Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք


ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020Թ.)

Ներքաղաքական

ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է, որ.

  1. Հայաստանի ներկայիս վարչախումբը զավթել է իշխանությունը գունավոր հեղաշրջման արդյունքում, այնուհետեւ յուրացրել է այն, նպատակ ունենալով իրականացնել սորոսական, հակահայ արժեհամակարգի ներդրումը եւ յուրաքանչյուր հային խորթ բարքերի արմատավորումը Հայաստանում: Ուստի ներկայիս վարչախումբը պետք է հեռացվի իշխանությունից եւ պետք է վերականգնվի Հայաստանում տապալված սահմանադրական կարգը:
  2. Որպես արդյունավետ տարբերակներից մեկը` երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար պետք է վերականգնել իշխանության միակ օրինական մարմինը` 6-րդ գումարման Ազգային ժողովը, որը.

ա) անվավեր կճանաչի 7-րդ գումարման ապօրինի Ազգային ժողովի բոլոր ընդունած որոշումները

բ) կընտրի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն

գ) վեց ամիսների ընթացքում կնշանակի 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները

դ) Կվերականգնի Սահմանադրական դատարանի ոտնահարված իրավունքները

Վերոհիշյալ նպատակով ՍԻՄ-ը դիմում է 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին օրինական օրենսդիր մարմնի աշխատաքները վերականգնելու համար ձեւավորել միասնական խորհուրդ:

  1. ՍԻՄ կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում բոլոր այն ազգային պահպանողական գաղափարախոսության հիման վրա գործող շարժումներին, կուսակցություններին ու կազմակերպություններին, որոնք պայքար են մղում Հայաստանում իշխանությունը զավթած եւ յուրացրած խմբակին իշխանությունից հեռացնելու եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: ՍԻՄ կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել նման բոլոր ուժերի հետ:
  2. Սահմանադրական կարգը վերականգնելուց հետո ստեղծվելիք ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ծրագրում նախատեսել`

ա) Կորոնավիրուսից տուժած բոլոր քաղաքացիներին, այդ թվում` տան պայմաններում բուժվողներին, վճարովի թեստեր հանձնողներին, փոխհատուցել ծախսված գումարները եւ նշանակել մեկ տարով առողջության վերականգնման նպաստ: Իրականացնել վարակի դեմ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, միաժամանակ վերացնելով փողոցներում (ոչ մարդաշատ վայրերում) եւ դպրոցական երեխաների համար դիմակների պարտադիր կրումը: Ստեղծել առողջապահական արտակարգ խորհուրդ` կազմված հեղինակավոր ու արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի կառավարման փորձ ունեցող բժիշկներից:

բ) Փոքր եւ միջին ձեռնակրություններին, ինչպես նաեւ գյուղական տնտեսություններին ս.թ. մարտ-սեպտեմբեր ամիսների համար չեղարկել տոկոսադրույքները, այնուհետեւ վեց ամսով հետաձգել վարկերի տոկոսադրույքների վճարումը, իսկ հաջորդ վեց ամսվա ընթացքում սուբսիդավորել 50 տոկոսով:

գ) Ստեղծել արդյունաբերության վերականգման ծրագիր, որը կապահովի արդյունաբերական արտադրանքի ծավալների եւ աշխատատեղերի աճ:

դ) Ստեղծել գյուղատնտեսության փրկության ծրագիր` նախատեսելով գյուղական տնտեսություններին բազմակողմանի աջակցություն, խթանելով կոոպերացիան եւ աջակցելով գյուղմթերքի մթերման, սպառման եւ արտահանման գործընթացներին:

ե) Ստեղծել փոքր քաղաքների (մոնո քաղաքներ) վերականգման ծրագիր, ապահովելով այդ քաղաքների բնակչության զբաղվածության ու սոցիալական ապահովության, ինչպես նաեւ կրթամշակության զարգացման պահանջները:

զ) Ստեղծել հայկական տրանսպորտի վերականգման ծրագիր նախատեսելով լիովին օգտագործել Հայաստանի տրանզիտային պոտենցիալը, զարգացնել ավտոտրանսպորտի եւ երկաթուղու ենթակառուցվածքները, ստեղծել ազգային ավիաընկերություն:

է) Վերակառուցել առողջապահական համակարգը, նպատակ ունենալով այն արդյունավետ ու հասանելի դարձնել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար` անկախ նրանց սոցիալական կարգավիճակից:

ը) Վերականգնել բուհական եւ դպրոցական ուսուցման որակյալ ու հայեցի համակարգը եւ հայկական գիտությունը:

թ) Պայքարել պետական համակարգում կոռուպցիայի, հովանավորչության անգրագիտության դեմ, դադարեցնել ապօրինի պարգեւատրման կոռուպցիոն համակարգը:

ժ) Վերադարձնել արտակարգ դրությունը խախտելու համար այդ թվում` դիմակ չդնելու համար բոլոր տուգանքները, որոնք ապօրինի գանձված են ՀՀ քաղաքացիներից:

ի) Միջոցներ ձեռնարկել քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելու նպատակով:

լ) Արցախի (եւ նմանատիպ այլ) հարցերի լուծման նպատակով նախաձեռնել եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծումը, որը հիմնված կլինի ազգերի ինքնորոշման եւ այլ միջազգային իրավունքների հիման վրա:

խ) Արտաքին քաղաքականության մեջ սերտացնել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, խորացնելով ռազմական, տնտեսական միությունները, ձեւավորել նաեւ քաղաքական միություն, ճանաչել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լավագույնս օգտվել ԵԱՏՄ-ի լայն հնարավորություններից, զարկ տալով միջպետական կոոպերացիան, հայ-ղազախական եւ հայ-բելառուսական հարաբերությունները` դրանք հասցնելով ռազմավարական մակարդակի:

ծ) Նախաձեռնել Թուրքիայի հանդեպ միջազգային դատավարություն, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացիայի ենթարկելու համար:

ղ) Արգելել արտասահմանյան ֆինանսավորմամբ հակահայկական քաղաքական գործունեություն ծավալող Սորոսի ֆոնդին եւ նմանատիպ ՀԿ-ներին: Պետք է արգելել աղանդներին զբաղվել հոգեորսությամբ: Ընդունել օրենք համասեռամոլության քարոզը խստիվ արգելելու մասին:

  1. Վերոհիշյալ ծրագրերի շուրջ ՍԻՄ-ը անհրաժեշտ է գտնում ձեւավորել ազգային պահպանողական բոլոր ուժերի միասնական ճակատ:

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԻՄ նախագահ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Երեւան, 18 սեպտեմբերի 2020թ.

 

ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդի նիստի եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթի ամբողջական տեսագրությունը դիտե՛ք https://iravunk.com/?p=181331&l=am հղումով

ԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ«ԵՍ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода