Ֆրանսիայում հնարավոր է մեկ ամսով կարանտին մտցվի ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ–ԼԵՅՏԵՆԱՆՏ ԽԵՅՐՈՒԼԼԱ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՆ Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչի ТУ-154 ՕԴԱՆԱՎԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ Ոսկու գինը դանդաղ ընկնում է Նավթն էժանանում է ԱՄՆ-ում պաշարների աճի սպասումների ֆոնին Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղ Թուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը


ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ, ՇՈՈՒՄԵՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ

Վերլուծություն

Միայն դու էիր պակաս: Էրդողանը կոչ է արել հայ ժողովրդին դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ եւ պայքարել իր ապագայի համար: Երեւի 1920 թվականի իրադարձությունների համը թուրքերի բերանին է մնացել` այն ժամանակ այդպիսի կոչերը նպաստել էին բանակի քայքայմանը եւ արդյունքում առանց դիմադրության հանձնվել էր Կարսի անառիկ ամրոցը: Սակայն 2020 թվականի հայ ժողովուրդը 1920 թվականի հայ ժողովուրդը չէ, իսկ այժմյան ընդդիմությունը հայրենասիրական է, ի տարբերություն 1920-ի «ինտերնացիոնալիստների»: Հիմա այդպիսի «կտերը» չեն անցնում:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՐՈՔՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է

Այդ առնչությամբ քաղաքագետ Արթուր Ղազինյանն արձանարում է. «Ոչ մեկի համար աղտնիք չէ, որ Թուրքիայի նախաահը չի կարող դիմել Հայ ժողովրդին, իսկ այդպիսի փորձի դեպքում այն կառաջացնի տրամածորեն հակառակ էֆեկտ: Այդ մասին Էրդողանը չէր կարող չիմանալ եւ անելով այդ հայտարարությունը, նա անուղղակիորեն ապահովել է կոնսոլիդացիա Հայաստանի իշխանության շուրջ: Իսկ թե ինչի համար է Էրդողանին պետք իր շուրջը ժողովրդին կոնսոլիդացրած իշխանություն, կփորձենք հասկանալ պատերազմի հաղթական ավարտից հետո: Մինչ այդ պետք է արձանարել, որ Էրդողանի այս հայտարարությունը լրջաույն զենք կարող էր դառնալ իշխանության ձեռքին` քաղաքական ընդդիմությանը որպես «Էրդողանի կոչին հետեւող» պիտակավորելու համար, ինչը, ի պատիվ նախ մեզ` քաղաքական ընդդիմության, ապա իշխանության, դեռեւս կիրառության մեջ չի դրվել»:

Հիշենք նաեւ մինչ այդ Էրդողանի «կրտսեր եղբայր» Ալիեւն էր արտահոսք տվել, թե ինչ էին պայմանավորվել Նիկոլի հետ Դուշանբեի չարաբաստիկ վերելակում: Դա անխուսափելիորեն պիտի տաներ դեպի հանրային ընդվզում, սակայն ընդդիմադիր «ծանրքաշայինները»` ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին շտապում արագացնել այդ ալիքը եւ գլխավորել այն: Թե ինչու չէին շտապում` հասկանալի է դառնում հիմա, եւ որպես բազմափորձ պետական եւ քաղաքական այրեր իրենք վարվել են միանգամայն հեռատես: Կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվեր, եթե այն ագրեսիան, որն սկսեց Բաքուն սեպտեմբերի 27-ի լուսաբացին, հանկարծ համընկներ փողոցային ցույցերի «պիկի» հետ: Եվ Ադրբեջանի ձեռքերով Հայաստանի դեմ սանձազերծած Թուրքիայի պրոքսի պատերազմը (իսկ որ դա այդպիսին է, ակնհայտից էլ ակնհայտ է) մեկնարկեց առանց առավելագույն բարենպաստ պայմանների: Այդ պատճառով է հիմա Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հիստերիկ ճչում, թե անգամ Ռուսաստանի հավանական միջնորդական ջանքերի պարագայում թրքությունը կանգ չի առնի, եւ պատերազմը կավարտի Զանգեզուրում, պանթուրանական «միացման» հաղթանակով: Արդեն հասկացել են, որ ձախողվել են: Արցախի բնակավայրերի բարբարոսական հրետակոծությունները չհանգեցրին արցախցիների խուճապի եւ հուսալքության: Բանակն էլ արժանի ձեւով դիմագրավեց թուրք հրոսակների հարձակումներին, եւ արդյունքում ռազմական գործողությունների առաջին օրը Բաքուն կորցրեց իր մարտական տեխնիկայի գրեթե 10%-ը: Իսկ թուրքերի կենդանի ուժի կորուստները շուրջ 10 անգամ գերազանցում են մեր զինուժի կորուստները: Հայաստանի Հանրապետությունում էլ, պարզվեց, քաղաքացիների մարտական ոգին բարձր է: Հենց Հնչեց «ռազմական դրություն» բառակապակցությունը, զինկոմիսարիատներում գոյացան հերթեր եւ խցանումներ, մարդիկ չսպասեցին էլ, որ իրենց կանչեն, եւ կամավորների հոսքը չզիջեց 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: Արցախում էլ նույն պատկերն է: Արցախի նախագահի վկայությամբ. «Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաեւ Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: Այսօր, քան երբեւէ հզոր ենք` մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ»: Թեեւ հասկանալի պատճառներով ստույգ տվյալներ չկան մարտական գործողությունների մանրամասներից, սակայն նման է, որ թուրքը շան ծեծ է ուտում: Դրա վկայությունն է միջազգային մակարդակի պոռնկալացը` կողմերին ուղղված անհապաղ խաղաղության կոչերով: Երեւի խոշոր խաղացողները հաշվարկներ ունեին` հայերին ու Հայաստանը որպես մանրադրամ զոհաբերելու իրենց ծրագրերում, սակայն հայը զոհ դառնալու փոխարեն կռվեց:

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ

Թեեւ ընդդիմադիր ակտիվիստները դեռեւս մի քանի օր առաջ անհամբեր սպասում էին, թե երբ են դուրս գալու փողոց, սակայն պատերազմն ամեն ինչ փոխեց, եւ այժմ շատերը մեկնել են ռազմաճակատ: Ներքաղաքական հարցերի լուծումը հետաձգվեց մինչեւ հաղթանակ, իսկ այժմ ընդդիմադիրների բոլոր ջանքերն ուղղված են բանակին եւ ռազմաճակատին օգտակար լինելու գործին: Սկսենք «ծանրքաշայիններից»: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: Ադրբեջանը` Թուրքիայի անթաքույց քաղաքական եւ ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով: Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը: Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը: Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու եւս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ., միահամուռ ուժերով ջաղջախենք թշնամուն»: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն արտահայտված է ՀՀԿ հայտարարությունում, մասնավորապես. «Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը` կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլեւս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաեւ ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում` փորձառությունն ու դիվանագիտկան կապերը` սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին»:

Առանձին հայտարարություններով հանդես եկան ՍԻՄ-ը (հայտարարության տեքստը` էջի ներքեւի մասում եւ iravunk.com կայքում), ՀՅԴ-ն, «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները... Նաեւ 14 ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններ որպես ազգային միասնության խորհրդանիշ հրապարակեցին միասնական տեքստ, որը նույնիսկ ողջունվեց ՔՊ-ի կողմից: Կարճ ասած, ընդդիմությունը հեռու է «իշխանություն ամեն գնով» կարգախոսից: Հայրենիքն ավելի թանկ է:

ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՈՒՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նիկոլ Փաշինյանի կողմից ռազմական դրության եւ զորահավաքի հայտարարությունից հետո, բնականաբար, գումարվեց ԱԺ հատուկ նիստ: Սակայն փոխանակ արագ եւ ուս էության քննարկեն ռազմական դրության հարցը, ինչը պատշաճ կլիներ պատերազմի պայմաններին, ծավալվեց երկարաշունչ պոպուլիստական ներկայացում, որի ընթացքում բազում պատգամավորներ «միավորներ հավաքելու» ամոթալի գործով էին զբաղված: Ինքը Նիկոլն էլ հնչեցրեց հետեւյալ տարակուսելի արտահայտությունը. «Եկեք պայմանավորվենք մի բան` ինչ էլ լինի` մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»: Առնվազն մտահոգիչ է` ցանկացած պարագայում «անմեղ» տեսք ունենալու պոպուլիստական մոտեցումը: Գումարած դրան` մենք վաղուց մինչեւ կոկորդներս կուշտ ենք «բարոյական հաղթանակ» կոչվող անհեթեթությամբ...

Իսկ հաջորդ օրն առավել տարորինակ շոումենական արար էր: Նիկոլը ցուցադրեց Հ1-ի Պետրոսի հետ իր հարցազրույցի մի հատված, ուր արդարանամ էր, թե Ալիեւի հետ ոչ մի վատ բան չի պայմանավորվել, Ալիեւը սուտ է խոսում... Եվ դա` բախտի բերմամբ իր ձեռքում հայտնված գլխավոր գերագույն հրամանատարի պարտականությունները կատարելու փոխարեն: Բայց բարեբախտաբար, ռազմական դրության պայմաններում փաստացի իշխանությունը գտնվում է բանակի ձեռքում` անկախ նրանից, թե ինչ է գրված Սահմանադրության եւ օրենքների մեջ: Իսկ դա վստահություն է ներշնչում, որ նաեւ ազգավնաս ստվերային որեւէ խաղ չի աշխատի: Երբ խոսում են թնդանոթները, շոումենները լռում են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ֆրանսիայում հնարավոր է մեկ ամսով կարանտին մտցվիԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ–ԼԵՅՏԵՆԱՆՏ ԽԵՅՐՈՒԼԼԱ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՆԿանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային ՂարաբաղըԻրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսովՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչիТУ-154 ՕԴԱՆԱՎԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ՎԵՐՋԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԹՌԻՉՔԸՈսկու գինը դանդաղ ընկնում էՆավթն էժանանում է ԱՄՆ-ում պաշարների աճի սպասումների ֆոնինԱյսօր միասնական ուժերը պետք է լարել հաղթելու և հաղթանակով հասնելու խաղաղությանՖրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղԹուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը«Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումըԱթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ«Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակելԹուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное ОбозрениеՍիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածներիԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետՈրոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետԻդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 82 651 է, մահվան դեպքերինը՝ 1595Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ)Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾՔվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը չկայացավReuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ․ ՊՆ մամուլի խոսնակ«Դոնալդը մարտիկ է»․ Մելանյա Թրամփը հանդես է եկել ամուսնու աջակցությամբՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերինԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունըՀոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման և այլ գործընթացներMcDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումներըՔրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»Կյանքից անժամանակ հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ անվանի դասախոս Սարգիս ՄխիթարյանըԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo-ի` Էրդողանի ծաղրանկարին«Ժողովուրդ». Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքինԷրդողանը փորձում է Լեռնային Ղարաբաղից սկսելով՝ կայսրություն ստեղծել«Փաստ». Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը«Հրապարակ». Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով«Հրապարակ». Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման մասինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՊուտինը հիշեցրել է մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՉԼ. Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Լայպցիգին», «Ռեալը» խաղաց ոչ-ոքի. այլ արդյունքներ Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Պաշտոնական. Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնիցՉԼ. «Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Ինտերն» ու «Շախտյորը» խաղացին ոչ-ոքի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода