Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ Գոգինյանը Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը «Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն Արոնյան VBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան "Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան" Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ


ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՍՈՐՈՍԱ-ԹՈՒՐՔԱՊԱՇՏ ԽՈՒՆՏԱ

Վերլուծություն

Թավշյա ֆյուրերը լրիվ անտանելի է դառնում: Պատկերացում չունենալով, թե կոնկրետ ինչ պետք է անի 30 օր անց, հավակնոտ կերպով ներկայացնում է «Հայաստան 2050» «ռազմավարության» կոչվող հեքիաթների ժողովածու... Այդ «փաստաթղթի» ընթերցանության վրա ժամանակ ծախսելն ամոթ է եւ ափսոս, այն կարելի է ներկայանել «Էշ, մի՛ սատկիր, 2050-ին գարուն կգա» բանաձեւով: Բայց միաժամանակ հավակնում է եւս 30 տարի մնալ իշխանության. «Այս կառավարությունն անխուսափելիորեն պիտի գոյություն ունենա մինչեւ մինչեւ 2050 թվականը»:

 

ԱԲՍՈՒՐԴԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Այսինքն` Նիկոլն ի ցույց է դնում իր անսահման իշխանամոլությունը, իր աթոռին «Սուպեր գլու» սոսնձով ցմահ սոսնձված լինելու երազանքը: Ավագ սերունդը կհիշի, թե սովետական տարիներին ինչպես էին բոլորը «բոցվում» բրեժնեւյան Պոլիտբյուրոյի ծերակույտի վրա, սակայն Նիկոլի երազած քայլասերված ծերակույտի համեմատությամբ բրեժնեւյանն իմաստնության ակադեմիա կարող է թվալ...

Սակայն գտնվեց նաեւ մարդ, ում ամուր նյարդերը հերիքեցին «Հայաստան 2050» հեքիաթը վերլուծելու` դա անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն է, ով նկատել է կարեւոր օրինաչափություն. «Սա է Փաշինյանների ընտանիքի քաղաքականության «մեխը». ամեն ինչ, բոլոր ինստիտուտները փոխարինել իրենցով (լրատվամիջոցներից մինչեւ դատարաններ), բոլոր հաջողված կամ հաջողվելու հեռանկար ունեցող գործերը կապել միայն ու միայն իրենց անվան հետ` մնացած բոլորին դիտարկելով որպես պոտենցիալ մրցակից, եթե չասենք թշնամի»: Ամեն ինչ զրոյացնել` ահա՛ խունտայի հավատո հանգանակը: Դրա առնչությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության 29-ամյակի տոնական ուղերձում զուսպ նկատում է. «Մի բան, սակայն, ակնհայտ է` ավանդույթներ եւ երկարամյա պատմություն ունեցող ցանկացած պետության հաջողության հիմքում, ի թիվս այլ կարեւոր գործոնների, շարունակականությունն է եւ ոչ երբեք` մինչ այդ եղած ամեն ինչ քանդելն ու զրոյական կետից սկսելը, ինչը անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Մաղթում եմ, որ բոլորս պետության քաղաքացու գիտակցումով եւ սրտացավությամբ մոտենանք պետականաշինության սուրբ գործին, որտեղ յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունը եւ անելիքը, պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան եւ մեր անկախության գրավականն են»:

 

ԱԶԳԱՊԻՂԾ «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԲՈՒԾԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդի նիստին կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը շեշտել է կարեւորագույն հանգամանք. «Պետք է հասկանանք, որ առանց հայկականության, հայ էության, մեր սուրբ երկիրը կվերածվի պարզապես տարածքի, իսկ մեր վեհ ազգը` պարզապես ապազգային բնակչության: Այդպիսի Հայաստանի մասին երազում էին թուրքերը 100 տարի առաջ, երբ այս օրերին սկսեցին ագրեսիան ՀՀ-ի դեմ: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ հակահայ բովանդակությամբ ու ձեւական կաղապարով իբր ինքնիշխանությունը, որին տանում են նիկոլականները: Արդյո՞ք այսպիսի սորոսական անկախության մասին էինք մենք երազում, երբ 30 տարի առաջ ծանրագույն պայմաններում դնում էինք մեր անկախ երկրի հիմնասյուները: Եվ արդյո՞ք այն իշխանությունները, որոնք բերում են դրան, կարող են կոչվել այլ կերպ, քան սորոսա-թուրքապաշտ օկուպացիոն վարչակազմ»:

Սակայն սորոսա-թուրքապաշտ օկուպացիոն իշխանությունը չի բավարարվում ինքն իրենով, այլ փորձում է գեներացնել նույնաորակ ընդդիմություն: Դրան է ծառայեցվում այն, որ ձախողակ մասոնագլոբալիստական օլիգարխի սեփականություն համարվող «Դոսիե» պրիմիտիվ հարթակում հրապարակեց հոդված «Ինչպես է Կրեմլը միջամտում հարեւան երկրների ներքին քաղաքականությանը: Մաս չորրորդ. «Մորուքը» Երեւանից եւ փափուկ ուժը Բաքվում» վերնագրով: Այդտեղ գործնականում բոլոր ազգային-պահպանողական, հայրենասեր ուժերն ու գործիչները պիտակվում են «ՌԴ գործակալ», այդ ցածրորակ գրվածքը տարփողվում է նիկոլասորոսական գործնականում բոլոր քարոզչական ռեսուրսներում, եւ անգամ ԱԱԾ-ի «կոմիսար» Արգիշտի Քյարամյանը դա որակել է «հաղորդում հանցագործության մասին»: Դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանին այսօր պետք է արեւմտամետ ընդդիմություն ու սկսել են բուծել այդ  ընդդիմությանը: Բայց դա այնքան կեղծ է, սուտ, որ մեր հանրությունն առ այսօր չի գնացել այդ պրոյեկտի հետեւից: Նիկոլ Փաշինյանն ուզում է տիրանալ ընդդիմադիր դաշտին, բայց դա անհնար է»: Արտաշես Գեղամյանն իր վերջին վերլուծությունում որպես այդպիսի նախագիծ մատնանշում է տեռորիստների կուսակցությունը` «Սասնա ծռերը», սակայն մեր աչքի առաջ ինքնաբացահայտվեց ավելի ծալապակաս միավոր` ի դեմս քաղաքագետ, իսկ ավելի ճիշտ` քաղաքատգետ Լեւոն Շիրինյանի, որ հայտարարել է. «Հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ»: Դրանով Լ. Շիրինյանն ակամա բացահայտեց, որ քայլասերվածներն իրենց ե՛ւ իշխող, ե՛ւ «ընդդիմադիր» թեւերով հենց «թուրքի շուն» են, ու իրենց համար Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն թշնամի չեն, այլեւ անգամ օտարերկրյա պետություններ չեն:

 

ԽՈՒՆՏԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՍԽԵՄԱՆԵՐԸ

«Անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք` բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը»,- նշում է Սերժ Սարգսյանը: Սակայն մեր պարտք ու պարտականության կատարման ճանապարհին արդեն 30 ամիս է առկա է խոչընդոտ` ի դեմս նիկոլասորոսական օկուպանտների: Այդ օկուպացիոն վարչակարգը պարբերաբար փորձում է սեպ խրել ընդդիմության ներսում: «Դա արվում է, օրինակ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, վերջերս` ՀՀԿ-ԲՀԿ, բայց, ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել անցյալում թողնել մեր տարաձայնությունները»,- իր վերջին ասուլիսին նշեց ՀՀԿ փոխնախագահը: Իսկ Նիկոլի հեռացման պահանջով ցույցերի պակաս չկա: Ռեֆորմիստների պարբերական ակցիաները, «Հայոց արծիվների» հանրահավաքը, հոկտեմբերի 8-ին սպասվում է ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» ալիանսի հանրահավաքը, որին վարչախումբը պատասխանեց Ծառուկյանի կալանավորման սպառնալիքով: Իհարկե, մասշտաբները դեռ մեծ չեն, հանրությունը դեռ չի շտապում համալրել ցուցարարների շարքերը, բողոքի ակցիաներին հետեւելով առցանց, կամ ինչպես հիմա ասվում է` «հեռավար»: Սակայն ծանրքաշայինները, մասնավորապես` երկրորդ եւ երրորդ նախագահները, դեռեւս չեն զորաշարժել իրենց ռեսուրսը, սպասում են հասունացմանը: Իսկ ՍԻՄ կուսակցությունն իր բանաձեւում հանրությանը ներկայացրեց սահմանադրական կարգի վերականգնման 5 կետանոց մանրամասն ծրագիր, մասնավորապես. «Որպես արդյունավետ տարբերակներից մեկը` երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար պետք է վերականգնել իշխանության միակ օրինական մարմինը` 6-րդ գումարման Ազգային ժողովը, որը.

ա) անվավեր կճանաչի 7-րդ գումարման ապօրինի Ազգային ժողովի բոլոր ընդունած որոշումները

բ) կընտրի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն

գ) վեց ամիսների ընթացքում կնշանակի 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները

դ) Կվերականգնի Սահմանադրական դատարանի ոտնահարված իրավունքները

Վերոհիշյալ նպատակով ՍԻՄ-ը դիմում է 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցություններին օրինական օրենսդիր մարմնի աշխատանքները վերականգնելու համար ձեւավորել միասնական խորհուրդ»:

Միաժամանակ «ՍԻՄ-ը անհրաժեշտ է գտնում ձեւավորել ազգային պահպանողական բոլոր ուժերի միասնական ճակատ»: Իսկ ՀՀԿ-ն ավելի ու ավելի հաճախ բացում է «Հայաստանը Նիկոլից հետո» դիսկուրսը: Դե, «Հայաստանն առանց Նիկոլի»  բանաձեւն այնքան ակնհայտ է, որ դրան դեմ լինելն արդեն տեւական ժամանակ է հանրորեն պարսավելի է եւ, ֆրանսիացիների ասած, «մովետոն»: Կոնսենսուս մինուս սորոսա-թուրքապաշտ օկուպացիոն խունտա` դա դառնում է անհրաժեշտ եւ անխուսափելի: Իսկ հապաղելն արդեն հղի է շատ մեծ ռիսկերով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ ԳոգինյանըԾնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը«Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն ԱրոնյանVBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԵս էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան"Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան"Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ էՀոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետՔննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ ՇարմազանովՌուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար. Փաշինյան (Տեսանյութ)Արցախյան ռազմաճակատում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ ՍարգսյանըԳործընկերություն՝ հրկիզողների հետ. Neues DeutschlandԹուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջին ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода