Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք


Սա հակառուսական նախագիծ է, ինչը մեր ռուս գործընկերները մեզնից լավ են հասկանում. Աբովյան

Նորություններ

ՀՀ Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել եւ միաձայն ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ  խորհրդարանական բոլոր ուժերի` «Իմ քայլը»,  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հեղինակած` «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

– Պարոն Աբովյան, հայտարարության նախագծի վերաբերյալ Ձեր խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից հարց բարձրացեց, թե ինչու տեքստում տեղ չի գտել կետ, որով դիմում ենք մեր ռազմավարական գործընկերներին: Չէ որ մինչեւ այս պահը որեւէ կոշտ արձագանք դեռ չի եղել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի կողմից...

– Եկեք առայժմ չքննարկենք Ռուսաստանի գործողությունները, որովհետեւ մի փոքրիկ գաղտնիք բացեմ` մեր ռուս գործընկերները շատ ակտիվ աշխատում են: Այլ հարց է, որ հնարավոր է այն չի հանրայնացվում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս գործընկերներին: Թերեւս այսքանը, թույլ տվեք չմանրամասնեմ:

– Նախագծի քննարկման ժամանակ Ձեր խմբակցության պատգամավորները պնդում էին, որ պետք է օրակարգ բերել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը: Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» հանդես չի գալիս համապատասխան օրենսդրական նախագծով:

– Ինչպես բազմաթիվ անգամ նշել է պարոն Ծառուկյանը, Արցախի հիմնախնդրի հարց գոյություն չունի, այլ գոյություն ունի անկախ Արցախ, որի միջազգային լեգիտիմիզացիայի խնդիր կա: Այո, ինչպես տեսնում եք, քննարկումները գնում են, բայց թույլ տվեք այս պահին հաշվի առնելով դիվանագիտական լռության օրենքները` առայժմ ոչինչ չմանրամասնենք: Միայն կարող եմ ասել, որ մեր պնդումները պարոն Ծառուկյանի հայտարարությունների կոնտեքստի մեջ են: Նա միշտ ընդգծել է, որ միակ տարբերակն Արցախի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան է, դրանից հետո կտեսնենք` ինչ կլինի:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ հայտարարել է, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան, քանի որ մեր դեմ օգտագործվում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքներն ու տեխնիկան: Ինչո՞ւ է ռազմական գործողություններին թուրքական մասնակցության մասին լռում միջազգային հանրությունը:

– Թույլ տվեք հիշեցնեմ շուրջ երկու ամիս առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իմ եւ մեր գործընկերների կողմից հնչեցված բոլոր այն փաստարկները եւ անհանգստությունները, որ Թուրքիան արդեն իսկ ուղղակի ներգրավվել է գործընթացի մեջ: Սա մենք կանխատեսում էինք, եւ մեզ համար բնավ զարմանալի չէ, որովհետու Թուրքիան, լինելով պանթուրանական նախագծի հիմնական հեղինակը, իր «պուճուր» եղբայր Ադրբեջանին օգտագործում է այդ նախագիծն առաջ մղելու համար: Թուրքիան ուզում է ստեղծել ռազմական լարվածություն, ընդլայնել պանթուրանական գոտին եւ հետագայում միավորվել Ադրբեջանին: Սա շատ ուժեղ վտանգ է ոչ միայն Հայաստանի համար, այլ հիմնականում հակառուսական նախագիծ է: Եվ կարծում եմ` մեր ռուս գործընկերները մեզնից լավ են հասկանում:

– Ռազմական գործողություններից, ըստ էության, անմասն չէ նաեւ Իսրայելը, որը զինում է Ադրբեջանին: Իսկ մենք մի քանի ամիս առաջ Իսրայելում բացեցինք դեսպանություն, ինչի հետեւանքով կարող են լարվել մեր հարաբերությունները Իրանի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` մենք, իսկապես, շտապեցինք` Իսրայելում դեսպանություն բացելով: Ինչ վերաբերում է Իրանին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շփվել է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, շատ ակտիվ դիվանագիտական կապեր կան իրանցի քաղաքական վերնախավի հետ: Մենք պատերազմի մեջ ենք եւ, ցավոք, չեմ կարող  բացահայտել բոլոր մեր գործողությունները:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ արցախա-ադրբեջանական սահմանին, իրավիճակի սրմամբ պայմանավորված, Ուկրաինայի միջազգային ավիաուղիները չեղարկել էին նախատեսված թռիչքը դեպի Երեւան:

– Կարծում եմ` այս հարցով պետք է դիմենք ուկրաինական կողմին: Կպարզաբանենք եւ կասենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ«ԵՍ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода