Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ Գոգինյանը Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը «Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն Արոնյան VBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան "Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան" Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ


«Փաստ». Պոպուլիզմն այլևս չի աշխատում

Նորություններ

«Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։

Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։
Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։

Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ ԳոգինյանըԾնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը«Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն ԱրոնյանVBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԵս էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան"Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան"Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ էՀոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետՔննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ ՇարմազանովՌուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար. Փաշինյան (Տեսանյութ)Արցախյան ռազմաճակատում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ ՍարգսյանըԳործընկերություն՝ հրկիզողների հետ. Neues DeutschlandԹուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջին ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода