Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից Իհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենք ԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասին Ինչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 է Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք «Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.am Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել


Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ներքաղաքական

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ, ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի Անկախության տոնի առիթով։

«Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն.

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։

Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։

Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։

Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբեւէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա եւ մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ:

Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլեւ 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ եւ նպատակներ:

Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:

1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձեւակերպելու եւ դրանց իրագործումը ամենօրյա անելիք դարձնելու վրա:

Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ:

Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլեւ իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված:

Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար:

Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, եւ այդ առաքելությունը իրագործելու՛ ենք միասին:

Եվ ուրեմն,

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում», - ասված է ուղերձում:

 

«ԵՍ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունիցԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ՈՐ ՀԱՅԻ ՀԵՏ ԿՌՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԿՈՄԱՆԴՈՍԻհարկե «հաղթելու ենք», բայց միգուցե ՀԱՊԿ-ին է՞լ դիմենքԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼԻ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գործողությունների հաջորդականությունը՝ 6 քայլՀԱՊԿ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՎԱ՞Ղ Է«ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ, ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԿԱ» ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԾԵՍ ԿԿԱՅԱՆԱ. ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔԲՀԿ խմբակցության ղեկավարը՝ Երեւանի ավագանու կողմից կայանատեղիի համար հատկացված աղմկոտ 49 մլն դրամի մասինԻնչ ապրանքներ է ներմուծել Հայաստանը Թուրքիայից. կառավարությունը ներկայացրել է ցանկըԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 62 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 834 էՀոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ». Newsmedia.amԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրելԱղոթում ենք հրադադարի, խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար. Թեոփիլոս Գ ՊատրիարքՆախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է. Էդուարդ Շարմազանով և Վիկտոր ՍողոմոնյանՋերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ կարող է մեզ հակառակ լինել...հաղթանակը մոտ է. Արմավիրի թեմի առաջնորդԱրցախում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է․ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանԻ Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը«Թուրքիային հնարավոր է դուրս հանել տարածաշրջանից մի տարբերակով միայն». Արամ ՍարգսյանԵս այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ ԲեգլարյանԼսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. ՄարուքյանՀակառակորդի ստորաբաժանման խոցումն ու նահանջը (տեսանյութ)Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը Ադրբեջանի արտգործնախարարներինՀրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահներըՄադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցին իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիայի պատգամավորները Թշնամին ունեցել է 6459 զոհՏիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն ՀովհաննիսյանԲանկերին հնարավորություն է տրվում ներել մարտի դաշտում զոհված կամ վիրավորված ազատամարտիկների վարկային պարտավորությունները. առաջին ընթերցմամբ ընդունվեցNYT-ն հաղորդել է ՉԺՀ-ում Թրամփի բանկային հաշվի առկայության մասին Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանցԱյցի դեպքում պաշտոնական հաղորդագրություն կլինի՝ Մանե Գեւորգյանը Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր մոսկովյան այցի մասին. «Փաստինֆո»Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24֊ժամյա ռեժիմով․ ԲՏԱՆԵրեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել. ՊՆ խոսնակԼիբիական հակամարտության կողմերը պայմանավորվել են բացել բոլոր ճանապարհներըԱրևմուտքը ողջունել է ՌԴ միջնորդությունը, ՌԴ-ն ունի մանդատ՝ բոլորի կողմից արտոնված․ եթե միջամտի խնդրի լուծման համար, ոչ ոք չի դատապարտելու, գնդակը ՌԴ դաշտում է. Էդմոն ՄարուքյանՄանվել Գրիգորյանը Արցախից ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներից մեկի վերակենդանացման բաժանմունքԻրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսելԹուրքիան С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական կամ սիրիական սահմաններին. Al Monitor Վարորդ, հացթուխ, դերձակ, շինարար, թարգմանիչ. ի՞նչ մասնագետների կարիք կա այս պահին Արցախում20-ից մինչեւ 60-65 տարեկան վարձկանների են կոտորում մեր տղաները.Արա Խուդավերդյան` Կոռնձորի ԱրոՈՒԵՖԱ-Ն ԱՐԳԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ ԸՆԹԱՑՈՂ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸՆերկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода