Թուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը «Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումը Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ «Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակել Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное Обозрение Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Թուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկին Պեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետ Որոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետ Իդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերում


Ով քնից շուտ զարթնեց, թելադրում է Հայաստանին. Երջանիկ Ղազարյան (Տեսանյութ)

Հանդիպում

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի եւ թուրքական օկուպացիայի 100-րդ տարելիցի կապակցությամբ` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԻԶՄԻՑ ԼԱՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՀՆԱՐԵԼ ԵՎ ՈՉ ԷԼ ՀՆԱՐԵԼՈՒ Է»

– Պարոն Ղազարյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ տվեց անկախությունը հայ ժողովրդին:

– Բացի տանջանքներից, զրկանքներից, սովից, աշխատատեղերի կորցնելուց, արտագաղթից եւ սպիտակ եղեռնից սեփական ժողովրդի հանդեպ, որը իրականացվել է 30 տարիների ընթացքում, այս անկախությունը ժողովրդին ոչինչ չի տվել: Ժողովուրդը մտածում էր, որ միտինգ են անում, դուրս են գալիս ցույցերի, ինչպես սառնարաններում ամեն ինչ լիքն էր, այդպես լիքն էլ լինելու է, սակայն իրականությունը լրիվ ուրիշ էր:

– Բայց մարդիկ ձեռք բերեցին ազատություն, ժողովրդավարություն, չարժե՞ր այս արժեքների համար գնալ այդպիսի շրջադարձային քայլի:

– Բացարձակ ազատություն ոչ մի տեղ գոյություն չունի, ընդհուպ` ԱՄՆ-ում: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, այն կեղծ կատեգորիա է, որովհետեւ բազմակի ստանդարտներ այսօր գոյություն ունեն աշխարհում: Այս 30 տարիներին արեւմտյան բոլոր երկրները ցույց են տալիս, որ ժողովրդավարության անվան տակ, պարզապես, ժողովրդին զրկանքների եւ տանջանքների են ենթարկում: Եթե նկատել եք, իրենք մարդկանց ցույցերի ու երթերի ժամանակ ծեծում են, ջարդում, բայց իրենց ամեն ինչ կարելի է, ասում են` ոչինչ, շուն ա, բայց մեր շունն ա, իսկ այլ երկրներում, որտեղ իրենց չեն ենթարկվում, վերահսկողությունից դուրս են, օր ու արեւ չեն տալիս` դասեր ու խրատներ տալով, թե ինչ անեն: Այսինքն` դրսից խառնվում են տվյալ երկրների ինքնիշխանությանը, ավելին ասեմ` հիմա Հայաստանն անկախ չէ: Խորհրդային տարիներին մեզ մեղադրում էին, որ երկիրը կառավարվում է մի կենտրոնից` միայն Մոսկվայից, հիմա ով քնից շուտ զարթնեց, ղեկավարում է եւ թելադրում Հայաստանին: Ո՞րն է դրա անկախությունը, ո՞րն է ազատությունը: Այս ամբողջ տարիների ընթացքում համոզվել ենք, որ անկախությունը ոչ մի լավ բան չի բերել մեր ժողովրդին: Իշխանությունը մեկը մյուսին փոխարինում է, բայց, ցավոք, ամեն ինչ մնում է նույնը, ոչինչ չի փոխվում, եւ ժողովրդի վիճակն էլ չի լավանում: Եվ չի էլ լավանալու, քանի որ սա է կապիտալիստական համակարգի էությունը, որտեղ ոչ թե մարդը մարդուն ընկեր եւ բարեկամ է, այլ` գայլ ու գազան: Մարդիկ առաջնորդվում են գիշատիչի հոգեբանությամբ` մեկ մարդ պետք է հարստանա, իսկ հազարավորները նրա համար պետք է աշխատեն ու լինեն հպատակ: Այնպես որ, մինչեւ այսօր էլ մարդկությունը սոցիալիզմից լավ ոչինչ չի հնարել եւ ոչ էլ հնարելու է: Ուստի` սոցիալիզմի հետընթացը ժամանակավոր է, եւ ապագան, միեւնույնն է, նույնպես լինելու է սոցիալիզմինը, որտեղ կգործեն սոցիալական արդարության, հավասարության, միասնության, համերաշխության սկզբունքները:

«ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

– Ամեն դեպքում, մարդիկ 29 տարի առաջ մեծ հույսեր էին կապում անկախության հետ, թվում էր, թե այլեւս ինքներս պետք է տնօրինենք մեր ճակատագիրը:

– Խորհրդային Միության դեմ միշտ պայքարել են արեւմտյան ուժերը` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Սա Ալեն Դալեսի ծրագիրն էր, որ ժողովրդավարության քողի տակ քանդեն երկրները, եւ աշխարհը դարձնեն միահեծան, որտեղ միայն ԱՄՆ-ն է թելադրում: Իսկ այն ժամանակ կար Խորհրդային հզոր պետությունը, որի հետ հաշվի էին նստում, աշխարհն էլ բազմաբեւեռ էր, ինչի կողմնակիցն է ՀԿԿ-ն մինչեւ այսօր: Այո, ժողովուրդը մտածում էր, որ լավ կլինի, բայց նրանց, ինչպես Սունդուկյանը կասեր` դիփ խաբում ին ու խաբում: Երբ խաբվում է մի անգամ, ժողովուրդն է մեղավոր, երկրորդ անգամ` արդեն իշխանությունն է մեղավոր, իսկ եթե խաբվում է երրորդ անգամ, ուրեմն` ժողովուրդն ու իշխանությունը մեկը մյուսին իրար արժանի են: Դեռ 80-ականներից սկսած` Գորբաչովի իշխանության գալուց հետո` ժողովրդին իրար դեմ հանելը պատահական չէր: Սովետական Միության փլուզման պատճառ հենց ինքը դարձավ իր խմբով եւ այդ ժամանակ ազգամիջյան հարաբերությունների հրահրմամբ` նրանք քանդեցին երկրները: Իսկ Արեւմուտքը շատ արագ հասկացավ, որ այդ ամենն առաջ տանելով, սաղմերը գցելով` կարող են այդ երկրները վերածել սպասարկողի: Հայաստանը մինչեւ այսօր համարվում է սպասարկող երկիր եւ ղեկավարվում է արեւմտյան գործակալների, ֆոնդերի եւ հատուկ ծառայությունների միջոցով:

– Այն, ինչ Արեւմուտքը ծրագրում էր իրականացնել ՀՀ-ի հետ կապված, տեղի ունեցավ 29 տարի առա՞ջ, թե շատ ավելի վաղ` 100 տարի առաջ հենց այս օրերին, երբ սկսվեց հայ-թուրքական պատերազմը, հետեւանքն եղան տխրահռչակ Ալեքսանդրապոլի, ապա Կարսի պայմանագրերի կնքումը:

– 100 տարուց ավելի է այս պատմությունը: 1918-ին եկած իշխանություններն այն ժամանակ չուզենալով գործ ունենալ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ` լսում էին անգլիացի եւ ամերիկացի տերերին: Պատահական չէ, որ Հովհ. Շիրազն ասում էր© «Ով Ամերիկա, ես չեմ մոռանա քո մի տված հացը որբաբաժին, բայց բավական է դու մեկ անգամ մռնչայիր եւ իմ ազգը կփրկվեր, բայց, ցավոք, դա չեղավ»: Մենք ունեինք հազարավոր սովյալներ, խոլերայով ու տիֆով հիվանդներ, աղքատ ժողովուրդ եւ այդ ամենի հետ` թույլ չէին տալիս այն ժամանակվա իշխանությանն ինչ-որ ձեւով փորձեին հարցը լուծել բոլշեւիկյան Ռուսաստանի հետ: Իսկ իշխանությունները լսում էին անգլիացիներին, ամերիկացիներին, որպեսզի պահեն իրենց իշխանությունը: Էլ չեմ ասում գերմանացիների մասին, որոնց հրահանգիչները թուրքերին զենք էին տալիս ու սովորեցնում կրակել: Ինչ վերաբերում է պատերազմին, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ Թուրքիան պատերազմ հայտարարեց, քանի որ չէր ընդունում օգոստոսի 10-ին կնքված Սեւրի դաշնագիրը: Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ կապիտալիստական հասարակարգ էր: Նրանք ուղարկել էին իրենց մարդկանց` ստուգելու գետերը, լճերը, ձկները եւ զեկուցել էին Վիլսոնին, որ սա իրենց պետք չէ, քանի որ շահ չկա: Այսինքն` իմաստ չունի ներդրում անել, վերցնել որպես հպատակ եւ այլն: Իսկ այդ իրավիճակից օգտվեց Թուրքիան` այն չճանաչելով ու պատերազմ հայտարարելով: Այդ պատերազմի ժամանակ, ցավոք, Հայաստանը պարտվեց, բոլոր տարածքները զիջել էր արդեն եւ այն ժամանակվա դաշնակցական իշխանությունը կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով մեզ մնաց 9800 քառ. կմ տարածք: Իսկ դրանից հետո` երբ եկան իշխանության բոլշեւիկները, կնքվեց պայմանագիր, որով Հայաստանի տարածքը դարձավ մոտ 30.000 քառ. կմ, այսինքն` 3 անգամ ավելացավ: Իհարկե, կուզենայինք, որ շատ ավելին լիներ, բայց, ավելի լավ է 30 հազարը, քան` 9800-ը, հատկապես, որ այդ դեպքում Հայաստանը դառնում էր թուրքահպատակ եւ ամեն ձեւով պետք է օգներ թուրքական իշխանությունների` իրենց քաղաքական նպատակների իրականացման համար:

– Պատմությունը տարբեր կերպ է մեկնաբանվում, նույնիսկ ասում են, թե սա ռուս-թուրքական ագրեսիայի հետեւանքն էր: Իրականում մե՞նք էինք երես թեքել Ռուսաստանից, թե՞ իրենք մեզնից:

– Խնդիր այն ժամանակ էլի ստեղծեցին արեւմտյան տերությունները եւ համոզված ենք` ապագայում եւս ստեղծելու են: Այդ խնդիրների պատճառով էր, որ չստացվեց ոչինչ նաեւ այն ժամանակվա իշխանության մոտ: Իհարկե, նրանք ամեն գնով ուզում էին իրենց իշխանությունը պահել, ինչի միակ ձեւն այն էր, որ պետք է լսեին Արեւմուտքին: Արդյունքում մնացին մենակ, քանի որ ռուսական զորքերը հետ քաշվեց Ղարսից, անգամ այդ իրավիճակում 3 միլիարդ փամփուշտ էին տվել, ահռելի քանակությամբ զենք, զինամթերք, սնունդ, բայց այդ ամենը այն ժամանակվա իշխանավորները, ովքեր այդ պատերազմը վարում էին, Ղարսի ամրոցը թողեցին եւ փախան` ամեն ինչ վաճառելով նույն թուրքերին: Այնպես որ, Արեւմուտքը միշտ խանգարել է եւ խանգարելու է: Այն ժամանակ պետք էր հեռատես լինել եւ հասկանալ, որ անհրաժեշտ է հարաբերություններ ստեղծել այն երկրի հետ, որը տարածաշրջանային է համարվում, այլ ոչ թե  հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների հետ, քանի որ լինելով հեռվում` նրանք ո՛չ զորք են բերելու, ո՛չ էլ պաշտպանելու են Հայաստանին: Թե՛ Անգլիան, թե՛ Գերմանիան, թե՛ ԱՄՆ-ն ունեն իրենց լուծելու խնդիրները, իսկ մեծ հարցերում միշտ փոքրերը տուժում են: Ցավոք, դրա համար էլ այն ժամանակ եղան այդ կորուստները: Ի դեպ, 1926 թվին դաշնակցական կառավարության վարչապետ Սիմոն Վրացյանն էր ասում, որ եթե իրենք 6 ամիս առաջ` մայիսին հանձնեին իշխանությունը բոլշեւիկներին, ապա նման տարածքների կորուստ չէինք ունենա: Ցավոք, պատմությունն այսօր կրկնվում է արդեն ֆարսի ձեւով, բայց մենք հետեւություններ դեռեւս չենք կատարել, քանի որ հիմա էլ նույն արեւմտյան ֆոնդերի, տերությունների դրդմամբ` շարունակվում է հակառուսական տրամադրությունները Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այսօր միասնական ուժերը պետք է լարել հաղթելու և հաղթանակով հասնելու խաղաղությանԹուրքական ֆուռերը Հայաստա՞ն են գալիս. Քաղաքացու ահազանգող տեսանյութը«Անտարբեր մի՛ եղեք գոնե այս անգամ». Victorea’s Secret-ի հայ մոդելի հրապարակումըԱթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ«Ֆրանսիան պետք է լսի մեր ձայնը, պետք է ճանաչի Արցախը». Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակելԹուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное ОбозрениеՍիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումն ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածներիԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետՈրոշ մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում․ մասնագետԻդլիբում ահաբեկիչները ավելի քան երկու հազար մարդ են պահում կալանավայրերումՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 82 651 է, մահվան դեպքերինը՝ 1595Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ)Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾՔվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը չկայացավReuters-ը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղահանված արցախցիների մասին (լուսանկարներ)Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ․ ՊՆ մամուլի խոսնակ«Դոնալդը մարտիկ է»․ Մելանյա Թրամփը հանդես է եկել ամուսնու աջակցությամբՆերկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի դիվերսիոն խմբերինԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունըՀոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման և այլ գործընթացներMcDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումներըՔրեական պատասխանատվությունը կխստացվի. զինծառայությունից խուսափելու համար՝ 6-12 տարվա ազատազրկում. «Ժամանակ»Քրեական գործերով կասկածյալներն առաջնագծում են. ինչ է մանրամասնում ՔԿ պաշտոնյան. «Ժողովուրդ»Կյանքից անժամանակ հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ անվանի դասախոս Սարգիս ՄխիթարյանըԹուրքիան արձագանքել է Charlie Hebdo-ի` Էրդողանի ծաղրանկարին«Ժողովուրդ». Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքինԷրդողանը փորձում է Լեռնային Ղարաբաղից սկսելով՝ կայսրություն ստեղծել«Փաստ». Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը«Հրապարակ». Ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով«Հրապարակ». Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»«Հրապարակ». Ժնեւում կհայտարարեն ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման մասինՊեսկովը հայտնել է, որ Պուտինը շփում չի ունեցել ինքնամեկուսացած Լավրովի հետԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՊուտինը հիշեցրել է մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՉԼ. Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Լայպցիգին», «Ռեալը» խաղաց ոչ-ոքի. այլ արդյունքներ Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Պաշտոնական. Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնիցՉԼ. «Բավարիան» հաղթեց «Լոկոմոտիվին», «Ինտերն» ու «Շախտյորը» խաղացին ոչ-ոքի Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՉԼ. «Բորուսսիա Մյունխենգլադբախ» - «Ռեալ Մադրիդ» Մեկնարկային կազմեր«Նոան» խզել է պայմանագիրը մարզչական շտաբի հետ Նուրմագոմեդովը գլխավորել է լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակըՌոմա Բադալյանը փրկելով իր ջոկատի վիրավոր հրամանատարին՝ վիրավորվել էԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԹՇՆԱՄԻՆ ԱՆԳԱՄ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՐ ՉՈՒՆԻ»«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՈՍԿԱԼԻ ՑԱՎ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՄԱՀԸ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода