Ծաղկի գները նվազել են. ՏՄՊՊՀ Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան Նավթի գները նվազել են Արցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվել ԱԱԾ կոչը քաղաքացիներին Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»


ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ՍՏԵՂԾԵԼԸ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՔՇԵՑ ՓԱԿՈՒՂԻ

Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց. «Պատրաստ լինելուն պես կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում արտադրողների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր են պատվաստանյութերի մեծաքանակ վաճառք իրականացնել բազմաթիվ երկրների համար»:

Սակայն, երբ Թորոսյանը պատվաստանյութի  ձեռքբերման համար այդպես իրեն առաջ էր գցում, թե՝ մեծ հերթ կլինի,  հիմնականում խոսվում էր, որ առաջինը պատվաստանյութ կարտադրի ամերիկյան կամ եվրոպական ինչ-որ ընկերություն: Բայց ոչ, առաջինը կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարեց ՌԴ-ն: Թվում էր, թե ՀՀ առողջապահության նախարարն ուրախությունից պետք է գլխարկը վեր նետեր. ի վերջո, ռուսները մեր ռազմավարական դաշնակիցներն են, մենք միասնական տնտեսական համակարգի մեջ ենք, այսինքն, բավական է դիմել, որ մեզ կորոնավիրուսի պատվաստանյութն արտահերթ տրամադրվի, այն էլ՝ շատ մեծ զեղչերով, լավ խնդրելու դեպքում էլ կարող է նվիրեն: Բայց ոչ, առողջապահության նախարարի աթոռին նստած Թորոսյանից ոչ միայն ուրախության նշույլ անգամ չտեսանք, այլ նա կարծես լիովին մոռացել է՝ շուտ դիմելու եւ հերթերի մեջ չմնալու իր երբեմնի ոգեւորությունը: Թե ինչու, իհարկե, հասկանալի է: Բայց ամեն դեպքում փորձեցինք պաշտոնական պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար ՀՀ-ն դիմե՞լ է արդյոք ՌԴ-ին, թե՝ ոչ: Եթե, ոչ, ապա ինչո՞ւ: Ինչպես նաեւ փորձել ենք հետաքրքրվել, թե որքա՞ն գումար է ծախսել մինչ օրս կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը: Անցել է պատասխանի համար օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, բայց Առողջապահության նախարարությունից դեռ ձայն ու ծպտուն չկա: Մեր ճշտող հարցին, թե ե՞րբ է մեր հարցումի պատասխանը պատրաստ լինելու, արձագանքեցին, թե՝ սպասեք գրավոր պատասխանին: Կսպասենք, թեեւ, անկեղծ ասած, անգամ այդ  պատասխանն արդեն էական չէ: Այն առումով, որ մեր հարցի պատասխանը րոպեներ կպահանջեր, եթե նախարարությունն ասելիք ունենար: Բայց եթե օրեր անց, այն էլ՝ օրենքը խախտելով, բան չեն ասում, դա մեկ բան է հուշում՝ պարզապես ասելիք չկա:Կարճ ասած, այն տպավորությունն է, որ ՌԴ-ի կողմից առաջինը կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելը Թորոսյանին քշեց խորը փակուղի: Այսինքն, եթե մեր դաշնակցի արտադրածին նախապատվություն չտան, ապա ստիպված են լինելու պաշտոնական բացատրություններ տալ: Եթե նախապատվությունը տան ռուսականին, այդ դեպքում ի՞նչ են ասելու դրսի տարաբնույթ սորոսներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ծաղկի գները նվազել են. ՏՄՊՊՀԱվստրալիայի Ռայդ քաղաքը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան․ կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱԳՆՄի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. ԲաքոյանՓաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններիցՆավթի գները նվազել ենԱրցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվելԱԱԾ կոչը քաղաքացիներինՍա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՄեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RTՃակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. ԹրամփԲաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱրաքսի հովտի մարգարիտը վիրավոր է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода