ՍԻՄ-ը եւ «Ղրիմի բարեկամների» ակումբը Արցախի հետ են Ֆրանսիայում հնարավոր է մեկ ամսով կարանտին մտցվի ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ–ԼԵՅՏԵՆԱՆՏ ԽԵՅՐՈՒԼԼԱ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՆ Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչի ТУ-154 ՕԴԱՆԱՎԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ Ոսկու գինը դանդաղ ընկնում է Նավթն էժանանում է ԱՄՆ-ում պաշարների աճի սպասումների ֆոնին Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղ


ԱՌԵՐԵՍՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ

Վերլուծություն

Թեեւ դաժան է հնչում, սակայն պատերազմը, բազում արհավիրքներ բերելով հանդերձ, ունի մեկ պոզիտիվ կողմ: Այն է` ուղեղների վրայից ակնթարթորեն թափում է ժանգը, անկախ դրա շերտի հաստությունից: Դրա ականատեսն եղանք այս 3 օրերի ընթացքում` երկուսուկես տարում անթիվ քարոզչական ռեսուրսներ են օգտագործվել, վիթխարի սորոսական եւ այլ օտար փողեր են ներդրվել, որպեսզի մեր ժողովուրդը պառակտվի, որպեսզի աղճատվի մեր ազգային նկարագիրը, ատելության միլիոնավոր սերմեր են ցանվել, սակայն այդ ամենն անէացավ, ինչպես անէանում է ժանգը ուժեղ քիմիական ռեակտիվի հետ առնչվելով:

 

ՊՐՈՔՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԱԼԸ

Բաքուն, Անկարան եւ նրանց թիկունքում կանգնած անդրազգային կենտրոնները մեծ խնամքով նախապատրաստել էին Հայոց պետականության կործանման եւ պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու սցենարը: Նույնիսկ ըստ նախօրոք գծված պլանի ժամ առ ժամ քարոզչամիջոցներով ազդարարում էին, թե ինչ դիրք կամ բնակավայր են իբր թե գրավել: Առավել քան վստահ էին, որ Արցախի քաղաքներն ու գյուղերը բարբարոսաբար ռմբակոծելուց հետո քաղաքացիական բնակչությունը խուճապի կմատնվի, իսկ զորքի դիմադրությունն արագորեն կկոտրվի, ամեն ինչ կվերածվի զորքի եւ բնակչության խառը փախուստի, ու արդյունքում հայերն աղիողորմ կաղաչեն խաղաղություն` թուրքի թելադրած պայմաններով, իրենք էլ կորոշեն` թույլ տա՞լ հայերին ապրել թանգարանային նմուշի կարգավիճակով, թե՞ այնուամենայնիվ ավարտի հասցնել 1915-ին կիսատ թողածը: Ռազմական փորձագետների խոսքով, ոսոխը շատ լավ ուսումնասիրել էր 2016-ի քառօրյա պատերազմում իր կողմից թույլ տված բոլոր սխալները, նաեւ առավելագույն բարենպաստ պահ էր ընտրել պատերազմը սկսելու համար: Բոլոր հաշվարկներով, շատ արագ պիտի ստացվեր, բայց չստացվեց, եղավ հակառակը: Արցախի նախագահի խոսքով. «Տանկերով գալիս են, խփում ենք, վառվում են... Խփում ենք, վառվում են... Ոչ հաշվում ենք` քանի հատ ենք խփել, ոչ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գան»: Ի դեպ, գրեթե բոլորն են կորցրել թուրքի զինտեխնիկայի եւ լեշերի հաշիվը: Արայիկ Հարությունյանը շեշտում է` հայրենիքի պաշտպանները մինչեւ վերջ կանգնած են լինելու: «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի: Կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ` Թուրքիայի: Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Հորադիզը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ»: Թե ինչ պատկեր է մեր երկրում` Երեւանից սկսած, ամենախուլ գյուղով  վերջացրած, տեսնում ենք բոլորս: Ինչո՞ւ եղավ այդպես, ինչո՞ւ չաշխատեցին կատարելության հասցրած ռազմաքաղաքական եւ հոգեբանական տեխնոլոգիաները, ինչո՞ւ չաշխատեց ռեսուրսների մանրակրկիտ հաշվարկը: Չաշխատեց, որովհետեւ այդ ամենը բախվեց հազարամյակների գենետիկ հիշողությանը: Բախվեց այն երեւույթին, որը կոչվում է կոլեկտիվ բանականություն: Որը կարճ կոչվում է հայի գեն: Եվ որն այդքան ատում եւ ծաղրում են կասկածելի ծագում ունեցողները: Իսկ այսօր նրանք բնազդաբար  սսկվել են: Հասարակ օրինակ` քաղաքագետ Արա Պապյանը փորձեց ցինիկաբար ծաղրել համացանցը հեղեղած #Հաղթելու_ենք կարգախոսը, եւ ստացավ ցասումնալից գնահատականների հեղեղ:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ

Ինչպես արդեն առիթներ ունեցել ենք մատնանշելու, շատ ու շատ ընդդիմադիրներ մեկնել են ռազմաճակատ: Իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց ռեսուրսներն օգտագործում են` ռազմաճակատին եւ պետականությանն օգտագործելու համար: Գործի են դրել իրենց կապերն ու հնարավորությունները, իրենց ուսերին են վերցրել թշնամու դեմ տեղեկատվական-հոգեբանական պատերազմի շատ զգալի մասը: Յուրաքանչյուրն իրագործում է այն, ինչ հրապարակել էր իր հայտարարությունում: Այսպես, Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով իրենց դեմ դատավարությունը, մեկնել են Արցախ,այդտեղ եմ մեկնել նաեւ երկրորդ նախագահի բազում աջակիցներ: Սերժ Սարգսյանը մշտական օպերատիվ կապի մեւ է իր մարտական ընկերների հետ, շատ ՀՀԿ-ականներ նույնպես մեկնել են ռազմաճակատ, իսկ կուսակցությունն ակտիվորեն օգտագործում է իր միջազգային կապերը` բարենպաստ ընթացք տալու արտաքին քննարկումներին, եւ մասնավորապես դրա եվրոպական արդյունքները կարելի տեսնել կոնկրետ բանաձեւերի տեսքով: ՀՅԴ-ի ջոկատները տեսանելի են բոլորին` շնորհիվ իրենց դրոշների, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության տղամարդիկ նույնպես մեկնել են ռազմաճակատ, եւ այլն...

Իրավապաշտպան,Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն էլ կարեւոր բան է արձանագրում. «Եթե տեսնում եք, որ թշնամին անընդհատ դիմում է տեղեկատվական դիվերսիայի մեծաքանակ միջոցների (ինչպես այսօր), ուրեմն նրա գործերը իրական ռազմաճակատներում լավ չեն: Ուրեմն թշնամին ստիպված է դիմել տեղեկատվական դիվերսիաների իրական ռազմաճակատում ստացած ջարդը «փոխհատուցելու» համար: Հետեւապես վայրկյան անգամ չենք մոռանում տեղեկատվական պատերազմի «ոսկե կանոնը»` վստահել միմիայն հայկական պաշտոնական տեղեկատվությանը»:

Այսպիսով, ընդդիմադիրները բարեխղճորեն կատարում են հայի եւ ՀՀ քաղաքացու իրենց պարտքը, ներքաղաքական օրակարգերն էլ մի կողմ են դրել: Ինչպես դիպուկ ասել էր ռազմական փորձագետ Կարեբ Վրթանեսյանը` «Разбор полётов» կանենք հաղթանակից հետո»:

 

ՍԱԿԱՅՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԴԵՆ ՉԻ ՆԵՏՎԵԼ

Իսկ հիմա տեսնենք, թե ինչով է զբաղված Օրբելու վրա գտնվող հայտնի պետական ՊՈԱԿ-ը` իր վիթխարի ռեսուրսներով: Բացի միասնական տեղեկատվական կենտրոնի որոշակի աշխատանքից` այլ օգտակար գործունեության մեջ չի նկատվել: Ավաղ, չենք տեսնում ՊՈԱԿ-ի տեղեկատվական կռիվն արտաքին թշնամու դեմ: Փոխարենը Ֆեյսբուքը հեղեղված է Նիկոլի «լայքահավաք» խմբերով, որոնք տեղեկատվական ճակատում ոչ միօգուտ չեն բերում: Եվ ամենատհաճը` չի դադարեցվել «ֆեյքերի ֆաբրիկայի» քայքայիչ աշխատանքը, որն ատելության սերմեր է ցանում Նիկոլի հեր ոչ համակարծիք մարդկանց դեմ: Քաղաքագետ Միհրան Հակոբյանն էլ ցավով արձանագրում է, որ Նիկոլը «Սաֆարյան Սծյոպիկին է մեյդան գցել, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանին պախարակի: Այս օրհասական պահին մենք ինչքան լռում ենք, այս թյուրիմիցությունների բերանում այնքան լեզու է հայտնվում»:

Բայց մի կողմ թողնենք ստյոպիկներին եւ տեսնենք, թե ինչով են զբաղված իշխանական պատգամավորները: Մի քանիսը հարմարավետ աշխատասենյակներից պաթետիկ կոչեր են տարածում, սակայն մեծամասնությունը... չի անում ոչինչ: Գոնե ԲՀԿ-ի ավագանիներից օրինակ վերցնեին ու գնային ռազմաճակատ, բայց չեն անում: Ի դեպ, լավ եմ հիշում 1990-ի ընտրված Գերագույն խորհուրդը` բավականին շատ էին այն պատգամավորներն, ովքեր համատեղում էին օրենսդիր աշխատանքը մարտական գործողություններին մասնակցելու հետ,սակայն այս կոնտինգենտը,նման է, միայն համազգեստով սելֆի անել գիտի: Ինչեւէ, հանգիստ թողնենք պատանի օրենսդիրներին, հուսանք` գոնե չեն խանգարի: Սակայն մտահոգիչ է Նիկոլի հրապարակային պահվածքը: Հարցազրույցը հարցազրւյցի հետեւից է տալիս արտերկրյա ԶԼՄՆ-ներին, նաեւ Հ1-ով հանդես եկավ: Բովանդակությունը` մեծ մասը հայրենասիրական է, քիչ է տարբերվում ռազմիկ նախագահների բառապաշարից, բայց մեջը անպայման խցկում է այն բանաձեւը, թե լուծումը պետք է բավարարի «Հայաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին եւ Արցախի ժողովրդին»: Իրավիճակին բացարձակ ոչ համարժեք բանաձեւ, որից քաղաքացիները, մեղմ ասած, դժգոհում են...

Սակայն ամենակարեւորը` ունենք ռազմական դրություն, հետեւաբար` բանակի փաստացի իշխանություն: Իսկ Արցախում իրար հետ համախմբվել են հին եւ նոր մարտական գեներալները, ինչը վստահությամբ է լցնում ամեն հայի հոգին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՍԻՄ-ը եւ «Ղրիմի բարեկամների» ակումբը Արցախի հետ ենՖրանսիայում հնարավոր է մեկ ամսով կարանտին մտցվիԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ–ԼԵՅՏԵՆԱՆՏ ԽԵՅՐՈՒԼԼԱ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՆԿանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային ՂարաբաղըԻրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսովՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչիТУ-154 ՕԴԱՆԱՎԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՌԻՉՔԸՈսկու գինը դանդաղ ընկնում էՆավթն էժանանում է ԱՄՆ-ում պաշարների աճի սպասումների ֆոնինԱյսօր միասնական ուժերը պետք է լարել հաղթելու և հաղթանակով հասնելու խաղաղությանՖրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղԹուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը«Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումըԱթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ«Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակելԹուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное ОбозрениеՍիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածներիԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետՈրոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետԻդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 82 651 է, մահվան դեպքերինը՝ 1595Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ)Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾՔվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը չկայացավReuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ․ ՊՆ մամուլի խոսնակ«Դոնալդը մարտիկ է»․ Մելանյա Թրամփը հանդես է եկել ամուսնու աջակցությամբՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերինԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունըՀոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման և այլ գործընթացներMcDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումներըՔրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»Կյանքից անժամանակ հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ անվանի դասախոս Սարգիս ՄխիթարյանըԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo-ի` Էրդողանի ծաղրանկարին«Ժողովուրդ». Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքինԷրդողանը փորձում է Լեռնային Ղարաբաղից սկսելով՝ կայսրություն ստեղծել«Փաստ». Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը«Հրապարակ». Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով«Հրապարակ». Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման մասինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՊուտինը հիշեցրել է մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՉԼ. Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Լայպցիգին», «Ռեալը» խաղաց ոչ-ոքի. այլ արդյունքներ Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Պաշտոնական. Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода