Հայաստանն անկախ չէ, այլ գերտերությունների թատերաբեմ է. Արա Վարդանյան
ՆերքաղաքականԱյսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի նիստում:
Չնայած այսօր Հայաստանը համարվում է ազատ և անկախ պետություն, սակայն կան բազում տեսակետներ, որ անկախությունը սոսկ անուն է և Հայաստանն առավել քան երբևէ գտնվում է օտարի լծի տակ:
Այս մասին զրուցեցինք քաղաքագետ Արա Վարդանյանի հետ:
Վարդանյանի խոսքով` թեև Հայաստանն իրեն 29 տարի առաջ հռչակել է որպես անկախ պետություն, սակայն այսօր հայտարարել, որ լիովին անկախ ենք անհնարին է, քանի որ մենք ունենք արևմուտքի կողմից ձևավորված իշխանություն, ուստի չենք կարող խոսել ինքնիշխանության մասին:
Արա Վարդանյանի կարծիքով` այսօրվա իշխանությունը անկախ Հայաստանի պատմությունը բաժանում է մինչև 2018 թվականը և 2018-ից հետո:
«Եթե կան մարդիկ, որոնք Հայաստանի ներսում բաժանարար գծեր են քաշում,ապա մեր երկիրը անկախ լինել չի կարող: Այսօր առավել քան երբևէ մենք պայքարում ենք Հայաստանի անկախության համար:2018-ից սկսած Հայաստանը վերածվել է գերտերությունների թատերաբեմի: Այս իշխանությունը թրքասեր և ադրբեջանասեր իշխանություն է»:
- Եզրափակեց Արա Վարդանյանը:
Հայկ Գևորգյան