ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել «Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել «Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ճի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին Համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավար Ի՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու Փաշինյանը


«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՏԱԼ» «ԴՈՍՅԵԻ» ԱՂՄԿՈՏ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հասարակություն

Կրեմլյան քննադատ, ՌԴ ընդդիմադիր գործարար Միխայիլ Խոդորկովսկու հովանավորությամբ աշխատող «Դոսյե» կենտրոնի կայքը հրապարակմամբ էր հանդես եկել` այն ներկայացնելով, իբրեւ ՌԴ նախագահի Օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի գրասենյակի ղեկավար, ռուսական արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթուղթ: Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք հայ քաղաքական, հասարակական գործիչների անուններ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ որոշակի ծրագրեր են իրականացրել, սակայն նրանք ներկայացվում են որպես գաղտնի գործակալներ: Այդ շարքում է նաեւ «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

 

«ԲՈԼՈՐ ԱՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՄ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ Է»

– Պարոն Նիկողոսյան, անհանգստացա՞ծ եք վերոնշյալ հրապարակումից:

– Ինձ չի անհանգստացնում, ճիշտ հակառակը` ավելի ցանկալի կլիներ, որ մանրակրկիտ ուսումնասիրեին, եւ հանրությանը տեսանելի լիներ, թե 2008-2018 թվականին` նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ինչ հսկայական աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղված էին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը: Բոլոր այն ծրագրերը, որոնք ես իրականացրել եմ եւ այն պատվիրակությունները, որոնց ուղեկցել եմ, եւ մասնակցել են պաշտոնական բացման արարողություններին, ինձ համար հպարտանալու առիթ է: Այդ ծրագրերն ուղիղ նվիրված են եղել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական, մշակութային եւ տնտեսական համագործակցության էլ ավելի խորացմանը, բխել են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, ինչը տարիներ շարունակ ողջունվել է ե՛ւ ՀՀ, եւ ՌԴ իշխանությունների կողմից:

– Ըստ Ձեզ` ո՞ւմ էր ձեռնտու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պաշտպանության դիրքերից հանդես եկող գործիչներին պիտակավորել` իբրեւ գործակալներ: Միգուցե, հենց հայաստանյան հակառուսական շրջանակնե՞րն են իրենց համար ոչ ցանկալի անձանց ցուցակ կազմել ու ուղարկել Մոսկվա:

– Չեմ կարող ասել, թե որտեղից է ուղղորդվում այդ տեղեկատվությունը, բայց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարեց, որ դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական: Սպասենք եւ կտեսնենք, թե ինչ գնահատական կտրվի, ըստ այդմ` ինձ թվում է` արդեն պարզ կլինի: Ամեն դեպքում, համարում եմ, որ հոդվածը, որը տեղ էր գտել վերոնշյալ լրատվական դաշտում, ամբողջությամբ ուղղված էր հայ-ռուսական հարաբերություններն ավելի սրելուն: Ովքե՞ր են անում, ի՞նչ ձեւով, ի՞նչ նպատակներ ունեն, թող ԱԱԾ-ն տա իր գնահատականը:

 

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

– ԱԱԾ տնօրենը նաեւ նշել էր, որ ազգային անվտանգության ծառայությունում կան անձինք, որոնք հրաժեշտ են տալու համակարգին, եւ այդ պրոցեսն արդեն սկսել է: Կարելի՞ է ասել, որ հնարավոր է` պարզապես, «Դոսյեի» հրապարակումն օգտագործում են, որպեսզի ՌԴ-ում կրթություն ստացած սպաներից ձերբազատվեն:

– Չեմ կարծում, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունն ուղղված էր ՌԴ-ում կրթություն ստացած պրոֆեսիոնալ, բարձրաստիճան սպաների աշխատանքից ազատմանը: Ասվածը չեմ ուզում դրա հետ կապել: Ուղղակի, այդ հայտարարությունից հասկացա, որ նաեւ ԱԱԾ-ն ունի կադրային խնդիրներ եւ որոշներից նպատակահարմար են գտնում ազատվել: Բայց սա իրենց ներքին խնդիրն է, եւ այս առումով որեւիցե ասելիք չունեմ:

– «Դոսյեի» հրապարակմամբ խիստ ոգեւորված վերլուծություններ են անում այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հենց իրենք են համարվել արեւմտյան գործակալներ: Սա առնվազն տարօրինակ չէ՞:

– Մենք հիմա գտնվում ենք շատ ծանր, լարված, շիկացած տարածաշրջանում եւ նաեւ ներքաղաքական պառակտված ժամանակաշրջանում: Ինձ թվում է` այս պահին շատ ավելի կարեւոր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն, եւ դրանք անմիջական կապված են Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության հետ: «Դոսյեի» հրապարակումը քննարկելու փոխարեն` թող խոսեն Էրդողանի եւ Ալիեւի 24-ժամյա ռազմատենչ հայտարարություններից եւ մտածեն վաղվա օրվա մասին: Եվ ընդհանրապես` առջեւում ձմեռ է, սոցիալական ծանր վիճակ է, ժողովուրդը չգիտի, թե ինչ է անելու, այս ամենը թողած` ինչպե՞ս կարելի է նստել եւ մտածել, թե ինչ-որ կայքում ով ինչ է հրապարակել: Նույն տրամաբանությամբ` կարելի է ուսումնասիրել, թե ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ Հայաստան էր եկել, ի՞նչ հանդիպումներ է ունեցել, ովքե՞ր էին իրեն աջակցում, որովհետեւ նրանք էլ, ուրեմն` ԱՄՆ-ի շպիոններն ու լրտեսներն են: Բայց այսպես ո՞ւր ենք գնում ու ինչի՞ ենք հասնելու: Իմ կարծիքով` սա չի բխում Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի շահերից:

– Կարծում եք` այս հրապարակմամբ փորձ է արվում հերթական հարվա՞ծը հասցնել հայ-ռուսական հարաբերություններին:

– Հայ-ռուսական հարաբերությունները երեկ եւ այսօր կամ 2018 թվականից չեն ստեղծվել: ՀՀ եւ ՌԴ ժողովուրդը միշտ էլ դարեր շարունակ եղել է բարեկամական եւ միասնական պայքար է մղել: Վստահ եմ, որ նույն ձեւով էլ կշարունակվի, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր եկել ու գնացել են, բայց այդ հարաբերությունները պահպանվել են: Իսկ այսօր այդ հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ, որը չի բխում ՀՀ եւ ՌԴ ժողովուրդների շահերից: Այդ ժողովուրդների կողմից ընտրված իշխանությունները պարտավոր են որդեգրել այն ուղղությունը, որը բխում է երկու ժողովուրդների շահերից: Հիմա, իրոք, հայ-ռուսական հարաբերություններում կան տարաձայնություններ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի հետեւանքով իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր նախկինում քննադատում էին ՌԴ-ին եւ ռուսաստանյան վարած քաղաքականությանը: Ու այդ մարդիկ այսօր, այսպես ասած, «նոր» Հայաստանի իշխանության բարձրագույն լծակներն են վերցրել իրենց ձեռքը: Դրա համար էլ դիսկոնֆորտ է առաջացրել Հայաստանի նոր եւ Ռուսաստանի իշխանությունների համար: Ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական ուժերի փոփոխմամբ` այն ընդհանրական տեսքի բերվի: Սա էլ կանցնի:

 

«ԴՈՍՅԵԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԽԱՌՆԱԿՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԷՐ ԿՐՈՒՄ»

– Ի՞նչ գիտեք Միխայիլ Խոդորկովսկու մասին, ում հովանավորությամբ գործում է «Դոսյե» կենտրոնի կայքը:

– Խոդորկովսկին ռուս միլիարդեր է, որը նախկինում եղել է խոշոր յուրացման համար դատապարտված անձ եւ սպանության մասնակից լինելու մեղադրանքով հետախուզման մեջ է գտնվել: Նա հիմա գործում է Ռուսաստանի իշխանությունների ընդդիմադիր դաշտում եւ ամբողջությամբ քննադատական սկզբունքներով է առաջնորդվում: «Դոսյե» կենտրոնը Խոդորկովսկու քաղաքական կուրսն է շարունակում եւ, բնականաբար, այս հրապարակումն էլ խառնակչական բնույթ կրող բազմերանգ ու բազմաշերտ հայտարարություն էր:

– Ու ՌԴ իշխանություններին դեմ հանդես եկող այս կասկածելի անձի կայքի հետ, եթե չասենք համագործակցում են հայաստանյան իշխանություններն, ապա առնվազն տո՞ւրք են տալիս այնտեղ տեղ գտած տեղեկատվությանը:

– Չէի ասի, թե հայաստանյան իշխանությունը փորձում է Ռուսաստանի ընդդիմության դաշտում գործող լրատվական կայքին տուրք տալ կամ համագործակցել: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ այստեղ քաղաքական որեւիցե ենթատեքստ չեմ ուզում տեսնել: ԱԱԾ տնօրենն ասել է, որ իրենք մտահոգված են այդ հրապարակմամբ, թող ուսումնասիրեն եւ եթե կգտնեն անուններ, որոնց իսկապես կարելի է նման կերպ պիտակավորել, ուրեմն` սա էլ բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից: Այստեղ ընդդիմության կամ իշխանության հետ չեմ փորձի կապ տեսնել:

 

«ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ»

– Դեռեւս մեկ տարի առաջ Թեհրանում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում գործակալներ կան: Ինչո՞ւ այդ հայտարարությունը` որպես հաղորդում հանցագործության մասին ԱԱԾ-ն չընդունեց եւ ուսումնասիրություն չանցկացրեց: Մի՞թե ռուս ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու կայքի հրապարակումն ավելի արժանահավատ կարող է լինել ԱԱԾ-ի համար, քան վարչապետի հայտարարությունը:

– Ինչո՞ւ չեղավ այն ժամանակ ուսումնասիրություն, հարցրեք այն մարդկանց, որոնք զբաղվում են դրանով: Ես ՌԴ պատվավոր քաղաքացի եմ եւ ապրում են Մոսկվայում: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, այդտեղ ապրում է իմ ժողովորդը, այդտեղ է իմ տունն ու ընտանիքը, եւ ես միայն ուրախանում եմ Հայաստանի լավ լինելով ու ամեն օր, ամեն ժամ մտահոգվում ցանկացած խնդրով, երբ երկիրը դեպի վատն է գնում: Տարիների իմ անցած ճանապարհը, կատարած աշխատանքը միշտ ուղղված է եղել երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ավելի ամրապնդմանը: Ուստի` վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ չեմ փորձի ներգրավել ներսի այդ խոսակցություններին: Առայժմ կփորձեմ ձեռնպահ մնալ:

– Իսկ ի՞նչ կասեք նույն «Դոսյեի» ցուցակում տեղ գտած մնացած անունների մասին:

– Շատ քիչ անուններ են գրված, այդ ցուցակները կարելի է շարունակել: Եվ եթե դրա կարիքը կլինի, պատրաստ եմ նոր անուններ տալ, որոնք նույնպես մեծ ներդրում եւ կերտած պատմություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Եվ եթե նույն տրամաբանությամբ, վաղն էլ մի հոդված հրապարակվի, թե ովքեր են ԱՄՆ-ի, Եվրոպայի, այսպես կոչված, լրտեսները, այդ դեպքում` վստահեցնում են Ձեզ` կստացվի, որ Հայաստանում բոլորն են լրտեսներ, մինչդեռ իրականում չի կարող լինել նման բան, ուստի`  սթափության կոչ եմ անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցըՉեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել«Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համարՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵրևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՃի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր ԵնգիբարյանինՀամայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավարԻ՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու ՓաշինյանըՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցը (Տեսանյութ)Ե՞րբ արձակուրդից կվերադառնա Հայկ Մարությանը«2 տոննա օգնությունս անհետացավ Հայաստանում, կորոնավիրուսն էլ որպես «նվեր» հետս ճանապարհեցին ԱՄՆ»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵԹԵ ԽՍՀՄ-Ի ՔԱՐՏԵԶԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ԽՆԴԻՐ ԿԱ. ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԻԿՈԼԻ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՆՎԵՐԸ ԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՊՀ-ԻՆԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport"ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ" ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ`"ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԻ"`ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՂԻ ՄԱՍԻՆ«Շնորհավոր 5 ամսականդ, տղես» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյսպես կոչված ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին. Ռոբերտ ՔոչարյանՆԱԽԱԳԱՀ Կ. Ժ. ՏՈԿԱԵՎԸ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ..ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ ՀԵՌԱՆԱԼՆ ԷԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ԳՑՈՒՄ-ԲՌՆՈՒՄ Է«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԱՅԴ ԲԵՌՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՐ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ»«ՀԱՅ ԱԶԳԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ»ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԻՆՕՏԱՐԻ ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂԻՆ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼՎահե Ղալումյանը վայր կդնի՞ մանդատըԴեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմովՆիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նիկոլից հետո սկսվելու է այն. Արտակ ԶաքարյանՏարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ. Արմեն Աշոտյանը` ԱԳՆ-ինՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ինԷրդողանն ասել է, որ Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համարԻնչ հրահանգներ է տվել Փաշինյանը վաղվա հանրավաքին ընդառաջ` բացահայտումՌուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. ՊեսկովԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծըԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածումՆիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է մարզեր. Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին. HraparakԵղել են բանդաներ կազմված ՀՀ եւ Արցախի «թուրքերից», ովքեր պատերազմի ընթացքում զբաղված էին թալանով. Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովԹող մեկը գնա ու տեսնի, թե Մեծամորի ու Գորիսի սառնարաններում դիակներն ինչ վիճակում են. ԱմարյանԹբիլիսյան խճուղուց 10-15 րոպեում Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն է ստեղծվում. Հակոբ ԿարապետյանԿրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»Անհրաժեշտ է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը. Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստինՓաշինյանը ԵԱՏՄ նիտին կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումըՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ«Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարները մոտ են ՊՍԺ տեղափոխվելուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода