Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք


«ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻՑ ՓԱԽՉԵՄ, ԿԹԱՔՆՎԵՄ ԻՄ ԹԱՏՐՈՆՈՒՄ»

Մշակութային

Այսօր մեր զրուցակիցն է թատրոնի եւ կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Զրույցի թեման թատրոնն է եւ դերասանի առօրյան:

 

-Առավոտյան, երբ արթնանում եք…

– Առավոտյան, երբ արթնանում եմ, սուրճի մեծ սիրահար չլինելով, հաճույքով սուրճ եմ խմում:

– Ձեր կնոջ պատրաստած ամենահամեղ ուտեստը…

– Այս հարցում բախտս բերել է:Կինս շատ համեղ է պատրաստում: Հաճախ, երբ լինում ենք Հունաստանում, հորաքրոջս` Գայանեի տանը, իսկ նա աննկարագրելի է խոհանոցում: Կինս նրա բաղադրատոմսով հիանալի պաստիլա է պատրաստում:

– Ձեր երեխաները…

– Երեխաներս իմ կյանքի ամենաթույլ տեղն են, միեւնույն ժամանակ` մղիչ ուժը: Հաճախ եմ նրանցով հպարտանալու առիթներ ունենում: Նրանք խելացի են եւ ուսման մեջ գերազանց առաջադիմություն են ցուցաբերում: Բարեկիրթ են բոլորի նկատմամբ: Ավետս` մաթեմատիկ է, իսկ մեծ տղաս` Հարությունը, բժիշկ պետք է դառնա, թեեւ օժտված է հիանալի դերասանական տվյալներով:

– Կարոտում եք…

– Կարոտում եմ հարազատներիս, որոնք հիմա ինձ հետ չեն: Եղբորս, որն ապրում է Ղրիմում: Ինչու չէ՞ նաեւ երիտասարդ տարիները:

– Չեք սիրում, երբ…

– Չեմ սիրում, երբ սուտը լուրջ դեմքով, որպես ճշմարտություն են մատուցում: Այլ հարց է, երբ դա հումորով է ասվում:

– Հմայիչ կինը պետք է…

– Կինը պետք է հմայիչ լինի իր առաքինությամբ եւ չափի զգացումով:

– Դերասանը չպետք է…

– Դերասանը չպետք է ինքնասիրահարված լինի: Այդպիսին լինելով` նա դոփում է տեղում եւ ձանձրացնում բոլորին: Եսասիրությունը աշխատասիրության թշնամին է:

– Դերասան, որին հավանում եք…

– Քիչ չեն այն դերասանները, որոնց հավանում եմ, բայց մի անուն կտամ, ում աշխատանքներն ինձ ամեն անգամ զարմացնում են: Իր վարպետությամբ նա այսօր գերազանցում է շատերին: Դա Լեոնարդո Դի Կապրիոն է:

– Ստեղծագործություն, որը միշտ կկարդաք…

– Շեքսպիրի դրամատուրգիան…նրա խոսքի գեղարվեստականությունն ու փիլիսոփայությունը միշտ շոյում է միտքս:

– Ինչպե՞ս եք անցկացնում համավարակի այս շրջանը:

– Սկզբում տագնապի մեջ էի: Հիմա ավելի քիչ… Սարսափելի է ապրել վախի մթնոլորտում: Մորս համար եմ շատ անհանգիստ: Այս տարի համաճարակի պատճառով զրկվեցինք մեր սիրելի Հունաստանում` Էգեյանի ափին ընտանեկան հանգիստը վայելելու հաճույքից:

– Օնլայն ներկայացումների մասին Ձեր պատկերացումը:

– Կենդանի շունչն ու զգացողությունները թատրոնի գլխավոր առանձնահատկություններն են: Դրանք փոխարինել օնլայն հարթակ կնշանակի զրկել հանդիսատեսին պահի զգացողությունը վայելելու հաճույքից: Օնլայն ձեւաչափը միջոց է ժամանակավոր պահպանել հանդիսատես-թատրոն կապը: Մարդիկ այսօր կարոտում են թատրոնը:

– Թատրոնը Ձեր կյանքում…

– Թատրոնն իմ կյանքի հոգեւոր անկյունն է: Այնտեղ եմ ես ծնվել, որպես արվեստագետ, այնտեղ են կենդանացել իմ երեւակայության տեսիլքները… եթե մի օր աշխարհից փախչեմ, կթաքնվեմ իմ թատրոնում: Ինձ այնտեղ փնտրեք:

– Թատրո՞ն, թե՞ կինո, ամենաշատը որտե՞ղ եք Ձեզ տեսնում:

– Ինձ երկու տեղում էլ տեսնում եմ, բայց թատրոնում, ինչպես ասում են, կարծես «ձուկը ջրում լինեմ»: Բայց դա դեռ չի նշանակում, որ ես այդ առումով հանգիստ եմ: Ո՛չ, քանի որ թատրոնում պատասխանատվության զգացումը շատ ավելի բարձր է: Եվ քեզանից մեծ ներուժ ու եռանդ է պահանջում: Յուրաքանչյուր դերասանի համար թատրոնը հոգեւոր եւ մասնագիտական դարբնոց է, որտեղ դերասանը նյութից դառնում է մատերիա: Շատ եմ խաղացել ֆիլմերում: Տասը տարեկանից այդ ասպարեզում եմ: Այն հետաքրքիր արվեստ է եւ ունի իր առանձնահատկությունները, բայց թատրոնն իմ հեքիաթն է:

– Կա՞ մի դեր, որ երբեք չեք խաղա:

– Ոչ՛, չկա… դերասանը պետք է պատրաստ լինի ամեն դերի, ուղղակի լինում են դերեր, որոնց հուզականությունն այնքան շատ է, որ վերապրելով կերպարի զգացական աշխարհը, նրա տրագեդիան` կարող ես առողջությանդ վնասել: Թեեւ, որպես կանոն, այդ դերերը պրոֆեսիոնալ դերասանի համար համեղ պատառ են հետաքրքիր աշխատանք սկսելու համար: Դերասան լինելու համար ամուր առողջություն է պետք:

– Ըստ Ձեզ, արվեստագետը պե՞տք է քաղաքականացված լինի:

– Արվեստագետը պետք է ոչ թե քաղաքականացված լինի, այլ իր քաղաքացիական դիրքորոշումն ունենա: Նա չպետք է ծառայի իշխանությանը, այլ պետք է ժողովրդի եւ իշխանության միջեւ հանդուրժողականության ու սիրո մթնոլորտ ստեղծի: Լավ կլինի, որ դա արվի արվեստի լեզվով:

– Համավարակի հետեւանքով առաջացած գործազրկությունը եթե շարունակվի, կլքե՞ք Հայաստանը:

– Ես կլքեմ Հայաստանը միայն մի դեպքում, երբ հասկանամ, որ գռեհկությունը, ստորությունը, անճաշակությունն ու տգիտությունն է հաղթում: Գիտակցելով, որ այլեւս հնարավոր չէ փոխել ոչինչ, երբ բարձր արվեստը պետք չլինի մարդկանց:

– Ձեր հետագա պլանները:

– Այս պահի դրությամբ ծրագրեր չունեմ:Կան կիսատ թողնված աշխատանքներ: Թատրոնը բացվելուց հետո կշարունակեմ խաղալ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում վերջերս բեմադրված, բայց քիչ խաղացված իմ սիրելի դերը` Մակմյորֆին, «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ: Ծրագրերս վերաբերում են հաջորդ տարվան: Ապրիլին կշարունակեմ նկարահանվել «Գարուն ա» նոր ֆիլմի կիսատ մնացած տեսարաններում: Մայիսին, ամենայն հավանականությամբ, կնկարահանվեմ մեր հայրենակից, ռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսանդր Աթանեսյանի «Մշո ճառընտիր» կոչվող պատմական ֆիլմում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода