Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ Գոգինյանը Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը «Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն Արոնյան VBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Ես էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան "Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան" Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ է Հոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ


Այն ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը. Նիկողոսյան

Նորություններ

ՌԴ ընդդիմադիր գործարար Միխայիլ Խոդորկովսկու հովանավորությամբ աշխատող «Դոսյե» կենտրոնի կայքը հրապարակմամբ է հանդես եկել` այն ներկայացնելով, իբրեւ հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթուղթ: Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք հայ քաղաքական, հասարակական գործիչների անուններ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ` որոշակի ծրագրեր են իրականացրել, սակայն նրանք ներկայացվում են` որպես գաղտնի գործակալներ: Այդ շարքում է նաեւ «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

– Պարոն Նիկողոսյան, ինչպե՞ս եք վերաբերում «Դոսյե» կենտրոնի կայքի մեծ աղմուկ հանած հրապարակմանը:

– Ինչ վերաբերում է վերոնշյալ կայքում իմ մասին հայտնված տեղեկատվությանը, ինձ համար նորություն չէր: Այնտեղ ներկայացված էր իրականացված ծրագրերի ընդամենը մի մասը, մինչդեռ լայնածավալ ծրագրեր են իրականացվել տարիներ շարունակ, որոնք ամբողջությամբ եղել են ՀՀ իշխանությունների գիտությամբ: Բնականաբար, Վլադիմիր Չերնովը կամ որեւէ մեկը չէր կարող ՀՀ-ում միայնակ ծրագրեր իրականացնել, եւ ես չեմ ճանաչում նման անձնավորության, որը Հայաստանում կարող է ծրագրեր իրականացնել` առանց ՀՀ իշխանությունների գիտությամբ եւ նաեւ աջակցությամբ: Այս առումով՝ Վլադիմիր Չերնովի մասնակցութամբ ՀՀ-ում իրականացված ծրագրերը բացառություն չէին:

– Փաստորեն, այդ հրապարակումից ոչ թե անհանգստացած եք, այլեւ պատվաբե՞ր եք համարում:

– Իսկապես ինձ չի անհանգստացնում, ճիշտ հակառակը՝ ավելի ցանկալի կլիներ, որ  մանրակրկիտ ուսումնասիրեին եւ հանրությանը տեսանելի լիներ, թե 2008-2018 թվականին՝ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ինչ հսկայական աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղված էին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը: Բոլոր այն ծրագրերը, որոնք ես իրականացրել եմ եւ այն պատվիրակությունները, որոնց ուղեկցել եմ եւ մասնակցել են պաշտոնական բացման արարողություններին, ինձ համար հպարտանալու առիթ է: Այդ ծրագրերն ուղիղ նվիրված են եղել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական, մշակութային եւ տնտեսական համագործակցության էլ ավելի խորացմանը, բխել են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, ինչը տարիներ շարունակ ողջունվել է ե՛ւ ՀՀ, եւ ՌԴ իշխանությունների կողմից:

– Բայց այս ամբողջ գործունեությունը փորձում են ներկայացնել՝ որպես ռուսական գործակալական գաղտնի մատուցված ծառայություն: Ինչպե՞ս եք վերաբերում այս ակնարկներին:

Եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ սա համարվում է լրտեսություն, ուրեմն` այն հարյուր հազարավոր երիտասարդները, երեխաները` մանկապարտեզներից եւ դպրոցներից, ինչպես նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք 5 տարուց ավելի մասնակցել են, օրինակ, ռուսաց լեզվի մեր անվճար դասընթացներին, «ագենտնե՞ր» են: Նույն հաջողությամբ՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, պատգամավորների օգնականներն ու խորհրդականները եւ նաեւ հենց պատգամավորները եւս անցել են ռուսաց լեզվի խորացված վերապատրաստում: Սա, մեղմ ասած, տրամաբանությունից շատ հեռու է: ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցի շրջանակներում ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամության ակումբ էր ստեղծվել, որը նույնպես եղել է մասնակցությամբ Վլադիմիր Չերնովի: Այդ պաշտոնական արարողությանը մասնակցել են նաեւ ներկայիս իշխանությունից բավականին շատ մարդիկ եւ նաեւ ողջույնի խոսքեր են ասել, սա՞ էր լրտեսությունը: 2010 թվականին Գյումրիում «Պատվո բլուրի» բացման արարողությունը եւ 44 տարի հայ-ռուսական ռազմական պայմանագրի վավերացման միջոցառո՞ւմն են համարում լրտեսություն, էլ ինչի՞ մասին է խոսքը: Ի դեպ, նույնիսկ Փաշինյանի իշխանություն գալուց հետո` ունենք բավական ծրագրեր, որոնք ողջունվել են ՀՀ կառավարության կողմից, դրանք իրականացրել ենք եւ պատրաստվում ենք իրականացնել: Ավելին ասեմ` այս ծրագրերը, որոնք համարվում են իբրեւ լրտեսություն, անձամբ մասնակցել է նաեւ Փաշինյանը, եւ այս իշխանության շատ մարդիկ:

– Ըստ Ձեզ, ո՞ւմ էր ձեռնտու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պաշտպանության դիրքերից հանդես եկող գործիչներին պիտակավորել՝ իբրեւ գործակալներ: Միգուցե հենց հայաստանյան հակառուսական շրջանակներն են իրենց համար ոչ ցանկալի անձանց ցուցակ կազմել ու ուղարկել Մոսկվա:

– Չեմ կարող ասել, թե որտեղից է ուղորդվում այդ տեղեկատվությունը, բայց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարեց, որ դրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական: Սպասենք եւ կտեսնենք, թե ինչ գնահատական կտրվի, ըստ այդմ՝ ինձ թվում է՝ արդեն պարզ կլինի: Ամեն դեպքում, համարում եմ, որ հոդվածը, որը տեղ էր գտել վերոնշյալ լրատվական դաշտում, ամբողջությամբ ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունները ավելի սրելուն: Ովքե՞ր են անում, ի՞նչ ձեւով, ի՞նչ նպատակներ ունեն, թող ԱԱԾ-ն տա իր գնահատականը:

– ԱԱԾ տնօրենը նաեւ նշել էր, որ ազգային անվտանգության ծառայությունում կան անձինք, որոնք հրաժեշտ են տալու համակարգին, եւ այդ պրոցեսն արդեն սկսել է:  Կարելի՞ է ասել, որ հնարավոր է, պարզապես, «Դոսյեի» հրապարակումն օգտագործում են, որպեսզի ՌԴ-ում կրթություն ստացած սպաներից ձերբազատվեն:

– Չեմ կարծում, որ ԱԱԾ տնօրենի հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանում կրթություն ստացած պրոֆեսիոնալ, բարձրաստիճան սպաների աշխատանքից ազատմանը: Ասվածը չեմ ուզում դրա հետ կապել: Ուղղակի, այդ հայտարարությունից հասկացա, որ նաեւ ԱԱԾ-ն ունի կադրային խնդիրներ եւ որոշներից նպատակահարմար են գտնում ազատվել: Բայց սա իրենց ներքին խնդիրն է, եւ այս առումով որեւիցե ասելիք չունեմ:

– «Դոսյեի» հրապարակմամբ խիստ ոգեւորված վերլուծություններ են անում այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հենց իրենք են համարվել արեւմտյան գործակալներ: Սա առնվազն տարօրինակ չէ՞:

– Մենք հիմա գտնվում ենք շատ ծանր, լարված, շիկացած տարածաշրջանում եւ նաեւ ներքաղաքական պառակտված ժամանակաշրջանում: Ինձ թվում է՝ այս պահին շատ ավելի կարեւոր հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն եւ դրանք անմիջական կապված են Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության հետ: «Դոսյեի»  հրապարակումը քննարկելու փոխարեն՝ թող խոսեն Էրդողանի եւ Ալիեւի 24 ժամյա ռազմատենչ հայտարարություններից եւ մտածեն վաղվա օրվա մասին: Եվ ընդհանրապես՝ առջեւում ձմեռ է, սոցիալական ծանր վիճակ է, ժողովուրդը չգիտի, թե ինչ է անելու, այս ամենը թողած՝ ինչպե՞ս կարելի է նստել եւ մտածել, թե ինչ-որ կայքում ով ինչ է հրապարակել: Նույն տրամաբանությամբ՝ կարելի է ուսումնասիրել, թե ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ Հայաստան էր եկել, ի՞նչ հանդիպումներ է ունեցել, ովքե՞ր էին իրեն աջակցում, որովհետեւ նրանք էլ ուրեմն՝ ԱՄՆ-ի շպիոններն ու լրտեսներն են: Բայց այսպես ո՞ւր ենք գնում ու ինչի՞ ենք հասնելու: Իմ կարծիքով՝ սա չի բխում Հայաստանի եւ ՀՀ ժողովրդի շահերից:

– Կարծում եք՝ այս հրապարակմամբ փորձ է արվում հերթական հարվա՞ծը հասցնել հայ-ռուսական հարաբերությունների դեմ:

– Հայ-ռուսական հարաբերությունները երեկ եւ այսօր կամ 2018 թվականից չեն ստեղծվել: ՀՀ եւ ՌԴ ժողովուրդը միշտ էլ դարեր շարունակ եղել է բարեկամական եւ միասնական պայքար է մղել: Վստահ եմ, որ նույն ձեւով էլ կշարունակվի, որովհետեւ տարբեր քաղաքական ուժեր եկել ու գնացել են, բայց այդ հարաբերությունները պահպանվել են: Իսկ այսօր այդ հարաբերությունները թեւակոխել են նոր փուլ, որը չի բխում ՀՀ եւ ՌԴ ժողովուրդների շահերից: Այդ ժողովուրդների կողմից ընտրված իշխանությունները պարտավոր են որդեգրել այն ուղղությունը, որը բխում է երկու ժողովուրդների շահերից: Հիմա, իրոք, հայ-ռուսական հարաբերություններում  կան տարաձայնություններ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի հետեւանքով իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր նախկինում քննադատում էին ՌԴ-ին եւ ռուսաստանյան վարած քաղաքականությանը: Ու այդ մարդիկ այսօր, այսպես ասած, «նոր» Հայաստանի իշխանության բարձրագույն լծակներն են վերցրել իրենց ձեռքը:  Սա դիսկոնֆորտ է առաջացրել Հայաստանի նոր եւ Ռուսաստանի իշխանությունների համար: ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական ուժերի փոփոխմամբ՝ այն ընդհանրական տեսքի բերվի: Սա էլ կանցնի:

- Ի՞նչ գիտեք Միխայիլ Խոդորկովսկու մասին, ում հովանավորությամբ գործում է «Դոսյե» կենտրոնի կայքը:

- Խոդորկովսկին ռուս միլիարդեր է, որը նախկինում եղել է խոշոր յուրացման համար դատապարտված անձ եւ սպանության մասնակից լինելու մեղադրանքով հետախուզման մեջէ գտնվել: Նա հիմա գործում է Ռուսաստանի իշխանությունների ընդդիմադիր դաշտում, ամբողջությամբ քննադատական սկզբունքներով է առաջնորդվում: «Դոսյե»  կենտրոնը Խոդորկովսկու քաղաքական կուրսն է շարունակում եւ, բնականաբար, այս հրապարակումն էլ խառնակչական բնույթ կրող բազմերանգ ու բազմաշերտ հայտարարություն էր:

- Ու ՌԴ իշխանություններին դեմ հանդես եկող այս կասկածելի անձի կայքի հետ, եթե չասենք համագործակցում են հայաստանյան իշխանություններն, ապա առնվազն տո՞ւրք են տալիս այնտեղ տեղ գտած տեղեկատվությանը:

– Չէի ասի, թե հայաստանյան իշխանությունը փորձում է Ռուսաստանի ընդդիմության դաշտում գործող լրատվական կայքին տուրք տալ կամ համագործակցել: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ այստեղ քաղաքական որեւիցե ենթատեքստ չեմ ուզում տեսնել: ԱԱԾ տնօրենն ասել է, որ իրենք մտահոգված են այդ հրապարակմամբ, թող ուսումնասիրեն եւ եթե կգտնեն անուններ, որոնց իսկապես կարելի է նման կերպ պիտակավորել, ուրեմն՝ սա էլ բխում է ՀՀ ազգային անվտանգության շահերից: Այստեղ ընդդիմության կամ իշխանության հետ չեմ փորձի կապ տեսնել:

- Դեռեւս մեկ տարի առաջ Թեհրանում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում գործակալներ կան: Ինչո՞ւ այդ հայտարարությունը, որպես հաղորդում հանցագործության մասին ԱԱԾ-ն չընդունեց եւ ուսումնասիրություն չանցկացրեց: Մի՞թե ռուս ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու կայքի հրապարակումն ավելի արժանահավատ կարող է լինել ԱԱԾ-ի համար, քան վարչապետի հայտարարությունը:

– Ինչու չեղավ այն ժամանակ ուսումնասիրություն, հարցրեք այն մարդկանց, որոնք զբաղվում են դրանով: Ես ՌԴ պատվավոր քաղաքացի եմ եւ ապրում են Մոսկվայում: Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, այդտեղ ապրում է իմ ժողովորդը, այդտեղ է իմ տունն ու ընտանիքը, եւ ես միայն ուրախանում եմ Հայաստանի լավ լինելով ու ամեն օր, ամեն ժամ մտահոգվում ցանկացած խնդրով, երբ երկիրը դեպի վատն է գնում: Տարիների իմ անցած ճանապարհը, կատարած աշխատանքը միշտ ուղղված է եղել  երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ավելի ամրապնդմանը: Ուստի՝ վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ չեմ փորձի ներգրավել ներսի այդ խոսակցություններին: Առայժմ կփորձեմ ձեռնպահ մնալ:

– Իսկ ի՞նչ կասեք նույն «Դոսյեի» ցուցակում տեղ գտած մնացած անունների մասին:

– Շատ քիչ անուններ է գրված, այդ ցուցակները կարելի է շարունակել: Եվ եթե դրա կարիքը կլինի, պատրաստ եմ նոր անուններ տալ, որոնք նույնպես մեծ ներդրում եւ կերտած պատմություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Եվ եթե նույն տրամաբանությամբ, վաղն էլ մի հոդված հրապարակվի, թե ովքեր են ԱՄՆ-ի, Եվրոպայի, այսպես կոչված, լրտեսները, այդ դեպքում՝ վստահեցնում են Ձեզ՝ կստացվի, որ Հայաստանում բոլորն են լրտեսներ, մինչդեռ իրականում չի կարող լինել նման բան, ուստի՝  սթափության կոչ եմ անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ականջներումս նրա ձայնն է. հետախույզ ԳոգինյանըԾնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը«Եթե պետք լինի, կմիանամ Հայոց բանակին» Լևոն ԱրոնյանVBET ՀՊԼ. «Ուրարտուն» սեփական հարկի տակ հաղթեց «Վանին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԵս էլ լուռ սգալու իրավունք և ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. Կարին Տոնոյան"Ադրբեջանը թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան"Ո՛չ մի թիզ հող, տղե՛րք, շարունակեք պայքարել. Ինչ կասեր հերոս Ադամ Սահակյանը ռազմաճակատի ընկերներին. «Իրավունք TV»ին հյուրընկալվել է հերոսածին ծնողին Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկ էՀոկտեմբերի 19-ի ժամը 16։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք․ ՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետՔննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ ՇարմազանովՌուսաստանը հիմքեր ունի Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության համար. Փաշինյան (Տեսանյութ)Արցախյան ռազմաճակատում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ ՍարգսյանըԳործընկերություն՝ հրկիզողների հետ. Neues DeutschlandԹուրք ֆուտբոլիստ․ Խոզերն ուտում են ադրբեջանցի զինվորներինԻրանի սպառազինության արտահանումը կգերազանցի գնումը. Պաշտպանության նախարարՍիրիայից բերված վարձկանների համար պատերազմը հեշտ չի անցնում․ «ՌԻԱ Նովոստի»-ն` ԼՂ-ում «գաղտնի կռվող» վարձկանների մասինԵթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «ТАСС» գործակալությանըԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՇՏԱՊԵՔ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱՔ, ԹԵ ԻՆՉԻ Է ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸՈՎ ԿՀԱՋՈՐԴԻ ՊՈՒՏԻՆԻՆ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԳԵՏ ՎԱԼԵՐԻ ՍՈԼՈՎԵՅԻՑՓաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել ՄոսկվայումԱրցախում զոհված Հովհաննես Մարկոսյանը մի քանի ամսից հայր էր դառնալու30 օրով կկասեցվի «Հայելու առաջ» հաղորդումը․ ՀՌՀՀայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը«Դպրոցի պարծանքը». ի՞նչ է պատմում Արցախում զոհված Արայիկ Էդիլյանի առաջին ուսուցիչըՈչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ծանր հրետանային բրիգադի շտաբի պետըԹուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հեռանկար չեմ տեսնում. քաղաքագետԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 19 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 729 էԹուրքիան շարունակում է բոլորին իշխելու իր ծրագրերը.Newsmedia.amՀանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի և 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազիԶինվորի թիկունքը պահող Սահակ վարդապետըՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆՔ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՆԱԿԼԱՎՐՈՎԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵՆ ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ Ադրբեջանի հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ խոսնակՍիրիացի վարձկանը զարմացած է Ղարաբաղում հայ դիպուկահարների հնարավորությունների վրաԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել ԹուրքիայինԱդրբեջանը վարձկաններին ստիպել է Հորադիզի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ ձեռնարկել. Զինդատախազության ներկայացուցիչՍյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի ԳՇ նախկին պետ Արտակ ԴավթյանըԻրանն անպատասխան չի թողնի իր տարածք արկեր ընկնելու դեպքերըԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվեցՎերջին մեկ օրում հակառակորդն ունեցել է 150 զոհ. ընդհանուր՝ 6259 զոհ. ԻնֆոգրաֆիկաԾանր ու համառ մարտեր են, հատկապես հարավում. Արծրուն ՀովհաննիսյանՋորկաեֆի որդին կարիերան կշարունակի Շվեյցարիայում«Իմ երկիրն իմ սրտում է» Մխիթարյանի նոր գրառումըՍիրիայից Ղարաբաղ գրոհայինների նոր խումբ է ուղարկվել. РИА НовостиԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակըՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 766 դեպք, մահերի թիվն ավելացել է 10-ովՍասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էԱրյունաբանական կենտրոնին առաջին կարգի դրական արյուն է անհրաժեշտ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода