախագահը կարող էր զանգահարել Նիկոլին եւ բողոքները հայտնել: Բայց ոչ, բողոքը հրապարակային է, իսկ դա նշանակում է, որ այն ուղղված է նաեւ Տողանյանի ղեկավարությանը: Ընդ որում, կարելի է կարդալ նաեւ ասվածի տողատակային իմաստը՝ «Պարոն  դեսպան, այդ դու չէ, որ պետք է որոշես, թե ՀԱՊԿ-ից, այսինքն՝ ՌԴ-ից օգնության սպասենք, թե՝ չէ, քանի որ Քոչարյանը շատ ավելի ծանրակշիռ հնարավորություններ ունի Մոսկվայում»:

Ընդ որում` նկատենք, որ Տողանյանի նման հայտարարությունն իրոք տարօրինակ է, քանի որ այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու բոլոր պատճառներն ունի: Նախ, ֆիքսվել է, որ պատերազմը ոչ թե Ադրբեջանի, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ է, իսկ Թուրքիայից Հայաստանին պաշտպանելու պարտավորություն ՌԴ-ն ունի: Երկրորդը. անգամ հեղինակավոր «Reuters» գործակալությունը հիմնավորեց, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել ահաբեկիչ-գրոհայինների: Իսկ մինչ այդ նույնն էր ասել նաեւ նույն Տողանյանը: Այսինքն, հայկական ուժերն այսօր գործ ունեն նաեւ միջազգային ահաբեկչության հետ, իսկ ահաբեկիչների դեմ պայքարը ՀԱՊԿ-ի հիմնական գործառույթներից մեկն է: Երբ դա ասելով, Տողանյանը հրաժարվում է ՀԱՊԿ-ին դիմելուց, դա իրոք տարօրինակ է, եւ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Առավել եւս, որ դա նաեւ Մոսկվայի համար է լուրջ պառճառ՝ արցախյան այս պատերազմին միջամտելու համար: «Ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ» ասվածը, թերեւս, նաեւ այս կարեւորագույն դրվագին է վերաբերում, թեեւ Տողանյանը նաեւ պետք է հետագայում բացատրի, թե ինչու է այդպիսի վարքագիծ դրսեւորել: Չնայած, Թուրքիան ինքը առիթ տվեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ մեր երկրի տարածքում հարվածելով հայկական ինքնաթիռին: Չնայած, սա կարող է լինել նաեւ ներկա իրավիճակում Ալիեւին նահաջի ամեն մի մտքից ետ կանգնեցնելու Էրդողանի մի վերջին քայլը: Հաշվի առնելով, որ այն ծայրահեղ ռիսկային է: Նախ, ինչքան էլ հերքեն, սակայն օդային ամեն մի նման գործողություն հստակ ֆիքսվում է: Եվ երկրորդը, Հայաստանի օդային տարածքը արտաքին նման հարվածներից պաշտպանելը ՀՀ-ում գործող ռուսական ռազմաբազայի ֆունկցիաներից է, այսինքն այս դեպքում հարվածը նաեւ հենց ռազմաբազային է ուղղված...

Այսքանով հանդերձ նկատենք, որ պակաս տարօրինակ չէ նաեւ մեր տեղական սորոսածինների, ապա նաեւ՝ «ոչ մի թիզ հող» գոռացող հայտնի «հերոսների» վարքագիծը. ինչո՞ւ այս պահին խրամատում չեն...

Չնայած, այս ամենը պատերազմից հետո պարզելու հարցեր են, որի հաղթական, եւ որ ոչ պակաս կարեւոր է, արագ ավարտի վրա արդեն վստահ ենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода