ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է Դավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալ «Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելու ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբ Իրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքով Բադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.am


ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱԼՈՒ ՎԱՅՐԿԵՆԱՉԱՓԸ ՄԻԱՑՎԱԾ Է

Միջազգային

Իհարկե, սպասելի էր, որ Ալիեւի վերջին հայտարարությունը նման մեծ աղմուկ պետք է առաջացներ ներհայաստանյան հարթակում: Խոշոր հաշվարկով,Հեյդարովիչը նոր բան չասաց. նման հոխորտանքներ նրանից տարիներով լսվել է, եւ դա նույնիսկ սովորական էր դարձել ականջներիս: Նա սպառնում էր, Հայաստանից գնում էր պատասխան սպառնալիք, եւ վերջ, առանձնապես աղմուկ չկար: Սակայն այս անգամ պատկերն այլ է, եւ դա պատահական չէ:

 

ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑԱՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ

Սկսենք նրանից, որ տավուշյան բախումները թեեւ հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի կողմից ընկալվեց, որպես փառապանծ էջ, սակայն շատերի մոտ մռայլ տրամադրություններ այն օրերին կային: Ժամանակի ընթացքում դա էլ ավելի սրվեց, երբ հերթական էյֆորիայից դուրս գալով, շատ-շատերը սկսեցին գիտակցել, որ փաստացի հասել էինք ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ` Թուրքիայի հետ պատերազմի շեմին: Ավելին, այդ պատերազմից դժվար թե խուսափեինք, եթե չլիներ ռուսական բանակի շատ հստակ եւ միանշանակ ռեակցիան` զորավարժանքների տեսքով:Դրանից զատ, հայ հասարակության` գնալով ավելացող հատվածը մեկ փաստ եւս նկատեց. չնայած ռուսական ուժերը կանխեցին պատերազմը, բայց ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ  Հայաստանի նկատմամբ արձագանքներում ոչ միայն այդպես էլ չխոսեց Ադրբեջանի ագրեսիայից, այլ նույնիսկ Հայաստանի հանդեպ մեղադրող տոնայնություն կար: Օրինակ` Լավրովն իր հարցազրույցներից մեկում ասաց. «Ադրբեջանի կողմից էներգետիկ արտահանման գծերից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին սահմանային անցակետը վերակենդանացնելու հայկական կողմի որոշումը մեծ անհանգստություն առաջացրեց Բաքվում, եւ Երեւանի այս որոշման նկատմամբ չհիմնավորված քայլերը հանգեցրին երկու կողմերի դիմակայության առավել անկանխատեսելի հետեւանքների»: Ըստ էության, ակնարկն այսկերպ  է հասկացվում` չգիտես ինչ ռազմավարական նպատակներից ելնելով, հանկարծ «Երեւանը որոշեց» վերականգնել Բաքվի համար այդքան վտանգավոր հին սահմանային անցակետը, որից հետո իրավիճակը կտրուկ սրվեց: Սակայն ամենավատն այն էր, որ այդպես էլ Հայաստանից հոդաբաշխ արձագանք չեղավ: Ավելին, թեեւ բոլորն են խոսում հայկական ուժերի կողմից «ադրբեջանական պոստ» գրավելու մասին, սակայն ՊՆ-ն այդպես էլ պաշտոնապես դա չմեկնաբանեց: Մասնավորապես, թե ո՞ր  պահին է այդ «պոստը» գրավվել, բախումների սկզբո՞ւմ, թե՞ դրանց ընթացքում: Եթե ընթացքում, ապա չէ՞ որ այդ օրերի բոլոր պաշտոնական հայտարարություններն այս ոճի մեջ էին`  հակառակորդը հարձակվեց, մենք` պաշտպանվեցինք: Իսկ եթե սկզբում, ապա դա կհաստատեր Լավրովի ասածը: Արդյունքում, հայաստանյան հասարակության մոտ աստիճանաբար սկսեց տրամադրությունները փոխվել` այս տրամաբանությանը համաձայն. թշնամու «պոստ» գրավելը, իհարկե, լավ բան է: Բայց նաեւ պետք է բացատրել` հանուն ինչի՞, եւ այս դեպքում նպատակն արդարացնո՞ւմ է հնարավոր հետեւանքները: Իսկ կոնկրետ դեպքում հետեւանքը կարող էր դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմը: Եվ ահա, վերադառնալով Հեյդարովիչի հերթական հոխորտանքին, նկատենք, որ հայաստանյան հանրության մի էական մասը սկսել է դրան նայել նաեւ տավուշյան բախումների նշված տրամաբանությունից ելնելով: Այսինքն, քիչ էր մնում, որ բանը հասներ մեծ պատերազմի, եւ ալիեւյան ներկայիս հոխորտանքներին պետք է նայել պատերազմի վերսկսման վտանգի էական ավելացման տեսանկյունից: Նաեւ աչքի առաջ առնելով այն, թե ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական զինուժը գործի այլ տրամաբանությամբ:

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ԿԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԻ ՏՈՂԱՏԱԿՈՒՄ

Սակայն այս մեդալը մեկ երես եւս ունի: Այն է` հասկանալ է պետք, թե ի՞նչ էր ասում Հեյդարովիչը, եւ իրականում ո՞ւմ էր ուղղված նրա խոսքը: Իհարկե, նախ` Նիկոլին: Հատկապես նրա այս միտքը. «Հայաստանի վարչապետը մեր առջեւ 7 պայման է դնում... Եթե մենք ցանկանանք պայմանների լեզվով խոսել նրա հետ, ապա նրա քաղաքական կյանքը կարճ կլինի»: Չհասկացանք, Ալիեւը Հայաստանի հե՞տ է կռվում, թե` Նիկոլի: Եթե Հայաստանի, ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ նա սպառնար, թե` «Հայաստանի կյանքը կարճ կլինի»: Սակայն եթե խոսում է ընդամենը Նիկոլի «քաղաքական կյանքի» մասին, ապա դա արդեն նմանվում է անձամբ նրան ուղղված կոնկրետ մեսիջի: Եվ ինչպե՞ս կարող է Հեյդարովիչն ազդել Նիկոլի «քաղաքական կյանքի» վրա... Չէ, սրանից կարծես «Դուշանբեի վերելակի դռները բացելու» սպառնալիքի հոտ է գալիս: Բայց ահա նրա խոսքի հիմնական հատվածը հազիվ թե միայն Հայաստանին ուղղված լիներ: Առավել եւս, երբ պնդում է, թե Հայաստանը «պատրաստվում է նոր պատերազմի»` դրանից հետո շարունակելով. «Իհարկե, մենք պաշտպանվելու ենք... Եթե խոշոր սադրանք կատարվի, ապա մեզ համար ոչ մի սահմանափակում չի լինի, թող բոլորը դա իմանան»: Եթե հարձակում լինի, իհարկե, Բաքուն պետք է պաշտպանվի, դա պարզ է: Բայց ինչո՞ւ է Ալիեւը նման տարրական բաներից խոսում: Կամ ի՞նչ «սահմանափակման» մասին է նա ակնարկում, ո՞վ է Բաքվին ինչ-որ բան սահմանափակել:Վերջապես, այդ ո՞ր «բոլորը» պետք է իմանան այդ տարրական բաները: Նրա ակնարկները շատ ավելի հասկանալի դարձան, երբ հայտարարեց, թե`  արցախյան «բանակցություններն իրականում չեն ընթանում», Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: Այսպիսով պարզ է` նրա այս բողոքն ուղղված է Մինսկի խմբին, «բոլորն իմանան» ասելով` նա հենց ՄԽ-ին նկատի ունի: Խոսքի իմաստն էլ է սրանից հասկանալի դառնում` «Բանակցություններ չկան, եւ կարող է սկսվել պատերազմ»:

 

ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ

Սակայն այստեղ մեկ դետալ եւս պետք է հաշվի առնել: Ռուսաստանը, թեեւ բանակի միջամտությամբ կանխեց տավուշյան բախումները մեծ պատերազմի վերածելու հեռանկարը, բայց դրա տակ չէր կարող նաեւ քաղաքական պայմանավորվածություններ չլինել: Առավել եւս, երբ այդ թեմայով կայացավ Պուտին-Էրդողան երկու ծավալուն հեռախոսազրույց: Իսկ թե ինչ պայմանավորվածությունների մասին կարող է լինել խոսքը, հուշում է Լավրովի հիշատակված հարցազրույցի (եւ ոչ միայն) մեկ այլ հատված. «Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում»: ՄԽ-ն էլ իր հերթին էր խոսում սեպտեմբերի սկզբներից ակտիվ բանակցությունները վերսկսելու մասին, եւ սեպտեմբերի 14-ին եղավ ՄԽ-ի նոր հայտարարությունը, թե` հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել են նախարարներին` «Առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»: Նկատենք, նման տոնայնություն ՄԽ-ի մոտ մինչ այս չի եղել. համանախագահները հստակ ընդգծում են, թե որն է հանդիպման նպատակը, ինչ են ակնկալում կողմերց: Այն է՝ գան եւ հաստատեն, որ վերադառնում են «բովանդակային բանակցությունների, որի օրակարգը, ի դեպ, մինչ այս՝ տավուշյան բախումներից հետո համանախագահները հնչեցրել էին՝ 3 սկզբունքներից  եւ 6 տարրերից բաղկացած կարգավորման մեխանիզմը: Ընդ որում, այստեղ պետք է հավելել նաեւ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքը. «Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո»: Այսինքն, այս պահանջը գալիս է արտաքին բոլոր առանցքային ուժերից: Եվ երբ հենց այս ֆոնին էլ հնչեց Ալիեւի հայտարարությունը, ապա դա սկսում է այս տեսքը ստանալ` «Խոստացել եք շուտափույթ բանակցային տեղաշարժ, ապահովեք: Հակառակ դեպքում` պատերազմ»: Սա արդեն նման է նաեւ Հայաստանին ուղղված ճնշման, առավել եւս, որ բաց սպառնալիք կար նաեւ անձամբ Նիկոլի հասցեին: Բայց եթե միայն դա լիներ, այդքան էլ մտահոգիչ չէր դառնա: Բայց Ալիեւի հորդորն ակնհայտորեն տողատակային տեսքով ուղղված է նաեւ Մոսկվային: Մոտավորապես այսպես. «Հուլիսին սպառնացիք, առաջարկեցիք, պայմանավորվեցինք պատերազմը դադարեցնել: Հիմա պետք է պայմանավորվածությունները կատարել: Բայց եթե բանակցություններ չկան, ապա կարող է սկսվել պատերազմ»:

Դժվար չէ նկատել, որ արագորեն այս ճնշումներին միացավ նաեւ Թուրքիան: Նախ հնչեց Էրդողանի աշխատակազմի մամուլի ծառայության հայտարարությունը, թե՝ համանախագահ երկրները կա՛մ «շտապ կարգով պետք է ակտիվանան՝ հակամարտության կարգավորման համար, կա՛մ՝ «Համարձակորեն հայտարարեն, որ ի վիճակի չեն լուծել այդ հակամարտությունը»: Միաժամանակ, նախօրեին թուրք-ադրբեջանական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին լուրեր, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը սկսել են թռիչքներ իրականացնել Հայաստանի հետ սահմանի երկայնքով՝ հետախուզական նպատակներով: Թե գործնականում ինչ կա դրա տակ, հասկանալի է: Ամեն դեպքում, դժվար չէ նկատել, որ Էրդողանի այս քայլերը եւս «պետք է պայմանավորվածությունները կատարել» տրամաբանության մեջ է՝ ուղղված Մոսկվային: Այսպիսով, Նիկոլը պատրա՞ստ է «առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունների»: Նաեւ աչքի առաջ ունենալով, որ հակառակ դեպքում իրեն ուղղված ճնշումները, այդ թվում՝ Մոսկվայից եկող, ամենամոտ ժամանակներս էապես կարող են սրվել: Այդ թվում, հաշվի առնելով նաեւ այն հարցադրումը, թե թուրքական նոր ռազմական սպառնալիքների դեպքում ինչպե՞ս իրեն կդրսեւորի ռուսական բանակը: Առավել եւս, երբ ՀՀ իշխանական համակարգի նման ռուսատյացության պարագայում Մոսկվան հազիվ թե բացի սեփական շահերից ինչ-որ այլ գործոնների էլ նայի: Նախօրեին ՄԽ-ի հայտարարության հետ կապված Մնացականյանն ընդամենը տեղեկացրեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար չեմ կարող ասել: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել...»: Սակայն նրա ասած «հստակությունը» բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին է, անգամ, իր խոսքով, շատ շուտ վերադառնալու: Բայց Մնացականյանը, ավելի ճիշտ՝ Նիկոլը նույնքան պատրաստակա՞մ է՝ հանդիպելուց զատ նաեւ պատասխանել պարզ հարցի՝ կո՞ղմ է, թե՝ դեմ ՄԽ-ի առաջարկած կարգավորման վեցկետանոց ծրագրին: Դա դեռ կտեսնենք: Այս պահին մեկ բան է հստակ՝ Նիկոլի համար միացվել է այդ պատասխանը տալու վայրկենաչափը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միությունՉեմպիոնների լիգայի հանդիպման գլխավոր մրցավարն առաջին անգամ կին է լինելու Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունըՀայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմը ԱԱ-ումԳեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցնում են հացադուլը. չեն մերժել ԿաթողիկոսինԼաչինի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակԱմենայն Հայոց կաթողիկոսի հորդորով վարչապետի հրաժարականը պահանջողները դադարեցնում են հացադուլը«Գնացել ու ընկել ենք շրջափակման մեջ. հրամանատար չենք ունեցել». Դավիթը փրկվել է, բայց եղբայրն անհետ կորել էՊետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода