Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբ Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ) Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. Փաստինֆո ՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման Աբովյան NBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին Թշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.am Նախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ Քոչարյան Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից


Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր է բացահայտել․ ԱԱԾ

Իրավական

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով:

Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք: Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ  գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։

Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով  հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով: Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Ադրբեջանի ոչնչացված զինվորների քանակը՝ ըստ օրերի. Արցախի Տեղեկատվական շտաբԱդրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (Տեսանյութ)Քաղաքացիները դեմ են տարածքների վերադարձին. ՓաստինֆոՆԱՏՕ-ական Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես մտնել պատերազմի մեջ. Արման ԱբովյանNBA-ի բասկետբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել ՀայաստանինԲԱՄԲԱՍԱՆՔԹշնամու հարվածից խոցվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԻՏԻ ԱՄՈԹԻՑ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒՆԵՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐ, ՔԱՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ` ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸԱդրբեջանի բռնակալ իշխանությունները միլիոններ են ծախսում կեղծ քարոզչության համար, մի տրվեք դրան. Մարիամ Փաշինյան«ԹՈՒՐՔ ՈՍՈԽԸ ԿՐԿԻՆ ԻՐ ՅԱԹԱՂԱՆՆ ՈՒՂՂԵՑ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅԻ ԿՈՂՄԸ»Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողություններիԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԽԵՐՆ ՈՒ ՇԱՌԸ«ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԱՏՕ-ԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»«ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»Կյանքից մահ` մեկ վայրկյան է մեզ բաժանում, որի համար երկնչել պետք չէ.NEWSMEDIA.amԶԱՐՄԱՆՔՆախագահների փորձառությունն ու գիտելիքն ինչպես բանակցությունների, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է․ Ռ․ ՔոչարյանՊոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետԵս Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` ամաչում եմ. Սարգիս ԱվետիսյանՀրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода