Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան Նավթի գները նվազել են Արցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվել ԱԱԾ կոչը քաղաքացիներին Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը» Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է


ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԱՅԴ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՏԱԿ ՄԵԶ ԻՆՉ ԿՆԵՐԱՐԿԵՆ. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆ

Հասարակություն

Հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը միակ բանն է լինելու, որը թույլ կտա վերադառնալ առանց դիմակների ու սոցիալական հեռավորության կյանքին: Եվ սա առաջ է քաշում հարցեր: Այդ թվում՝ որքանո՞վ են անվտանգ փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերը, եր՞բ եւ ինչպե՞ս է ապացուցվելու նրանց արդյունավետությունը: Կամ՝ ընտրել ամերիկյան դեռ գոյություն չունեցո՞ղ, թե՞ ռուսական պատվաստանյութը: Այս հարցերի պատասխանը «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել ենք ստանալ «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, համաճարակաբան ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

- Պատվաստումների հետ կապված ամբողջ աշխարհում այսօր կա երկու հիմնական կարծիք: Մասնագետների մի խումբը կտրականապես դեմ է պատվաստումներին, մյուսը` շատ ագրեսիվ կերպով առաջ է տանում այն թեզը, որ պատվաստումներն ուղղակի անհրաժեշտ են: Կա նաեւ մի խումբ, որի մեջ նաեւ ես եմ մտնում, որոնք գտնում են, որ պատվաստանյութերը անհրաժշտ են որպես գործիք՝ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Բայց նաեւ պետք է որոշակի վերապահումներով մոտենալ այն քարոզներին, որոնք այսօր իրականացնում են բժշկական կրթություն ունեցող որոշ խմբեր, դեղագործկան ընկերություններ եւ այլն: Որովհետեւ, ինչպես մեր կոալիցիան է բազմիցս նշել , պատվաստանյութը համաշխարհային գիտության կողմից ամենքաարդյունավետ գործիքներից մեկն է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, բայց հայտնվելով «սեւ ձեռքերում», այն կարող է ծառայել` որպես ցեղասպանության միջոց: Ինքս հետեւողականորեն պաշտպանում եմ այդ թեզը, վստահեցնելով, որ ցանկացած պատվաստանյութ կարող է լինել ե՛ւ բուժիչ, ե՛ւ`մահաբեր: Եթե պատվաստանյութերը հայտնվում են հանցագործ ձեռքերում, ապա ունակ են ազգեր վերացնել:

- Այս պահին ակտիվ փորձարկման նախնական փուլում է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը: Առաջինը ստեղծված ռուսական պատվաստանյութը վերջին՝ զանգվածային փորձարկումների փուլում է: Ո՞րն է առավել անվտանգ, Դուք հասցրե՞լ եք ուսումնասիրել:

- Ես, որպես մասնագետ, դեմ եմ այս փուլում կորոնավիրուսային վարակի դեմ  որեւիցե պատվաստանյութի կիրառմանը Հայաստանում, լինի դա ռուսական, ամերիկյան, թե՝ չինական: Եթե մեր չինացի գործընկերները պատրաստվում են փորձարկել այդ պատվաստանյութը, ապա խնդրեմ. նրանք 2 միլիարդ բնակչություն ունեն: Եթե ԱՄՆ-ն է ցանկանում, կրկին թող փորձարկեն. 350 միլիոն բնակչություն ունեն, ՌԴ-ն` 200 միլիոն: Մենք ընդամենը 2.5 միլիոն բնակչություն ունենք, մեզ համար անթույլատրելի  եւ անընդունելի է փորձարկումներում գտնվող որեւէ պրեպարատի կիրառումը: Մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդիրների առջեւ` թե՛ դեմոգրաֆիական, թե՛ ռազմական, շրջապատված ենք ներքին եւ արտաքին թշնամիներով: Եվ տվյալ ժամանակահատվածում պարզապես անթույլատրելի է բնակչությանը տանել արկածախնդրության ճանապարհով:

- Բայց առողջապահության նախարարը արդեն հայտարարել է, որ մեր բնակչությունը պետք է մասնակցի պատվաստանյութի հանրային փորձարկումներին:

- Այո, ճիշտ եք: Նորմալ, անկախ երկրում նման արտահայտության համար, երբ օրենքով արգելված է բնակչությանը փորձարկումների տանել, նման նախարարին առնվազն կհեռացնեին պաշտոնից, իսկ առավելագույնը՝ գործ կհարուցեին: Օգտվելով առիթից` ես մեկ անգամ եւս կոչ եմ անում մեր բնակչությանը` կտրականապես մերժել կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստանյութ: Նորից եմ ուզում ասել` ես դեմ չեմ պատվաստանյութերին, որպես վարակիչ հիվանդությունների դեմ գործիք, բայց մեր երկրում այսօր ստեղծվել է, ցավոք, այն իրավիճակը, որ մենք չգիտենք, թե այդ պատվաստանյութի տակ մեզ ինչ կներարկեն:

- Մտահոգություններ են հնչում, որ պատվաստման  արդյունքում նաեւ հնարավոր է չիպավորեն մարդկանց:

 - Ըստ իս, սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը, որի հիմնական զենքը կենսաբանականն է:Կենսաբանական զենք ասվածի տակ պետք չէ պատկերացնել ռումբեր, ռազմական բացահայտ գործողություններ. պատվաստանյութն էլ կարող է լինել կենսաբանական զենք: Ես չեմ կիսում  բնակչության այն մտավախությունները, որ մեզ կարող են պատվաստանյութերի միջոցով չիպավորել: Եթե անգամ նման բան՝ չիպավորում տեղի ունենա, այն չի արվելու պատվաստումների միջոցով: Որովհետեւ,կենսապատրաստուկները գլոբալ նպատակներով պատրաստող աձինք եւս ունեն իրենց ԶԼՄ-ները եւ շատ լավ գիտակցում են, որ բնակչությունն այդ առումով գոնե զգոն է:

- Հիմա, ըստ Ձեզ, ո՞րն է լավագույն տարբերակը` պատվաստվե՞լ, թե՝ ոչ:

- COVID-19-ի դեմ պատվաստվելը նույնքան վտանգավոր է, որքան չպատվաստվելը: Չպատվաստվելով` ստեղծում ենք համաճարակային մի վիճակ, որում մենք բոլորս ենթարկվելու ենք որոշակի վարակիչ հիվանդությունների ռիսկի:Պատվաստվելու դեպքում, հաշվի առնելով այս անաստված խմբավորման քայլերը, միտումները, նկրտումները, մենք անգամ չգիտենք, թե ինչ ազդեցություն դրանք կունենան: Մենք իրավունք չունենք գնալ նման արկածախնդրության: Մենք ունենք փաստեր, որ ԱՆ ղեկավարությունը ներգրավված է կասկածելի գործարքների մեջ, այդ թվում՝ պատվաստանյութերի փորձարկման հետ կապված: Ես համոզված եմ, որ նրանցից եւ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից` կլինի քրեական, բարոյական, նրանք չեն խուսափելու:Համենայնդեպս, ես եւ իմ գործընկերները հետամուտ ենք լինելու, որ բոլորը պատասխան տան իրենց գործողությունների համար:

- Ովքե՞ր են կորոնավիրուսի անվան տակ մահացածների համար պատասխան տալու:

- Թիվ 1 պատասխանատուն այս խմբավորումն է, որը ստով բռնազավթել է երկիրը: Տարանջատել՝ ասելով մեղավոր է վարչապետի կամ նախարարի պաշտոնը զբաղեցնողը, սխալ է: Այս խմբավորումը մեկ միացյալ միավոր է, որը պատասխանատու է այս ամենի համար: Սակայն նրանք բոլորը պետք է պատասխան տան իրենց գորողությունների համար անհատապես:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. ԲաքոյանՓաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններիցՆավթի գները նվազել ենԱրցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվելԱԱԾ կոչը քաղաքացիներինՍա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՄեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RTՃակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. ԹրամփԲաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑԹՈՂ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՇԻ ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐՋԸԱրաքսի հովտի մարգարիտը վիրավոր էԹրամփը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասինՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода